Թեմաներ
Երկուշաբթի 12 / 06 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2021   15:10 Նոյեմբերյանում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց, հաղթեցին թեկանածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին. ԱԺ նախկին պատգամավոր 12/06/2021   15:06 Սյունիքում ով հեղինակություն ունի, բոլորին կալանավորում են. Վարդևանյան 12/06/2021   14:56 Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին 12/06/2021   14:53 Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան 12/06/2021   14:50 «Рафик послал всех нафиг».Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի երգը 12/06/2021   14:45 Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք.Ալեքսանյանը՝ Առուշանյանի մեղադրանքի շինծու լինելու մասին 12/06/2021   14:31 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 12/06/2021   14:30 Պատվաստված և օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել. Ավանեսյան 12/06/2021   14:12 Իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում.փաստաբան 12/06/2021   13:53 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ 12/06/2021   13:48 Առևերույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր 12/06/2021   13:41 Արման Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա 12/06/2021   13:35 Քաղաքական ուժերն այլևս իրենց օրակարգում պետք է ունենան թիվ մեկ խնդիրը՝ ձեռքը ժողովրդի գիտակցական զարկերակի վրա պահելը, նրան արթնացնելը.Նազարյան 12/06/2021   13:30 Մինչեւ դեկտեմբերի 15-ը նախատեսվում է գերիների նոր խմբի վերադարձ.անհետ կորածի հարազատ 12/06/2021   13:25 Ադրբեջանի նպատակը շարունակում է մնալ հայերին ահաբեկելն ու սպանելը. Աբրահամյան 12/06/2021   13:11 ԲԴԽ անդամները հանդիպել են ԵԽ ներկայացուցիչների հետ 12/06/2021   13:02 Ադրբեջանի խնդիրը Հայաստանը տարածքային առումով կտրելու հարցն է. Տիգրան Աբրահամյան 12/06/2021   12:57 Ոչ իշխանական ուժերը 21 համայնքից 8-ում՝ միայնակ, իսկ 13-ում՝ կոալիցիայով կարող են մեծամասնություն կազմել․պատգամավոր 12/06/2021   12:53 Պուտինը, Լավրովը, Սերգեյ Շոյգուն եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը աշխատանքային այցով կմեկնեն Հնդկաստան 12/06/2021   12:52 ՔՊ-ի հետ կոալիցիան բացառվում է. Արման Աբովյան 12/06/2021   12:48 Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի․ shamshyan.com 12/06/2021   12:44 Թուրքիայում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել 12/06/2021   12:43 Իշխող ուժի ցուցակներում հնարավոր չէ գաղափարական մարդկանց գտնել. Աբրահամյան 12/06/2021   12:33 Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել 12/06/2021   12:16 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլը 12/06/2021   12:15 Այո, մենք հաղթեցինք իշխանությանը. Դավիթ Համբարձումյան 12/06/2021   12:05 Հրդեհ Դիլիջան քաղաքում 12/06/2021   11:41 «Հայրենիք» կուսակցությունը հինգ համայնքներում կունենա խմբակցություններ.Արսեն Բաբայան 12/06/2021   11:37 Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր 12/06/2021   11:35 Երեկվա ՏԻՄ-երը քաղաքական պայքարի մեծ ֆռոնտ են բացել, եթե ընդդիմությունը կամք ու անհրաժեշտ ունակություն ունենա՝ երկրով մեկ ճիշտ աշխատելու մասով.Ալեն Ղևոնդյան 12/06/2021   11:24 Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Աբրահամյան 12/06/2021   11:20 Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 95 նոր դեպք, 9 մարդ մահացել է 12/06/2021   11:16 Նիկոլը արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ, դրա համար էլ նա վստահելի չէ, արդեն ինքը պետք չի․ քաղաքագետ 12/06/2021   11:08 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 12/06/2021   10:57 Ռուս խաղաղապահները Մարտակերտում 400 հա տարածք են ականազերծելու 12/06/2021   10:55 Հավաքական «ընդդիմություն» կոչվածը բազմաշերտ է ու դեռևս ոչ միասնական. Զաքարյան 12/06/2021   10:50 Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումն իրատեսական է. Վարդանյան 12/06/2021   10:47 Երեկ թշնամին կրակ է արձակել Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ 12/06/2021   10:40 ՔՊ-ին հունիսին ընտրողների զգալի մասը կարճ ժամանակում հասցրել է հիասթափվել.Ավետիք Չալաբյան 12/06/2021   10:37 103 տարի հայաստանյան փաստաբանությունը պայքարում է հանուն արդարադատության. Սիմոն Բաբայան 12/06/2021   10:30 Պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Փաշինյան 12/06/2021   10:20 ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 36 համայնքից 21-ում չի կարողացել հաղթել 12/06/2021   10:18 ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն պարտվեց մի քանի համայնքում, այդ թվում Վանաձորում և Ապարանում 12/06/2021   01:29 Գավառ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին 12/06/2021   01:12 Եղեգնաձորում հաղթել է Դավիթ Հարությունյանը` ստանալով ձայների 62 տոկոսը 12/06/2021   00:30 Արցախում 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել 12/06/2021   00:24 Ապարանում համոզիչ հաղթանակ է տարել Կարեն Եղիազարյանը 12/05/2021   23:47 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները 12/05/2021   23:28 Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը (տեսանյութ) 12/05/2021   23:08 Նախնական տվյալներով` Ապարանում ՔՊ-ն պարտվել է «Կարեն Եղիազարյան» դաշինքին
12/04/2021   19:22 Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց մարտական տեղանքին ծանոթացնելու, որ ստիպված գերի ընկնեն ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի 12/04/2021   21:43 Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներից 10-ն արդեն Երեւանում են (տեսանյութ) 12/06/2021   01:29 Գավառ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին 12/06/2021   00:24 Ապարանում համոզիչ հաղթանակ է տարել Կարեն Եղիազարյանը 12/06/2021   10:20 ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 36 համայնքից 21-ում չի կարողացել հաղթել 12/04/2021   21:54 Զինվորի վիրահատությունը կիսատ են թողել ու նրան որովայնը բաց տեղափոխել Հադրութ՝ վիրահատությունը շարունակելու. Բժշկի հուշերը պատերազմից (տեսանյութ) 12/04/2021   19:02 Մուրադովը Բաքվից գերիներ է բերում.ինքնաթիռը մի քանի ժամից վայրէջք կկատարի.Բորիս Ավագյան 12/04/2021   15:36 Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. ԱՀ դատախազություն 12/04/2021   18:42 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի 12/05/2021   23:28 Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը (տեսանյութ) 12/05/2021   22:30 Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղում ՀՅԴ-ն շուրջ 77 տոկոս ձայն է ստացել 12/06/2021   00:30 Արցախում 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել 12/05/2021   22:38 Կաթնաղբյուրում ՔՊ-ն ձայների զգալի տարբերությամբ պարտվել է ԲՀԿ-ին 12/06/2021   01:12 Եղեգնաձորում հաղթել է Դավիթ Հարությունյանը` ստանալով ձայների 62 տոկոսը 12/05/2021   22:42 Էջմիածնի 14\25 ընտրատեղամասում ՔՊ-ն պարտվել է 12/04/2021   21:17 ՀՀ-ն կգնա 92-93 թիվ, երբ հացի համար հերթեր էին գոյացել. Երկրում կարող է առաջանալ մի շարք ապրանքների լուրջ դեֆիցիտ կամ գների զգալի աճ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) 12/04/2021   22:00 Գերությունից վերադարձած հայ զինծառայողները տեղափոխվել են բժշկական հաստատություններ 12/06/2021   10:18 ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն պարտվեց մի քանի համայնքում, այդ թվում Վանաձորում և Ապարանում 12/04/2021   20:31 Հայտնի են Ադրբեջանից վերադարձող գերիների անունները 12/04/2021   15:58 Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ. Սեյրան Սողոյան

Ի՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին 11/04/2019   13:42  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերով Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ոչինչ չասաց։ Նա ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց անհանգստությունները, այլ ավելի շատ անհանգստանալու առիթներ ստեղծեց։ 

Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Ըստ Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում Արցախյան կարգավորման ողջ փաթեթին։ «Այն մեծամտությունը, որով նա լծվել է Արցախյան կարգավորման բանակցություններին, այն անկայունությունը, անլրջությունը, որով նա վերաբերում է սեփական արտաբերումներին, խոսքին եւ որով նա ամեն անգամ ստիպում է ԱԳ նախարարին մաքրել իր հետեւից, դրա վկայություններից մեկն է»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ ընտրությամբ անդրադարձավ այն հարցերին, որոնք իբրեւ թե հետաքրքրում են հանրությանը։ Ըստ Աշոտյանի հանրությանը առավելապես հետաքրքրում է թե ինչու աշխատանքից հեռացավ անվտանգության ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը, այլ այն հարցը, թե ինչ են այսօր քննարկում ՀՀ իշխանությունները Արցախի խնդրի լուծման շուրջ։ «Որեւէ կոնկրետ մոտեցում, որեւէ հստակություն, կոնկրետ մոտեցում ՀՀ նոր կառավարության կարծիքների, դիրքերի մասին Արցախյան հարցում չհնչեց։ Սա ամենամեծ բացթողումն է, վստահ եմ ,որ արվել է դիտավորյալ, որովհետեւ այն համատարած մանիպուլյացիաները, որ անում է Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցերի շուրջ, ցավոք չի շրջանցել նաեւ Ղարաբաղը»։

Աշոտյանը նկատեց, որ Փաշինյանը ցանկացած լրահոսի հետեւում տեսնում է նախկինների ականջները եւ ըստ նրա, վարչապետի ֆոբիաները անհիմն են, քանի որ այսօր հանրային դժգոհության տարափի մեջ այլ ձայներ են լսվում եւ պետք է առերեսվել հանրային դժգոհության ալիքի հետ։

Աշոտյանը շեշտեց, որ Փաշինյանը կրկնեց իր անհաջող բանաձեւը որ հարցի լուծումը պետք է բավարարի 3 ժողովուրդներին։ «Այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը շատ ագրեսիվ, շատ ինտենսիվ անդրադարձել է ՀՀ-ին եւ Արցախին։ Բան ասե՞ց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ դրան ի պատասխան։ Դուք չե՞ք զարմանում, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը Արցախյան հարցում հակադարձում է բացառապես մեզ ՝ ինձ, իմ ընկերներին, այլ մտահոգ մարդկանց, քան Ադրբեջանին, շատ տարօրինակ է, որ անպատասխան թողնելով Ալիեւի զառանցանքները Հայաստանի, Զանգեզուրի, Ղարաբաղի մասին, նա իր եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ Բաղդադում, այսպես ասած, ամեն ինչ հանգիստ է»,-շեշտեց Աշոտյանն ու դիմեց Փաշինյանին.

«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիեւի հայտարարություններին, ոչ դու ոչ քո ԱԳ նախարարը պատշաճ կերպով չեն հետեւել հատկապես վերջին ամիսներին ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը եւ պատշաճ կերպով չեն հակադարձել։ Երեկ դու քո եթերի 36 րոպեն նվիրեցիր քեզ քննադատող հայաստանյան շրջանակներին եւ որեւէ ծպտուն չհանեցիր Ադրբեջանի վարվող ագրեսիվ քաղաքականությանը, մե՞նք ենք սպառնալիք, թե Ալիեւն է, ինչո՞վ է պայմանավորված այս հարգանքը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ եւ ագրեսիան ՀՀ ներսում քեզ քննադատող քաղաքական շրջանակների նկատմամբ»։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությանը, թե երբեք շփման գծում այսքան հանգիստ չի եղել եւ նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը շատ երկար ժամանակ «սսկված էր» եւ դա նույնպես մանիպուլյատիվ հայտարարություն է՝ վերագրել դա իրեն կամ Դուշանբեի ուղիղ կապին։

Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարաձայնություններ չլինելու հայտարարությանը, Աշոտյանը հիշեցրեց, որ Արցախի հարցում հենց Փաշինյանն էր մշտապես փորձում սեպ խրել Արցախի եւ ՀՀ իշխանությունների միջեւ եւ, որ նրա իշխանությունն է հանդուրժում Արցախի նախագահի գլուխը «քարով բացելու» հայտարարությունները, որոնց հեղինակները որեւէ պատժի չարժանացան, Փաշինյանն էր ժխտում Անկախության տոնակատարության բեմին, երբ ինչ-որ մեկը Արցախի նախագահին դիմեց որպես մարզպետի։

Արմեն Աշոտյանը նաեւ հիշեցրեց, որ ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները սեփական կետից է ուզում շարունակել։ Նա հիշեցրեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վարչապետի հայտարարությունները եւ նկատեց, որ այսօր ամեն կերպ Փաշինյանը խուսափում է այդ խոստման վերաբերյալ հաշվետվություն տալուց. «Ասա, որ չի ստացվում կամ ասա՝ ի՞նչ ես արել, որ ստացվի»։

Աշոտյանը ֆիկցիա որակեց հիմնախնդիրը հօգուտ 3 ժողովուդների լուծելու հայտարարությունը եւ նշեց, որ Ալիեւը այդ հնարքին չի տրվում։ «Դու քանդել ես Սերժ Սարգսյանի թողած բանակցային խրամատը, փորձել ես կառուցել քոնը, չի ստացվում եւ հիմա այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանի բանակցային առաջնահերթությունների մասին, բացի ԱԳ նախարարի կողմից հորինված եւ քո կողմից օգտագործվող «կարգավիճակ եւ անվտանգություն» շատ առաձգական ու բազմաշերտ հայտարարության մասին ուրիշ ոչինչ չկա։ Դուք չեք խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»,-շեշտեց նա՝ հարցնելով.«Ինչումն է պրոբլեմը, ո՞ւր եք տարել բանակցությունները, ի՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք։ Ի՞նչ է նշանակում հանրաքվե կանենք՝ այդ թվում Հայաստանում կամ համազգային։ Եթե դա պոպուլիզմ է՝ վտանգավոր է, եթե գիտակցված հայտարարություն է՝ բացատրեք հասարակությանը, ի՞նչ իրավաքաղաքական քայլերով է գալու այդ հանրաքվեի կազմակերպման հիմնավորումը»։

Աշոտյանը շեշտեց՝ եթե բանակցային գործընթացում կա դինամիկա, ապա այն բացասական է, որովհետև միջազգային հանրության կողմից Հայաստանի որեւէ նախաձեռնություն հավանության չի արժանացել։



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:39 04/11/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն իրեն դուրս է դրել հասարակությունից
12:33 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը՝ պայմանավորված պատերազմով Ղարաբաղը հանձնելու մեղադրանքների մասին (տեսանյութ)
09:54 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին տրամադրել է չվճարվող արձակուրդ
09:45 04/11/2019  |  ՄեկնաբանությունԽոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են. ՀՀ վարչապետ
00:44 02/11/2019  |  ԼՐԱՀՈՍՋոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին եւ Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21:59 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը
18:31 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը
17:44 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին
14:08 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԻմ առաքելությունը ողջ կյանքի ընթացքում համարել եմ իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, պետությանը, եկեղեցուն. Նիկոլ Փաշինյան
21:25 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Արխիվ

[]