Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Ոստիկանը միայն դատարանում «հիշեց», որ Արգիշտի Կիվիրյանը հայհոյել է՝ հակասելով իր իսկ նախաքննական ցուցմունքին 03/04/2014   17:28  |  Քրեական խրոնիկոն

 
«Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի քրեական գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեցին տուժող, ոստիկան Վահան Վրթանեսյանը և որպես վկա դատակոչված Ճանապարհային ոստիկանության 2 տեսուչները:
 
Նախ նշենք, որ նիստի ժամանակ կրքերը մերթընդմերթ բորբոքվում էին՝ կապված պաշտպանական կողմի հարցադրումների հետ. կամ մեղադրող դատախազն էր առարկում հարցերին՝ ասելով, թե կապ չունեն մեղադրանքի ծավալի հետ, կամ վկաներն էին բղավելով խոսում պաշտպանների հետ:
 
Տուժող ոստիկան Վահան Վրթանեսյանը նշեց, որ Արգիշտի Կիվիրյանին տեսել է հանրահավաքների ժամանակ և ճանաչում է նրան՝ որպես ակտիվիստի: Տուժողի խոսքով՝ նշված օրն իրենք դեռ վաղ առավոտից գտնվել են Կոմիտաս 5 հասցեում, որպեսզի թույլ չտան բնակիչներին խոչընդոտել նշված հասցեում կատարվող շինարարական աշխատանքները: 
 
Ակցիայի մասնակից ակտիվիստներն սկզբում փակել են փողոցը և, ըստ տուժած ոստիկանի, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջին, խնդրանքներին, ուստիեւ՝ «ստիպված» են եղել ուժ կիրառել, փողոցում պառկած և նստած ակտիվիստներին գրկած տեղափոխել մայթ:
 
Փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե արդյոք ակտիվիստների նկատմամբ ուժ կիրառելով և  նրանց մայթ տեղափոխելով ոստիկաններին հաջողվու՞մ էր փողոցը բացել՝ տուժողը, ըստ էության, բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ակտիվիստները նորից վերադառնում էին փողոց: 
 
Ըստ տուժողի՝ քաղաքացիների կողմից հայհոյանքներ են հնչել ոստիկանների հասցեին, իսկ Արգիշտի Կիվիրյանը, մինչ բաժին տեղափոխվելը, իր մոր և քրոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչին ինքը պատասխանել է «տականք» և «ստոր» արտահայտությամբ, «ես էլ եմ մարդ… ծնողիս հայհոյում են», իսկ եթե չափերս անցել եմ, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա համար»,- ասաց տուժողը:
 
Պաշտպանական կողմը, էական հակասություններ տեսնելով  տուժողի նախաքննական և դատաքննական մարմնին տված ցուցմունքներում, միջնորդեց հրապարակել նախաքննական մարմնին տված ցուցմունքի այդ հատվածը, ըստ որի՝ Կիվիրյանը միայն ասել էր «կգնաս մորդ ու քրոջդ այդպես կբրդես»:
 
Նկարագրելով Ա.Կիվիրյանին Արաբկիր բաժին բերման ենթարկելու գործընթացը՝ տուժողը նշեց, որ ինքը տեսել է, թե ինչպես 4 ոստիկաններ Կիվիրյանի ձեռքերից և ոտքերից բռնած տանում են, իրեն թվացել է, որ ձեռքերից բռնած ոստիկանը թուլակազմ է և օգնության կարիք ունի, գնացել է և օգնել, այդպես մոտեցրել են մեքենային, Կիվիրյանը չի ցանկացել նստել, բայց իրենք նստեցրել են մեքենան, իսկ Կիվիրյանն այդ ընթացքում սպառնացել է իրենց և հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին:
 
Տուժող ոստիկանը նշեց նաև՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ մեքենայում գնվող 2 ճանապարհային ոստիկանները չեն արձագանքել այդ հայհոյանքներին։ Ավելին, Կիվիրյանն էլ գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և քթից արյուն է եկել, իսկ ինքը, փորձելով հանդարտեցնել նրան, ամուր գրկել է, որպեսզի սահմանափակի Կիվիրյանի գործողությունները։
 
Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանության Արաբկիրի բաժնում, տուժողը չէր հիշում, քանի որ հայտարարեց, որ բաժին հասնելուն պես՝ իր ճնշումն ընկել է եւ իր համար շտապ օգնություն է հրավիրվել:
 
Պաշտպանական կողմի այն հարցին, թե Կոմիտաս 5-ում քանի ստորաբաժանումներ և քանի ոստիկաններ են եղել, տուժողը չէր ցանկանում պատասխանել։
 
«Շատ բան գիտեմ, բայց չեմ կարող ասել»,- ասաց տուժած ոստիկանը։
 
Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց պարտավորեցնել տուժողին պատասխանել իրենց հարցերին, ինչին առարկեց մեղադրող դատախազ Արթուր Երիցյանը՝ նշելով, որ այդ հարցերը մեղադրանքի ծավալի հետ կապ չունեն:
 
Սակայն դատարանը, դիմելով տուժողին, ասաց՝ եթե գիտեք պատասխանեք:
 
Ի դեպ, նշենք, որ, ըստ տուժողի, քաղաքացիներն իրենց նկատմամաբ բռնություն էին գործադրում, հարվածում էին, քաշքշում էին շորերից: Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ նկատեց՝ այդ ինչպես է եղել, որ տուժողին հարվածել են, սակայն ինքը կարևորություն չի տվել դրան և զեկուցագիր չի գրել, բայց Կիվիրյանի նկատմամբ հաղորդում է ներկայացրել:
 
Պարզվեց, որ հաղորդում ներկայացնելու պատճառը ավտոմեքենայի մեջ Կիվիրյանի չարաբաստիկ ժպիտն է եղել. «Ինքնավնասել էր իրեն ու հետո ժպիտով ասում, որ դատվելու ենք»:
 
Ճանապարհային ոստիկանության տեսուչների ցուցմունքներն էլ նույնաբովանդակ էին: Վկաներ Սարգիս Սարգսյանը և Արման Քոչինյանը նշեցին, որ իրենք մեքենայի մեջ նստած են եղել, մոտեցել են ոստիկանները մեքենայի հետևի աջ կողմի դուռը բացել, ասել են, որ կարգազանց քաղաքացի կա պետք է տանել բաժին, իրենք էլ տարել են։
 
Նրանք եւս պնդեցին, թե Կիվիրյանը հայհոյել է ոստիկաններին, կծել տուժողի ձեռքը:
 
Մեկ հակասություն նկատվեց նրանց ցուցմունքներում. վկա Սարգիս Սարգսյանը նշեց, որ տուժող ոստիկանի հետ ծանոթացել է Արաբկիրի ոստիկանության բաժնի մուտքի մոտ, իսկ մյուս վկան նշեց, որ տուժողի հետ ծանոթացել են երբ ոստիկանություն են գնացել ցուցմունք տալու:
 
Մի հանգամանք ևս. տուժող ոստիկանը նշեց, որ ինքն ամուր բռնել էր ավտոմեքենայի դուռը, քանի որ  Կիվիրյանը ցանկանում էր դուրս գալ մեքենայից, իսկ վկա Արման Քոչինյանը, ով վարել է ճանապարհային ոստիականության մեքենան, նշեց, որ ապակիները բաց էին, բայց դռները ներսից փակ էին:
 
 Հաջորդ դատական նիստին կշարունակվի ոստիկան վկաների հարցաքննությունը:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:04 25/02/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյան. «Գտան տուժողին, այսպես ասած, հիվանդացնելու տարբերակը»
17:16 17/02/2014  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու մասին դատարանի որոշումը
17:42 12/02/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյանը, ինչպես և նախկինում, չընդունեց մեղադրանքը
12:22 12/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատարանն իր սխալը վերագրեց տեխնիկական վրիպակին
11:26 12/02/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանների պալատի ներկայիս և նախկին նախագահները մասնակցում են Կիվիրյանի դատավարությանը
18:01 07/02/2014  |  Վարչական իրավունքԴատարանն անաչառ չէ ու կանխակալ է՝ գտնում է Արգիշտի Կիվիրյանը
14:26 31/01/2014  |  ԼՐԱՀՈՍԿիվիրյանը դատարանին ներկայացրեց ոստիկանների ապօրինությունն ապացուցող լուսանկարներ ու տեսաձայնագրություն. News
13:49 23/01/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյանի գործը, ի վերջո, ուղարկվեց դատարան
09:16 22/01/2014  |  ՄամուլԴատական նիստի տեսաձայնագրությունն արգելվեց
12:36 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Կիվիրյանը հայց ներկայացրեց ՀՀ ոստիկանության դեմ. Aravot

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]