Թեմաներ
Երկուշաբթի 12 / 11 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2023   20:34 Ստեփանակերտում վթարի է ենթարկվել ռուս խաղաղապահների զրահամեքենան. կան զոհեր և վիրավորներ 12/11/2023   20:22 21-ամյա երիտասարդի մոտ մարտական թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել 12/11/2023   20:02 Եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի «խաղաղության պայմանագիր», ապա այն չի կարող փակել Արցախի հարցը․ Արցախն ինքնորոշվել է իր տարածքի վրա և ոչ թե այլ պետության․ Բալայան 12/11/2023   19:59 Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի ինքնորոշման հանրաքվե անցկացնել 12/11/2023   19:50 2 բնակարան, 21 մլն 273 հազար դրամի եկամուտ. նախկին նախարար, Երևանի քաղաքապետի նոր տեղակալը ոչ միայն նոր բնակարան է ձեռք բերել, այլ նաեւ կրիպտոարժույթ է կուտակել 12/11/2023   19:41 COP 29-ը հաջորդ տարի կանցկացվի Ադրբեջանում 12/11/2023   19:36 Գագիկ Խաչատրյանը ներկա չի լինի իրեն կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը. նա շտապօգնությամբ տեղափոխվեց ԲԿ 12/11/2023   19:25 Աննա Հակոբյանն իր ակտիվությամբ վնասում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին. Հարցում 12/11/2023   19:08 Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել շտապօգնության ուղեկցությամբ․ կալանավորման միջնորդության քննարկմանն անվասայլակով էր 12/11/2023   18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը 12/11/2023   18:38 Մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ 12/11/2023   18:35 Մարդուն ուժասպառ անող մթերքները 12/11/2023   18:27 Ռևանշի չգնալու պահանջը ենթադրում է, որ պայմանագրում ամրագրվելու է Հայաստանի զինված ուժերի սահմանափակումը. Քաղաքագետ 12/11/2023   18:14 Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում 12/11/2023   18:11 Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները զրուցել են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ 12/11/2023   18:09 Ինչպես դուրս գալ «ֆրենդզոնայից» կամ «ուղղակի ընկերոջ» կարգավիճակից, երբ սիրում եք աղջկան. մի քանի խորհուրդ տղաներին մասնագետից 12/11/2023   18:06 Մանասյանը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր 12/11/2023   17:45 ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 12/11/2023   17:39 Չկա խաղաղության պայմանագիր. կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով 12/11/2023   17:27 Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 12/11/2023   17:19 Դատախազը պահանջում է կրկին կալանավորել Գագիկ Խաչատրյանին 12/11/2023   17:07 Հայաստանում իրավիճակը պահանջում է ԵՄ-ի ուժեղ աջակցությունը․ Բորել 12/11/2023   16:59 Փաշինյանը սարսափում է Վանեցյանից եւ ցույց դնում իր իսկ անձի նկատմամբ արհամարհանքը 12/11/2023   16:53 «Մենք կանք». Արցախի հանդեպ կարոտն ու կանչը արցախցի արտիստներին բերել էին բեմ 12/11/2023   16:53 Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը 12/11/2023   16:37 Հայտարարությունը տարածեցին, իսկ թե 32 գերին, ի վերջո, երբ կտեղափոխվեն հայրենիք՝ լռում են 12/11/2023   16:28 Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները 12/11/2023   16:26 Ադրբեջանում ՌԴ քաղաքացի է ինքնասպան եղել 12/11/2023   16:22 Ջեյհուն Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը 12/11/2023   16:15 Միրզոյանը Բրյուսելում խոսել է է ՀՀ-ում ժողովրդավարական ձեռքբերումների մասին 12/11/2023   16:09 Ռուսաստանի ԿԸՀ-ն ծանուցում է ստացել նախագահական ընտրություններում Պուտինի առաջադրման մասին 12/11/2023   15:53 Փաշինյանին 57 տարեկան կնոջի՞ց են պաշտպանում, ինչի են սև բերետավորների բերել. ժողովրդի վրա քթած ունեն. ակցիայի մասնակից (տեսանյութ) 12/11/2023   15:52 Թուրքական լիրայի անկումը հասել է պատմական մինիմումի 12/11/2023   15:49 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին 12/11/2023   15:35 Ապօրինի 700 հոր կա, որոնց ջրերը կորում են, այս հարցը լուծելու փոխարեն տնտեսավարողի ջուրն են կտրում 12/11/2023   15:33 Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում 12/11/2023   15:29 Ստամբուլում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել 12/11/2023   15:29 Նոր երկրաշարժ՝ Կասպից ծովում 12/11/2023   15:19 Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան 12/11/2023   15:09 Իրանը արձագանքել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ 12/11/2023   14:54 ՌԴ-ն հետաքննում է Ղրիմում և Սևաստոպոլում պաշտոնյաների սպանության փորձերը 12/11/2023   14:49 Գործընթացի վերջում 32 գերիները չեն, մնացածն էլ են գալու, բայց խաղաղության վերջնակետը լինելու է դեմարկացիան, դելիմիտացան․ ՔՊ-ական պատգամավոր 12/11/2023   14:33 Ռուսական հետախուզությունը հայտնել է Զելենսկուն փոխարինելու Արևմուտքի ծրագրերի մասին. ո՞վ կարող է փոխարինել նրան 12/11/2023   14:13 Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած 12/11/2023   13:58 Բայդենը Զելենսկուն վաղը հրավիրել է Սպիտակ տուն 12/11/2023   13:57 Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու. Պապոյան 12/11/2023   13:50 Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում 12/11/2023   13:40 Արցախցիների իրավունքներն ապահովելու պահանջով նամակ՝ ՄԱԿ գրասենյակին 12/11/2023   13:30 Դեկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն, կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ հատվածի երթևեկությունը 12/11/2023   13:19 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար
12/09/2023   21:12 Թմրամիջոցի ազդեցության տակ գտնվող վարորդը հարվածել է Վանեցյանի որդու մեքենային. Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 12/09/2023   21:06 «Տղայական ռազբորկաներ», որոնք կյանք են արժենում. ով է պատասխանատու դեռահասների վարքի համար․ Sputnik Արմենիա 12/10/2023   01:20 Ստիպված եմ հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները. Սոս Հակոբյան 12/10/2023   21:16 Բժիշկները նախազգուշացրել են սրտի համար Օմեգա -3 հավելումների վտանգների մասին 12/11/2023   15:29 Նոր երկրաշարժ՝ Կասպից ծովում 12/11/2023   11:06 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում հայտնաբերվել են պարկուճներ.shamshyan.com 12/11/2023   13:19 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 12/11/2023   11:13 Առցանց տաքսիների վարորդները ամեն պատվերից 2-3% տուրք են վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Թունյան 12/11/2023   10:53 Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան․ Անդրեասյան 12/10/2023   19:55 Նոր վարակը գրոհել է Բաքուն. կան մահվան դեպքեր. Թշնամու մասին պետք է իմանալ ամեն ինչ, բաց մի թողեք հետաքրքիր լուրերը (տեսանյութ) 12/11/2023   12:10 49-ամյա տղամարդը 1 օր անց հիվանդանոցում մահացել է 12/11/2023   14:33 Ռուսական հետախուզությունը հայտնել է Զելենսկուն փոխարինելու Արևմուտքի ծրագրերի մասին. ո՞վ կարող է փոխարինել նրան 12/11/2023   15:52 Թուրքական լիրայի անկումը հասել է պատմական մինիմումի 12/11/2023   18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը 12/09/2023   22:34 Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները. քաղաքագետ 12/10/2023   12:19 13-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել 12/09/2023   23:34 ԱՄՆ նախագահի որդին հայտարարել է, թե իրեն ցանկանում են սպանել 12/10/2023   11:13 Գեղարքունիքի մարզում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն. shamshyan.com 12/10/2023   21:27 Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է 12/11/2023   16:59 Փաշինյանը սարսափում է Վանեցյանից եւ ցույց դնում իր իսկ անձի նկատմամբ արհամարհանքը

Արդարացվածից գրավոր ներողություն հայցելու փոխարեն գերժամկետանց բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան 08/15/2016   11:06  |  Քրեական խրոնիկոն

Անցյալ տարեվերջին, այն է՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մ.Պապոյան (նախագահող դատավոր), Վ.Ռշտունի և Կ.Ղազարյան կազմով արդարացրել էր ու անմեղ ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանին՝ մի խումբ անձանց կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հիշյալ հոդվածով մեղավոր ճանաչված ու չորս տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր և նրան Վերաքննիչ դատարանի դահլիճում, անհապաղ, ազատ էին արձակել երկու տարուց ավելի տևած կալանքից:

Վերաքննիչ դատարանն այս արդարացման ակտը կայացրել էր՝ ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 24-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սահակ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը:

Բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի շուրջ մեկամսյա ուշացումով, այսինքն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելով՝ արդարացման դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն առանց քննության էր թողել այն, ինչը նշանակում է, որ արդարացման դատական ակտը օրինական ուժի մեջ էր մտել հրապարակվելուց մեկ ամիս անց՝ 28.12.2016թ.-ին:

Սակայն սա դեռ ամենը չէ՝ արդարացման դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 ամիս 7 օր անց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի ստորագրությամբ (այդ պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր) օգոստոսի երկուսի թվագրությամբ նոր բողոք էր ներկացրել Վճռաբեկ դատարան: Ընդ որում, բողոքը վերապահությամբ կարելի է նոր համարել այն պարզ պատճառով, որ այն առանց քննության թողնված հնի ըստ էության կրկնությունն է:

Գլխավոր դատախազի տեղակալը բողոքում հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին ու 412-րդ հոդվածի 2-րդ մասին, որոնց համաձայն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, անձի վիճակի վատթարացման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Ս.Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը, վճռաբեկ բողոքի համար հիմք չկա, եթե անգամ վեց ամսվա ընթացքում այն ներկայացված լիներ: Ավելին, եթե նման հիմք լիներ, առաջին անգամ նույնպես ուշացումով ներկայացված բողոքն էլ Վճռաբեկ դատարանը հիշատակվող այդ կանոնի համաձայն վարույթ կընդուներ, սակայն քննության չի ընդունել, ուրեմն գտել է, որ նման հիմք չկա:

Կ. Մեժլումյանի համոզմամբ` վճռաբեկ երկրորդ բողոքը ներկայացնելու պատճառն այն է, որ Սահակ Հարությունյանը՝ գրավոր ներողությանն ապարդյուն սպասելուց հետո, դատական ակտի ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց՝ 13.07.2016թ, դիմել է այդ ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին՝ առաջարկելով կատարել օրենքի պահանջն ու իրենից գրավոր ներողություն հայցել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ կետը բառացիորեն ասում է՝ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

Գրավոր ներողության փոխարեն՝ որպես արդարացվածի դիմումի պատասխան, արդարացվածն ու նրա պաշտպանները ստանում են ժամկետանց հիշյալ վճռաբեկ բողոքը:

Սահակ Հարությունյանն ու նրա պաշտպաններ Ի.Պետրոսյանն ու Կ.Մեժլումյանը վստահ են, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցում Գ.Կոստանյանի գործոնն է նշանակություն ունեցել:

«Ցավում եմ, որ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոքը ստորագրել է՝ անկախ նրանից, թե նրա վրա ո՞վ է ազդել, ո՞վ է հանձնարարել: Ամեն դեպքում ես նրա մասին լավ կարծիք ունեի»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ կարևորելով իրավական որոշակիության սկզբունքը՝ մարդը պետք է իմանա՝ արդարացվել է ու վերջ: «Ցավալի է, որ Կոստանյանի պաշտոնավարման ընթացքում մարդիկ գտել են, որ իրենք կարող են մարդուն երկու տարուց ավելի կալանքի տակ պահել, իսկ արդարացվելուց հետո ներողություն չխնդրել: Սա նրանց վերաբերմունքն է մարդու իրավունքներին, արհամարհանքը՝ օրենքի պահանջին: Եվ այս արժեհամակարգով անձը Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում Եվրոդատարանում»,- նկատեց Կարեն Մեժլումյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
23:06 07/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրդարացված նախկին պաշտոնյան կպահանջի հատուցել իրեն պատճառած բարոյական վնասը
08:51 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները
23:20 22/05/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ
12:43 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Ակնհայտ ապօրինի մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստաբաններ
11:24 21/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է
22:52 11/03/2014  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի գործով միակ ապացույցը խարդախության համար դատապարտվածի դիմումն է. Ինեսսա Պետրոսյան
18:30 15/10/2013  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել են քրեակատարողական վարչության աշխատակիցները

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]