Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»

Պաշտպանը միջնորդում է Գյումրու հակամարտության գործով կայացնել արդարացման դատավճիռ 07/22/2014   14:45  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրու հակամարտության գործով այսօրվա նիստում հերթը պաշտպանական ճառերինն էր. Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդում է իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այսինքն՝ մեկ անձի սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, մեղադրանքներում, նրա նկատմամբ այդ հոդվածներով կայացնել արդարացման դատավճիռ:
 
Ըստ պաշտպանի՝ երկարատև դատաքննության ընթացքում նախաքննության ժամանակ ձեռք բերված մի շարք տվյալներ հերքվեցին, մեղադրական եզրակացության մեջ արտացոլված որոշ վարկածներ չգտան իրենց հաստատումը: Այդուհանդերձ, մեղադրողների ճառից ստեղծվեց այն տպավորությունը, որ ամբողջ դատաքննությունն ավելորդ մի ձևականություն էր և կարելի էր պարզապես հրապարակել նախաքննական նյութերը և դրանց հիման վրա կայացնել դատավճիռ: 
 
Մասնավորապես, համադրելով վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքները՝ դրանց իրար չհամապատասխանելու դեպքում մեղադրողները  պարզապես հայտարարում էին, որ դատաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը՝ վկան «նպատակ է հետապնդում օգնել Վահե Ղուկասյանին ազատվել քրեական պատասխանատվությունից»: 
 
Դա այն դեպքում, որ այդ վկաներից յուրաքանչյուրը` թե նախաքննության ժամանակ և թե դատաքննության ընթացքում, հայտնել է, որ առհասարակ չի ճանաչել Վահե Ղուկասյանին և նրա հետ չունի ոչ բարեկամական և ոչ էլ թշնամական հարաբերություններ: 
 
Մեղադրողների ճառն, ըստ պաշտպանական կողմի, աչքի է ընկել իր միակողմանիությամբ նաև մեկ այլ պատճառով. չփարատված ցանկացած կասկած մեղադրողները մեկնաբանել են ի վնաս Վահե Ղուկասյանի: Մասնավորապես, այդ եղանակով մեղադրողները վարվել են անչափահաս վկա Քնարիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքների հետ:
 
Վկան դատարանում չի հարցաքննվել, հետազոտվել են նրա նախաքննական ցուցմունքները, որոնք վճռորոշ դեր ունեն Վահե Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքի տեսանկյունից: Այսպես, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանքը Վահե Ղուկասյանին առաջադրված է այն բանի համար, որ նա կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ` իրական վտանգի տակ դնելով նաև Քնարիկ Խաչատրյանի կյանքը: 
 
Այս առումով մեղադրողները հիմնվել են դեպքից ավելի քան մեկ ամիս անց Քնարիկ Խաչատրյանի կողմից տրված ցուցմունքի վրա, որտեղ նա նշել է, որ գմփոցի ձայնը լսելու և հոր ընկնելու պահին ինքը գտնվել է հոր կողքին:
 
Մինչդեռ, առաջին անգամ հարցաքննվելիս, Քնարիկ Խաչատրյանը բոլորովին այլ կերպ է նկարագրել գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող փաստը՝ կապված այն բանի հետ, թե որտեղ է ինքը եղել հրաձգությունը սկսվելու պահին: Նա նշել է.  «…Շեկոն կանգնեցրեց ավտոմեքենան, ես իջա և գնացի դեպի շենքի անկյունում գտնվող խանութը` պաղպաղակ գնելու: Ճանապարհին ես հանկարծ լսեցի կրակոցի ձայներ, երևի 2 հատ …»:
 
Այս ցուցմունքը Քնարիկ Խաչատրյանը տվել է դեպքի օրը` դեպքից մի քանի ժամ անց՝ իր մոր և մանկավարժի ներկայությամբ: Այսպիսով, փաստաբանի գնահատմամբ, առաջին ցուցմունքը տալու պահին դեպքը անհամեմատ ավելի թարմ էր աղջկա հիշողության մեջ, և նրա ընկալման վրա դեռևս չէին ազդել իր հորից լսածները: Այս ցուցմունքը` որպես դեպքից անմիջապես հետո, առանց կողմնակի միջամտությունների տրված, ավելի արժանահավատ է, քան հետագայում, դեպքից ավելի քան մեկ ամիս հետո տրված ցուցմունքը: 
 
Պաշտպանը գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ կամ տուժող Հարություն Խաչատրյանի մարմնում գնդակը մասնատվել է տուժողի բերանի խոռոչում, կամ այն արդեն իսկ մասնատված է եղել նախքան տուժողին դիպչելը:
 
«Երկրորդ դեպքում գործ ունենք գնդակի հետացատկի (ռիկոշետի) հետ, այսինքն` գնդակը, դիպչելով որևէ կարծր առարկայի, մասնատվել է, փոխել ուղղությունը, և դրա մի մասը դիպչել է տուժողին՝ պատճառելով նրան վերը նշված մարմնական վնասվածքները»:
 
Եթե տուժողն իր բերանից հանել է մեկ կտոր, իսկ մյուսը հայտնաբերվել է նրա  բերանում, ապա մնացած երկու բեկորները պետք է գնդակից անջատված լինեին` չդիպչելով տուժողին, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գնդակը դիպչել է ինչ-որ կարծր առարկայի և մասնատվել է` նախքան դրա մասը (մասերը) տուժողին դիպչելը: Սրանով, ըստ պաշտպանի, հաստատվում է Վահե Ղուկասյանի ցուցմունքն առ այն, որ տուժող Հարություն Խաչատրյանին դեպքի վայրում չի նկատել, նրա ուղղությամբ չի կրակել:
 
Պնդելով մեղադրանքը՝ մեղադրողները, ըստ պաշտպանի, հաշվի չեն առել, որ տուժող Հարություն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Վահե Ղուկասյանին նախկինում չի ճանաչել, Վահեի, նրա շրջապատի հետ և Ղուկասյանների հետ առհասարակ որևէ թշնամություն չի ունեցել: Նա նույնիսկ հայտնել է, որ չի պատկերացնում, որ Վահեն իր վրա կրակած լինի, ասել է, որ այդպիսի բան չի կարող պատահել:
 
«Նման պայմաններում այն վարկածը, որ Վահե Ղուկասյանը շրջել է Գյումրի քաղաքով` Հարություն Խաչատրյանին հայտնաբերելու և սպանելու նպատակով, զուրկ է որևէ հիմքից»,- գտնում է Հայկ Ալումյանը: 
 
Արտյոմ Կարապետյանի սպանությունը Վահե Ղուկասյանին մեղսագրելու համար մեղադրանքի կողմը պետք է կարողանար ապացուցել, որ առաջինը կրակ է բացել Վահե Ղուկասյանը: Վերջինս  պնդել  է, որ երբ ինքն անզեն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա առաջինը կրակ է բացել Արտյոմ Կարապետյանը, որից հետո միայն ինքը վազել է դեպի իր ավտոմեքենան, վերցրել ինքնաձիգը և պատասխան կրակ է բացել:
 
Մեղադրողները պնդել են, որ սկզբում Վահե Ղուկասյանը կրակ է բացել Հարություն Խաչատրյանի ուղղությամբ, որից հետո միայն Արտյոմ Կարապետյանը դուրս է եկել ավտոմեքենայից և պատասխան կրակ բացել Վահեի ուղղությամբ: Սակայն այս վարկածը նույնպես, ըստ պաշտպանի, չի դիմանում ոչ մի տրամաբանական վերլուծության:
 
Այսպես, Արտյոմ Կարապետյանի (վարորդի) դուռը գտնվել է Վահե Ղուկասյանից հակառակ ուղղությամբ: Բացելով դուռը՝ Արտյոմ Կարապետյանը հայտնվում էր ավտոմեքենայի հակառակ կողմում, այսինքն` Վահեի Կրակոցներից նա պաշտպանված էր ավտոմեքենայի կորպուսով: Եթե նրա՝ ավտոմեքենայից դուրս գալու պահին Վահե Ղուկասյանն արդեն կրակում էր ինքնաձիգից (ինչպես որ դա նկարագրում են մեղադրողները), ապա ցանկացած մեկը, պատասխան կրակ բացելու համար, կդիրքավորվեր ավտոմեքենայի հետևում և կկրակեր պաշտպանված դիրքից:
 
Մինչդեռ, ինչպես երևում է դեպքի վայրի զննության արձանագրությունից  և վկաների  ցուցմունքներից, Արտյոմ Կարապետյանը կրակոցներ է արձակել՝ գտնվելով ավտոմեքենայից դեպի Վահե Ղուկասյանի ուղղությամբ, այսինքն` շրջանցելով ավտոմեքենան, գնացել է դեպի Վահեն: 
 
Պաշտպանը հիշեցրեց, որ դեպքի մասնակիցներից ոչ ոք Վահե Ղուկասյանի ցուցմունքը չի հերքել և ոչ ոք չի հաստատել մեղադրական վարկածը. Արտյոմ Կարապետյանը մահացել է՝ առանց գիտակցության գալու, իսկ Հարություն Խաչատրյանը և նրա դուստրը ընդհանրապես չեն տեսել փոխհրաձգությունը: 
 
Պաշտպանը նշում է, որ Վահե Ղուկասյանի ստացած մարմնական վնասվածքը` հետույքի աջ կեսի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման ձևով, հասցվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով:
 
«Պատկերացնելու համար այս վնասվածքի վտանգավորությունը նշենք, որ Արտյոմ Կարապետյանի ատրճանակի փողաբերանը տասներորդական միլիմետր այս կամ այն կողմ պահելու դեպքում Վահե Ղուկասյանը կարող էր ընդմիշտ մնալ սայլակին գամված հաշմանդամ կամ մահանար: Վահե Ղուկասյանի «մեղքը», ըստ էության, կայանում է նրանում, որ պաշտպանվելիս նա Արտյոմ Կարապետյանից ավելի դիպուկ է կրակել»,- նշեց պաշտպանը: 
 
Տվյալ դեպքում պաշտպանը, վերլուծելով ապացույցները, հանգում է հետևության, որ Վահե Ղուկասյանն Արտյոմ Կարապետյանին մահ է պատճառել վերջինիս զինված հարձակումից պաշտպանվելու պարագաներում: Այդպիսի գործողությունը Վահե Ղուկասյանի համար չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն: 
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

18:13 02/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրու «հակամարտության» գործով դատախազն անտեսեց դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ Հայկ Ալումյան
16:09 02/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատախազը պահանջում է 22 տարվա ազատազրկում՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար
17:44 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍՎ.Ղուկասյանի գործով վկաները բերման են ենթարկվում. ԳԱԼԱ
08:56 10/04/2014  |  Մամուլ«Արթիկ» ՔԿՀ պետը՝ Վահե Ղուկասյանին. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար»
13:27 18/03/2014  |  Քրեական խրոնիկոն«Շեկոյի» սպանության մեջ մեղադրվող Վահե Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է. ՔԿՎ
10:20 15/03/2014  |  ՄամուլՂուկասյանները մեծ կերուխում են սարքե՞լ «Արթիկ» ՔԿՀ-ում՝ Վահե Ղուկասյանի պատվին
10:30 14/03/2014  |  ՄամուլՀայկ Ալումյանը՝ Վահե Ղուկասյանի գործի մասին. «Չի կարելի մեղադրել մարդուն՝ ավելի դիպուկ լինելու համար»
09:28 14/03/2014  |  ՄամուլՎահե Ղուկասյանի գործով դատական նիստին տուժողը ներկա չի՞ լինի
09:02 07/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի «հակամարտության» գործով նշանակվել է դատական քննություն
09:55 25/02/2014  |  ՄամուլԸստ գյումրեցիների՝ Վարդան Ղուկասյանն «իրենով» է արել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը և դատավորներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]