ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկապարտեզում պատանդառված երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել. «Հայկական ժամանակ» 11/25/2017 09:48 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, և այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:
Այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին:
Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա ներաշխարհն, ինչպես եւ կանխատեսվում էր, տակնուվրա է եղել:
«Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է: «Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նկարագրեց մայրը:
Որդու հետ, ըստ նրա, աշխատում են Արմավիրի «Արևածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները: Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում և փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետև փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետեւանքով նա նաև ձեռքն էր վնասել` հարվածելով պատին: Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այդ առումով խնդիրը հաղթահարված է:
Ծնողները Հմայակին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով: Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը պատասխանեց. «Ասենք, որ տանում, բերում ենք, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնի այդ ամեն ինչի մեջ»:
Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը: «Որոշ դրվագներ պատմում է, ասում է դանակը իր կոկորդին է պահել «ձյաձյան», բայց մենք չենք թողնում ինքը խոսի»,- ծնողները փորձում են որդուն հետ պահել ծանր պահերը վերապրելուց:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, հոգեբանները սկսել են երեխայի հետ աշխատել միջադեպից մոտ մեկ շաբաթ հետո և որ իրենք դրան դեմ չէին լինի հենց սկզբից: Հատկանշական է, որ երբ հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք երեխայի հետ հոգեբան աշխատո՞ւմ է, քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը վստահեցրել էր, թե ծնողները հրաժարվել են համապատասխան աջակցությունից:
«Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ ոչ մի էական փոփոխություն դեռ նկատելի չէ»,- ասել էր Վարդուհի Երանոսյանը: Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաև Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» հասարակական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:
«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրել էր քաղաքապետարանի պաշտոնյան:
Հմայակի մորը, սակայն այս մասին մեր հարցը անակնկալի բերեց: «Չէ, մենք չենք հրաժարվել: Հակառակը, մենք միշտ էլ ուզեցել ենք, որ հոգեբանները աշխատեն երեխայի հետ»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով քաղաքապետարանից մեզ տրված պատասխանին՝ արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ իմացել»: Ամեն դեպքում, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 25.11.17թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ