ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում սահմանային վիճակ է 05/19/2019 18:13 | Վերլուծություններ
Հայաստանում իրականացված՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սիրո և հանդուրժողականություն դրոշի ներքո ատելության սերմեր ցանեց ամենուրեք: Եվ մեկ տարի անց տեսնում ենք այդ ցանք սի պտուղները՝ բոլորը բոլորի դեմ են, բոլորը՝ բոլորին թշնամի:
Իշխանության կամոք ընտրվել են ներքին թշնամիներ և տարբեր ուժեր գնալով խորացնում են հայի ատելությունը հայի հանդեպ: Այն, որ ղարաբաղցի -հայաստանցի թշնամանքի սերմանումն ուղղակի իշխանության տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ է արվում, Մարտի 1-ի գործով դատավարության վերջին օրերի իրադարձություններն էլ ցուցանում են պարզորոշ:
Ազատության հրապարակում ամբոխային տրամադրություններին հպատակ մի հատված արդյոք պատահաբա՞ր հարձակվեց ՀՅԴ ներկայացուցչի վրա, որն ուղղակի թոռնիկների հետ զբոսնում էր: Միտումնավոր արված բան էր, թե՞ այնքան անմեղսունակ են, որ իրենք էլ չեն գիտակցում իրենց արարքները: Նույն թշնամական տրամաբանության մեջ են 24 ժամ շարունակ գործում սոցցանցերը՝ տարածելով ատելություն, թշնամանք, արյուն, բռնություն:
Պատահաբա՞ր են հակաօրինական կոչեր անում և իրավիճակն ավելի լարում որոշ իրավապահներ ու փաստաբաններ, որոշակի լրատվամիջոցներ, միշտ փնթի ու միշտ գռեհիկ հաթաթաներով գրելու մեջ վարպետացածներ, տարբեր գրանտային ծրագրերից իրենց ողջ գիտակցական կյանքում սնվողներ, օտար շահեր ու շահագրգռություններ ունեցող անձինք:
Այս մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանում հայը հայի հանդեպ բարի ու կամեցող լինի, որ հայն իր երկրի տերը լինի:
Երբ հարթակից ասվում էր ու բազմաձայնվում, թե՝ հրապարակներում ու փողոցներում՝ հավաքված ժողովուրդն է կառավարելու երկիրը, արդեն իսկ հիմքերն էր դրվում մեր ներքին կյանքի, համակեցության բոլոր ոլորտներում անկառավարելի ու անարխիստական վարքականոնի:Պետությունն ինքնին կազմակերպվածք է և այն ժողովրդահաճո դարձնելու գաղափարաբանությունն է հենց ժողովրդին ամբոխի վերածելու ուղիղ ճանապարհը:
Պետության և պետական ինստիտուտների կառավարիչները օրենքի և իրավունքի ուժով պիտի կառավարեն, մինչդեռ մեր իրականության մեջ պետական կառավարում գոյություն չունի: ՈՒնենք միայն առկա սոցիալական դժգոհությունների մանիպուլյատիվ կառավարում: Ընդ որում, շատ վտանգավոր, սահմանային վիճակի է հասցվել հասարակությունը, որի սոցիալական դժգոհությունները շահարկելով ու երկրի արտաքին թշնամիների ջրաղացին ջուր լցնելով, որոշ ուժեր տոտալ ատելություն են սերմանում՝ հասարակության մի ստվար հատվածին ուղղորդելով նախկինների դեմ: Նախկինները նախկին են արդեն, բայց եկեք՝ տեսեք՝ մեկ տարի անց էլ՝ ներկա իշխանությունը երկրի արտաքին ու ներքին առաջնահերթությունների վրա կենտրոնանալու և առաջ գնալու փոխարեն հետ -հետ է գնում՝ հետ-հետ տանելով երկիրը և այդ կերպ ցանկանալով պահել իշխանությունը:
Սթափվել է պետք, Հայաստանում սահմանային վիճակ է, որից միայն շահելու են արտաքին թշնամիները, իսկ տուժելու ենք ազգովի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին