Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Մեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ… 03/01/2019   13:25  |  Վերլուծություններ

Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների միացում, օպտիմալացում՝ այս բառակապակցություններին անցած օրերին տարբեր բացվածքներով անդրադարձներ եղան:

Բնականաբար, պիտի քննադատվեր, նախևառաջ նրա համար, որ մի տեսակ դամոկլյան սրի նման այն կախվեց այդ ՊՈԱԿ-ների աշխատակիցների գլխին: Մշակույթի ոլորտի պատասխանատուի պարտականությունները կատարողն անմիջապես սկսեց մեղավորներ փնտրել և գտավ, ա՛յ, տեսեք, արտահոսք է եղել, անպատասխանատու պետծառայողը դեռ հում-հում նախագիծը հրապարակայնացրել է: Այսինքն, շաբաթն ուրբաթից շուտ էր եկել: Էհ, եթե ավելի գլոբալ, այլ ոչ թե՝ տվյալ գերատեսչության շրջանակից նայենք, ամենապատասխանատուն հենց այդ անպատասխանատու որակվող աշխատակիցն է, քանի որ հրապարակայնացրեց մշնախի դավադրությունը: Մինչդեռ այն պիտի ի սկզբանե քննարկվեր արտագերատեսչական ֆորմատով, ոչ թե գաղտնի-ծածուկ որոշման նախագիծ փորձեին պատրաստել այն եղած-պրծած դնելով ՊՈԱԿ-ների սեղաններին: Հիմա գոնե մարդիկ գիտեն իրենց գլխին գալիքը: Ընդհանրապես, նկատելի է մեկ բան՝ մշակույթի նախարարության նոր պատասխանատուն եկած-չեկած՝ ՝ ոլորտում բոլոր ուղղություններով ահաբեկչական գործողություններ է իրականացնում:

Մի փորձեք ժանրային շրջանակի մեջ առնել մշակույթի օջախները

Անկախության շրջանում Հայաստանում հատուկենտ մշակութային օջախներ են բացվել, որոնցից մեկը Համազգային թատրոնն է: Մեղմ ասած՝ ազնիվ չէ Համազգայինը կուսակցական որակելը, քանի որ այնտեղ կուսակցականության թեմա չկա: Սոս Սարգսյանն էլ համազգային երևույթ է, կուսակցականությունից վեր կանգնած, այսօր արդեն իր անունը կրող թատրոնն էլ՝ կենդանի, առողջ օրգանիզմ է, Հայաստանում, Սփյուռքում և Արցախում սիրված կոլեկտիվ: Կամ՝ Համազգայինի հետ կապված ՝ ի՞նչ ասել է ժանրային առանձնահատկություն չունի, դա ինչ դոգմատիկ մտածողություն է: Արվեստի տարբեր ճյուղերի փոխներթափանցումների մեր օրերում նման ձևակերպումը ծիծաղելի է ուղղակի: Իսկ ինչ է, չի՞ կարելի բազմաժանր լինել, թե՞ որոշակի սահմաններ կան: Մի առիթով Մաեստրո Աղասի Այվազյանն էր ասել՝ կալանդակապերը մարդկանց մեջ են… Այնպես որ, ձեր մեջ փնտրեք կալանդակապերը և մի փորձեք կաշկանդել, ժանրային շրջանակի մեջ առնել արվեստի օջախները:

Իսկ Կոմիտասի քառյակը տասնամյակներ շարունակ առանձին և հզորագույն գործոն է եղել և աբսուրդ է այն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ մի տեսակ գիտահետազոտական համակարգի մեջ պարփակելու միտքն անգամ:
Անկախության շրջանում երկու թանգարան է կյանքի կոչվել, որոնցից մեկը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանն է, մյուսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Առաջինը բացվել է ութ տարի առաջ, բայց այդպես էլ այն մեր երկրի կառավարիչները չկարողացան անցած տարիների ընթացքում երևութականացնել, թեպետ Ազնավուրի անունն արդեն իսկ առինքնող երևույթ էր, թանգարանն էլ իր հետաքրքիր լուծումներով, դիրքով գրավիչ էր:

Երկրորդը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն է, որն ըստ իս, և նախորդ, և ներկա իշխանությունների կողմից որքան էլ հովանավորվում է, այնուհանդերձ, իր կառավարչական-կազմակերպական գործառույթներով պայմանավորված՝ խնդիր ունի: Տարիներ առաջ, երբ Արթուր Մեսչյանի այս նախագիծը քննարկվում էր Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում, հեղինակը ներկայացնելով իր նախագիծը, նրան վերապահվող կիրառական նշանակության հետ էություն-կերպարն էր նաև ընդգծում. Ասում են Կոմիտաս վարդապետ եւ փորձում մուգ գույներով նրան ներկայացնել, չէ, հակառակը, եթե Կոմիտաս վարդապետ, ապա միանշանակ` սպիտակ, թեթեւ, մաքուր…
Այս շեշտադրումը պիտի գերակայի թանգարանում: Ինստիտուցիոնալ գործառույթների հետ մեկտեղ պիտի Կոմիտասի հանգույն պարզ-զուլալ ու մարդեղեն դարձնել թանգարանը:

…Թե ինչպես մի թանգարանը ճակատագրորեն փոխեց քաղաքի պատմությունը

Ի դեպ, որքան էլ պարադոքսալ լինի գաղափարական մեծ պատերազմով, հոմոսովետիկուսի դեմ պայքարով, հենց սովետի օրոք Հենրիկ Իգիթյանը կարողացավ ստեղծել արդի արվեստի թանգարանը, բայց սովետական ղեկավար Կարեն Դեմիրճյանի օրոք թանգարանին հատկացված շենքը անկախ Հայաստանում Լ. Տեր Պետրոսյանի օրո՛ք խլվեց թանգարանից: Հենրիկ Իգիթյանը պատմում էր, որ Մոսկվան արգելում էր թանգարանի շենքը կառուցել, սակայն Կարեն Սերոբիչը հանձնարարել է այն ժամանակվա առևտրի մինիստրին, թե՝ կկառուցես որպես քո օբյեկտներից մեկը, բայց այն կլինի արդի արվեստի թանգարան: Եվ Ջիմ Թորոսյանին էլ այդպիսի հանձնարարական էր տրվել:

Մի անգամ երբ Ռոբերտ Էլիբեկյանին հարցրի՝ սովետի ժամանակ էր հեշտ ստեղծագործելը, թե՞ անկախության շրջանում, նա մտքերի մեջ ընկավ և գիտե՞ք՝ ինչ ասաց: Ասաց՝ չծիծաղեք, բայց այն ժամանակ ավելի հեշտ էր: Հիմա պատնեշներ չկան, բայց դրամատիզմ էլ չկա… Իսկ Իգիթյանը հեռացավ կյանքից առանց իր նվիրական ցանկությունն իրականացած՝ մի շքեղ, փառահեղ արդի արվեստի թանգարան էր երազում: Ասում էր՝ այնպիսին, որը շրջադարձային կարող է լինել Հայաստանի, Երևանի համար՝ մշակութային, զբոսաշրջային առումով… ու բերում էր իսպանական Բիլբաո քաղաքի օրինակը, թե ինչպես Գուգենհեմի թանգարանը ճակատագրորեն փոխեց քաղաքի պատմությունը: Տիեզերքի հետ խոսող ճարտարապետ Ֆրենկ Գերիի թռիչքային մտահղացմամբ… Արվեստում մեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ…Այլապես օպտիմալացումը հենց անմիտ, անսլացք ղեկավարներից պիտի սկսել:

 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Հարակից հրապարակումներ`

16:24 15/02/2019  |  ՎերլուծություններԻշխանությունը բառացի է հասկացել մշակույթը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գաղափարը
12:49 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄշակույթի նախարարությունը ներկայացրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտի մերժման պատճառները
23:36 12/02/2019  |  ՎերլուծություններՍտեղծագործող անհատի հանդեպ՝ ոչ թե առճակատումներով, այլ՝ սիրով և հանդուրժողաբար
10:34 29/08/2018  |  ՄամուլՄշակույթի նախարարությունը ճանապարհ է տվել կեղծիքներին. «Ժողովուրդ»
09:41 03/07/2018  |  ՄամուլՄշակույթի փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»
13:15 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆազենի Ղարիբյանը նշանակվել է Մակունցի տեղակալ
20:28 22/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Գրիգորյանը` մշակույթի նախարարի խորհրդական
17:12 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ մշակույթի նախարարը և Վիետնամի մշակույթի փոխնախարարը համագործակցության ծրագիր են ստորագրել
22:16 09/05/2015  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի
17:57 11/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Եսայանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար

Արխիվ

[]