ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ հանրակրթության «արժեբանական փոփոխությունների» հիմքում ԱՄՆ-ի Մասաչուսեթս ու Մինեսոտա նահանգների կրթական փորձն է. ինչպես դասագրքերի գինն ու դրանց բովանդակությունն էժանացան 11/25/2023 11:50 | Քաղաքական
Արդեն մի քանի ամիս լայնորեն քննարկվում են Հայոց պատմության պատմության 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած բովանդակային փոփոխությունները, որոնք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը արդարացնում է, այսպես կոչված, «արժեբանական փոփոխություններով։
«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե հանրակրթության ոլորտում արժեբանական փոփոխությունները ե՞րբ են հաստատվել, ո՞ւմ կողմից, կա՞ մշակված և ընդունված համապատասխան հայեցակարգ կամ որոշում, որին պետք է այսուհետ համապատասխանեցվեն կրթական ծրագրերը։ Խնդրել էինք նաև ներկայացնել, թե նոր դասագրքեր մշակելիս ում հետ է քննարկվում դրանց բովանդակությունը, կա արդյոք մասնագիտական խորհուրդ, որը սահմանում է ընդհանուր չափորոշիչները և ընտրում հեղինակին։
Մեր հարցերին պատասխանել էր նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, սակայն մեր շատ կոնկրետ հարցերին փոխնախարարն արձագանքել էր շրջանցող պատասխաններով։ Ավելին՝ բովանդակությունը ստորադասվել էր ու առաջին պլան բերվել նյութականը՝ երկար-բարակ գրելով, թե որքան գումար են խնայել դասագրքերի մշակման վրա։ Տպավորություն էր, որ հենց սա է գործող իշխանության կողմից կրթական ոլորտում կատարվող արժեբանական փոփոխության առանցքը, այն է՝ բովանդակությունն ու արժեքները կարեւոր չեն, այլ միայն գումարը։
Սվաջյանի ստորագրությամբ ստացված պատասխանում ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում 2021 թվականից սկիզբ առած բարեփոխումները, ամենասեղմ ձևակերպմամբ, միտված են մեր երկրում կյանքի որակի էական փոփոխության:
«Հանրակրթության ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների չորս ուղղություններն են՝
հանրակրթության բովանդակություն,
հաստատության կառավարման արդյունավետության բարձրացում,
ներառական կրթության ապահովում՝ ներառյալ կրթական միջավայրի, ենթակառուցվածքների բարելավում,
ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում»։
Բովանդակային բարեփոխումների մասով փոխնախարարի պատասխանում հղում է կատարվում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչին:
Մասնավորապես նշվում է. «Չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը»:
Քանի որ վերոհիշյալ պատասխանից ամենևին էլ չէր բխում, թե հատկապես ինչ «արժեբանական փոփոխությունների» մասին է խոսքը՝ մենք Հարակրթության պետական չափորոշիչներում ինքներս փնտրեցինք այդ փոփոխությունների մասին դրույթները։
Ըստ ամենայնի՝ «շան գլուխը» թաքնված է այդ չափորոշիչների 5-րդ՝ «Հանրակրթական միջնակարգ ծրագրերի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունը բաժնի 17-րդ և 18-րդ կետերում.
17-րդ կետի համաձայն՝ շրջանավարտը պետք է «վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր», իսկ ըստ 18-րդ կետի՝ «վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի»։
Հենց այս դրույթների հիման վրա էլ կամայականորեն վերախմբագրվում է հայոց պատմությունն, պատմական իրողություններն ու պատմական քարտեզները։
Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատման, ընդունման և ներդրման ողջ գործընթացն ուղեկցվել է հանրային լայն քննարկումներով, բաց հանդիպումներով: Մասնավորապես, այն ներկայացվել է ուսուցչական համաժողովում՝ մի քանի տասնյակ հազար մասնակիցների առցանց մասնակցությամբ, առարկայական ուղղություններով քննարկվել է յուրաքանչյուր առարկայի ուսուցիչների հետ՝ շուրջ 15 հազար ուսուցչի ներգրավմամբ, ներկայացվել է հանրային խորհրդում՝ հազարավոր մասնակիցների առցանց մասնակցությամբ, մի քանի քննարկումներ են տեղի ունեցել Ազգային ժողովում, տարբեր մասնագիտական և գիտական հարթակներում: Այն նաև դարձել է E-draft հարթակում ամենաքննարկված և ամենադիտված փաստաթուղթն առ այսօր, քննարկման ընթացքում ստացվել են հազարավոր առաջարկներ, որոնց զգալի մասն ընդունվել է, հետևաբար հանրային լայն քննարկումների փուլն արդեն իսկ իրականացվել է։
Հատկանշական է, որ E-draft հարթակում քննարկումների ընթացքում որևէ անդրադարձ անգամ չկա վերոհիշյալ դրույթներին, այդ քննարկումները հիմականում վերաբերում են դպրոցների ֆինասական հոսքերին, կառավարման, բուհերի իրավակազմակերպմանը։
Հատկանշական է, նաև որ նախարարի տեղակալը մեր հարցման պատասխանում նշել էր, որ չափորոշչի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա, և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ կրթական փորձը:
Թերևս չարժե երկար մտածել՝ ԱՄՆ այս նահանգների ու հայաստանյան կրթական համակարգերի միջև որևէ կապ փնտրելու համար։ Երկու տարբեր պետություններ՝ իրենց ձեւավորման ու գոյության պատմությամբ, ազգային նկարագրով, բայց օրվա իշխանությունը չգիտես ինչու որոշել է արժեբանական փոփոխություն իրականացնել ԱՄՆ-ի նահանգներից մեկ-երկուսի փորձի հիման վրա։
Փոխնախարարը նաև հայտնել էր, որ չափորոշչի ներդրումը ենթադրում է նաև մեթոդական և ուսումնական նյութերի, այդ թվում՝ դասագրքերի փոփոխություն: 2022 թվականից դասագրքերի ստեղծման գործընթացը մեկնարկել է բոլորովին նոր մոտեցմամբ, որը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում ՝ ուսուցիչների համար՝ դասագրքերի ստեղծմանը մասնակցելու առումով:
«Նաև տարանջատվել են դասագրքի ստեղծման, փորձաքննության և տպագրության գործընթացները, որոնք մի կողմից նվազեցրել են մենաշնորհային ռիսկերը, սակայն մյուս կողմից էլ երկարացրել են դասագրքերի ստեղծման և տպագրության ժամկետները: Այնուամենայնիվ, բոլոր այս առանձնահատկությունները հաշվի առնելով, 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար ստեղծվել է 31 դասագիրք: Նշված դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 4-ին, որից անմիջապես հետո մեկնարկել են տպագրության մրցույթները և տպագրության փուլերը»:
Փոխնախարարը նաև հայտնել էի թե ինչ խնայողություններ են կատարվել դասագրքերի ստեղծման նոր ընթացակարգերի արդյունքում։ Ըստ այդմ՝ 5-րդ և 7-րդ դասարաններում մեկ դասագրքի վարձավճարը միջինում նվազել է շուրջ 135 դրամով, իսկ պետության միջոցների խնայողության տեսանկյունից գրանցվել է շուրջ 40 տոկոս խնայողություն ՝ մեկ գրքի համար ծախսվող գումարի տեսանկյունից։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
- 05/08/2024 17:39 Հրդեհ ավտոմեքենայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն