Թեմաներ
Ուրբաթ 11 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/31/2024   23:59 Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին դրսից աննախադեպ միջամտության մասին 10/31/2024   23:54 ԱԱ․ Ռաֆայել Ներսիսյանը վերցրեց բրոնզե մեդալ 10/31/2024   23:44 Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները 10/31/2024   23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները 10/31/2024   23:23 ԱԱ․ Էրիկ Առստամյանը պարտվեց կիսաեզրափակիչում 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/31/2024   22:52 Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք. Փաշինյանը ՔՊ փակ նիստից տեսանյութ է հրապարակել 10/31/2024   22:37 Գիտնականները հայտնաբերել են ճնշումն իջեցնելու անսովոր միջոց 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/31/2024   22:13 Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով՝ իշխանությունները ցանկացած պահի կարող են արտակարգ դրություն հայտարարել և ընտրություններն անվավեր համարեն. Կարապետյան (տեսանյութ) 10/31/2024   22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր 10/31/2024   21:55 Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 10/31/2024   21:50 Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին․ հայտարարություն 10/31/2024   21:39 «Հայաստան -Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ դուրս եկած թիմերը հայտնի են (տեսանյութ) 10/31/2024   21:36 Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին ապօրինի ձերբակալված Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը 10/31/2024   21:12 Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 10/31/2024   20:58 Լևոն Քոչարյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը խոստովանեց՝ անձամբ օրինական պահանջ չի ներկայացրել, զեկուցագրում նշել է, որ ներկայացվել է, իսկ դատարանում ասում է՝ տեղյակ չէ, թե ում կողմից 10/31/2024   20:55 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը 10/31/2024   20:40 Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ 10/31/2024   20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո 10/31/2024   20:13 Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցը կլուծի սահմանադրության փոփոխությունից հետո 10/31/2024   20:01 Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանում Իսրայելի գործողությունների առավելագույն ազատության առկայության մասին 10/31/2024   19:44 Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների (ուղիղ միացում) 10/31/2024   19:37 Սա բռնապետական պետությանը բնորոշ գործիքակազմ է, նպատակ ունի վախ տարածելու, մարդկանց քաշքշելու. Փաստաբանը՝ «թռուցիկների» գործի մասին 10/31/2024   19:20 Բժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելը 10/31/2024   19:09 Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը 10/31/2024   19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան 10/31/2024   18:57 Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին (տեսանյութ) 10/31/2024   18:39 ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել 10/31/2024   18:37 Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով 10/31/2024   18:36 Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ 10/31/2024   18:29 Հադրութից ու Շուշիից 2020 թվականին բռնի տեղահանվածներից շատերը չեն մասնակցել բնակապահովման ծրագրին. Ինչ նոր ծրագիր է առաջարկում կառավարությունը 10/31/2024   18:23 Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ. Աբրահամյան 10/31/2024   18:22 Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի 10/31/2024   18:07 Բայրամովն ասել է, թե Երևանի հետ բանակցություններում առաջընթաց կա, բայց նորից հիշել ՀՀ Սահմանադրությունը 10/31/2024   17:58 Ձեր ապիկար կառավարման պատճառով բեռը մի՛ դրեք քաղաքացու վրա, կրճատեք ձեր պարգևավճարները, փողը տեղը դրեք. Մանուկյան 10/31/2024   17:44 2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն Պապիկյան 10/31/2024   17:40 Բաքվի բազմահարկերից մեկում հրդեհ է բռնկվել. 12 մարդ ծխահարվել է 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/31/2024   17:18 Ստամբուլի ափերի մոտ նավ է այրվել. կան զոհեր 10/31/2024   17:04 Վահան Կոստանյանը հանդիպումը Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/31/2024   16:43 «ՔՊ»-ի որոշելու հարցը չէր դա․ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն համաձայն չէ, որ «Բալասանյան դաշինքի» անդամները մանդատները վայր են դրել իշխանության պարտադրանքով 10/31/2024   16:34 Լևոն Քոչարյանի գործով հարցաքննվում են ոստիկանները՝ ուղիղ 10/31/2024   16:32 Վայոց ձորի մարզում ծառայության մեջ գտնվող պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչին 10/31/2024   16:15 Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 95-ի 10/31/2024   16:06 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 10/31/2024   16:01 Չստիկով ճանճ սատկացնելու փառատոն են անում, բայց բանակի օրը միայն նախագահականում պարգևներ են տալիս. Գեղամ Մանուկյան 10/31/2024   16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին 10/31/2024   15:57 Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան
10/30/2024   18:16 Ի՞նձ ռեկետ անեն, էս մոլորակի վրա ըտենց մահկանացու չկա, կարո՞ղ է Հյուսիսային Կորեայում ենք. Առուշ Առուշանյան 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/30/2024   17:28 Մեր բեմը, մեր ռեկվիզիտները սունդուկյանցիներն օգտագործում են, իսկ մեզ համար «Գոյ» թատրոնի մուտքը փակ է. Աշոտ Տեր- Մաթևոսյան 10/30/2024   18:40 Այո', Արցախի կորստի համար Փաշինյանը մեղավոր է. Առուշանյան 10/30/2024   17:07 Հինգերորդ կորպուսը հրամանատար չունի, նախկինին հանե՞լ եք, թե ուղարկել սովորելու. Գեղամ Մանուկյան 10/30/2024   16:44 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր 10/30/2024   08:11 Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին․«Հրապարակ» 10/30/2024   14:31 ԲԴԽ Դատական դեպարտամենտում 1100 անձ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 10/30/2024   12:08 Սասուն Խաչատրյանի՝ ամսական 3 մլն դրամ աշխատավարձը քննարկվեց ԱԺ–ում 10/31/2024   13:15 Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա. Հովհաննես Ավետիսյանին տարել են ոստիկանություն. Գևորգ Թամամյան 10/30/2024   18:26 Որքան ջուր է անհրաժեշտ սրտի և հոդերի առողջության համար 10/31/2024   11:48 ԵՊԲՀ մասնաշենքերից մեկն օտարվեց․ այն աճուրդով կվաճառվի 10/31/2024   07:59 Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ» 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/30/2024   23:23 Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ Դեմոյան 10/30/2024   20:46 Կրկնակի բռնի տեղահանվածներ ամիսներ շարունակ զրկված են «40+10» ծրագրի աջակցությունից, թեեւ խոստացված բնակարանի սերտիֆիկատները չեն տրամադրվել 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/30/2024   22:13 Մանկապղծության մեջ կասկածվող քահանան հեռացվել է ծառայությունից 10/31/2024   08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ» 10/30/2024   15:59 Երբ 38-40 տարեկան հասակում երկարամյա սպան զորացրվել է՝ նրան ասում եք՝ մի գնա թոշակի, վերադարձի, կստանաս և թոշակ, և աշխատավարձ. Նոր օրենք է քննարկվում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ 12/05/2023   20:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:

«Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։

«Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:

«Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։

Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել:

«ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից:

Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը:

Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։

Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։

Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:30 04/12/2023  |  ԼՐԱՀՈՍ7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
11:50 25/11/2023  |  ՔաղաքականՀՀ հանրակրթության «արժեբանական փոփոխությունների» հիմքում ԱՄՆ-ի Մասաչուսեթս ու Մինեսոտա նահանգների կրթական փորձն է. ինչպես դասագրքերի գինն ու դրանց բովանդակությունն էժանացան
16:06 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարության աշխատակիցները Քոբայրավանք և Սանահին վանական համալիրների նորոգման աշխատանքների իրականացումը գնահատել են բավարար
23:07 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կասեցվել է ռուսերեն լեզվով դասագրքերի փոխանցումը դպրոցներին
13:00 12/11/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսասատանը դասագրքեր է ուղարկել Հայաստան
19:44 06/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍն-ն հերքում է․ նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը
13:28 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԽնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ ու հրաման չունենալը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի՝ պաշտոնից ազատման մասին
13:05 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունը կունենա ՀԾ-Ձեռնարկություն ծրագիրը․ դրա համար ևս գումար է պետք
19:36 26/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄատենադարանում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի և Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը
19:15 13/10/2023  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը Բելգիայի Թագավորության դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Արխիվ

[]