ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
04/25/2024 10:44
Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը
04/25/2024 10:42
Տավուշի 3 գյուղում դասադուլ է
04/25/2024 10:40
4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան
04/25/2024 10:33
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
04/25/2024 10:26
Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
04/25/2024 10:19
Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
04/25/2024 10:13
Կան փակ ավտոճանապարհներ
04/25/2024 08:19
Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
04/25/2024 08:16
Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
04/25/2024 08:13
Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
04/25/2024 08:10
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
04/25/2024 08:03
Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
04/25/2024 07:53
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
04/25/2024 07:50
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
04/25/2024 07:34
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
04/25/2024 07:28
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
04/24/2024 23:54
ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել
04/24/2024 23:35
Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին
04/24/2024 23:23
Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/24/2024 23:06
Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ
04/24/2024 22:50
«Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան
04/24/2024 22:37
Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ
04/24/2024 22:24
Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը
04/24/2024 22:05
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին
04/24/2024 21:49
Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել
04/24/2024 21:36
ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
04/24/2024 21:32
Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր
04/24/2024 21:17
Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել
04/24/2024 21:09
Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար
04/24/2024 20:56
Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ)
04/24/2024 20:48
Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը ....
04/24/2024 20:35
Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները
04/24/2024 20:19
Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
04/24/2024 20:13
Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է
04/24/2024 19:59
Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա»
04/24/2024 19:43
Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան
04/24/2024 19:34
Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը
04/24/2024 19:15
Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ)
04/24/2024 19:08
Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը
04/24/2024 18:54
Հրդեհ Կամո գյուղում
04/24/2024 18:54
«Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում
04/24/2024 18:51
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան
04/24/2024 18:45
Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին
04/24/2024 18:38
Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև
04/24/2024 18:25
Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/24/2024 18:19
Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են
04/24/2024 18:14
Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից
04/24/2024 18:12
Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է
04/24/2024 17:44
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ)
04/24/2024 17:33
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
04/23/2024 23:26
Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում
04/23/2024 13:27
Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է
04/23/2024 12:51
Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
04/23/2024 10:51
Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը
04/24/2024 23:35
Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին
04/23/2024 18:55
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան
04/23/2024 20:25
Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները
04/24/2024 17:44
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ)
04/25/2024 08:13
Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
04/24/2024 21:17
Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել
04/24/2024 20:19
Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
04/24/2024 17:22
Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը
04/24/2024 08:04
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
04/24/2024 13:46
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով
04/23/2024 17:14
«Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից
04/23/2024 17:23
Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ
04/23/2024 20:52
Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան
04/24/2024 17:29
Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան
04/24/2024 20:48
Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը ....
04/23/2024 23:13
Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին
Հայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ 04/15/2014 11:52 | Հարցազրույց
Վերջերս սպասումներն արդարացան. հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
«Փաստինֆո»-ի դիտակետում այս անգամ հայտնվեց Հայեցակարգի «Դատական իշխանության» գլուխը, որն աչքի է ընկնում թարմ մոտեցումներով, իսկ տեղ-տեղ էլ հիշեցնում մոռացված հինը:
«Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ հնի ու նորի, տեղապտույտ չանելու, այլ զարգացման նոր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին է:
- Ինչո՞վ էր վատ Հայաստանի նման փոքր երկրի համար եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադառնալ երկաստիճան համակարգին:
- Եռաստիճան դատական համակարգի մի քանի տարի գործելուց հետո սկսեցին ի հայտ գալ որոշ խնդիրներ: Պատկերավոր ասած՝ մենք ունեցանք երկու առաջին ատյանի դատարան՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ: Գործն ամբողջ ծավալով քննում էր առաջին ատյանի դատարանը, հետո մեկնումեկի կողմից դատական ակտը բողոքարկվելուց հետ համարյա նույն ձևի գործն ամբողջ ծավալով քննում էր վերաքննիչ դատարանը: Հետզհետե սկսեց արթնանալ այն գաղափարը, որ սա ռեսուրսների անտեղի վատնում է. ի՞նչ իմաստ ունի գործն ամբողջ ծավալով մի հատ քննել առաջին ատյանի դատարանում, հետո մի հատ էլ նույն ձևի ամբողջ ծավալով՝ Վերաքննիչ դատարանում, եթե կարելի է այդ գործառույթը՝ ամբողջ ծավալով գործի քննությունը, իրականացնել միայն մի ատյանում:
Դրանից հետո եկավ արդեն մյուս կոնցեպցիան՝ որոշվեց, որ գործի փաստերը պարզող, գործն ըստ էության քննող դատարանը՝ դա առաջին ատյանի դատարանն է: Վերջինիս կողմից պարզված գործի հանգամանքները պիտի ընդունվեն որպես հիմք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որ դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել փաստերը գնահատելիս: Այսինքն՝ փաստերը պարզող և փաստերը գնահատող դատարանը դա առաջին ատյանի դատարանն է:
Դրանից հետո պարզվեց, որ եթե մինչև այդ ունեինք երկու հատ առաջին ատյանի դատարան, հիմա արդեն ըստ էության ունենք երկու հատ վճռաբեկ դատարան: Այսինքն՝ փաստերն արդեն առաջին ատյանի դատարանում պարզված են, վերաքննիչ դատարանում արդեն հիմնականում բողոքարկվում են իրավունքի խնդիրները, վերաքննիչ դատարանը քննության է առնում արդյոք առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ տեղի չե՞ն ունեցել և եթե տեղի են ունեցել, արդյոք դրանք չեն ազդել գործի լուծման վրա: Ստացվեց, որ թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը իրավունքի հարցեր են քննում: Ստացվում է, որ միշտ վերաքննիչ դատարանն ավելորդ ատյան էր դուրս գալիս, բայց դե մի բանով պետք է, չէ՞, իրեն զբաղեցնենք, քանի որ Սահմանադրության մեջ Վերաքննիչ դատարանն ամրագրված է որպես ատյան:
Առայժմ գործող կարգավորումներով առաջին ատյանը քննեց, հետազոտեց բոլոր ապացույցները, կիրառեց ինչ-որ օրենք, կայացրեց դատական ակտ, վերաքննիչ դատարանն այսօր մեզ մոտ ըստ էության կայացնում է վճռաբեկություն: Արդյոք չկա՞ հակասություն հենց Սահմանադրության հետ, չէ՞ որ մենք Սահմանադրության մեջ ունենք տերմին՝ «Վերաքննիչ դատարան», բայց օրենքով մենք այդ վերաքննիչ դատարանին տվեցինք վճռաբեկության գործառույթ, այսօր այն վճռաբեկ դատարան է՝ վճիռը բեկանում է, վճիռը թողնում անփոփոխ:
Հիմա այս պահին արդեն այդ գիտակցումն էլ է եկել, որ մենք ունենք առաջին ատյանի դատարան, որն երևի միակ ատյանն է, որ իսկական իր դերն է կատարում, ունենք վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ՝ լիազորությունների անհասկանալի բաշխմամբ: Այդ ամեն ինչին գումարվում է նաև Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին ստանձնած ծայրահեղ բացասական դերը՝ Վճռաբեկը հաջողեցրել է այնպես անել, որ բոլորի դժգոհությունն է առաջացրել, երևի միայն ինքն է գոհ իր գործունեությունից: Հասկանալի է, որ այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով վերաիմաստավորել և վերականոնակարգել: Այդ առումով լուծումներից մեկն այն է, ինչ որ Հայեցակարգն առաջարկում է՝ նորից վերադառնալ երկաստիճան դատական համակարգի:
Վտանգն ի՞նչն է այստեղ՝ հիմա մենք ունենալու ենք երկաստիճան դատական համակարգ, որն ըստ էության մոտեցնելու է մեզ այն վիճակին, որը մենք ունեինք մինչև 1998թ.-ը՝ նախկին Գերագույն դատարանի մոդելը: Ինքն իրենով վատ մոդել չի, բայց լուծումները պետք է լինեն ամբողջական, այսինքն՝ եթե մենք փորձենք վերադառնալ այդ մոդելին, ապա մենք չենք կարող այդ մոդելը վերցնել, ասենք, 90 տոկոսով, 50 տոկոսով, 70 տոկոսով, մենք պիտի ամբողջ մոդելը որդեգրենք, իսկ Գերագույն դատարանի ամբողջ մոդելը իր դեռևս չաղավաղված վիճակում նշանակում էր հետևյալը, որ ինքը նախ վճռաբեկություն էր իրականացնում, և նաև հսկողական ատյան էր, հսկում օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ:
Այն ժամանակ դա այլ կերպ էր կոչվում, բայց իմաստը դա էր՝ օրենքի միատեսակ կիրառություն: Այսինքն՝ ցանկացած այն դեպքերում, երբ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում պարզվում էր, որ միևնույն օրենքի դրույթը տարբեր դատարանների կողմից տարատեսակ է ընկալվում, գոյություն ունեին մեխանիզմներ, որով այդ հարցը դրվում էր Գերագույն դատարանի Նախագահության և Պլենումի լուծմանը: Եթե մենք հիմք ենք ընդունում խորհրդային մոդելները, ապա վտանգված ենք նաև ընկնել այն ծայրահեղությունների մեջ, որի մեջ գտնվում էր խորհրդային դատական իշխանությունը:
Խորհրդային մոդելով այդ հարցը Գերագույն դատարանում կարող էր բարձրացնել կամ Գերագույն դատարանի նախագահն ու նրա տեղակալը, կամ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, այսինքն՝ հսկողական կարգով բողոք էր բերվում, եթե նկատվում էր, որ միևնույն օրենքը տարատեսակ մեկնաբանությունների է ենթարկվում: Իհարկե, խորհրդային մոդելը նրանով էր վատ, որ դատախազությունը այնպիսի լիազորություններ ուներ, որ չուներ մյուս կողմը, այսինքն՝ քաղաքացին: Շատ տարբեր ձևերով փորձ արվեց այդ խորհրդային մոդելը ձևափոխել այնպես, որ դատախազության՝ պետության շահերը պաշտպանողի նման լիազորություններ ունենա նաև քաղաքացին, հետո տեսան, որ չի ստացվում և դա էր պատճառներից մեկը, որ մոդելը սկսեց ձևափոխվել:
Եթե մենք վերադառնալու ենք Գերագույն դատարանի մոդելին, ինչ էլ դրա անունը դնենք, ապա պետք է շատ լավ հաշվարկենք, թե ինչու այդ մոդելը ժամանակին չաշխատեց՝ որպեսզի վերադառնանք նույն մոդելին, բայց արդեն զարգացման ավելի բարձր մակարդակով և ոչ թե շրջապտույտ կատարենք և գանք ճիշտ նույն կետին, որտեղից որ սկսել ենք: Եթե դա շատ լավ հաշվարկվի, եթե այն թերություններից արվեն անհրաժեշտ հետևություններ, ապա նոր վիճակով այդ մոդելը կլինի շատ գործունակ:
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում, որոնք հատուկ, մասնագիտացված գործաույթներով պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար, դրա նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է:
- Ես կողմնակից եմ, որ եթե հնարավորություն կա ինչ-որ խնդիր լուծել գոյություն ունեցող օրենքների և առավել ևս Սահմանադրության շրջանակներում, ապա նոր կառույցներ չստեղծել ու նոր օրենքներ չընդունել: Միշտ գերադասելի է, եթե դա հնարավոր է, տեղավորվել արդեն գոյություն ունեցող կարգավորումների մեջ: Իրոք, մենք խնդիր ունենք, որ այսօր դատարաններում և հատկապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընդհանուր գործերի մեջ շատ մեծ ծավալ է կազմում մինչդատական վարույթի ընթացքում առաջացած խնդիրների հետ կապված գործերը՝ կալանքներ, կալանքի ժամկետի երկարացումներ, քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու թույլտվություններ, մյուս կողմից՝ նախաքննության, հետաքննության մարմնի գործողությունների բողոքարկումներ քաղաքացիների կողմից:
Սա մի հսկայական ծավալ է կազմում ու գնալով այդ ծավալն աճում է: Արդեն խնդիրը վաղուց ուրվագծվել է, հիմա էլ կարելի է ասել սուր է կանգնած, ու խնդիրը պիտի լուծվի, բայց ինձ չի թվում, որ այդ խնդիրն անպայման պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, այսօր նույնիսկ առանց օրենքի փոփոխությունների այդ խնդիրը կարող է լուծվել, այդ խնդիրը շատ հանգիստ և պարզ ձևով կարող է լուծվել դատավորների թիվն ավելացնելով և դատավորների միջև մասնագիտացում մտցնելով:
- Հայեցակարգում բարձրացվում է նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկելու հարցը: Հայտնի է, որ Դուք այդ ինստիտուտի ներդրման կողմնակից եք: Ինչպե՞ս եք դա գնահատում:
- Գնահատում եմ մի կես քայլ առաջ գոյություն ունեցող վիճակից: Այս առումով մենք 2005թ. արձանագրեցինք նահանջ. 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ կար այդ հնարավորությունը, գրված էր՝ օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: 1995-2005թթ. երդվյալների դատարան մենք չունեցանք, որովհետև օրենսդիրը նպատակահարմար չգտավ, իսկ 2005թ. Սահմանադրության մեջ կտրուկ փակեցին այդ հնարավորությունը, երդվյալների ինստիտուտի հնարավորությունն իսկ արմատախիլ արվեց:
Սա արդեն նման էր ֆոբիայի, հիմա մենք այդ ֆոբիայից քիչ-քիչ բուժվեցինք: Մենք հասկացանք՝ ինչո՞ւ ենք դա բացառում, ինչո՞ւ ենք փակում դրա բոլոր հնարավորությունները, և հիմա հենց միայն այն, որ Հայեցակարգում հարցը դրվել է, քննարկվում է և շատ հնարավոր է, շատ հավանական է, որ Սահմանադրության մեջ վերադառնանք 1995թ. այդ ձևակերպումներին, ինձ ուրախացնում է, նշանակում է՝ շուտ թե ուշ այդ մոդելի գոնե փորձնական ներդրումը մեր երկրում կդառնա հնարավոր:
- Նախագծում խոսվում է նաեւ ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից, արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա ենթակա են պարտադիր կատարման՝ չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն:
- Միանշանակ, Սահմանադրական դատարանը պիտի ունենա պարզաբանման գործառույթ, որը մինչև այսօր չունի: Այդ իրավիճակը հենց ինքն իրենով հակասահմանադրական է, որովհետև ստեղծում է շատ մեծ իրավական անորոշություն: Սահմանադրական դատարանն իր շատ որոշումների մեջ այս կամ այն օրենքը ճանաչում է հակասահմանադրական, որովհետև օրենքը անորոշ, իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող օրենք է, բայց չէ՞ որ այսօր ունենք Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք իրավական որոշակիության սկզբունքին չեն համապատասխանում, օրինակներից մեկն էլ ՍԴ վերջին որոշումն է:
Սահմանադրական դատարանը պետք է ունենա իր որոշումները պարզաբանելու գործառույթ և ընդհանուր առմամբ պիտի ձգտի իր որոշումներն էլ գրել մի քիչ ավելի հստակ, որովհետև արդեն շատ վաղուց նկատված է, որ Սահմանադրական դատարանի շատ որոշումներ ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ:
Եթե չկան դատական ակտի կատարման պարտադրանքի արդյունավետ մեխանիզմներ, այդ դատական ակտը դառնում է ֆիկցիա, իսկ դատական համակարգը՝ ֆիկտիվ մի համակարգ: Եկեք համեմատենք՝ ունենք Եվրոպական դատարան և ունենք ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մարդու իրավունքների կոմիտե: Երկու ատյաններն էլ քննում են մարդու իրավունքների խախտումներ, Եվրոպական դատարանն առաջնորդվում է Եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, որոնց մեջ ամրագրված իրավունքներն ու ազատությունները համարյա նույնն են, երկրորդը շատ ավելի հստակ դրույթներ ունի:
Բայց մենք միշտ գերադասում ենք դիմել Եվրոպական դատարան, որովհետև իրենք ունեն իրենց ակտերի կատարման հարկադրանքի մեխանիզմ: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում, որտեղ որ գրված է արդար դատաքննության իրավունք՝ Եվրոպական դատարանի գործունեության դեռ ամենսկզբնական փուլերում արդեն արդար դատաքննության սկզբունքի մեջ ներառված է դատական ակտի կատարման հնարավորությունը, ասում է՝ արդար դատաքննության իրավունքը կլինի պատրանքային, եթե հետագայում այդ դատական ակտի կատարումը դրվի կասկածի տակ: Հիմա մենք ունենք Սահմանադրական դատարան, որը պատրանքային որոշումներ է կայացնում, որովհետև Վճռաբեկ դատարանը բացարձակապես հաշվի չի առնում այդ որոշումները: Սա շատ բանի մասին է խոսում և նախևառաջ, որ ինչ-որ մեխանիզմ է անհրաժեշտ մտածել, որը շատ կոշտ պատասխանատվություն կառաջացնի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարողների համար:
- Հայեցակարգում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցման հարց է դրվում՝ մի քանի այլ մարմինների շարքում: Նման հստակեցման կարիք տեսնու՞մ եք:
- Այսօր մենք ունենք դատախազության մասին դրույթ՝ Սահմանադրության 103-րդ հոդվածը, որը ֆիքսում է դատախազությունը որպես մարմին և դրա գործառույթներն է ամրագրում: Շատ տարօրինակ ձևով հոդվածը հայտնվել է «Դատական իշխանություն» գլխում: Այսինքն՝ այդքան տարօրինակ չէ, եթե մենք մտովի վերադառնանք 1995թ., հիշենք, թե այն ժամանակ դատախազությունը ինչ էր մեր երկրում, խորհրդային դատախազական համակարգը դատարանների վրա, ամենուրեք տարածում էր դատախազական հսկողություն, այն ռուսական մոդելից եկած համակարգ էր՝ Պետրոս Առաջինի ժամանակ դատախազությունը հիմնվել է որպես «մենիշխանի աչք»՝ ամեն մի կառույցի մեջ, Պետրոսից մինչև 1995թ. համարյա բան չէր փոխվել այդ առումով, և երբ որ առաջին Սահմանադրությունը ընդունվեց, դատախազությունը չէր կարող Նախագահ, Ազգային ժողով, Տեղական ինքնակառավարման մարմինների գլուխներում տեղավորվել, մտցրեցին դատական իշխանության գլխում, որտեղ դա օտար մարմին է:
Մինչև հիմա մենք ունենք այդ զավեշտալի վիճակը, շուտով 20 տարին կլրանա: Հիմա մտածում են՝ դատախազությունն այդտեղից հանեն, որտեղ տեղավորեն, ինչ անպայման է, որ դատախազությունը տեղավորեն Սահմանադրության մեջ: Չէ՞ որ Սահմանադրության մեջ չեն ոչ պակաս մարմիններ՝ կադաստրը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, կամ ամեն ինչը պետք է մտցնենք Սահմանադրության մեջ, ինչը ողջամիտ լուծում չէր լինի, կամ մտածենք՝ իսկ ինչ իմաստ ունի մի պետական մարմին այն աստիճանի առանձնացնել իր կարևորությամբ, որ անպայման խցկել Սահմանադրության մեջ: Չէ, ոչ մի տեղ պետք չէ խցկել, ես հուսով եմ, որ այն նախագծում չի գտնվի, ինչը բացարձակ չի նսեմացնի իր դերը, իր կարևորությունն, իր գործառույթները: Պատվի հարց էր ժամանակին դատախազությունը մտցնել Սահմանադրության մեջ, ժամանակները փոխվում են, հուսով եմ, որ մոտեցումները նույնպես կփոխվեն:
Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ
[]