ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալի առաջին մեղադրանքը պետք է լինի հայրենիքի դավաճանությունը. Օֆշորի գործով տուժող 06/29/2017 16:31 | Դատական ռեպորտաժներ
Հանրային մեծ հնչեղություն ունեցող Օֆշորի գործով դատավարությունը դատական վիճաբանությունների փուլում է: Արդեն իսկ մեղադրողը հանդես է եկել մեղադրական ճառով՝ պնդելով մեղադրանքն ողջ ծավալով և միջնորդելով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը:
Այսօրվա դատական նիստում նախատեսվում էր, որ ճառերով հանդես կգան տուժող Փայլակ Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչները, սակայն դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի բացակայության պատճառով: Նա տեղեկացրել էր դատարանին, որ մահացել է իր ազգականն, ինքը մեկնել է Արթիկ, խնդրել է իր բացակայությունը հարգելի համարել: Դատարանին անհայտ պատճառով նիստից բացակայում էր նաև մեղադրողը:
Լրագրողների հետ զրույցում տուժող Փայլակ Հայրապետյանը նշեց, որ մեղադրողի կողմից հրապարակված ճառն ամբողջն իրողություն է: Տուժողը միայն առաջարկում է, որպեսզի մեղադրանքի առաջին հոդվածը լինի Հայրենիքի դավաճանությունը: «10 հազար բանվորի աշխատանքից զրկել, նրանք փախած են, ուր են գնում, չգիտեմ, մեր երկիրը դատարկվում է: Միայն իմ ունեցածի համար չպետք է մտածենք»,- ասաց Փ.Հայրապետյանն՝ ընդգծելով, որ պետության նախաձեռնությամբ ինքն իր ունեցածը դրել է, որպեսզի 10 հազար բանվոր աշխատի:
«Եվ ի՞նչ է կատարվել: Բանկի ղեկավարության կողմից կազմվել է բիզնես ծրագիր տասը տարի ժամկետով՝ մինչև 2020թ. այդ բիզնես ծրագիրը ուժի մեջ պետք է լիներ, վեց ամիս հետո իմ ունեցածը բռնագանձել են: Սա Աշոտի հետ միասին մտածված, կազմակերպված՝ նախարարության հետ միասին, բանկի հետ միասին իմ ունեցածը վերցնելու համար»,- ասաց Փ.Հայրապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսօր բանկին պարտք է: «Մենք ճորտ ենք այս բանկերի առաջ»,- ասաց տուժողը:
Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ քաղհայց է ներկայացրել ինչպես Օֆշորի գործի շրջանակում՝ բռնագանձված գույքի արժեքի չափով փոխհատուցման պահանջով: Ի դեպ այդ մասով, ըստ տուժողի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանի, մեղադրողը գրեթե լռել է:
Քաղհայց է ներկայացվել նաև առանձին՝ քաղաքացիաիրավական կարգով, վնասների գանձման հայցապահանջով: «Դեռ պատրաստվում ենք փորձագիտական եզրակացությունը ստանալու հետ մեկտեղ ավելացնել մեր պահանջի չափը, քանզի արդեն ակնառու է ինչքան վնաս է պատճառվել Փայլակ Հայրապետյանին և իր ազգականներին՝ ոչ միայն Աշոտ Սուքիասյանի, այլև բանկի կողմից գործած գործողությունների արդյունքում»,- ասաց Լուսինե Աղլամազյանը:
Փայլակ Հայրապետյանը նշեց, որ բացի քաղհայցերից իրենք ժամանակին նաև դիմում են հղել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որում նշել են, որ դատարան ուղարկված գործն ընդամենը գործի 10%-ն է. «Այս գործը խմբակային բնույթի է հանցագործություն է՝ ոչ միայն Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ»: Տուժողը մեղավորների շարքում հիշատակել է «Ամերիաբանկին» ու նրա մի շարք պաշտոնյաների, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին, Կենտրոնական բանկին:
Դիմումում Փայլակ Հայրապետյանը պահանջում է վերադարձնել իր ունեցվածքը, որը կազմում է 31-32 մլն դոլար, բացի այդ պահանջ է ներկայացրել փոխհատուցել իր աշխատակազմի կրած վնասները՝ մոտ 5 մլն. դոլարի չափով և իր կրած բարոյական վնասը՝ 5 մլն դոլարի չափով: «Պահանջել եմ իմ ընտանիքի յոթը տարվա ողջ ունեցածը, որ պետք է աշխատեի, եկամուտ ստանայի, դա գերազացել է 20 մլն-ը»,- նշեց տուժողը՝ հավելելով, որ ինքը նաև պահանջ է ներկայացրել՝ մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել