Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Արա Ղազարյան. Ունենք քողարկված համակարգեր, քրեաօլիգարխիկ համակարգեր, ու դրանք շատ դեպքերում առաջ են անցնում օրենքներից 05/05/2014   12:13  |  Հարցազրույց

 
«Փաստինֆո»-ի հարցազրույցը միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ հանրությանը ներկայացված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ է: Ներկայացնում ենք Արա Ղազարյանի դիտարկումներն առաջարկվող բարեփոխումների շուրջ՝ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների համատեքստում:    
 
- Ինչպե՞ս են, Ձեր դիտարկմամբ, մեզանում «ծնվում» սահմանադրական բարեփոխումները:
 
- Ես տպավորություն ունեմ, որ շատ դեպքերում պահն է թելադրում, թե ինչպիսին կլինեն բարեփոխումները: Օրինակ՝ այն, ինչ որ առաջարկվում է այսօր, իսկ այսօր առաջարկվում է շատ պրոգրեսիվ փաստաթուղթ, կարող էր լինել 2005թ.: Այն ժամանակ ինչ-որ պատճառով չեղավ, երևի չկար ցանկություն, բայց կար պարտադրանք եվրոպական մարմինների կողմից: 2005թ. հիմնականում արեցին այն, ինչ որ եվրոպացիները պահանջում էին:
 
Արդյունքում՝ 2005թ. նվազագույն շեմ սահմանվեց, տեղի ունեցավ կոնյուկտուրային, կիսատ բարեփոխում. ոչ թե ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունվեց, այլ ուղղակի Սահմանադրության հոդվածները լրացվեցին: Եվ այսօր՝ 9 տարի հետո, արձանագրում ենք, որ դա այն աստիճան թերի է արվել, որ 9 տարի հետո իրեն զգացնել է տվել ու նորից փոփոխելու, ընդ որում, հիմնովին փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել: Այսօր՝ 9 տարի հետո, փաստորեն, արձանագրում են, որ դա բավարար չի: Ես էլ եմ կարծում, որ ինչ-որ չափով բավարար չի:
 
- Որո՞նք են, Ձեր բնորոշմամբ, պրոգրեսիվ էլեմենտները՝ առաջարկվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: 
 
- Դրանք շատ են: Նախ՝ մարդու իրավունքների հարցերով շատ սկզբունքների, օրինակ՝ համաչափության սկզբունքին, առաջարկվում է տալ սահմանադրական իրավունքի կատեգորիա. համաչափության սկզբունքն իրավունքի գերակայության երաշխիքներից, մեխանիզմներից մեկն է: Ես դատարանում պարտվեցի իմ անձնական գործով, դատարանի առջև ես ներկայացրել էի համաչափության, անհրաժեշտության սկզբունքները, որոնք սահմանված են «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» օրենքում:
 
Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել սկզբունքներին, շրջանցել է, բառացիորեն ասել է այն, ինչ որ ոստիկանությունն է ներկայացրել և այն, ինչ որ օրենքի դրույթներում կա: Ես ուզում եմ հույս հայտնել, որ եթե այդ սկզբունքը ամրագրված լինի, օրինակ, Սահմանադրության մեջ և ոչ թե՝ օրենքում, արդեն ստիպված դատարանները դրան կանդրադառնան: 
 
Հայեցակարգում շատ լավ գաղափարներ կան: Օրինակ՝ առաջարկվում է տարանջատել հիմնական, դասական իրավունքը, ասենք՝ քաղաքացիական իրավունքները սոցիալական իրավունքից, առաջարկվում է ոչ թե հավաքական եղանակով ամրագրել, այլ յուրաքանչյուր իրավունք և դրա սահմանափակումը առանձին ֆիքսել, ինչպես Մարդու իրավունքների եվոպական կոնվենցիայում է:  
 
Պետական կառավարման համակարգում առաջարկվում է խորհրդարանական կառավարման եղանակը, որը, իմ կարծիքով, շատ ավելի լավ է, քան նախագահականը, որովհետև խորհրդարանական կառավարման եղանակն ապահովում է լայն հանրային քվորում, որտեղ ազգի համար բախտորոշ խնդիրները պետք է լուծվեն, այլ ոչ թե նախագահականը որոշի: Սեպտեմբերի 3-ին Նախագահը հանդես եկավ, ասաց՝ մենք գնում ենք դեպի Արևելք և ոչ թե Արևմուտք: Մինչդեռ դա այնպիսի խնդիր էր, որ պետք է ազգովին լուծվեր, իսկ ազգովին առաջին հերթին պատկերացնում ենք ազգի ընտրյալների հավաքատեղին՝ Ազգային ժողովը: 
 
Այդ իմաստով նաև լավ գաղափար է առաջարկվում հանրաքվեների վերաբերյալ. կրկին ազգի համար բախտորոշ խնդիրներ առաջարկվում է լուծել հանրաքվեով: Միանշանակ ողջունելի է: 
 
Դատական համակարգում առաջարկվում է երկաստիճան համակարգ: Մարդու իրավունքների տեսանկյունից ես այստեղ խնդիր չեմ տեսնում այնքանով, որքանով ապահովված կլինի առաջին ատյանում փաստի, իրավունքի մասին վիճարկելու՝ քաղաքացու հնարավորությունը և երկրորդ ատյանում՝ Վերաքննիչ դատարանում, բողոքարկելու հնարավորությունը՝ և փաստի մասով, և իրավունքի մասով: 
 
Առաջարկվում է առաջին ատյանում երկու տեսակի դատարան՝ ընդհանուր իրավասության դատարան և միջանկյալ դատական ակտեր կայացնող դատարան, որը որոշումներ պետք է կայացնի, օրինակ, խափանման միջոց կալանքի կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ: Սա դրական է և կոչված է, իմ կարծիքով, բեռնաթափելու դատարանները, ավելի արագացնելու դատական քննության ժամկետները, այստեղ  նույնպես խնդիր չեմ տեսնում:
 
Մի խոսքով՝ դժվար է չհամաձայնել այս փաստաթղթի հետ, այնքան լավ է ամեն ինչ գրված: Մենք արդեն այնքան փորձությունների միջով ենք անցել՝ ոչ թե անձամբ ես, այլ՝ ընդհանրապես մեր ժողովուրդը՝ բարեփոխումների տարբեր փուլերով:
 
Այսօր երկրորդ փուլի՝ 2005թ. բարեփոխումների հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, ընդ որում, ասում են մարդիկ, ովքեր մասնակցել են 2005թ. նախագծի մշակմանը: Որտե՞ղ է երաշխիքը, որ 10 տարի հետո էլի չեն ասի, որ նոր նախագիծը չստացվեց: Ինչևէ, մարդու իրավունքների տեսանկյունից ինձ մնում է միայն ողջունել, այստեղ ամեն ինչ շատ լավ է գրված, մնում է իրականացնել:
 
Պարզապես իմ մոտ մի քիչ երկփեղկվածություն կա. ես վստահ չեմ՝ արդյո՞ք այսօրվա իրավիճակը  իրականում բացատրվում է նրանով, որ մենք վատ Սահմանադրություն ունենք ու վատ օրենքներ, թե՞ բացատրվում է նրանով, որ քողարկված համակարգեր կան, որոնք կասեցնում են Սահմանադրության, օրենքների գործողությունն ու բարեփոխումները:
 
Չէ՞ որ մենք ունենք քողարկված համակարգեր, քրեաօլիգարխիկ համակարգեր, ու դրանք շատ դեպքերում առաջ են անցնում օրենքներից, շատ դեպքերում նախականխում են, կանխորոշում են, թե լուծումը, օրինակ՝ դատական գործով, կամ վարչարարությամբ, ինչպիսին կլինի: Հանրության մակարդակով այդ մասին խոսվում է, ոչ ոք չի ասի, որ դա գաղտնիք է: Արդյոք նոր նախագիծը, նոր Սահմանադրությունը կարո՞ղ է դա կանգնեցնել, թե՞ քաղաքական որոշում է պետք: Մենք կարող ենք ունենալ էլի լավ Սահմանադրություն, բայց ես չգիտեմ կլինի՞ կիրառել Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված կլինի, թե՞ քաղաքական որոշում է պետք, որպեսզի գործադիրն այլևս չխառնվի դատական իշխանության գործերին կամ քաղաքական որոշում, որպեսզի մոնոպոլ վիճակը տնտեսության մեջ վերացվի: Այստեղ ես մի քիչ թերահավատ եմ,  բայց ինձ ոչինչ չի մնում, քան ողջունել այս Հայեցակարգը, որովհետև դրանում շատ պրոգրեսիվ մտքեր կան: 
 
-Վերադառնալով դատական համակարգում առաջարկվող բարեփոխումներին՝  ինչո՞վ էր վատ  դատական եռաստիճան համակարգը՝ հատկապես Հայաստանի նման փոքր երկրի պարագայում:
 
- Վատ չի, ես չգիտեմ, թե ինչն է նպատակը այդ փոփոխության, կարծես թե չեն բացվում փակագծերը, բայց կարող եմ ենթադրել, որ երկաստիճան համակարգն ավելի դինամիկ կլինի, դատական քննության ժամկետներն ավելի կարճ կլինեն: Կրկին ես հարցերը դիտում եմ մարդու իրավունքների տեսանկյունից. երկաստիճան համակարգը մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր չի առաջացնում, եթե առաջին ատյանում ապահովված է  դատական քննության իրավունքը ամբողջ ծավալով, ապահովված է բողոքարկման հնարավորությունը՝ և  իրավունքի մասին հարցով, և փաստերի ուժով:
 
Դրա համար ես գտնում եմ, որ նպատակն է միայն ավելի դինամիկ դարձնել դատական քննության ամբողջ ընթացքը: Իսկապես կարելի է մտածել, որ այս փոքր երկրի համար եռաստիճան համակարգը շատ մեծ շքեղություն է: Ես չեմ կարծում, որ այսօր համակարգը վատն է, բայց եթե որոշել են բարելավել, թող բարելավեն, ես կողմ կլինեմ երկաստիճան համակարգին, եթե իմ ասած պայմաններն ապահովված լինեն: 
 
Ես կուզենամ, որպեսզի երկրորդ ատյանը լինի Բարձրագույն ատյան: Վճռաբեկ դատարանի անունն ինձ դուր չի գալիս. կարծում եմ՝ սահմանափակում է դատարանի իմաստը, նպատակը միայն վճռաբեկության մեջ, այն դեպքում, որ այդ դատարանը շատ ավելին է, քան միայն վճռաբեկությունը: 
 
- Ինչպիսի՞ն կլինի Վճռաբեկ դատարանի հիմնական գործառույթի՝ օրենքների միատեսակ կիրառությունն ապահովելու ֆունկցիայի ապագան:
 
- Դա պետք է անպայման պահպանվի: Եթե հանկարծ դատական  իշխանության ձեռքից դա վերցվի, դա լրջորեն կազդի նրա անկախության վրա, նրա ինքնակայացման վրա: Այսօր բոլոր կիրառողները համակերպվել են նախադեպային իրավունքի հետ: Նախադեպային իրավունքն է ավելի շատ հրում, որպեսզի օրենսդիրը տեղից շարժվի և օրենքները համապատասխանեցնի հասարակական զարգացումների հետ: Շատ կարևոր է, որպեսզի պահպանվի նախադեպային իրավունքը, օրենքների միատեսակ կիրառությունը: Նախադեպային իրավունքով հանդերձ՝ Վճռաբեկն այսօր շատ ավելի արագ ու շատ ավելի խորությամբ է կիրառում  Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, քան ինքը՝ Եվրոպական դատարանը: Եվ հենց եվրոպացիներն էլ ցանկանում  են, որ այդպես լինի. առաջին հերթին մարդու իրավունքների զարգացումը պետք է ազգային մակարդակով լինի և ոչ թե՝ եվրոպական վերահսկողության շրջանակներում:     
 
- Ինչպե՞ս եք գնահատում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին դրույթը: 
 
- Ես գտնում եմ, որ հնարավոր է Հայաստանում ներդնել այդ ինստիտուտը, ուղղակի դրա արդյունավետությունը շատ ցածր է: Նախ և առաջ, չես կարող շատ հաճախ նման դատական վարույթ իրականացնել. դա շատ թանկ է, շատ ժամանակատար է, ծավալուն է, շատ դանդաղաշարժ է, մանիպուլյացիաների լայն դաշտ է ապահովում: Միգուցե կարգավորվի այնպես, որ միայն հանրային խիստ մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերով իրականացվի, օրինակ՝ այնպիսին, ինչպիսին Վարդան Պետրոսյանի գործն է:
 
Ընդհանրապես ես գաղափարին կողմ եմ, բայց գտնում եմ, որ շատ ծախսատար համակարգ է, այն արդյունավետությունը չունի, ինչ որ ակնկալվում է, ներկայիս դատական քննության եղանակը շատ ավելի դինամիկ է, քան կլինի երդվյալ ատենակալների մասնակցության դեպքում: Բայց որպեսզի մեծանա հանրային վստահությունը դատարանների հանդեպ, որոշ՝ առավել կարևոր, հազվադեպ, առանձնահատուկ, հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերով կարելի է դա կիրառել:  
 
- Գործող Սահմանադրությունում հավանաբար քիչ չեն զավեշտները: Դրանցից է, մասնավորապես, այն, որ դատախազությունը մաս է կազմել Դատական իշխանության գլխում: Այնուամենայնիվ, որտե՞ղ է, Ձեր կարծիքով, դատախազության իսկական տեղը: 
 
- Միանշանակ գործադիր իշխանության գլխում: Նույնը վերաբերվում է քննչական մարմիններին: Եթե նրանք իրավակիրառողներից մեկն են, դա չի նշանակում, որ նրանք դատական իշխանության բաղկացուցիչ մասն են, քննիչները կատարում են քննություն, դատախազները վերահսկում են քննության օրինականությունը, բոլոր դեպքերում հանդես են գալիս պետության անունից, և եթե շփվում են դատարանների հետ, չի նշանակում, որ դատարանակազմության մեջ պետք է մտնեն: 
 
2005թ. Սահմանադրության փոփոխություններն ուղղակի շտկում է՝ բավարարելու համար Եվրոխորհրդի պահանջները: Այսինքն՝ ես դա համարում եմ ժամանակավոր շեղում ընդհանուր սահմանադրական բարեփոխումների ուղուց: Այդ բարեփոխումները պետք է լինեն այնպես, ինչպես այս փաստաթղթով է առաջարկվում, բայց միգուցե այն ժամանակ հնարավոր չէր՝ ելնելով բազմաթիվ պայմաններից: Այսօր, փաստորեն, քաղաքական ավելի բարենպաստ պայմաններ կան, և ուղղակի պետք է օգտվել այդ բարենպաստ պայմաններից, վաղը կարող է այդ հնարավորությունը չլինել, չգիտեմ 2-3 տարի հետո մեր երկիրն ի՞նչ փուլ կմտնի:  
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում, մասնավորապես, պետական մարմինների միջև վեճեր լուծելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի գործառույթներն ընդլայնելու առաջարկին և, ի դեպ, չե՞ք գտնում, որ Սահմանադրական դատարանին պետք է վերապահվի նաև իր իսկ որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու գործառույթ: 
 
- Լավ կլինի, որ ՍԴ-ն գրի այնպիսի որոշումներ, որպեսզի փողոցի մարդն էլ կարողանա հասկանալ դրանք, այնպես ինչպես հասկանալի են Եվրոպական դատարանի վճիռները: Եթե խոսքը վերաբերվում էր պարտադիր կուտակայինին, կարծում եմ այստեղ որոշումը բավականին պարզ էր գրված: Այդ պետական մարմինները սկսեցին միտումնավոր  չարաշահել իրենց իրավունքը, սկսեցին մեկնաբանել՝ ապակողմնորոշելու նպատակով: Հետո նոր վարչապետի քայլերը դա ապացուցեցին: Այն, ինչ որ անհնարին էր 10 օր առաջ, 10 օր հետո դարձավ հնարավոր՝ գործատուները ազատվեցին պատասխանատվությունից: 
 
Սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնմանը ես կողմ եմ: 10 տարվա ստրատեգիական դատավարություններից հետո մեզ մնում է հույսը դնել ՍԴ-ի և Վճռաբեկի վրա, որ ինչ որ արդյունքներ մենք կունենանք. ՍԴ-ի վերջին մի քանի տարվա որոշումները հուսադրող են, այդ դատարանը ես համարում եմ արդյունավետ դատական համակարգ, հենց թեկուզ դատական ակտը, որ ինձ դուր եկավ, Գևորգ Սլոյանի գործով: Խնդիր չեմ տեսնում, որպեսզի ՍԴ-ն քննարկի նաև պետական մարմինների միջև վեճերը, այստեղ կարելի է միայն պրոգրես ակնկալել:
 
 
Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

17:31 03/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով»
10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»
11:52 15/04/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ
22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]