Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ 04/15/2014   11:52  |  Հարցազրույց

 
Վերջերս  սպասումներն արդարացան. հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
 
«Փաստինֆո»-ի դիտակետում այս անգամ հայտնվեց Հայեցակարգի «Դատական իշխանության» գլուխը, որն  աչքի է ընկնում թարմ մոտեցումներով, իսկ տեղ-տեղ  էլ հիշեցնում մոռացված հինը:
 
«Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ հնի ու նորի, տեղապտույտ չանելու, այլ զարգացման նոր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին է:  
 
- Ինչո՞վ էր վատ Հայաստանի նման փոքր երկրի համար եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադառնալ երկաստիճան համակարգին:
 
- Եռաստիճան դատական համակարգի մի քանի տարի գործելուց հետո սկսեցին ի հայտ գալ որոշ խնդիրներ: Պատկերավոր ասած՝ մենք ունեցանք երկու առաջին ատյանի դատարան՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ: Գործն ամբողջ ծավալով քննում էր առաջին ատյանի դատարանը, հետո մեկնումեկի կողմից դատական ակտը բողոքարկվելուց հետ համարյա նույն ձևի գործն ամբողջ ծավալով քննում էր վերաքննիչ դատարանը: Հետզհետե սկսեց արթնանալ այն գաղափարը, որ սա ռեսուրսների անտեղի վատնում է. ի՞նչ իմաստ ունի գործն ամբողջ ծավալով մի հատ քննել առաջին ատյանի դատարանում, հետո մի հատ էլ նույն ձևի ամբողջ ծավալով՝ Վերաքննիչ դատարանում, եթե կարելի է այդ գործառույթը՝ ամբողջ ծավալով գործի քննությունը, իրականացնել միայն մի ատյանում:
 
Դրանից հետո եկավ արդեն մյուս կոնցեպցիան՝ որոշվեց, որ գործի փաստերը պարզող, գործն ըստ էության քննող դատարանը՝ դա առաջին ատյանի դատարանն է: Վերջինիս կողմից պարզված գործի հանգամանքները պիտի ընդունվեն որպես հիմք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որ դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել փաստերը գնահատելիս: Այսինքն՝ փաստերը պարզող և փաստերը գնահատող դատարանը դա առաջին ատյանի դատարանն է:
 
Դրանից հետո պարզվեց, որ եթե մինչև այդ ունեինք երկու հատ առաջին ատյանի դատարան, հիմա արդեն ըստ էության ունենք երկու հատ վճռաբեկ դատարան: Այսինքն՝ փաստերն արդեն առաջին ատյանի դատարանում պարզված են, վերաքննիչ դատարանում արդեն հիմնականում բողոքարկվում են իրավունքի խնդիրները, վերաքննիչ դատարանը քննության է առնում արդյոք առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում նյութական  ու դատավարական իրավունքի խախտումներ տեղի չե՞ն ունեցել և եթե տեղի են ունեցել, արդյոք դրանք չեն ազդել գործի լուծման վրա: Ստացվեց, որ թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը իրավունքի հարցեր են քննում: Ստացվում է, որ միշտ վերաքննիչ դատարանն  ավելորդ ատյան էր դուրս գալիս, բայց դե մի բանով պետք է, չէ՞, իրեն զբաղեցնենք, քանի որ Սահմանադրության մեջ Վերաքննիչ դատարանն ամրագրված է որպես ատյան:
 
Առայժմ գործող կարգավորումներով առաջին ատյանը քննեց, հետազոտեց բոլոր ապացույցները, կիրառեց ինչ-որ օրենք,  կայացրեց դատական ակտ,  վերաքննիչ դատարանն այսօր մեզ մոտ ըստ էության կայացնում է վճռաբեկություն: Արդյոք չկա՞ հակասություն հենց Սահմանադրության հետ, չէ՞ որ մենք Սահմանադրության մեջ ունենք տերմին՝ «Վերաքննիչ դատարան», բայց օրենքով մենք այդ վերաքննիչ դատարանին տվեցինք վճռաբեկության գործառույթ, այսօր այն վճռաբեկ դատարան է՝ վճիռը բեկանում է, վճիռը թողնում  անփոփոխ:  
 
Հիմա այս պահին արդեն այդ գիտակցումն էլ է եկել, որ մենք ունենք առաջին ատյանի դատարան, որն երևի միակ ատյանն է, որ իսկական իր դերն է կատարում, ունենք վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ՝ լիազորությունների անհասկանալի բաշխմամբ: Այդ ամեն ինչին գումարվում է նաև Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին ստանձնած  ծայրահեղ բացասական դերը՝ Վճռաբեկը  հաջողեցրել է այնպես անել, որ բոլորի դժգոհությունն է առաջացրել, երևի միայն ինքն է գոհ իր գործունեությունից:   Հասկանալի է, որ այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով վերաիմաստավորել և վերականոնակարգել: Այդ առումով լուծումներից մեկն այն է, ինչ որ Հայեցակարգն առաջարկում է՝ նորից վերադառնալ երկաստիճան դատական համակարգի: 
 
Վտանգն ի՞նչն է այստեղ՝ հիմա մենք ունենալու ենք երկաստիճան դատական համակարգ, որն ըստ էության մոտեցնելու է մեզ այն վիճակին, որը մենք ունեինք մինչև 1998թ.-ը՝ նախկին Գերագույն դատարանի մոդելը: Ինքն իրենով վատ մոդել չի, բայց լուծումները պետք է լինեն ամբողջական, այսինքն՝ եթե մենք փորձենք վերադառնալ այդ մոդելին, ապա մենք չենք կարող այդ մոդելը վերցնել, ասենք, 90 տոկոսով, 50 տոկոսով, 70 տոկոսով, մենք պիտի ամբողջ մոդելը որդեգրենք, իսկ Գերագույն դատարանի ամբողջ մոդելը իր դեռևս չաղավաղված վիճակում նշանակում էր հետևյալը, որ ինքը նախ վճռաբեկություն էր իրականացնում, և նաև հսկողական ատյան էր, հսկում օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ:
 
Այն ժամանակ դա այլ կերպ էր կոչվում, բայց իմաստը դա էր՝ օրենքի միատեսակ կիրառություն: Այսինքն՝ ցանկացած այն դեպքերում, երբ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում պարզվում էր, որ միևնույն օրենքի դրույթը տարբեր դատարանների կողմից տարատեսակ է ընկալվում, գոյություն ունեին մեխանիզմներ, որով այդ հարցը դրվում էր Գերագույն դատարանի Նախագահության և Պլենումի լուծմանը: Եթե մենք հիմք ենք ընդունում խորհրդային մոդելները, ապա վտանգված ենք նաև ընկնել այն ծայրահեղությունների մեջ, որի մեջ գտնվում էր խորհրդային դատական իշխանությունը: 
 
Խորհրդային մոդելով այդ հարցը  Գերագույն դատարանում կարող էր բարձրացնել կամ Գերագույն դատարանի նախագահն ու նրա տեղակալը, կամ  գլխավոր դատախազը, նրա տեղակալները, այսինքն՝  հսկողական կարգով բողոք էր բերվում, եթե նկատվում էր, որ միևնույն օրենքը տարատեսակ մեկնաբանությունների է ենթարկվում:  Իհարկե, խորհրդային մոդելը նրանով էր վատ, որ դատախազությունը  այնպիսի լիազորություններ ուներ, որ  չուներ մյուս կողմը, այսինքն՝ քաղաքացին: Շատ տարբեր ձևերով փորձ արվեց այդ խորհրդային մոդելը ձևափոխել այնպես, որ դատախազության՝   պետության շահերը պաշտպանողի  նման լիազորություններ ունենա նաև քաղաքացին,  հետո տեսան, որ չի ստացվում և դա էր պատճառներից մեկը, որ մոդելը սկսեց ձևափոխվել: 
 
Եթե մենք վերադառնալու ենք Գերագույն դատարանի մոդելին,  ինչ էլ դրա անունը դնենք, ապա պետք է շատ լավ հաշվարկենք, թե ինչու այդ մոդելը ժամանակին չաշխատեց՝  որպեսզի վերադառնանք նույն մոդելին, բայց  արդեն  զարգացման ավելի բարձր մակարդակով   և ոչ թե  շրջապտույտ կատարենք և  գանք ճիշտ նույն կետին, որտեղից որ սկսել ենք:  Եթե  դա շատ լավ հաշվարկվի,  եթե այն թերություններից արվեն անհրաժեշտ հետևություններ, ապա նոր վիճակով այդ մոդելը կլինի շատ գործունակ: 
 
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում,  որոնք հատուկ, մասնագիտացված գործաույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար, դրա նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է: 
 
- Ես կողմնակից եմ, որ եթե հնարավորություն կա ինչ-որ խնդիր լուծել գոյություն ունեցող  օրենքների և առավել ևս Սահմանադրության շրջանակներում, ապա նոր կառույցներ չստեղծել ու նոր օրենքներ չընդունել: Միշտ գերադասելի է, եթե դա հնարավոր է, տեղավորվել արդեն գոյություն ունեցող կարգավորումների մեջ: Իրոք, մենք խնդիր ունենք, որ այսօր դատարաններում և հատկապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին  ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընդհանուր գործերի մեջ շատ մեծ ծավալ է կազմում մինչդատական վարույթի ընթացքում առաջացած խնդիրների հետ կապված գործերը՝ կալանքներ, կալանքի ժամկետի երկարացումներ, քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու թույլտվություններ, մյուս կողմից՝  նախաքննության, հետաքննության մարմնի գործողությունների  բողոքարկումներ քաղաքացիների կողմից:
 
Սա մի հսկայական ծավալ է կազմում ու գնալով այդ ծավալն աճում է:  Արդեն խնդիրը վաղուց ուրվագծվել է, հիմա էլ կարելի է ասել սուր է կանգնած, ու խնդիրը պիտի լուծվի, բայց ինձ չի թվում, որ այդ խնդիրն անպայման պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, այսօր նույնիսկ առանց օրենքի փոփոխությունների այդ խնդիրը կարող է լուծվել, այդ խնդիրը շատ հանգիստ և պարզ ձևով կարող է լուծվել դատավորների թիվն ավելացնելով և  դատավորների միջև մասնագիտացում մտցնելով: 
 
- Հայեցակարգում բարձրացվում է  նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկելու հարցը: Հայտնի է, որ Դուք այդ ինստիտուտի ներդրման կողմնակից եք:  Ինչպե՞ս եք  դա գնահատում: 
 
- Գնահատում եմ մի կես քայլ առաջ գոյություն ունեցող վիճակից: Այս առումով մենք 2005թ. արձանագրեցինք նահանջ. 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ կար այդ հնարավորությունը, գրված էր՝ օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: 1995-2005թթ. երդվյալների դատարան մենք չունեցանք, որովհետև օրենսդիրը նպատակահարմար չգտավ, իսկ  2005թ. Սահմանադրության մեջ կտրուկ փակեցին այդ հնարավորությունը, երդվյալների ինստիտուտի հնարավորությունն իսկ արմատախիլ արվեց:
 
Սա արդեն նման էր ֆոբիայի, հիմա մենք այդ ֆոբիայից քիչ-քիչ բուժվեցինք:  Մենք հասկացանք՝ ինչո՞ւ ենք դա բացառում, ինչո՞ւ ենք փակում դրա բոլոր հնարավորությունները, և հիմա հենց միայն այն, որ Հայեցակարգում հարցը դրվել է, քննարկվում է և շատ հնարավոր է, շատ հավանական է, որ Սահմանադրության մեջ վերադառնանք 1995թ. այդ ձևակերպումներին, ինձ ուրախացնում է, նշանակում է՝ շուտ թե ուշ այդ մոդելի գոնե փորձնական ներդրումը  մեր երկրում կդառնա հնարավոր:     
 
- Նախագծում խոսվում է նաեւ  ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից,  արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա  ենթակա են  պարտադիր կատարման՝  չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն: 
 
- Միանշանակ,  Սահմանադրական դատարանը  պիտի ունենա պարզաբանման գործառույթ, որը մինչև այսօր չունի: Այդ իրավիճակը հենց ինքն իրենով հակասահմանադրական է, որովհետև ստեղծում է շատ մեծ իրավական անորոշություն: Սահմանադրական դատարանն իր շատ որոշումների մեջ այս կամ այն օրենքը ճանաչում է հակասահմանադրական, որովհետև օրենքը  անորոշ, իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող օրենք  է, բայց չէ՞ որ այսօր ունենք Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք իրավական որոշակիության սկզբունքին չեն համապատասխանում, օրինակներից մեկն էլ  ՍԴ վերջին  որոշումն է:
 
Սահմանադրական դատարանը պետք է ունենա իր որոշումները պարզաբանելու գործառույթ և ընդհանուր առմամբ պիտի ձգտի իր որոշումներն էլ գրել մի քիչ ավելի հստակ, որովհետև արդեն շատ վաղուց նկատված է, որ Սահմանադրական դատարանի շատ որոշումներ ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ: 
 
Եթե չկան դատական ակտի կատարման պարտադրանքի արդյունավետ մեխանիզմներ,  այդ դատական ակտը դառնում է ֆիկցիա, իսկ դատական համակարգը՝ ֆիկտիվ մի համակարգ: Եկեք համեմատենք՝ ունենք Եվրոպական դատարան և ունենք ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մարդու իրավունքների կոմիտե: Երկու ատյաններն էլ քննում են մարդու իրավունքների խախտումներ, Եվրոպական դատարանն առաջնորդվում է Եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, որոնց մեջ ամրագրված իրավունքներն ու ազատությունները համարյա նույնն են, երկրորդը շատ ավելի հստակ դրույթներ ունի:
 
Բայց մենք միշտ գերադասում ենք դիմել Եվրոպական դատարան, որովհետև իրենք ունեն իրենց ակտերի կատարման  հարկադրանքի մեխանիզմ:  Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում, որտեղ որ գրված է արդար դատաքննության իրավունք՝ Եվրոպական դատարանի գործունեության դեռ  ամենսկզբնական փուլերում արդեն արդար դատաքննության սկզբունքի մեջ ներառված է դատական ակտի կատարման հնարավորությունը, ասում է՝ արդար դատաքննության իրավունքը կլինի պատրանքային, եթե հետագայում այդ դատական ակտի կատարումը դրվի կասկածի տակ:  Հիմա մենք ունենք Սահմանադրական դատարան, որը պատրանքային որոշումներ է կայացնում, որովհետև Վճռաբեկ դատարանը բացարձակապես հաշվի չի առնում այդ որոշումները: Սա շատ բանի մասին է խոսում և նախևառաջ, որ ինչ-որ մեխանիզմ է անհրաժեշտ մտածել, որը  շատ կոշտ  պատասխանատվություն կառաջացնի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարողների համար: 
 
- Հայեցակարգում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցման հարց է դրվում՝  մի քանի այլ մարմինների շարքում: Նման հստակեցման կարիք տեսնու՞մ եք:
 
- Այսօր մենք ունենք դատախազության մասին դրույթ՝ Սահմանադրության 103-րդ հոդվածը, որը ֆիքսում է դատախազությունը որպես մարմին և  դրա գործառույթներն է ամրագրում: Շատ տարօրինակ ձևով հոդվածը հայտնվել է «Դատական իշխանություն» գլխում: Այսինքն՝ այդքան տարօրինակ չէ, եթե մենք մտովի վերադառնանք 1995թ., հիշենք, թե այն ժամանակ դատախազությունը ինչ էր մեր երկրում, խորհրդային դատախազական համակարգը  դատարանների  վրա,  ամենուրեք  տարածում էր դատախազական հսկողություն, այն ռուսական մոդելից եկած համակարգ էր՝ Պետրոս Առաջինի ժամանակ  դատախազությունը հիմնվել է որպես «մենիշխանի աչք»՝ ամեն մի կառույցի մեջ, Պետրոսից մինչև 1995թ. համարյա բան չէր փոխվել այդ առումով, և երբ որ առաջին Սահմանադրությունը  ընդունվեց, դատախազությունը չէր կարող Նախագահ, Ազգային ժողով, Տեղական  ինքնակառավարման մարմինների գլուխներում տեղավորվել, մտցրեցին դատական իշխանության գլխում, որտեղ դա  օտար մարմին է:
 
Մինչև հիմա մենք ունենք այդ զավեշտալի վիճակը, շուտով 20 տարին կլրանա: Հիմա մտածում են՝ դատախազությունն այդտեղից հանեն, որտեղ տեղավորեն, ինչ անպայման է, որ դատախազությունը տեղավորեն Սահմանադրության մեջ: Չէ՞ որ Սահմանադրության մեջ չեն  ոչ պակաս մարմիններ՝ կադաստրը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, կամ ամեն ինչը պետք է մտցնենք Սահմանադրության  մեջ, ինչը ողջամիտ լուծում չէր լինի, կամ  մտածենք՝ իսկ ինչ իմաստ ունի մի պետական մարմին այն աստիճանի առանձնացնել իր կարևորությամբ, որ անպայման խցկել Սահմանադրության մեջ: Չէ, ոչ մի տեղ պետք չէ  խցկել, ես հուսով եմ, որ այն նախագծում չի գտնվի, ինչը բացարձակ չի նսեմացնի իր դերը,  իր կարևորությունն, իր գործառույթները: Պատվի հարց էր ժամանակին դատախազությունը մտցնել Սահմանադրության մեջ, ժամանակները փոխվում են, հուսով եմ, որ մոտեցումները նույնպես կփոխվեն:       
 

Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին
14:37 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով.Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ
13:15 10/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. Այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար
12:10 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՔննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը
10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]