ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին 11/01/2019 17:44 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին:
Դիմելով փառատոնի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մենք կարևորում ենք մեր երկրում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի անցկացումը: Ինձ համար, մեր կառավարության համար մշակույթը քաղաքացիների հարաբերությունների որակական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կրթական կարևոր գործառույթ ունի: Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև կարևոր մշակութային բովանդակություն ուներ, և մեր կառավարության առաջնահերթություններից է մեր քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը, մշակույթին մոտեցնելը»:
Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին: Այն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, և համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
Վարչապետը և «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, դասական երաժշտության, արվեստի այլ ճյուղերի քարոզման ու տարածման, մշակույթի կրթական բաղադրիչի զարգացման, մշակութային հաստատությունների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կողմից այս ուղղություններով ընթացիկ ծրագրերը և նախատեսվող միջոցառումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով պետության կողմից ոլորտին տրվող կարևորությունը: Փառատոնի մասնակիցները ողջունելի և կարևոր են համարել ՀՀ կառավարության՝ մշակութային կյանքի ակտիվացմանը միտված նախաձեռնությունները և հրավիրել վարչապետին մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներին:
Վարչապետ Փաշինյանը հաջող ընթացք է մաղթել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ սիրով ներկա կգտնվի փառատոնի համերգներից մեկին:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ