ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ծառուկյանին մանդատից զրկելը «Իմ քայլի» քայլիչների համար անչափ ձեռնտու հանգամանք է». Հայկ Մարտիրոսյան 05/04/2019 12:30 | Քաղաքական
Դաշտում առկա բոլոր ուժերն էլ հակված են այլևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քաղաքականությունից հեռացնելու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ հետհեղափոխական իրականությունում ԲՀԿ-ին առաջինը բախվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իսկ հիմա «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու «Իմ քայլը»: «Դա համակարգային խնդիր է»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ որքան էլ Փաշինյանը մինչ այս պահը ոչինչ չէր ձեռնարկում՝ հին համակարգը կազմաքանդելու գործում, բայց կան այդ համակարգի դետալներ, որոնք քաղաքական դաշտում շատերն այլևս չեն կարողանալու հանդուրժել: Բացի այդ՝ սեփական վարկանիշի անկման պայմաններում Փաշինյանի համար Ծառուկյանի անձը քաղաքական գործչի կարգավիճակում կարող է վտանգավոր դառնալ:
«Որոշակի իրավիճակում՝ երբ գործող վարչապետն այլևս բարեհաջող կերպով սեփական կերպարը սեփական անգործությամբ կկործանի՝ Ծառուկյանը կարող է դառնալ այլ ուժերի հենարանն ու վճռական նետաձիգը: Դա նույնպես, թերևս, Փաշինյանն այլևս հասկանում է»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, հենց սկզբից ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված էր, որ «Սասնա Ծռերի», «Քաղաքացու որոշման» և այլոց փոխարեն խորհրդարան մտնի հենց ԲՀԿ-ն, բայց Փաշինյանն ամենևին չէր պատրաստվում հանդուրժել ԲՀԿ-ի ներկայությունը հետագայում:
«Իհարկե, իր հաշվարկներում այս հարցում նույնպես վարչապետը սխալվեց և դա իրեն քաղաքականապես թանկ է արժենալու: Բայց կա այն՝ ինչ կա: ԲՀԿ-ն, անշուշտ, քաղաքական առումով իրավիճակներին հարմարվելու բացառիկ կարողություն է ցուցաբերել նախկինում, բայց դա կարող է այլևս չաշխատել»,-ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ եթե Փաշինյանը Ծառուկյանի ազդեցությունը չեզոքացնելու որոշում ունի, ապա դա թեև իրեն հատուկ երկար, դանդաղկոտ ու անհեթեթորեն ցավագին մեթոդներով, բայց այնուամենայնիվ կկարողանա իրականացնել:
Քաղաքագետի կարծիքով, դրա արդունքում առանց այդ էլ ապականված հետհեղափոխական դաշտն առավել կապակայունանա, և դա նույնպես Փաշինյանի անհեռատեսության արդյունքը կլինի:
Հարցին, թե արդյոք Ազգային ժողովի նախագահը Ծառուկյանին կզրկի մանդատից, և այդ որոշումը որքանո՞վ է ձեռնտու «Իմ քայլը»-ին՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ծառուկյանին մանդատից զրկելը «Իմ քայլի» քայլիչների համար անչափ ձեռնտու հանգամանք է»:
«Կզրկվի Ծառուկյանը մանդատից թե ոչ՝ միայն Փաշինյանի որոշումից և դրա վրա հնարավոր արտաքին ազդեցություններից է կախված»,-նշեց նա։
Փորձեցինք ճշտել նաև, թե ինչին կհանգեցնի Ծառուկյանի մանդատից զրկվելը, և ինչ վտանգներ կարող է պարունակել այն։
«Կհանգեցնի դաշտում ցնցումների: Ահռելի կապիտալով և ընտրազանգած պահպանած մարդուն դաշտից հեշտորեն կարելի է հեռացնել միայն հեղափոխական իրավիճակներում, կամ էլ՝ երկաթե ձեռքով վճռական կառավարման պայմաններում: Երկուսն էլ Հայաստանում այլևս չկան»,-ասաց Մարտիրոսյանը։
Քաղաքագետը նշեց, որ Ծառուկյանը հեշտորեն չի հանձնվի: Եվ նկատի ունենալով, որ Փաշինյանը «ասֆալտին է ծեփում» և «պատերով է տալիս» միայն մանր ու միջին տրամաչափի գործիչներին, նաև՝ իր թիմի անդամ մեկ-երկու անհատականություններին, ապա այս առումով Ծառուկյանն այլևս պատճառներ չունի չփորձելու առանց պայքարի հանձնվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել