ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները 06/17/2014 08:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի դեմ կաշառք ստանալու գործով պաշտպանական կողմը ներկայացրել է դատաքննությունը լրացնող միջնորդություններ:
Մասնավորապես, պաշտպանական կողմը խնդրել է անթույլատրելի ճանաչել գործով տուժող Բուդաղյանի և որպես կասկածյալ Սահակ Հարությունյանի ու Ալեքսանդր Խաչատրյանի առերես հարցաքննությունների արձանագրությունները. դրանք օրենքի խախտմամբ են անցկացվել՝ տուժողի ու կասկածյալների ցուցմունքների միջև հակասությունների բացակայության պարագայում, մասնավորապես, Սահակ Հարությունյանն այն ժամանակ ընդհանրապես ցուցմունք չէր տվել, ուստի և չէին կարող հակասություններ լինել: Դատախազ Պավել Գյուլումյանը այն ժամանակ բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը:
Մեղադրող Գյուլումյանն հայտարարեց, որ այս առերես հարցաքննությունների արձանագրությունները մեղադրական եզրակացությունում նշված չեն ապացույցների շարքում, այսինքն՝ մեղադրանքի հիմքում դրված չեն: Մեղադրողը նշեց, որ դատական վիճաբանությունների փուլում ինքը դրանց չի անդրադառնալու:
Սակայն քանի որ այդ առերեսումներին ինչ-ինչ հղումներ, այնուամենայնիվ, կատարվում են, և դրանք որպես ապացույցներ հետազոտվել են դատարանում, ապա պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատարանը դատավճռում չանդրադառնա և չհիմնվի դրանց վրա:
Դատարանը որոշում ընդունեց, ըստ որի ինքը կանդրադառնա այդ առերես հարցաքննությունների արձանագրություններին վերջնական դատական ակտում:
Պաշտպանական կողմը միջնորդեց նաև վերարտադրել տուժողի 06.02.2014թ. հարցաքննության տեսանյութը: Օրվա ավարտը մոտ լինելու պատճառով տեսագրությունը կվերարտադրվի արդեն հաջորդ դատական նիստում:
Ըստ մեղադրական եզրակացության, հիշյալ բաժանմունքի պետը նույն բաժանմունքի առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունների շրջանակում դատապարտյալ Բ.Բուդաղյանի օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը վերջինիս նկատմամբ կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացն սկսելու համար, շորթմամբ 2013թ. հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013թ. հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի իրենց նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք:
Պաշտպանական կողմը համաձայն չէ մեղադրանքի հետ, մասնավորապես, ըստ կողմի, Սահակ Հարությունյանը պետք է արդարացվի՝ նա որևէ գումար չի պահանջել, իսկ ըստ մեղադրական եզրակացության, մեղսագրվող արարք կատարելու օրն ինքն ընդհանրապես աշխատավայրում չի եղել, այլ գտնվել է հորեղբոր հուղարկավորությանը Շիրակի մարզի Լանջիկ գյուղում: Իսկ Ալեքսանդր Խաչատրյանին կաշառք ստանալու մեղադրանքի փոխարեն, ըստ պաշտպանական կողմի, պետք է առաջադրվի խարդախության փորձի մեղադրանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել