Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Գևորգ Դանիելյան. Դատական երկաստիճան համակարգը սոսկ «ուշադրության արժանի» տարբերակ է համարվել 05/06/2014   11:28  |  Հարցազրույց

 
«Փաստինֆո»-ի  հետ հարցազրույցում սահմանադրական բարեփոխումների հարցերի շուրջ ներսից իր հայացքն է ներկայացնում «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:  
 
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջ է քաշվում կառավարման խորհրդարանական ձևի գաղափարը՝ որպես այլընտանք։ Սակայն կառավարման կիսանախագահական ձևի պահպանման հավանականությունը ևս առկա է։ Հայաստարարել եք, որ եթե նախապատվությունը տրվի կիսանախագահական կառավարման համակարգին, ապա՝ էական վերանայումների պայմանով: Ինչպիսի՞ վերանայումների մասին է խոսքը: 
 
- Կառավարման ձևի ընտրությունը պայմանավորված կլինի հանրային քննարկումների արդյունքներով, իսկ այլընտրանք առաջադրելը թելադրված է եղել այդ հարցում հանձնաժողովում առկա ոչ միասնական մոտեցումներով: Միաժամանակ, հանձնաժողովը միակարծիք է այն հարցում, որ ցանկացած կառավարման ձևի պարագայում հարկ է մշակել այնպիսի կառուցակարգեր ու դրանց ներդաշնակ իրավական լուծումներ, որոնք միտված կլինեն լուծելու այն հիմնախնդիրները, որոնք առնչվում են քաղաքական մենիշխանության վտանգի, խորհրդարանի օրենսդրական և վերահսկողական բնականոն գործունեության, գործադիր իշխանության համակարգի հստակեցման խոչընդոտների հետ և այլն: 
 
Մասնավորապես, հանձնաժողովը ելակետ է ընդունել այն դիրքորոշումը, ըստ որի՝ առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության և պատասխանատվության միջև: Միաժամանակ, Հայեցակարգում ամրագրվել է այն տեսակետը, ըստ որի՝ Սահմանադրության առանձին դրույթներ կարգախոսային բնույթ են ստացել, հիմնականում, քաղաքական համակարգի անկատարության, իրավական ու քաղաքական մշակույթի պակասի, սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի ոչ արդյունավետ գործողության պատճառով: 
 
- Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ևս կարևորեց գործող Սահմանադրության մեջ զուտ կարգախոսային դրույթների գործուն դարձնելը: Մասնավորապես, հիշատակվեցին ՀՀ Սահմանադրության 3-րդ, 7-րդ, 8-րդ, 18-րդ, 27.1-րդ եւ 65-րդ հոդվածները: Գործնականում ի՞նչ խնդիրներ են առաջացնում այս հոդվածները, ի՞նչ պրոբլեմներ են հարուցում իրավունքների իրացման ճանապարհին։ Արդյոք սահմանադրական բարեփոխումները բավարա՞ր են՝ ներկայիս և անցյալի իներցիան հաղթահարելու համար:
 
- Ցանկացած իրավական բարեփոխում ինքնին ի զորու չէ լուծելու իրավական մշակույթի հիմնախնդիրները, սակայն իրավական բարեփոխումը պետք է այնչափ կշռադատված լինի, որպեսզի իր հերթին ևս նպաստի ողջամիտ իրավագիտակցության ու պետական կամքի ձևավորմանը: Թերևս, դա է պատճառը, որ միջազգային փորձի լավագույն նմուշներն ինքնին չեն կարող մեր սահմանադրականության բարեփոխման սպառիչ դեղատոմսերը լինել:
 
Հայեցակարգի նախագծում փորձել ենք առաջադրել այնպիսի հիմնադրույթներ, որոնք հնարավորինս համահունչ են հայրենական իրողություններին, զարգացման տվյալ փուլի առանձնահատկություններին: Ի դեպ, հենց այս բնույթի գործոններն են պայմանավորում նաև սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ միաժամանակ հստակություն մտցնելով այն հարցում, թե ինչու ներկայումս լավագույնը ճանաչված լուծումներին նախապատվություն չի տրվել զարգացման ավելի վաղ փուլում: Սահմանադրական   լուծումները չեն կարող իրական կյանքից կտրված լինել և սահմանափակվել լոկ ժամանակակից իրավական եզրույթներով: 
 
Ինչ վերաբերում է պարոն Գ.Հարությունյանի կողմից նշված հոդվածներին, ապա առավելապես ընդգծվել է ոչ թե դրանց խոցելի լինելը, այլ այն, որ դրանց լիարժեք իրացման համար բացակայում են համահունչ իրավական լուծումներ ու իրավաքաղաքական մշակույթ: Օրինակ, ինքնին խնդրահարույց չէ 3-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, սակայն խնդիրն էլ հենց այն է, որ նվազագույնը սահմանադրական նորմերը լիարժեք չեն երաշխավորում դրանց անմիջականորեն գործելու հատկանիշը: 
 
- Նախագծով բարձրացվում է մոռացված հինը, այն է՝ նորից դատական երկաստիճան համակարգին վերադառնալու հարցը:  Նշենք, որ այդպիսի համակարգ Հայաստանն արդեն ունեցել է, ճիշտ է, խորհրդային առանձնահատկություններով: Ինչո՞ւ, արդյո՞ք այսպիսով արձանագրվում է, որ գործող մոդելը չի արդարացրել իրեն։ Մասնագիտական հանձնաժողովն ինչպե՞ս է պատկերացնում երկաստիճան համակարգին վերադառնալն ու ի՞նչ տեսքով: 
 
- Հայեցակարգի նախագծում առանցքային են համարվել դատական իշխանության անկախության երաշխավորման, գործառութային ամբողջականությունն ապահովելու խնդիրները: Ընդ որում, միանշանակ ամրագրվել է այն մոտեցումը, ըստ որի՝ դատական աստիճանների քանակն ինքնին չի լուծում այդ խնդիրները, եթե համամասնորեն հաշվի չեն առնչվում տվյալ երկրում ձևավորված ավանդույթները, արդարադատության առանձնահատուկ դրսևորումները և այլն: Այս տեսանկյունից երկաստիճան ատյանները սոսկ «ուշադրության արժանի» տարբերակ է համարվել, սակայն վերջնական դիրքորոշումը ձևավորելու համար հարկ կլինի այդ հարցը հավուր պատշաճի քննարկել նաև դատական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջիկայում այդիպիսի քննարկում է նախատեսված «Սահմանադրական իրավունքի կենտրոնում», որտեղ խնդրի առնչությամբ զեկույցով հանդես կգա հանձնաժողովի անդամ պարոն Գ.Ղազինյանը:
 
- Հայեցակարգում մոռացությունից վերադառնում է նաև երդվյալ ատենակալների դատարանի գաղափարը՝ այն գործնականում չի եղել Հայաստանում, սակայն տեսականորեն Սահմանադրությամբ ամրագրված է եղել դրա հնարավորությունը: Արդյո՞ք Հայեցակարգում նույնպես խոսքը գնում է սոսկ Սահմանադրության մեջ ինստիտուտն ամրագրելու, թե՞ ինստիտուտը ներդնելու մասին: 
 
- Այդ ինստիտուտը նախատեսված է եղել 1995թ. Սահմանադրությամբ, սակայն 2005թ. փոփոխութուններով հանվեց: Հայեցակարգում այդ ինստիտուտը դիտարկվել է, որպես համակողմանի քննարկման նյութ: Ընդ որում, հստակ ընդգծվել է, որ այն երբևէ չի փորձարկվել, ինչը պարտավորեցնում է դիրքորոշում ձևավորելիս լինել առավելագույնս իրատես ու կանխատեսելի լուծումներ առաջադրել: Հասկանալի է, որ համեմատաբար փոքրաթիվ բնակչության պարագայում այդ ինստիտուտը չի կարող ունենալ միանշանակ էական գործնական արժեք ու արդյունավետություն, սակայն այն օժտված է դրական բաղադրիչներով, որոնք կարող են համարժեք հաշվի առնվել: 
 
- Արդյոք Սահմանադրական դատարանին սահմանադրական բարեփոխումներով չպե՞տք է սեփական որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու իրավունք վերապահվի. գաղտնիք չէ, որ ՍԴ որոշումները միշտ չէ, որ միանշանակ են ընկալվում: 
 
- Սահմանադրական արդարադատության բարեփոխման խնդիրը ևս չի շրջանցվել, Հայեցակարգի նախագծում ամրագրված են այդ խնդրի լուծմանը միտված բազմաթիվ հիմնադրույթներ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝  Սահմանադրական դատարանի որոշումները պարզաբանելու խնդիր, կարծում եմ, չի ծագի, եթե ոչ իրավասու մարմինները զերծ մնան յուրովի ընկալված տարաբնույթ մեկնաբանություններից ու հայտարարություններից: Սահմանադրական դատարանի գործելաոճն ուղեկցվել է որոշումները՝ հնարավորինս հստակ ու հանգամանալից իրավական դիրքորոշումներով ու պատճառաբանություններով սահմանելու ավանդույթով, որպիսի պարագայում պարզաբանման անհրաժեշտություն չի առաջանում: 
 
Ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանից հաճախ անհարկի ակնկալվում է այնպիսի հարցադրումների պատասխան, որոնք վերաբերում են արդեն օրենսդրին. վերջին հաշվով, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը ի զորու չէ փոխարինելու օրենսդիր մարմնին և վերջինիս փոխարեն կոնկրետ օրենսդրական կարգավորման լուծումներ ամրագրել: Սահմանադրական դատարանը հենց մեկնաբանում ու պարզաբանում է Սահմանադրությամբ ամրագրված այն սահմանները, որոնց շրջանակներում միայն կարող են գործել իշխանության ճյուղերը:
 
- Եվ ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ սահմանադրական բարեփոխումները և քրեական դատավարության օրենսգիրքը զուգահեռաբար են շրջանառության մեջ դրվում՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի Սահմանադրական բարեփոխումներ կատարելուց հետո Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ներկայացնել ԱԺ ընդունմանը՝ հակառակ դեպքում՝ նորից կստացվի  «կարկատաններով»  քրեական դատավարության օրենսգիրք:  
 
- Ցավոք, այս կամ այն օրենսդրական ակտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ցանկացած դեպք, մեզանում անխտիր, առանց համարժեք ընկալելու ու գնահատելու դրանց խորությունն ու ուղղվածությունը, որակվում են իբրև «կարկատան»: Ինչևէ,  ներկայումս այդ օրինագծի ընդունման ժամկետը լուրջ քննարկման նյութ է դարձել, ինչի առնչությամբ, միանշանակ չանդրադառնալով դրա որակին, կարող եմ հավաստել միայն, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը բնավ չի խոչընդոտում վերջինիս ընդունմանը:
 
Այս փուլում շրջանառության մեջ են դրված նաև բազմաթիվ այլ օրինագծեր, սակայն սահմանադրական բարեփոխումների գործընթացն ինքնին չի կարող խաթարել օրինաստեղծ գործունեությունը, առավել կարևոր է, որպեսզի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո սեղմ ժամկետում օրենսդրությունը խստորեն համապատասխանեցվի սահմանադրական նորամուծություններին, ինչը հնարավոր չեղավ լիարժեք իրականացնել 2005թ. սահմանադրական փոփոխություններին հաջորդող հատվածում:
 

Հարցազրույցը վարեց  Սոնա Մաշուրյանը
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:13 05/05/2014  |  ՀարցազրույցԱրա Ղազարյան. Ունենք քողարկված համակարգեր, քրեաօլիգարխիկ համակարգեր, ու դրանք շատ դեպքերում առաջ են անցնում օրենքներից
17:31 03/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով»
10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»
11:52 15/04/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ
22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]