ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Սուքիասյանը հանցագործ չէ, նրան քրեադատավարական առումով չպետք է մեղադրանք առաջադրվեր. Օֆշորի գործով պաշտպան 08/31/2017 20:28 | Դատական ռեպորտաժներ

Օֆշորի աղմկահարույց գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն այսօր իր պաշտպանական ճառում միջնորդեց քրեական գործը կարճել՝ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ քաղաքացիական հայցերը մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ճառում, որի հրապարակումը տևեց հինգ ժամ, պաշտպանը հերքեց ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը՝ որակելով այն որպես անհիմն:
Ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը առաջնահերթություն է տվել «անհիմն կերպով տուժող ճանաչված» Փայլակ Հայրապետյանի իրարամերժ ու հակասական ցուցմունքներին, ընտրողաբար ապացույցներ ընտրել, չի անցկացրել բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն:
Ըստ պաշտպանական կողմի, դատարանն էլ՝ դատաքննության ավելի ուշ փուլերում նախատրամադրված է եղել մեղադրանքի կողմից գործելու, մասնավորապես, մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները: Այդուհանդերձ, պաշտպանը հույս հայտնեց, որ դատարանն ի զորու կլինի կայացնել արդարադատության բարձր չափանիշներին հարիր օբյեկտիվ և հիմնավորված դատական ակտ:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Յուրի Խաչատրյանը հայտարարեց, որ Աշոտ Սուքիասյանը հանցագործ չէ, նրան քրեադատավարական առումով չպետք է մեղադրանք առաջադրվեր և այս ուղղությամբ չպետք է քննվեր: Պաշտպանը նշեց, որ խնդիրն առնչվում է քաղաքացիաիրավական հարաբերություններին:
Յուրիկ Խաչատրյանը, ինչպես և իր ճառում, նշեց, որ ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման, եթե կողմերի միջև քաղաքացիական օրենսդրության համապատասխան պայմանագիր չի կնքվում և կողմերից մեկը տուժում է, «քանի որ նա խաթարում է քաղաքացիական օրենսդրության պահանջները և բնականաբար նպատակ է ունենում հարկային պարտավորություններից խուսափել», պետությունը պարտավոր չի այդ մասնավոր շահի պաշտպանությունը ստանձնել ու միջոցներ ծախսել:
Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, Փայլակ Հայրապետյանը խախտել է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված պահանջը՝ պայմանագիր չի կնքել, որի նպատակն է եղել հարկային պարտավորություններից խուսափելը:
Իսկ Աշոտ Սուքիասյանը կայացած գործարար էր, և որևէ հիմք ու կարիք չուներ գումարներ հափշտակելու, ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը սնանկացել է: «Այդքանից հետո ասել, որ Աշոտ Սուքիասյանը մտել էր այդ գործողության մեջ, որ տիրանար Փայլակ Հայրապետյանի գույքին, դրա հիմքում ոչ մի ապացույց, առողջ միտք չի կարող լինել»,- ասաց Յուրիկ Խաչատրյանը:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգա Աշոտ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մեղադրող Դավիթ Վեքիլյանն իր մեղադրական ճառում պնդել է մեղադրանքն ողջ ծավալով և միջնորդել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/30/2023 14:31 Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի խոցելի կլինի այս պետությունը․ Դավիթ Բաբայան
- 01/30/2023 14:06 ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- 01/30/2023 13:17 Հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային․ սա կանգնեցնել է պետք․ Հակոբ Հակոբյան
- 01/30/2023 10:28 Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը