Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Գիտակցված «լոքդաունի» փոխարեն՝ գիտակից կառավարություն. Արմեն Գևորգյան 06/30/2020   10:16  |  ԼՐԱՀՈՍ

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է իշխանության կողմից առաջ քաշված թեզին, թե համավարակի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է գիտակցված «լոքդաուն»՝ պարտադրվածի փոխարեն:

Արմեն Գևորգյանը նշում է, որ այս Կառավարությունը պարտվել է համաճարակի դեմ սկզբունքային պայքարում, և մեզ անհրաժեշտ է մտածող, գիտակից Կառավարություն: Նա նաև նշում է, որ Կառավարությունը պարտավոր է ցույց տալ, որ հասկացել է վարակի դեմ պայքարում գործած սխալները ու արել եզրակացություններ, և դա պետք է անի կոնկրետ քայլերով, ոչ թե ֆեյսբուքյան կոչերով, որոնք, ըստ հեղինակի՝ ավելի շատ պատասխանատվությունից փախչելու տպավորություն են թողնում:

Հոդվածը`  ստորև.

«Երկու հանգամանք ինձ ստիպեց անդրադառնալ թեմային. Կառավարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը՝ գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին, և իմ այցը Գեղարդ։

Արդեն բուն փաստը՝ ժողովրդին դիմել «գիտակցված լոքդաունի» կոչով, վիրուսի դեմ պայքարում կառավարության անկարողության ընդունումն է։  Գեղարդում (և բազմաթիվ այլ վայրերում) մարդկանց հոծ խմբերի առկայությունը վկայում է, որ բնակչությունը ձևականորեն է ընդունում իշխանության ուղերձները և առաջնորդվում է սեփական ցանկություններով ու պատկերացումներով։

Ակնհայտ է դառնում մեկ բան. երկրի բնակչությունը և կառավարությունը ապրում են տարբեր հարթություններում և առաջնորդվում են տարբեր սպասումներով և նպատակներով։ Եվ որպեսզի այս երկու սուբյեկտները բերվեն նույն կոորդինատային հարթություն, անհրաժեշտ է մտածող, գիտակից կառավարություն։

Ինչո՞ւ է ժողովուրդն այդքան անպատասխանատու վերաբերվում համաճարակին։ Չմոռանանք, որ կառավարությունը գտնում է, թե հենց  քաղաքացիների ոչ գիտակից վարքագծի պատճառով են վիրուսի տարածման տեմպերն այդքան բարձր։ Պատասխանը բավական պարզ է. մայիսի սկզբներին վերացնելով կարանտինը՝ կառավարությունը ելնում էր նրանից, որ յուրաքանչյուրը պետք է իր սեփական ռիսկի հաշվին աշխատի և ապրելու գումար վաստակի։ Ընդ որում, ինչը շատ կարևոր է, պետությանը  վճարի հարկեր։ Սա առանցքային, շրջադարձային պահ էր կարանտինի կառավարման տեսանկյունից։ Ինչպե՞ս վարվեցին այլ կառավարությունները. օրինակ Վրաստանում կառավարությունն ասաց. մենք վերցնում ենք ձեր կենսագործունեության ծախսերը մեզ վրա, ժամանակավորապես չենք պահանջում մուծել հարկերը, բայց դուք բոլորդ պարտավոր եք պահպանել խիստ կարանտին։ Ժողովուրդը և կառավարությունը հասկացան իրար, նրանց սպասումները և նպատակները հայտնվեցին նույն հարթությունում։ Արդյունքը՝ Վրաստանում կա մոտ հազար հիվանդ և ընդամենը 15 մահ։

Իսկ մեզ մոտ քաղաքացիները մի պահից դադարեցին զգուշանալ իրենց առողջության և կյանքի համար ու սկսեցին ճարահատյալ ինքնուրույն վաստակել գումար և մուծել հարկերը (կառավարության սահմանած խաղի կանոնի համաձայն)։

Նախ և առաջ առաջարկում եմ հասկանալ, թե ինչ ռիսկեր են ձևավորվում մեր իրականության պայմաններում.

- Տնտեսական ճգնաժամի և սոցիալական լարվածության բուռն զարգացում

- Տապալումներ առողջապահական համակարգում

- Ստեղծված իրավիճակի համար մեղավորների և պատասխանատուների փնտրտուք և քաղաքական անկայունություններ։

- Հայաստանը և նրա քաղաքացիները հայտնվելու են սև ցուցակներում և սահմանափակվելու են ուղևորությունները այլ պետություններ։

- Հոգեբանական դիսկոմֆորտի ուժեղացում։ Քաղաքացիների մոտ ձևավորվելու են սեփական պետության հանդեպ թերահավատության և տապալման տրամադրություններ՝ անորոշությունից, թե որքան կտևի այս վիճակը և վախից՝ սեփական ընտանիքների բարեկեցության համար։

- Պետության ներդրումային գրավչության վատթարացում և պետական պարտքի մեծացում։

- Կրթական համակարգի պոտենցիալ խափանում։


Քաղաքացիների կողմից «գիտակցված լոքդաունը» ենթադրում է, որ  քաղաքացիները իրենք.

Պետք է մնան առավելագույնս տանը և առանց էական կարիքի ոչ մի տեղ չգնան։
Այս պայմաններում քաղաքացիները պետք է գնան միայն աշխատանքի, որպեսզի չկորցնեն աշխատատեղը և պետության համար չդառնան լրացուցիչ բեռ՝ նպաստների տեսքով։
Բոլոր խանութները, ռեստորանները, սրճարանները, ծառայություններ մատուցող այլ օբյեկտները կարող են աշխատել, բայց միաժամանակ չակնկալել հաճախորդներ, քանի որ նրանք պետք է մնան տանը։ Միևնույն ժամանակ նշված բիզնեսները պետք է  վճարեն հարկերը և մարեն վարկերը։
Ծնողները պետք է մտածեն, թե տանը ինչով զբաղեցնեն իրենց երեխաներին՝ այն դեպքում, երբ արդեն չկան նույնիսկ հեռավար դասընթացներ, պաշտոնապես արձակուրդ է։
Միևնույն ժամանակ կառավարությունը խոսում է ներքին տուրիզմի մասին և կոչ է անում բնակչությանը՝ օգտվել դրանից՝ ավելի լավ ճանաչելու համար սեփական երկիրը։

Տարօրինակ է և անհասկանալի. ինչի՞ համար են նման հակասական կոչերը։


Ի՞նչ է պետք անել


Հնարավոր է մի քանի սցենար։

Տարբերակ առաջին

Խիստ կարանտինի հաստատում և պահպանում՝ արտակարգ դրության ողջ ընթացքում։ Այդ դեպքում քաղաքացիները պետք է իմանան, որ պետությունն իր վրա է վերցնում նրանց ապրելու հոգսը։ Արդյունքը պետք է լինի վիրուսի տարածման կտրուկ անկումը և բնակչության վարքագծի այն մոդելի ռեալիզացիան, որն անհրաժեշտ է պետությանը։ Սա շատ ծախսատար է, բայց՝ անհրաժեշտ։

Տարբերակ երկրորդ

Չի մտցվում համատարած կարանտին, բայց իրական խստացումներ են մտցվում քաղաքացիական սոցիալական ակտիվության և գործունեության մեջ։ Այս դեպքում նույնպես պետք է կանխատեսել վիրուսի տարածման տեմպերի անկում, բայց՝ ավելի դանդաղ։ Այս դեպքում  հասարակության մեջ իշխանության հանդեպ բացասական տրամադրությունները նկատելիորեն կընդգծվեն, քանի որ անորոշությունները և ազատությունների սահմանափակումները կլինեն երկարատև։ Շատերը կշարունակեն ապրել վարքագծի սեփական մոդելով, և ոչ՝ այն, որն այսօր պետք է հասարակությանը և պետությանը։

Եթե չենք մտցնում համատարած կարանտին, ապա պետք է խիստ  կանոնակարգել մի շարք միջոցառումներ՝ հարսանիքներ, նշանադրություն, կնունք, հուղարկավորություններ և այլն։ Կարելի է ընդհանրապես մեկ ամսով արգելել այդ միջոցառումները, իսկ հուղարկավորությունները անցկացնել միայն մերձավոր հարազատների մասնակցությամբ։ Առանց բացառությունների։ Կարելի է մտցնել պարետային ժամ՝ 22-00 մինչև 7-00։ /

Այսօր վիրուսի տարածման իրական օջախներից են նաև առողջապահական հաստատությունները, իրավապահ համակարգերը, քաղաքային տրանսպորտը։ Հետևաբար՝ պետք է մտցվեն նոր կանոնակարգումներ այս համակարգերում։

Ժամանակավորապես արգելել  բնության գրկում պիկնիկների անցկացումը։ Սա նաև կնվազեցնի ամռան սեզոնին հրդեհների վտանգը։ Բացօթյա նման միջոցառումների ժամանակ որևէ կերպ չեն պահպանվում ինչպես հակահամաճարակային, այնպես էլ հակահրդեհային տարրական կանոնները։

Քաղաքացիների հնարավոր կուտակումների վայրերում ներգրավել կամավորների՝ սոցիալական հեռավորության և այլ նորմերի պահպանման  համար։

Որերորդ անգամ տեսնում եմ, թե ինչ վիճակ է տիրում սրբավայրերի մերձակայքում, մասնավորապես՝ Ս. Հովհաննեսի մոտ, և ամեն անգամ չեմ հասկանում, թե ինչու հնարավոր չէ այնտեղ կարգավորել խնդիրը, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերին։

Ամենակարևորը՝ այս ամենը պետք է անել ոչ թե կոչերի և բանավոր հորդորների մակարդակով, այլ՝ հստակ, կազմակերպված, պետական և տեղական լծակների կիրառմամբ։

Տարբերակ երրորդ

Ոչինչ չենք ձեռնարկում, կոչ ենք անում քաղաքացիներին՝ գիտակցված վարքագծի, տուգանում ենք և երկարացնում արտակարգ դրությունը։ Այսինքն՝ շարունակում ենք ապրել այնպես, ինչպես վերջին երկու ամիսներին են ապրում, և չենք իմանում, թե ինչի սա կհանգեցնի։ Հետևանքը՝ մարդիկ շարունակում են մեծ թվով հիվանդանալ և մահանալ, իսկ տնտեսությունը և սոցիալական կյանքը հայտնվում են ազատ անկման ռեժիմում։

Բոլոր երեք սցենարներում անհրաժեշտ է.

- Բուժհաստատությունների զգալի մասը՝ անկախ՝ սեփականության տեսակից, վերափոխել կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղղությամբ, պետության կողմից սահմանել պարզ և մատչելի կանոններ՝ վիրուսով հիվանդների բուժման ֆինանսավորման հարցում։

- Բուժհաստատություններում խստացնել անվտանգության նորմերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժաշխատողները և բուժհաստատությունները այսօր դառնում են վարակի տարածման աղբյուր։ Նման պայմաններում շատերը խուսափում են այլ հիվանդությունների համար դիմել բժշկի։

- Վերանայել տնային պայմաններում բուժվող հիվանդերի նկատմամբ բուժօգնության մոտեցումները, կիրառել միասնական պրոտոկոլներ, սահմանել պայմաններ՝ պետության կողմից անհրաժեշտ դեղամիջոցների և այլ բժշկական օգնության տրամադրման խնդիրը լուծելու համար։

- Կիրառել հիվանդների և նրանց հետ կոնտակտ ունեցածների  մոնիտորինգի ավելի էֆեկտիվ մեխանիզմներ։ Նկատվում է միտում, երբ շատ քաղաքացիներ, ունենալով սիմպտոմներ, չեն անցնում թեստ՝ չարձանագրելու համար հիվանդացության փաստը, շարունակելու համար ապրել առանց սահմանափակումների։ Կարող են տրամադրել նաև հիվանդության ընթացքի մասին կեղծ տեղեկատվություն՝ հիվանդության ավարտը շուտ արձանագրելու և մեկուսացումից դուրս գալու համար։

- Էապես մեծացնել թեստավորումների ծավալը։ Շատերը, ովքեր որոշել են անգամ մասնավոր հիմունքներով թեստ հանձնել,  ստիպված են շատ երկար (մինչև 72 ժամ) սպասել պատասխանին։ Սա կարևոր ժամանակահատված է, որովհետև կարող է բարդացնել թե՛ հիվանդության ընթացքը, և թե ուշ սկսել մեկուսացման փուլը։ Կա նաև բավական էական հոգեբանական գործոն։

- Ծախսել զգալի գումարներ՝ բնակչության որոշակի խավերի և որոշակի վայրերում անվճար պաշտպանիչ միջոցներ տրամադրելու համար՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր։

- Սկսել ինտենսիվ աշխատանք միջազգային օգնություն ստանալու համար։ Առաջին հերթին՝ բուժսարքավորումների և այլ միջոցների, բժիշկների և այլ մասնագետների։  Առավելագույն օպերատիվությամբ կիրառել այլ երկրներում բուժման հաջող փորձն ու սխեմաները։

- Վաղ թե ուշ միջազգային շուկայում հայտնվելու է պատվաստանյութը։ Մեզ այսօրվանից է պետք պատրաստ լինել, թե ինչպես է այն հայտնվելու մեր երկրում, և ինչ կարգով է իրականացվելու բնակչության պատվաստումը։

- Պետք է նաև կանոնակարգել պետական մեխանիզմը, թե մեր քաղաքացիներն ինչպես կարող են հեշտությամբ ստանալ տեղեկանք՝ իրենց հիվանդացության կամ առողջ լինելու մասին։ Սա շատ կարևոր է քաղաքացիների՝ արտերկիր գնալու խնդիրը կազմակերպելու համար։ Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին դա լինելու է անհրաժեշտություն։ Եթե պետությունը սա չկազմակերպի, ապա ձևավորվելու է ստվերային և անվերահսկելի համակարգ։ Նկատի ունեցեք նաև արտագնա աշխատանքի մեկնողների ծավալները։

- Նույնը պետք է կազմակերպել նաև արտասահմանցիների համար, ովքեր այս կամ այն պատճառով կժամանեն մեր երկիր։ Արդյո՞ք նրանք պետք է տեղեկանք ներկայացնեն, թե՞ պետք է անցնեն արագ թեստավորում՝ ժամանման կետերում։ Մեզ մոտ դա ոչ միայն օդանավակայանն է, այլ նաև՝ Մեղրիի, Բավրայի, Բագրատաշենի, Լոռիի անցակետերը։

Աշխարհը սկսելու է բացվել հաստված խաղի կանոններով, և մենք պետք է դրան պատրաստ լինենք։

- Այս պահից սկսած՝ մենք պետք է ձեռնամուխ լինենք  դպրոցներում համաճարակային անվտանգության կանոնների ապահովմանը (վերանայել դասարանների հագեցվածությունը, ուսումնական խմբերի թիվը և այլն)։ Ակնհայտ է, որ 20 հոգուց ավել աշակերտ ունեցող դասարաններում գործնականում անհնար է լինելու ապահովել անվտանգության նորմերը։ Սա հարմար պահ է՝ դասարանների գերհագեցվածության (և դրա պայմաններում ոչ լիարժեք կրթության) պրոբլեմը լուծելու համար։ Քիչ քանակով դասարաններում կրթության որակի սպասվող բարձրացումը կարող է  փոխհատուցել այս կիսամյակի տապալված կրթությունը, ինչպես նաև ստեղծել աշխատանքի, հետևաբար՝ նաև վարձատրման նոր հնարավորություն ուսուցիչների համար։

- Դպրոցական, մանկապարտեզային և բուհական շենքային պայմաններին հենց այս տեսանկյունից է պետք հիմա մոտենալ։ Մշտական օդափոխություն, ուսումնական շենքերին կից բաց, կանաչ գոտիներ, անհրաժեշտության դեպքում՝ դասասենյակներից դուրս դասի անցկացման հնարավորություն, և այլն. սրանք կարևոր պայմաններ են, որոնց ապահովումը պետք է գալու ոչ միայն այս վիրուսի, այլև հետագայում՝ որևէ այլ համաճարակի փուլում դասերի կազմակերպման ժամանակ։ Սեպտեմբերից դասերը սկսելու համար այս ամենի մասին պետք է մտածել և կազմակերպել հենց այսօր։

- Ուսուցիչներին ֆեյսբուքով բանավոր կոչեր անելը ժամանակի և ռեսուրսի անիմաստ վատնում է։ Պետական կրթական համակարգն իր աշխատակիցներին այս շրջանում, այո, պետք է ներգրավեր՝ ընտանիքների, ծնողների հետ մշտական կապ պահելու, նրանց տեղեկատվություն և անվտանգության կանոններ փոխանցելու համար, ինչպես նաև՝ երեխաների համար անվտանգ ժամանցի անցկացման մոդելներ մշակելու և կիրառելու, ու նաև բակերում երեխաների վտանգավոր կուտակումների դեմ պայքարելու նպատակով։ Ճիշտ այնպես, ինչպես պետական պոլիկլինիկաներն են ապահովում պրոֆիլակտիկ միջոցառումների փաթեթը, պետական կրթական համակարգը ևս պետք է իր ողջ կարողություններով օգտագործվեր այս ընթացքում։  

- Դադարեցնել անկազմակերպ բրիֆինգների անցկացումը, որոնք որևէ օգտակար բան չեն տալիս, բայց փոխարենը՝ հանրության մեջ մեծացնում են անորոշություններն ու տագնապը, վկայում են կառավարության անհետևողականության մասին, արժեզրկում են երկրի ղեկավարի խոսքը։ Սա է նաև պատճառներից մեկը, որ հանրությունն այլևս լուրջ չի ընկալվում անգամ ամենաբարձր մակարդակով հնչող կոչերը։

Այս  կառավարությունը պարտվել է համաճարակի դեմ սկզբունքային պայքարում։ Երբ համավարակի հարցում փորձում են մեզ համեմատել ԱՄՆ, եվրոպական և այլ պրոբլեմատիկ պետությունների հետ, ապա պետք է հիշել, որ նույն ԱՄՆ-ում պատասխանատվության պահը գալու է աշնան ընտրությունների ընթացքում։ Իտալիայի վարչապետ Կոնտին արդեն իսկ պատասխանում է իրավապահների հարցերին, իսկ նախագահ Մակրոնի խորհրդարանական կայուն մեծամասնությունն աչքի առաջ քանդվում է։ Այս գործընթացներն օբյեկտիվ են, և ոչ ոքի մտքով չի անցնում՝ համեմատել դրանք պատերազմական իրավիճակի հետ՝ իշխանությունների հասցեին քննադատությունը չեզոքացնելու համար։ Մեր պարագայում պատասխանատվությունը լինելու է ավելի մեծ, և դրան նպաստելու է մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանի օրինակը։ Կառավարությունը պարտավոր է այսօր ցույց տալ, որ հասկացել է կատարած սխալներն ու եզրակացություններ է արել, և ցույց տա դա՝ կոնկրետ, առարկայական քայլերի տեսքով, այլ ոչ՝ ֆեյսբուքյան կոչերի, որոնք ավելի շատ պատասխանատվությունից փախչելու տպավորություն են թողնում»։


Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գեւորգյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
11:32 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գեւորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է․հայտարարություն
17:47 11/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Ալեքսանյան
16:16 11/06/2020  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին
17:07 02/06/2020  |  ՎերլուծություններՄենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան
18:28 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը
13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
13:04 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]