ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն պատմության ինստիտուտը 36 էջանոց դիտողություն է ներկայացրել, այլ ինստիտուտներ ևս դիտարկումներ ունեն, բայց ԿԳՄՍ-ն մերժում դասագիրքը շրջանառությունից հանելը. Մելքոնյան 12/15/2023 19:49 | ԼՐԱՀՈՍ
«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը ժամանակի սղության պատճառով մասնագիտական կառույցների գրախոսման չի ներկայացվել, բայց ինչ-որ փորձաքննություն, այնուամենայնիվ, եղել է, թե ովքեր են եղել այդ փորձաքննության մասնակիցները՝ մեզ համար անհայտ մնաց։ Ամեն դեպքում՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման եկած ավելի քան 20 պատմաբաններից որևէ մեկը գրախոսության մասնակից չի եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով նախօրեին մասնակցել էր ԿԳՄՍ-ում տեղի ունեցած հանդիպմանը։ Նշենք, որ հեղինակավոր պատմաբանները պահանջում են շրջանառությունից հանել 7-րդ դասարանի պատմության դասագիրքը՝ փաստական սխալների պատճառով։
Մելքոնյանի փոխանցմամբ՝ նախարարությունը մտադիր է դասագիրքը երրորդ կողմի անկախ փորձաքննության ներկայացնել։ «Փորձագիտական խմբի անդամների անունները այս անգամ ևս մնալու են գաղտնի, բայց մենք այն կարծիքին ենք, որ այդ մարդկանց անունները պետք է հրապարակվի»,- նշեց ակադիմիկոսը։
Նախարարության կարծիքն այն է, որ անաչառությունը, օբյեկտիվությունը պահպանելու համար աշխարհում ընդունված է, որ նման փորձաքննությունները լինեն փակ, սակայն, ինչպես նշեց Մելքոնյանը, իրենք դրա հետ համաձայն չենք։ Անգամ առաջարկում ենք, որ փորձագիտական խմբի եզրակացությունից հետո, երբ հարցն այլևս փակված կլինի, որոշումն էլ կայացված, հրապարակվեն պատմաբանների անունները, որպեսզի հանրությունը իմանա, որ գործ ունենք մասնագիտական կարծիքի հետ։ «Բայց որքան հասկացա՝ դա ևս չընդունվեց և մինչև վերջ նախարարությունը պնդեց փակ տարբերակը, սա ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ»,- նշեց պատմության ինստիտուտի տնօրենը։
Հանդիպման ընթացքում Մելքոնյանն առաջարկել է խոտանել դասագիրքը և հանել շրջանառությունից, սակայն նախարարությունը հակառակն է պնդել։ «Բանն այն է, որ եթե մի աշխատանքը բազմաթիվ անգամներ բարելավվում է՝ հեղինակային աշխատանքի փոփոխություն է տեղի ունենում, այսինքն, բարելավված տարբերակը նախնական տարբերակի հետ այլևս կապ չի ունենա, նշանակում է, այդ մարդն այլևս այդ գրքի հեղինակը չէ։ Այդքան փոփոխություններից հետո՝ ի՞նչ կմնա այդ դասագրքից և ինչ իրավունքով այն կկոչվի Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրք։ Ես կարծում եմ, որ արմատապես պետք է չեղյալ հայտարարվի դասագիրքը, շրջանառությունից հանվի ու հայտարարվի նոր մրցույթ։ Միայն մեր ինստիտուտը 36 էջանոց դիտողություններ է ներկայացրել, բայց այդ դիտողությունների փաթեթը եզակի չէ, դրանք բազմաթիվ են, բազմաթիվ այլ ինստիտուտներ, ամբիոններ ընդհուպ՝ Գյումրիից ու Վանաձորից մարդիկ կարծիք էին հայտնել»։
Պատմաբանն ընդգծեց, որ իրենց մոտեցումն հետագայի համար այն է, որ դասագիրքը պետք է լինի կոլեկտիվ աշխատանք։ «Դա շատ դժվարին գործ է և շնորհակալ, և անշնորհակալ, այսինքն, մեկ անձը չի կարող բավարարել այն պահանջերը, որը դրվում է։ Դրա համար մենք առաջարկեցինք, որ լինի հեղինակային կազմ՝ առնվազն 3 հոգի, որպեսզի մեկը մյուսի տեքստը կարդա, այդ կազմի մեջ պետք է անպայման ուսուցիչներ լինեն, որոնք գիտեն երեխաների մակարդակը»։
Մելքոնյանի դիտարկմամբ՝ դեռ 2-3 տարի առաջ իրենք ասում էին, որ ներդրված կրթական չափորոշիչներն խոցելի են։ «Սակայն, ցավոք, մեզ չլսեցին ու դրանք պահեցին ուժի մեջ, ես նախարարի հետ այա հանդիպմանը ասել եմ, որ հեղինակը շեղվել է անգամ մեզ համար անընդունելի այդ չափորոշիչներից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ