ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է ներողություն հայցել արդարացվածից 09/02/2016 15:45 | Բարոյական վնասի հատուցում

Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ ինքը չէ այն մարմինը, որը պետք է գրավոր ներողություն հայցի արդարացվածից: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվելուց ու ավելի քան երկու տարի կալանքի տակ պահվելուց հետո արդարացված Սահակ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Պաշտպանը նշեց, որ իրենք այսպիսի բովանդակության գրություն են ստացել Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մինասյանից: Գրության մեջ նշելով հանդերձ, որ կասկածի տակ չեն դնում, որ արդարացման դատական ակտ է կայացվել, միաժամակ հրաժարվում են ներողություն հայցել՝ իրենք չեն բողոքարկողը, իրենք չեն նաև ներողություն հայցողը:
Կարեն Մեժլումյանն այնպիսի տպավորություն ունի, որ կարծես այդ պատասխանն ոչ թե իրավական պետության կառույցից է, իրավապահ մարմնից, այլ ինչ-որ «տղայական» պատասխան է՝ «ո՞նց ես ներողություն խնդրեմ»:
«Ցավ եմ ապրում, որ նման պատասխան ենք ստացել: Մտածում ենք դատախազին բողոքարկել կամ միգուցե նաև դատարան դիմել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Արդարացված Սահակ Հարությունյանը դիմել էր քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, իրենից գրավոր ներողություն հայցելու հարցով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից: Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն, քրեական հետապնդման մարմիններն են՝ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը:
Հանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
Այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունն՝ ի դեմս քննություն իրականացրած քննիչի, քրեական հետապնդման մարմին է հանդես եկել և դրանից ելնելով էլ Սահակ Հարությունյանը գրավոր դիմել է, որպեսզի օրենքի պահանջը, իրենց օրենսդրական պարտականությունը կատարեն և գրավոր ներողություն հայցեն:
«Այսպես, փաստորեն կարող են մարդուն անհիմն մեղադրել ծանր հանցագործության մեջ, կալանավորել ու ավելի քան երկու տարի կալանքի տակ պահել, իսկ արդարացվելուց հետո հրաժարվել անգամ ներողություն հայցել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Անցյալ տարեվերջին, այն է՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մ.Պապոյան (նախագահող դատավոր), Վ.Ռշտունի և Կ.Ղազարյան կազմով արդարացրել էր ու անմեղ ճանաչել ՀՀ արդարադատության նախարարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանին՝ մի խումբ անձանց կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հիշյալ հոդվածով մեղավոր ճանաչված ու չորս տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր և նրան Վերաքննիչ դատարանի դահլիճում, անհապաղ, ազատ էին արձակել երկու տարուց ավելի տևած կալանքից:
Վերաքննիչ դատարանն այս արդարացման ակտը կայացրել էր՝ ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 24-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սահակ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը:
Բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի շուրջ մեկամսյա ուշացումով, այսինքն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելով՝ արդարացման դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն առանց քննության էր թողել այն, ինչը նշանակում է, որ արդարացման դատական ակտը օրինական ուժի մեջ էր մտել հրապարակվելուց մեկ ամիս անց՝ 28.12.2016թ.-ին:
Արդարացման դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 ամիս 7 օր անց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի ստորագրությամբ (այդ պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր) օգոստոսի երկուսի թվագրությամբ նոր բողոք էր ներկացվել Վճռաբեկ դատարան՝ բողոքը նախորդի կրկնությունն է:
Պաշտպանը նշեց, որ բողոքը պետք է առանց քննության թողնվի, որևէ հիմք չկա և վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետներն էլ բաց են թողնվել: Առավել ևս, որ վեցամսյա ժամկետում հիմնարար խախտումների հիմքով բողոք բերելու հիմքեր չկան, հավելեց Կարեն Մեժլումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/01/2023 08:28 Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:23 Պատրաստվում են ամանորյա քեֆերի․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:20 ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:17 Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:12 Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ․«Հրապարակ»
- 12/01/2023 08:08 Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:06 ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
- 12/01/2023 15:41 Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան
- 12/01/2023 14:19 ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/01/2023 21:21 «Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 12/01/2023 19:24 Երասխ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է գծանշում կատարող մեքենային, կա զոհ
- 12/01/2023 18:45 Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյուլագարակի տներից մեկում. հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի
- 12/01/2023 15:28 Ողբերգական վթար Հոռոմ-Բենիամին ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել է, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը