ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՀԿ-ին հետաքրքրում է այն, ինչ իրենց ցավեցնում ու աղմուկ է հանում, նման առիթներ դեռ շատ կունենան. ՔՈ-ի խոսնակ 05/02/2019 11:45 | Քաղաքական
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը հենց այս պահին բարձրացնելը պայմանավորված է 2 հանգամանքով. այն նախեւառաջ 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներից սկսված գործընթացի շարունակությունն է, երկրորդ՝ Ծառուկյանը այս պահին է հայտարարություններ արել բիզնեսի վերաբերյալ: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության խոսնակ Միքայել Նահապետյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանին՝ պատգամավորական մանդատից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար՝ նկատի ունենալով, որ Սահմանադրությունն արգելում է պատգամագորին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։
Մ.Նահապետյանի փոխանցմամբ՝ 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին իրենք ձեռնամուխ են եղել օլիգարխիկ համակարգի փլուզմանը, իսկ հեղափոխությունից հետո, հասկանալով, որ անցումային շրջան է, որոշակի ադապտացման կարիք ունեն նաև օլիգարխները, որոշել են հանդիպել նրանց հետ և ներկայացրել իրենց առաջարկը, որ գրեն օրենսդրական այն երաշխիքները, որոնց առկայության դեպքում իրենք կգան բիզնեսի դաշտ և չեն զբաղվի քաղաքականությամբ: Տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի հետ հանդիպումներ են ունեցել նախընտրական փուլում՝ մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
‹‹Այս ամբողջ գործընթացում իրենք ստացել են մեր ուղերձները: Նրանցից ոմանք որոշել են քաղաքականությանը չմասնակցել և զբաղվել միայն բիզնեսով, իսկ որոշներն էլ՝ անտեսել են ժողովրդի կամքն առ այն, որ Հայստանում օլիգարներ չեն լինելու և գնացել բիզնես-քաղաքականություն սերտաճմանը››,-ասաց ՔՈ խոսնակը՝ նշելով, որ հիմա սկսել են պայքարի երրորդ փուլը, երբ արձանագրում են իրենց ունեցած փաստերը:
‹‹Փաստինֆո››-ի դիտարկմանը, որը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարության համաձայն Գագիկ Ծառուկյան անուն - ազգանունով գործարար գորյություն չունի՝ խո,սնակը հրաժարվեց մենկաբանել, ասելով՝ ‹‹ՊԵԿ նախագահի խոսքերը թող մեկնաբանի իր մամուլի խոսնակը, ես մի մեկնաբնության եմ սպասում, դա քաղաքական առումով պարոն Արարատ Միրզոյանի մեկնաբնությունն է, իսկ իրավականով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանինը››:
Հարցին, թե ինչու խորհրդարանական ուժերը Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը չեն բարձրացնում՝ Նահապետյանը ձեռնպահ մնաց ԱԺ մյուս երկու խմբակցությունների գործունեությանը գնահատական տալուց։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենց հայտարարությանը միացել կամ հավանություն տվել են այլ կուսակցություններ՝ ՔՈ խոսնակն ասաց, որ պառլամենտական ուժերը որևէ հայտարարություն չեն տարածել, սակայն մի շարք պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնել կամ առնվազն ասել են, որ այս գործընթացը իրենց համար ևս հասկանալի և ընդունելի է:
Արձագանքելով Իվետա Տոնոյանի՝ ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասված այն հայտարարության մասին, որ ՔՈ-ն պարզապես սեփական չգոյության մասին հիշեցնելու անհաջող փորձ է անում, Նահապետյանն ասաց, որ միայն ուրախությամբ կարող է արձանագրել, որ իրենց և ԲՀԿ-ի պատկերացումները քաղաքական ուժի գոյության և չգոյության մասին չեն համապատասխանում:
‹‹Մենք կուսակցությունը չենք պատկերացնում Սերժ Սարգսյանի կամ այլ քաղաքական ուժի կողմից ցուցումներ կատարող կառույց, չենք պատկերացնում որպես քաղաքական առևտրի կառույց, որը առք ու վաճառքի առարկա է դարձնում ինչպես տնտեսական որոշ արժեքներ, այնպես էլ իրենց քաղաքական կապիտալը››,-ասաց Նահապետյանը:
Խոսնակը ԲՀԿ-ին համարեց շոումեն և ասաց, որ ԲՀԿ-ի համար գոյություն ունի այն՝ ինչ աղմուկ է հանում:
‹‹Այդ մարդկանց հետաքրքրում է այն ինչ իրենց ցավեցնում ու աղմուկ է հանում, նման առիթներ դեռ շատ կունենան, եթե չգան և չխոսեն այն պայմանների, այն երաշխիքների մասին, որի դիմաց դուրս կգան քաղաքականությունից››,-ասաց ՔՈ կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ արդեն 4-րդ ամիսն է, ինչ «ՔՈ»-ն դե յուրե սկսել է գործունեություն ծավալել, իսկ այս պահին կուսակցության ներսում կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորում է տեղի ունենում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ