ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024 12:43 | Դատական ռեպորտաժներ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները խուսափում են քննել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 30 տարվա վաղեմության՝ վերաբացված գործը։
Հիշեցնենք, որ 1994թ. Աշտարակի նախկին ժողդատարանի կողմից կայացված դատավճռով Հրանտ Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել 1961 թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել ու այն մտել է օրինական ուժի մեջ:
24 տարի անց` 2018թ հուլիսի 12-ին, Էդուարդ Պողոսյանը՝ Մհեր Պողոսյանի որդին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` պնդելով, թե իր հայրն իրականում սպանության զոհ է դարձել. 1994 թ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի հանգամանքները խեղաթյուրելու արդյունքում Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։
Հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում մտցնելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Վ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարույթ՝ նոր իհայտ եկած հանգամանքների հիման վրա։
2019թ փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի որոշմամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ դատավճիռը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերանայելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմը բողոք էր մեչլակացրել՝ պնդելով, որ չկա որեւէ նոր երեւան եկած հանգամանք ու նոր դատաքննություն սկսվելու դեպքում այն պարզապես կկարճվի:
Քրեական գործն, այդուհանդերձ, ուղարկվել է դատարան։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021թ․ գործի՝ նախապատրաստական փուլում որոշում է կայացրել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Դատախազությունը վերաքննիչ բողոքով վիճարկել է քրեական գործի կարճման որոշումը, ինչը բավարարվել է, իսկ պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության և, ըստ այդմ, քրեական գործը կրկին ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Գործը բեկանումից հետո առաջին ատյանի դատարանում գտնվում է 2022թ․ դեկտեմբեր ամսից, սակայն գործով քննություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել։ Դատավորները, որոնց մակագրվում է քրեական գործը, խուսափում են քննել այն՝ մեկը մյուսին հերթ չտալով՝ ինքնաբացարկներ հայտնելով։ Գործը 2022թ․ դեկտեմբերի 27-ին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանին, որի նախագահությամբ կայացել է դատական 5 նիստ, սակայն դատավորը 2023թ․ հունիսի 14-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պաշտպանի միջնորդության հիման վրա։ Խնդիրն այն է, որ դատավորը նախկինում աշխատել է զինվորական դատախազությունում, ունի ընկերական հարաբերություններ դատախազ Վահան Հարությունյանի հետ։ 2023թ․ հունիսի 16-ին գործը վերամակագրվել է դատավոր Մակար Կիրակոսյանին, որը ևս ինքնաբացարկ է հայտնել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավոր Նաիրա Գրիգորյանի հետ աշխատում է նույն դատարանում՝ նույն նստավայրում, իսկ վերջինս սույն գործով մեղադրյալի հետ ազգակցական կապ ունի։ 2023թ, հուլիսի 27-ին քրեական գործը վերամակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին, որը ևս ինքնաբացարկ է հայտնել՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններ ունենալու հիմքով։ Հաջորդիվ գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին, որը, ի սկզբանե, կարճել էր գործի վարույթը՝ արձանագրելով, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետները, ուստի, դատավոր Մանուկյանը ևս ինքնաբացարկ է հայտնել։
Քրեական վարույթը 2024թ․ մարտի 5-ին վերամակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանին։ Առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել