Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ)
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Արթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ) 11/11/2013   21:03  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը:
 
- Պարոն Ղամբարյան Քրեադատավարական օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնվել, կուզեի հարցնել, թե ո՞րն է դրանց բուն նպատակը, ինչի՞ն են միտված այդ փոփոխությունները, ի վերջո ի՞նչ ենք ունենալու դրանց վերջնական արդյունքում:
 
- ՀՀ-ում դեռևս 2006 թվականից սկսվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքները, և ոչ թե գործող օրենսգրքի փոփոխություններ ենք նախաձեռնում, այլ 2006 թվականից փորձ է արվում ընդունել նոր Քրեադատավարական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2 հիմնարար հանգամանքներով. առաջինն այն է, որ 2005թ. տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ և դրանցով մի շարք քրեադատավարական երաշխիքների բովանդակությունը փոխվեց: Բացի այդ, արդեն 2002 թվականից ՀՀ-ն միացել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և մի շարք ինստիտուտների հետ կապված Եվրոպական դատարանն այլ իրավական դիրքորոշում էր արտահայտում, որը, բնականաբար, պետք է արտացոլվեր քրեական դատավարության օրենսգրքում: Սրանք հիմնական 2 ամենատարածված փաստարկներն էին, որոնք հիմնավորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը: 
 
Բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով: Օրինակ 1998 թվականից մինչև այսօր, երբ Քրեական դատավարության օրենսգրքն ընդունվել էր, օրենսգրքում կատարվեցին մի շարք համակարգային փոփոխություններ. Նախատեսվեցին նոր ինստիտուտներ, որոնք առհասարակ չէին տեղավորվում գործող օրենսգրքի գաղափարախոսության շրջանակներում, և առաջացան ներհամակարգային հակասություններ, օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվեց արագացված դատաքննության ինատիտուտը, որը, բնականաբար, 1998 թ. չէր էլ պլանավորվում ընդունել:
 
Եվ, բնականաբար, երբ մի օրենսդրական ակտը, որ կառուցված է ամբողջությամբ այլ գաղափարախոսության հիման վրա և ներմուծում ենք մի օրգան, որն օտար է տվյալ գաղափարախոսությանը, առաջանում են արդեն ներհամակարգային հակասություններ: Նման ինստիտուտները բավականին շատ են: Մենք բարեփոխում էինք գործող Քրեական դատավարության օրենսգիրքը, նախատեսում էինք նոր ինստիտուտներ, բայց այդ ինստիտուտներն այնքան օտար էին գործող Քրեական դատավարության օրենսգրքի բովանդակությանն ու էությանը, որ միշտ առաջանում էին ներքին հակասություններ: Ուստի՝ ավելի շատ, կարծում եմ՝ պետք էր նոր Քրեական դատավարության օրենսգիրքը լուծեր նաև ներհամակարգային հակասությունների խնդիրները: 
 
Բացի այդ, 1998 թվականից մինչ այսօր կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակներում գործող Քրեական դատավարության օրենսգրքում առաջացել է պետական պաշտոնատար անձանց ֆունկցիաների տարանջատման խնդիր: Խոսքը վերաբերում է մասնավորապես քննիչ-դատախազ- քննչական բաժնի պետ փոխհարաբերություններին: Նրանց գործառույթներն այնքան խճճված են գործող Քրեական դատավարության օրենսգրքում, որ միշտ հակասություններ են առաջանում գերատեսչությունների միջև, և դրանք ուղղակիորեն ազդում են մարդու իրավունքների բովանդակության վրա:
 
Այսինքն՝ 2 պետական մարմին կարող էին ունենալ օրենդրական հակասություններ, վեճ` կոնկրետ իրավական նորմի վերաբերյալ, և դրա արդյունքում տուժում էր այն մարդը, ով ներգրավված էր քրեական դատավարությանը: Օրինակ, նմանատիպ վեճեր առաջանում էր քրեական գործի վարույթը կարճելու, կարճումը վերացնելու իրավասութունների տարանջատման հարցում, որն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին: Կարծում եմ Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը նաև միտված էր հստակ տարանջատելու դատավարության մասնակիցների` քննիչի, դատախազի, քննչական բաժնի պետի իրավասություննրն ու գործառույթները. յուրաքանչյուր պաշտոնական անձ քրեական դատավարությունում պետք է ունենա կոնկրետ լիազորությունների շրջանակ, որ իմանա՝ որտեղ են սկսվում իր իրավունքներն ու պարտականությունները և որտեղ են ավարտվում: Երբ որ պաշտոնատար անձանց լիազորությունները կրկնվում են, դա էապես նվազեցնում է քրեական արդարադատության արդյունավետությունը:
 
Բայց կցանկանայի անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է այսքան ժամանակ ձգձգվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որովհետև, ինչպես նշեցի, դեռևս 2006 թվականից սկսած ձևավորվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվեց նախագիծը: Ի՞նչն է պատճառը, որ այդքան երկար տևեց: Ես մի փոքր հումորով նշում եմ, որ ցանկացած պետության իրավական համակարգ ունի 3 քաղաքական փաստաթուղթ. Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և Քրեական դատավարության օրենսգիրքը: Եթե մեզ հաջողվեց 2005-ից ի վեր ընդունել Սահմանադրություն, փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա մեզ առ այսօր չի հաջողվել ընդունել 3-րդ փաստաթուղթը:
 
- Պատճառը ո՞րն է:
 
- Պատճառը հետևյալն է. Քրեական դատավարությունը մեր իրավական համակարգի այն բացառիկ ոլորտներից է, որտեղ առկա են բազմաբևեռ շահեր: Ոչ միայն հանրային և պետական շահի տեսանկյունից, այլ նույն պետական ապարատի ներսում կան հակադիր շահեր, որոնք նաև իրենց կնիքն են թողնում այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների վրա: Մեր իրականությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ շատ դեպքերում գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա: Եվ, կարծում եմ, պատճառներից մեկն էլ հենց այն է, որ միմյանց հակասող հանրային շահերի, գերատեսչական շահերի հակադրման պատճառով՝ շատ գործընթացներ պարզապես ձգձգվում են: Դա օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ընդունել, որ քրեական դատավարությունը բազմաբևեռ շահերի ոլորտ է, շահերի բախումները շատ են: Բացի այդ, ձգձգման մեջ ես տեսնում եմ նաև դրականը. թեև երկար տևեց, բայց այն փաստաթուղթը, որ հիմա մշակվել է` Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, եթե վեր կանգնենք առանձին դրույթների հետ համաձայն լինել- չլինելուց, ընդհանուր՝ որպես միասնական փաստաթուղթ դիտարելիս պետք է նշեմ, որ հեղինակներին հաջողվել է լուծել այն խնդիրները, որոնք ես քիչ առաջ նշեցի:
 
Եվ պետական մարմինների պաշտոնատար անձանց իրավասություների տարանջատման հետ կապված հարցերը շատ հստակ դրված են, երբ որ նախագիծը կարդում ես, կարմիր թելի պես անցնում է ցակացած պետական մարմնի և պաշտոնատար անձանց գործառույթները, նրանց իրավասության սահմանները: Սա արդեն իսկ հսկայական առաջընթաց քայլ է, և նշեմ, որ այս պաշտոնատար անձանց իրավասությունների տարանջատելը ամենաբարդ, ամենավիճահարույց խնդիրն է եղել, և հեղինակները կարողացել են տարանջատումն ապահովել այս ոլորտում`չընկնելով ծայրահեղությունների մեջ: Էապես բարձրացել են նաև մարդու իրավունքների ապահովման որոշակի երաշխիքները: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ փաստաթուղթը՝ որպես ամբողջական ակտ, բավականին հաջողված է, և կարծում եմ՝ պետք է լուծի քրեական ադարադատության առջև ներկայում ծառացած հիմնական խնդիրները: 
 
Իհարկե, բնակաաբար, կան դրույթներ, որոնք խիստ վիճահարույց են, նույնիսկ անընդունելի են, դրանց մասին բազմիցս խոսվել է: Ե’վ մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացումը, և’ առաջին անգամ մարդուն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հիմքով առանց պատճառաբանության կալանավորելու ինստիտուտը, սրանք այն ինստիտուտներն են, որ խիստ վիճահարույց են և իմ դիրքորոշումը՝ և’ գիտական հոդվածներում և’ առանձին մամուլում, ես ներկայացրել եմ, բայց ընդհանուր առմամբ, նորից կրկնեմ, որ փաստաթուղթը հաջողված է:
 
- Պրն. Ղամբարյան, Դուք էլ նշեցիք, որ որոշ գերատեսչական շրջանակներ համաձայն չեն օրենքի որոշակի դրույթների հետ, դուք էլ առանձնացրեցիք Ձեզ համար անընդունելի որոշ կետեր: Փաստորեն, օրենքի մի շարք դրույթների մասով դարձյալ անհամաձայնություն կա: Ի՞նչն է պատճառը, հնարավոր չի՞ եղել գալ փոխհամաձայնության, թե՞ դա բնական է, որ ոչ բոլոր հարցերում պետք է լիներ միակարծություն:
 
Նորից խոսելով քրեական դատավարության մեջ շահերի հակադրման գաղափարից, որը բնական պրոցես է, հանրային և մասնավոր շահերի հակադրման տեսանկյունից՝ իրոք, ոլորտներ կան, որտեղ փաստաբանական ինստիտուտն իր դիրքորոշումը պետք է ներկայացնի, որպես փաստաբաններ՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն, որոնք շատ դեպքերում միմյանց բացառող են: Այստեղ այդ հակադրությունը գտնում եմ, որ միշտ պետք է լինի, և շատ դրական է, որ կա: Այլ խնդիր է, որ պետք է գտնել այդ հակադրության մեջ հավասարակշռված լուծումներ և ընդհանուր առմամբ հանրային և մասնավոր շահերի հակադրմամբ հաջողվել է ոլորտում գտնել շատ հարցերի լուծումներ:
 
Իսկ առանձին ինստիտուտների հետ կապված կոնկրետ դիրքորոշումներ, որ մասնագետներն ունեն, պրակտիկ իրավաբաններն ունեն այլ դիրքորոշումներ, դա ուղղակի դիրքորոշում է, որ մի իրավաբան կարող է համաձայնել մի ինստիտուտի հետ, մեկ այլ իրավաբան կարող է չհամաձայնել: Պարզապես այս բոլոր դրույթները, որոնք փոքր-ինչ կասկածելի են մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից, մենք պետք է նմանատիպ դրույթների նկատմամբ նրբազգաց լինենք, եթե կա մի փոքր հավանականություն, որ այս կամ այն իրավանորմը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման` իրավակիրառ պրակտիկայում, թեկուզ ինքնին նորմը չի հակասում որևէ դրույթի, բայց իրավակիրառ պրակտիկայում այդ նորմն ունի պոտենցյալ, որ կարող է հանգեցնել, մենք պետք է հրաժարվենք նմանատիպ նորմերից:
 
Մանավանդ, կարծում եմ, նախագծի հեղինակների առաջնային նպատակը մարդու իրավունքների ապահովման երաշխիքների բարձրացնելն է: Մենք կարող ենք թողնել գերատեչությունների վեճերը, դա հասկանալի է, թող վիճեն, բայց այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մենք այստեղ պետք է վեճ չունենանք:
 
- Դուք կարևորեցիք նաև ԵԴ դերն ու նշանակությունը այս օրենդրական փոփոխությունների ենթատեքստում, արդյոք ԵԴ-ի տեսակետին ամբողջությամբ համապատասխանու՞մ է օրենքի նախագիծն այն տեսքով, որ այսօր ունենք:
 
Ես նման հարցադրում չէի ընդունի և չեմ էլ փորձի պաատասխանել, որովհետև ԵԴ-ն յուրաքանչյուր կոնկրետ հարցի վերաբերյալ ունի կոնկրետ դիրքորոշում, ընդ որում, շատ դեպքերում այդ դիրքորոշումները պայմանավորված են ոչ թե և ոչ այնքան օրենքի ձևակերպման հետ, այլ իրավակիրառ պրակտիկայի կտրվածքով: 
 
Մենք հնարավոր է՝ ունենանք շատ լավ նորմեր նոր Քրեադատավարական օրենսգրքի նախագծով, որոնք չեն հակասում եվրոպական կոնվենցիային, սակայն իրավակիրառ պրակտիկայում դրանք այնպես նենգափոխվեն, որ ԵԴ-ն մի քանի տարի հետո ասի, որ այստեղ մենք ունենք Եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Այսինքն՝ հարցադրումն այս տեսանկյունից, թե արդյոք ամբողջ ծավալով համապատասխանու՞մ է կոնվենցիային, թե՝ ոչ, կարծում եմ՝ ընդունելի չէ: Ուղղակի մենք պետք է առանձին ինստիտուտներ վերցնելով քննարկենք՝ ինքնին հակասում է, կամ համապատասխանում է, թե՝ ոչ: Ես, համենայնդեպս, չեմ կարող վկայակոչել մի ինստիտուտ, որ վստահաբար կարողանամ ասել, որ ուղղակիորեն հակասում է Եվրոպական կոնվենցիային, կամ ԵԴ-ի կողմից ձևավորված նախադեպային իրավունքին: Կարող եմ ընդամենն ասել, որ կան նորմեր, որոնք որ խախտման պոտենցիալ են պարունակում:
 
Օրինակ, մարդուն առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործության հիմքով, առանց պատճառաբանության, առանց փաստարկման կալանավորելը, իմ ունեցած տեղեկություններով, ինքնին չի հակասում եվրոպական կոնվենցիային և նախադեպային իրավունքին, բայց իրավակիրառ պրակտիկայում կարող է բերել լայնածավալ խախտումների, երբ որ պաշտոնատար անձը չի պատճառաբանում իր խափանման միջոց կիրառելու, մասնավորապես` կալանք կիրառելու որոշումը: Սա նորմ է, որ հեղինակներն ասում են չի հակասում, փաստաբաններն ասում են` հակասում է կոնվենցիային: Չեմ կարող գնահատական տալ, գիտեմ, որ ինքնին չի հակասում, բայց միևնույն ժամանակ ընդունում եմ, որ  իր մեջ պարունակում է պոտենցիալ, որ մարդու իրավունքները կխախտվեն և ճիշտ չէ առհասարակ թույլ տալ, որ որևէ պաշտոնատար անձ, առանց իր դիրքորոշումը պատճառաբանելու, առանց իր միջնորդությունը պատճառաբանելու՝ սահմանափակի որևէ մեկի իրավունքները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազատության իրավուքին:
 
Մենք պարտավոր ենք քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ քննիչին, օրենքով պարտավորեցնել, որ, եթե ուզում ես, թեկուզ առաջին անգամ, թեկուզ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով որևէ մեկին կալանավորել, պետք է պատճառաբանել, թե այդ հանցագործության ծանրությունը արդյոք ինքնին կարո՞ղ է ազդել նրա փախուստի հավանականության վրա: Բայց մեր օրենքի նախագիծն ասում է,  որ կարելի է և առանց պատճառաբանության, միայն հիմնավոր կասկածի հիման վրա միջնորդություն ներկայացնել դատարան, և դատարանը 1-ամսյա ժամկետով կարող է կալանավորել մեղադրյալին: Սա նորմ է, որ ես չէի ցանկանա, որ մեր նոր Քրեական դատավարության օրենսգրքում լինի: Մեր քրեական դատավարության օրենսգրքում ես պատկերացում եմ, որ մարդու իրավունքների երաշխիքներն ավելի բարձր պետք է լինեն: 
 
Եվրոպական կոնվենցիան և Եվրոպական Դատարանը նախատեսում են նվազագույն երաշխիքները, իսկ մենք կարող ենք մեր օրենսդրությամբ, հաշվի առնելով մեր իրականությունը (իսկ մեր իրականությունը ավանդական ժողովրդավարական պետություններից տարբերվում է), կարծում եմ, մարդու իրավունքների երաշխիքները մի փոքր ավելի բարձր հարթության մեջ դիտարկենք:
 
- Մենք այսօր էլ ունենք հստակ օրենսդրություն՝ բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու վերաբերյալ: Բոլոր այս գործողություները կարծես թե օրենքով կարգավորված են, բայց հասարակությունը պարբերաբար ականատես է լինում այն իրավիճակներին, երբ այս նորմերը խախտվում են, ժամկետները չեն պահպանվում: Ի՞նչ է արվել՝ նոր օրենսգրքում այսպիսի դեպքերից խուսափելու համար:
 
- Ես չեմ կարծում, որ մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքը բոլոր այդ հարցերի կարգավորումները տալիս է: Բնավ ոչ: Ավեին, շատ դեպքերում նույնսիսկ կարգավորված էլ չեն: Նույն, ասենք, բերման ենթարկելու հետ կապված հարցերը, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային օրենքով է կարգավորվում և ոչ թե՝ Քրեադատավարական օրենսգրքով: Հարցեր կան, հարաբերություններ կան, որոնք միայն օրենքով չես կարող կարգավորել: Օրենքը սահմանում է վարքագծի մոդելներ, իսկ այդ վարքագծի մոդելները միշտ էլ կլինեն խախտողներ, ես կարծում եմ:
 
Ուստի՝ այս տեսանկյունից օրենսգրքի վրա դնել նման մեծ պարտականություն, որ օրենսգիրքը լուծելու է իրավակիրառ պրակտիկայի բոլոր խնդիրները և այլևս չեն լինելու խախտումներ, կարծում եմ, հարցադրումն այդ տեսանկյունից ընդունելի չէ: Կան նորմեր, կան պահանջներ, պահանջները կլինեն և’ կատարողներ, և’, բնականաբար, կլինեն խախտողներ: Այլ հարց է, որ օրենսգիրքը ինքնին չպիտի նպաստի, որ պահանջների կատարումը լինի ոչ իրատեսական: Տեսեք, մենք խոսում ենք մարդու իրավուքների մասին, բայց պետք չէ անտեսել նաև քրեական դատավարության մյուս կողմի` հանրային շահը ներկայացնող մարմինների (քննիչ, դատախազ, հետաքննության մարմին) աշխատանքի արդյունավետությունը:
 
Վերջին հաշվով՝ այդ մարմինների աշխատանքի արդյունքում նաև պաշտպանվում են մեկ այլ մասնավոր անձի շահերը` տուժողի շահերը, եթե այդպիսիք կան: Ուստի՝ օրենսգրքում մենք իրավունք չունենք ներկայացնելու այնպիսի կարգավորումներ, որոնք խիստ տեսական են, կտրված են իրականությունից և որևէ կերպ հնարավոր չի լինի նման խիստ ժամկետների պայմաններում այդ պարտականություններն իրականացնել: Իհարկե, մենք ունենք նման նորմեր, կապված ձերբակալված անձին մեղադրանք առաջադրելու, որպես մեղադրյալ ներգրավելու հետ, մենք նման հակասություն ունենք, որ եթե գործող օրենսդրությունը և Սահմանադրությունը նախատեսում են, որ ձերբակալված անձին կարելի է պահել 72 ժամ, հետո ներկայացնել դատարան, նախագծի մեջ բավականին խիստ ժամկետեր են տրված՝ ձերբակալված անձին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանքի միջնորդությամբ դատարան դիմելու կտրվածքով: Նախագծում գրված է, որ պետք է մեղադրանք ներկայացվի 60 ժամ առաջ: Այսինքն` 12 ժամը,  որպեսզի դատարանը հնարավորություն ունենա կալանքի միջնորդությունը քննարկելու:
 
Բայց արդյոք քննիչն ունի՞ հնարավորություն 60 ժամվա ընթացքում ձեռք բերել ապացույցները մեղադրանքի համար, դրանք ներկայացնել դատախազին, քանի որ նոր օրենսգրքով մեղադրանքի միջնորդությունը պետք է ներկայացնի դատախազը, այդ 60 ժամվա ընթացքում պետք է և’ քննիչը և’ դատախազը կարողանան տեղավորվել ՝և’ ապացույց հավաքելու, և’ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կազմելու և ներկայացնելու համար: Սա ժամանակահատված է, որ շատ դեպքերում կարող է նաև իրատեսական չլինել, որովհետև ես խոսել եմ շատ քննիչների հետ, նրանք նշում են, որ մենք էլ մարդ ենք, մենք էլ պետք է գոնե 24 ժամվա մեջ 8 ժամ քնենք, եթե մենք այդ 60 ժամից հանում ենք գոնե քնելու իրավունքը` 8-ական ժամ, ապա կենցաղային հաշվարկով՝ 60 ժամից դուրս է գալիս ևս 16 ժամ:
 
Հասկանալի է, որ փոքր ժամանակահատված է մնում, որ քննիչը կարողանա ապացույց հավաքել, ներկայացնել դատախազին, դատախազը որոշում կայացնի, քննիչը դա ներկայացնի մեղադրյալին, նոր միայն կալանքի մասին միջնորդություն ներկայացնի դատարան: Իրավիճակներ կան, որտեղ պետք է օրենքը իրատեսական լինի: Սրանք եզակի իրավիճակներ են, որ թեև խիստ կարևոր են, բայց ընդհանուր առմամբ, նորից եմ կրկնում, ես կարծում եմ օրենսգիրքը հաջողված է և պետք է հրատապ ընդունվի, որպեսզի քրեական արդարադատության համակարգը կարողանա արդյունավետ աշխատել:
 
- Ամենափայլուն օրենքն ունենալու դեպքում կարո՞ղ ենք վստահ լինել, որ այն պահպանվելու է:
 
- Ես արդեն իսկ ակնարկեցի, որ ունենալ օրենք, դեռևս չի նշանակում, որ կարողանալու ենք երաշխավորել դրա իրականացումը: Բացառված է: Իրավունքի տեսության մեջ մենք ունենք իրավունքի իդեալիզմ հասկացությունը, որը իդեալականացնում է օրենքի դերն ու նշանակությունը: Մենք չպետք է ընկնենք այդ իրավունքի իդեալիզմի հարթության մեջ, պետք է հասկանանք, որ եթե կա օրենք, եթե կան վարքագծի մոդելներ, բնականաբար, մեր իրականության մեջ կլինեն նաև պաշտոնատար անձինք, ովքեր կխախտեն այդ օրենքը, ինչպես և հասարակության մեջ ունենք մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը: Քրեական օրենսգրքի առկայությունը ինքնին չի բացառում հանցագործությունների կատարումը: Եթե ունենք Քրեական դատավարության օրենսգիրք, որևէ իրավաբան չի կարող ասել, որ ինչքան էլ լավը լինի օրենսգիրքը, բացառելու ենք որևէ չարաշահում, բացառելու ենք որևէ խախտում, ադյպես չի լինում: Եթե կա օրենք, կլինեն նաև խախտողներ: Պարզապես. օրենքը պետք է իր մեջ չպարունակի պոտենցիալ խախտումներ կատարելու ռիսկեր, այսինքն խախտումները չպետք է բխեն օրենքի ոչ ճիշտ կարգավորումներից, և երկրորդ` ցանկացած խախտման դեպքում մենք պետք է ունենանք արդյունավետ պաշտպանության միջոց: Եթե կա խախտում, հակազդեցության մեխանիզմը պետք է օրենքի մեջ հստակ դրված լինի:
 
- Իսկ մեխանիզմները հակազդեցության կա՞ն:
 
-Կարծում եմ՝ ի տարբերություն գործող օրենքի՝ այս հարցն էլ է լուծված: Օրինակ, գործող օրենսգրքով՝ վարույթի մասնավոր մասնակիցների (պաշտպան, մեղադրյալ) չարաշահումների դեմ հակազդման մեխանիզմներ չունենք: Մեր Քրեական դատավարության օրենսգիրքը ելնում է այն կանխավարկածից, որ չարաշահումներ կարող են թույլ տալ միայն քննիչը, դատախազը, հետաքննության մարնմինը և դատավորը, և այդ կոնցեպցիայից ելնելով էլ նախատեսում է վերահսկողական, հսկողական մեխանիզմներ: Բայց իրավակիրառ պրակտիկայում շատ դեպքերում նաև  պաշտպանները, փաստաբաններն են չարաշահումներ թույլ տալիս, չեն կատարում իրենց պարտականությունները բարեխղճորեն, բազմաթիվ նման դեպքեր կան՝ և’ մինչդատական վարույթում, և’ դատաքննության փուլում: Եթե դատաքննության փուլում կան դատական սանկցիաներ, որ դատավորն իրավունք ունի կիրառել փաստաբանի նկատմամբ, ով որ չարաշահում է իր իրավունքները, մինչդատական վարույթում քննիչը հակազդելու որևէ մեխանիզմ, գործող օրենսգրքով, չունի: Բայց նախագծում, բարեբախտաբար, այդ հարցը նույնպես կարգավորվել է. նախատեսվել է դատավարական սանկցիաների ինստիտուտ, որը կիրառվելու է ոչ միայն դատաքննության փուլում, այլեւ մինչդատական վարույթում, և քննիչն իրավունք ունի պաշտպանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և սանկցիաներ, եթե նա թույլ է տալիս իրավունքների չարաշահում:
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
 

Հարակից հրապարակումներ`

09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը
18:49 06/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]