Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Փաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական և նոտարական դեպոնացումը՝ փաստաբանի անկախության երաշխավորման միջոց 12/17/2014   17:55  |  Վերլուծություններ


Ապացուցման ոլորտում պաշտպանության կողմի դերակատարության բարձրացումը և մինչդատական վարույթում մրցակցության տարրերի ընդլայնումը շարունակում են հանդիսանալ քրեական դատավարության արդիական  հիմնախնդիրներից:

Գործնականում հաճախ է հանդիպում այն իրավիճակը, երբ պաշտպանին հայտնի է, որ անձը տիրապետում է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների: Այս դեպքում պաշտպանը կարող է տվյալ անձին հարցման ենթարկել, սակայն հարցման արձանագրությունն ինքնին ապացույց չէ, ուստի տվյալ անձին հայտնի տեղեկությունները քրեադատավարական ապացուցման ոլորտում օգտագործելու նպատակով պաշտպանը պետք է միջնորդի քննիչին տվյալ անձին հարցաքննել որպես վկա: Ընդ որում, պաշտպանը կարող է մասնակցել իր միջնորդությամբ կատարվող հարցաքննության՝ միայն քննիչի թույլտվությամբ:

Ստացվում է՝ տվյալ անձի հարցաքննությունը և դրան պաշտպանի մասնակցությունը լիովին կախված է քննիչի հայեցողությունից: Տեսության մեջ նշվում է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ պաշտպանը միջնորդում է անձին հարցաքննել որպես վկա, սակայն նա, հարցաքննվելով պաշտպանի բացակայությամբ, վերածվում է «առոչինչե վկայի, քանի որ հարցաքննության ժամանակ վկայի հայտնած տեղեկությունները պատշաճ կերպով չեն արտացոլվում հարցաքննության արձանագրության մեջ:

Կարծում ենք, որ նման պրակտիկայի պատճառն այն է, որ քննիչը իրավաբանորեն և հոգեբանորեն (մտածողությամբ) դեռևս շարունակում է հանդիսանալ մեղադրանքի կողմ, նրա կողմից մեղադրյալին արդարացնող ապացույցներ հավաքելու պահանջը զուտ տեսական դատողություն է, որը թեև ունի օրենսդրական ամրագրում (ՀՀ քր. դատ. օր-ի 17-րդ հոդված), սակայն, իրավական ռեալիզմի տեսանկյունից, այն չի արտացոլվում քննչական մարմինների աշխատանքում:

Քննիչների հոգեբանության և իրավամտածողության մեջ ամրապնդված է այն գաղափարը, որ նրանք կոչված են ձեռք բերելու միայն դատարանում մեղադրանք պաշտպանելու համար դատախազին անհրաժեշտ ապացույցներ: Հանրության և փաստաբանական համայնքի համար քննիչի գործառույթն ընկալվում և բնորոշվում է առավելապես մեղադրական ուղղվածությամբ: Բացառիկ են այն դեպքերը, երբ քննիչի կողմից համակողմանի քննության արդյունքում ձեռք են բերվում արդարացնող ապացույցներ, իսկ առանձին գործերով քրեական հետապնդումը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ սպառվել են ամեն գնով մեղադրական ապացույցներ «ձեռք բերելուե եղանակները և լրացել են կալանքի առավելագույն ժամկետները:

Նման դեպքերում, քննիչը և դատախազը, թեև նախապես գիտակցում և կանխատեսում են քրեական հետապնդումը դադարեցնելու անխուսափելիությունը, միևնույն է շարունակում են քրեական վարույթը՝ մինչև կալանքի ժամկետի լրանալը: Նման իրականության պայմաններում ծագում է այն իրավաչափ հարցադրումը, թե պաշտպանը ին՞չ եղանակով պետք է քրեական դատավարություն ներմուծի իր կողմից ձեռք բերված փաստական տվյալները:

 Ցուցմունքի դատական դեպոնացումը: Դատավարագիտության մեջ վերջին ժամանակներում որպես պաշտպանի կողմից ձեռք բերված տվյալների դատավարականացման ինքնուրույն եղանակ նշվում է պաշտպանի նախաձեռնությամբ ցուցմունքների դեպոնացումը: Այսպես, Ս. Պաշինն առաջարկում է օրենսդրությամբ նախատեսել դատավորի կամ քննիչ դատավորի մոտ ապացույցների դեպոնացման ընթացակարգ:

Լ. Ա. Վոսկոբիտովան, որպես պաշտպանի կողմից հարցման արդյունքում ձեռք բերած տվյալների օրինականացման եղանակ, նշում է դատարանում ցուցմունքի դեպոնացումը:  Ըստ հեղինակի, նախաքննության ընթացքում ցուցմունքների դատական դեպոնացումը նպատակահարմար է այն իրավիճակներում, երբ պաշտպանը, նկատի ունենալով վկայի նկատմամբ քննիչի կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու կամ այլ անձի կողմից սպառնալիքներ գործադրելու իրական հնարավորությունը, կամ վկայի տարիքը, վստահ չէ, որ կարող է իր վկային հրավիրել դատարան և հարցաքննել նրան: Ցուցմունքի դատական դեպոնացումը հնարավորություն է տալիս պաշտպանին ձեռք բերել դատավարական ապացույց, որի օրինականացման համար չի պահանջվում լրացուցիչ քննչական գործողությունների կատարում:

ԵԱՀԿ–ի կողմից 2010թ-ին Դուշանբեյում կազմակերպված համաժողովի մասնակիցների կողմից նշվում է, որ փաստաբաններին պետք է տրամադրել քննիչից անկախ եղանակով ապացույց հավաքելու դատավարական հնարավորություն: Նախաքննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքը կպահպանվի, եթե փաստաբանը հնարավորություն ունենա ապացույց հավաքել, այդ թվում՝ վկայի և փորձագետի ցուցմունքները դատարանում դեպոնացնելու եղանակով: Ցուցմունքների դատական դեպոնացումը հնարավորություն է տալիս փաստաբաններին իրականացնել ապացույց հավաքելու իրավունք՝ քննչական մարմնից անկախ, որն առավելապես միտված է ընդունելու պաշտպանի դատավարական հակառակորդի կեցվածք:

ՀՀ քր. դատ. օր-ի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 42-րդ գլխում ամրագրված է ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտը: Նախագծով ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ՝ դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից ցուցմունքի ստացման պատշաճությունն ապահովելու նպատակով : Ինչպես նկատում ենք՝ Նախագծով քրեական վարույթի մասնավոր մասնակցին, այդ թվում՝ պաշտպանին հնարավորություն է տրված ինքնուրույն նախաձեռնել ցուցմունքի դատական դեպոնացման գործընթաց:

Փաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի ներդրումը կնպաստի մինչդատական վարույթում մրցակցության տարրերի զարգացմանը, կամրապնդի ապացույց ձեռք բերելու ոլորտում պաշտպանի ինքնուրույնությունը և կմեղմի քննիչից և դատախազից՝ պաշտպանի կախվածությունը: Ցուցմունքի դեպոնացումը հանդիսանում է քննիչի ու դատախազի հայեցողությունից անկախ և պաշտպանության կողմի նախաձեռնությամբ ձեռք բերված տվյալների դատավարականացման ինքնուրույն եղանակ:  Դատարանը չի հանդիսանում մեղադրանքի կողմ և ցուցմունքների դատական դեպոնացման դեպքում կարող է ապահովել քրեական հետապնդման մարմնի և պաշտպանի համար հավասար հնարավորություն:

Ի տարբերություն քննիչի աշխատասենյակում՝ վերահսկողությունից դուրս իրականացվող հարցաքննությանը, դատական նիստերի դահլիճում պաշտպանի միջնորդությամբ իրականացվող հարցաքննության և ցուցմունքի դեպոնացման դեպքում, դատարանը կապահովի վկայի կողմից ամբողջական տվյալների ներկայացումը և այդ տեղեկությունների ամբողջական արձանագրումը, ինչպես նաև կերաշխավորվի ցուցմունքը կամավոր ներկայացնելու հանգամանքը:

Ցուցմունքի դատական դեպոնացման դեպքում, հարցաքննությունը թեև իրականացնում է քննիչը, սակայն արդար դատաքննության իրավունքից բխում է, որ այս ընթացակագրում պետք է կիրառվի արդար դատաքննության այն չափորոշիչը, որի համաձայն առաջինը հարցեր է տալիս այն կողմը, ով նախաձեռնել է տվյալ հարցաքննությունը: Պաշտպանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական դեպոնացման դեպքում էապես սահմանափակվում է պաշտպանի տված հարցերը հանելու և այն անպատասխան թողնելու քննիչի հայեցողությունը: Եթե ցուցմունքի դեպոնացման դեպքում պաշտպանի հարցադրման վերաբերելիության կամ թույլատրելիության հետ կապված քննիչ և պաշտպանի միջև ծագում է վեճ, ապա պաշտպանի հարցադրման իրավաչափությունը որոշում է դատարանը:    

Միևնույն ժամանակ, առանձին հեղինակներ գտնում են, որ ցուցմունքների դատական դեպոնացումը չի վերացնում ապացույց հավաքելու ոլորտում քննիչի և պաշտպանի հնարավորությունների անհավասարությունը, քանի որ, նախ, Ղազախստանի քր. դատ. օր-ի նախագծով (նաև ՀՀ քր. դատ. օր.-ի նախագծով) նման հնարավորություն տրված է երկու կողմին, երկրորդ, դեպոնացումը վերաբերում է սահմանափակ շրջանակի վկաների և տուժողների : Քրեադատավարական իրավունքի զարգացման ներկայիս փուլում դատական դեպոնացումը ունի սահմանափակ կիրառություն:

Այն կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ հիմքեր կան ենթադրելու, որ վկան կամ տուժողը հետագայում չեն կարող ներկայանալ դատարան, կամ կարող են օգտվել ցուցմունք չտալու իրավունքից: Ցուցմունքների դատական դեպոնացման պրակտիկայի ամփոփման հիման վրա հետագայում հնարավոր կլինի անդրադառնալ պաշտպանների նախաձեռնությամբ ապացույցների դատական դեպոնացման այլ դրսևորումներին: 

Օրինակ՝ տեսության մեջ նշվում է, որ հնարավոր կլինի պաշտպանի նախաձեռնությամբ քննիչ - դատավորին ներգրավել դեպքի վայրի, առարկաների և փաստաթղթերի զննությանը:  Փաստաբանների լիազորությունները դատական իշխանության հեղինակությամբ և ուժով ապահովելու համար, կարող է օրենքով ամրագրվել նաև ձեռնարկություններից, կազմակերպություններից տեղեկություններ պահանջելու համար  փաստաբանի կողմից դատական կարգադրագիր ստանալու ընթացակարգ:

Ցուցմունքի նոտարական դեպոնացումը: Ապացույցների դեպոնացումն լայն տարածում ունի նաև նոտարական գործունեության ոլորտում: «Նոտարիատիե մասին ՀՀ օրենքի 17-րդ գլուխը կարգավորում է ապացույցների ապահովման գործընթացը, սակայն նշված օրենքում «ապացույցի դեպոնացումե հասկացությունը չի օգտագործվում:

Նշված օրենքի 79-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու (ընդգծումն – Ղ.Ա.) համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:

Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում: Նույն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպես նաև կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

Ինչպես երևում է նշված նորմերից, նոտարը հարցաքննում է վկաների, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դատարան ներկայանալը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ: Թեև օրենքում չի օգտագործվում «ցուցմունքի դեպոնացումե հասկացությունը, սակայն նշված իրավական կարգավորմամբ նոտարի մոտ ըստ էության դեպոնացվում է այն վկայի ցուցմունքը, ով չի կարող դատարան ներկայանալ: Նշված կարգավորումն ոչ այլ ինչ է, քան ցուցմունքի նոտարական դեպոնացում:  

Արդյոք «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքով նախատեսված կարգով կարելի է ապահովել քրեադատավարական ապացույցները, արդյոք կարելի է նոտարի մոտ դեպոնացնել այն անձի ցուցմունքը, ով հետագայում պետք է քրեական վարույթում հրավիրվեր որպես վկա:

Նշված հարցադրումը «Նոտարիատիե մասին ՀՀ օրենքում կարգավորվում է հակասական  կերպով: Այսպես, օրենքի 79-րդ հոդվածում նշված է, որ նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար, իսկ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով և օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով:

Մի կողմից օրենքում նախատեսված է, որ նոտարի կողմից ապահովված ապացույցները, այդ թվում դեպոնացված ցուցմունքները կարող են անհրաժեշտ լինել իրավապահ մարմիններում գործ հարուցելու, այդ թվում  քրեական վարույթի նախաձեռնելու համար, մյուս կողմից, ապացույցների ապահովման գործընթացի իրավական հիմքերը սահմանելիս՝ հղում է կատարում միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի վրա:

Բոլոր դեպքերում, նոտարը կարող է ապացույցներն ապահովել, եթե դա անհրաժեշտ լինի իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար: Իրավապահ մարմիններում հարուցվում են ինչպես քրեական, այնպես էլ վարչական վարույթներ, ուստի նոտարն ապացույցները կարող է ապահովել իրավապահ մարմիններում քրեական կամ վարչական վարույթ հարուցելու նպատակով:

Ո՞վ կարող է դիմել նոտարին քրեադատավարական նշանակություն ունեցող փաստական տվյալները դեպոնացնելու համար: Կանխավ նշենք, որ քրեադատավարական շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար:

Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին: Նշված դրույթով ապահովվում է շահագրգիռ անձանց կողմից  նոտարի կողմից հարցաքննվող անձին խաչաձև հարցաքննելու իրավունքը:

Հակընդդեմ հարցման իրավունքի ապահովումն հատկապես կարևորվում է այն դեպքերում, երբ նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը ունի մեղադրական բնույթ: Եթե հնարավոր մեղադրյալը մինչև քրեական վարույթ նախաձեռնելը հնարավորություն չունենա հարցաքննել իր դեմ վկայություն տված անձին, ապա քրեական դատավարությունում այդ ցուցմունքների օգտագործումը դառնում է խիստ վիճելի:

Գործնական նշանակություն ունի այն հարցը, թե նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը քրեական դատավարությունում ո՞ր տեսակի ապացույցի ռեժիմով պետք է գնահատվի՝ որպես ցուցմունք, թե այլ փաստաթուղթ (ըստ Նախագծի՝ արտավարութային փաստաթուղթ): Քրեական դատավարությունում ցուցմունքը բնորոշվում է մինչդատական վարույթում կամ դատարանում դատավարական կարգավիճակ ունեցող անձի կողմից հարցաքննության (առերեսման կամ տեղում ցուցմունքների ստուգման) ընթացքում գրավոր կամ բանավոր ձևով հաղորդված և պատշաճ ձևով արձանագրված տվյալներ:

Այստեղից հետևում է, որ նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը չի կարող գնահատվել որպես քրեադատավարական ցուցմունք, քանի որ.

1. քրեադատավարական ցուցմունքը տրվում է մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում, իսկ դատավարական հարաբերություններից դուրս քրեադատավարական ցուցմունք չի կարող ձևավորվել, մինչդեռ նոտարն անձի ցուցմունքը դեպոնացնում է մինչև քրեական վարույթի նախաձեռնելը,

2. ցուցմունք է տալիս  դատավարական կարգավիճակ ունեցող անձը՝ վկա, տուժող, մեղադրյալ, փորձագետ, իսկ նոտարի մոտ ցուցմունք տված անձը չունի դատավարական կարգավիճակ՝ օրինակ՝ հանցագործության զոհը,

3. ցուցմունք ձեռք է բերվում քննչական գործողության արդյունքում, իսկ նոտարը քննչական գործողություններ կատարելու իրավասություն չունի: Ուստի, կարծում ենք, նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը քրեական դատավարությունում պետք է գնահատվի որպես այլ փաստաթուղթ, քանի որ այն ձևավորվել է քրեական վարույթից դուրս և բավարարում է արտավարութային փաստաթղթին ներկայացվող պահանջներին: Նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը դատավարականացվում է՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվելու և որպես այլ փաստաթուղթ (արտավարութային փաստաթուղթ) ճանաչելու և վարույթի նյութերին կցելու եղանակով:

Այսպիսով, ապացույցների դեպոնացումը այն դատավարական միջոցն է, որը կարող է նպաստել ապացուցման ոլորտում փաստաբանների ինքնուրույնությանը: Դատավարագիտության և օրենսդրության հետագա խնդիրն է գտնել այն արդյունավետ ուղիները, որոնք հնարավորություն կտան ընդլայնել մինչդատական վարույթում դեպոնացման ինստիտուտի կիրառման ոլորտը, որը կընդգրկի ինչպես ցուցմունքների, այնպես էլ այլ ապացույցների դեպոնացումը:


Արթուր Ղամբարյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր
,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]