Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում

Բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր որդու վերաբերյալ դատ անելը ճիշտ չէ․ Անդրեասյանը՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը 01/22/2024   14:24  |  Դատական ռեպորտաժներ

ԲԴԽ-ում ավարտվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդության քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ Գրիգորյանի հորեղբորորդու հաղորդման հիման վրա։ Խնդիրն այն է, որ դատավորը պարզեցված ընթացակարգով քննել է Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը՝ չհայտնելով ինքնաբացարկ, ինչպես նաև՝ դատավարության կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը ներկայացրել է միջնորդությունը՝ նշելով նաև, որ իր հորեղբորորդու վերաբերյալ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում դատավորն ինքնաբացարկ է հայտնել։ Նախարարությունը գտնում է, թե դատավորի գործողություններով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, քանի որ դատավորը քննել է իր ազգականի վերաբերյալ գործ։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորն իրեն վերագրվող արարքը կատարել է կոպիտ անփութությամբ։

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը բավարարվել է, Գրիգորյանն էլ չի վիճարկել վճիռը, կատարել է վճռով նախատեսված գումարային պարտավորությունը, փոխարենը՝ հաղորդում ներկայացրել դատավորի դեմ։ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը հետաքրքրվեց՝ դատավորն ինչ եղանակով պետք է կողմերին բացահայտեր պատասխանող կողմի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, պարզեր կողմերի դիրքորոշումը, եթե առանց դատական նիստ հրավիրելու գործը վարույթ ընթունելու, պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին որոշմամբ դատարանը կողմերին տեղեկացրել էր դատական իշխանության կայքում դատական ակտի հրապարակման օրվա մասին, ինչին արձագանքելով ՝ Հայկ Սանոյանը նշեց, որ գրությամբ պետք է տեղեկացներ կամ ինքնաբացարկ հայտներ։

Միջնորդության վերաբերյալ պատասխանում դատավոր Նաիրա Գրիգորյանը նախ նշեց, որ Հրանտ Գրիգորյանն իր մերձավոր ազգականը չէ, բացի այդ, ինքը չի իմացել, որ պատասխանող կողմը հենց նա է։ Դատավորը պարզաբանեց, որ, թեև անունը կարդալով կասկածներ ունեցել է , այդուհանդերձ, որոշել է վարույթ ընդունել գործը, քանի որ որպես պատասխանողի հասցե նշվել էր բոլորովին այլ հասցե, ըստ այդմ, նա չի իմացել, որ խոսքն իր հորեղբորորդու մասին է։ Բացի այդ, նշված գործը քննվել է պարզեցված կարգով, այդ գործերին անձնագրեր չի կցվում, միայն՝ քաղվածք։ Դատավորը նաև հայտնեց, որ Հրանտ Գրիգորյանը ստացել է պատշաճ կարգով ծանուցում և որևէ առարկություն, բացարկ, դիրքորոշում չի ունեցել։ Ինչ վերաբերում է նախկինում Հրանտ Գրիգորյանի գործով ինքնաբացարկ հայտնելուն, ապա այդ գործը, դատավորի գնահատմամբ, նույնական չէ այս դեպքին, քանի որ այն քվվել էր ընդհանուր կարգով և դատավորը տեղեկացվել էր, որ խոսքն իր ազգականի մասին է։ Դատավորը խնդրեց մերժել միջնորդությունը։ Կարեն Անդրեասյանը, հարց ուղղելով Գրիգորյանին, նշեց՝ «գտնում եք՝ ճի՞շտ է հորեղբոր որդու վերաբերյալ որոշում կայացնելը», ինչին արձագանքելով դատավորը նշեց՝ «միանշանակ՝ ոչ»։

«Բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր որդու վերաբերյալ դատ անելը ճիշտ չէ։ Արդյո՞ք նրա դեմ որոշում կայացնելն արդարացում է այս դեպքում»,- ասաց Անդրեասյանը, ինչին արձագանքելով դատավորը նկատեց՝ որևէ մեկի դեմ ոչինչ չի արել, արդարադատություն է իրականացրել, եթե իմանար, որ նույն անձի մասին է խոսքը, ինքնաբացարկ կհայտներ։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին, ժամը՝ 09,50-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:54 18/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել Մանվել Գրիգորյանի` դատավոր դստերը.նրա դեմ բողոքել է ազգականը
15:14 10/11/2023  |  Դատական ռեպորտաժներԴատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին, իսկ կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դատապարտել 7 տարվա ազատազրկման
09:30 16/07/2022  |  ՄամուլԱնցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը. Ովքեր են եղել հյուրերը ․ «Հրապարակ»
19:10 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի եղբորորդու 28 տարվա վաղեմության գործն ուղարկվել է նոր քննության
11:36 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել.փաստաբան
10:40 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա արգելանք է դրվել
17:13 19/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի որդու ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին «ծան վիրավորանք» չի հասցվել. քրեական գործի հարուցումը մերժվել է
19:55 12/10/2021  |  Դատական ռեպորտաժներԱվտոմեքենան ձևակերպել են իմ անունով, չգիտեմ՝ ով է վճարել, ինչ ձևակերպում է եղել, մեքենան միայն գրանցման ժամանակ եմ տեսել. Նազիկ Ամիրյանի գործով վկան՝ դատարանում
19:46 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի բողոքին փոխարինում է գրառման «սքրինշոթը». Մանվել Գրիգորյանի որդու դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ Փաշինյանին վիրավորելու համար
14:54 01/06/2021  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը

Արխիվ

[]