Թեմաներ
Հինգշաբթի 05 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/23/2024   08:21 Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց 05/23/2024   08:19 Կհաջողվի՞ Փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ» 05/23/2024   08:16 Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ» 05/23/2024   08:14 «Երեկոն» սրբազանի հետ․ «Հրապարակ» 05/23/2024   08:09 Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» 05/23/2024   08:04 Կիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ» 05/23/2024   07:49 Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ» 05/23/2024   07:41 Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» 05/23/2024   07:39 Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ» 05/23/2024   07:36 Փրփուրներից կախված Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ» 05/23/2024   07:33 Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ» 05/23/2024   07:29 Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ» 05/22/2024   23:54 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/22/2024   23:48 Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից 05/22/2024   23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում 05/22/2024   23:19 73-ամյա տղամարդը ձերբակալվել է 05/22/2024   23:02 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ 05/22/2024   22:39 Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար․ Դանիելյան 05/22/2024   22:26 Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ․ Թաթոյան 05/22/2024   22:08 Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել 05/22/2024   21:49 Կյանքում հանդիպող մարտահրավերներն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ. Անահիտ Մանասյան 05/22/2024   21:34 Կոմանդոսը մեկնեց որպես անհատապես հաղթանակած, բայց իր ժառանգությունը պարտված հրամանատար․ Բագրատ Սրբազան 05/22/2024   21:31 Սպառնում է ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլև Էրդողանի ընտանեկան թերթը․ գրելով, թե հայերը սպանելու են Սրբազանին ու մեղքը բարդեն թուրքերի վրա 05/22/2024   21:12 Ադրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ 05/22/2024   21:06 Եթե շարժումը մարած է, ինչո՞ւ եք հալածանքների ենթարկում մարդկանց, ինչո՞ւ ԱԺ ամբիոնն հանգիստ չեք տալիս․ Բագրատ Սրբազան 05/22/2024   20:57 ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով հարուցվել է 15քրեական գործ. որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 05/22/2024   20:49 Շիրակի թեմի առաջնորդարանում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կհանդիպի Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների հետ 05/22/2024   20:38 Իրեն մնա՝ Ձիրավի ճակատամարտն էլ է ինքը հաղթել, իսկ այսօր ձեռքը կտրե՞լ էր, թե՞ ոչ. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին 05/22/2024   20:35 Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը 05/22/2024   20:22 Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն 05/22/2024   20:04 Կիրանցի ճանապարհը ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և այն 2 ամսում պատրաստ կլինի. Փաշինյան 05/22/2024   19:54 Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը․ ուղիղ 05/22/2024   19:45 Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը. Արթուր Վանեցյան 05/22/2024   19:31 Իսրայելի գլխավոր հյուպատոսը հայտարարել Է Մյունխենում առաքելության վրա հարձակման մասին 05/22/2024   19:17 ԱՆ-ն կադաստրի կոմիտեին մեղադրում է կեղծիքի մեջ, իսկ դատախազությունը մոլորված լռում է 05/22/2024   19:00 1976 թ․ քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու միջոց է 05/22/2024   18:54 Շվեյցարիան կսահմանափակի օդային տարածքի օգտագործումը Ուկրաինային նվիրված ֆորումի ժամանակ 05/22/2024   18:50 Բանակցություններ են տեղի ունենում՝ Զվարթնոց օդանավակայանում ևս մեկ տերմինալ կառուցելու շուրջ 05/22/2024   18:46 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին 05/22/2024   18:35 Մի փուլ կգա, որ լիարժեք թափանցիկ կաշխատենք՝ էդ բոլոր քարտեզները հատ-հատ երևալու են. Փաշինյան 05/22/2024   18:27 Իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ զրպարտում են ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով. Սերժ Սարգսյան 05/22/2024   18:24 Ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությույնները. Միրզոյանը ՀՀ ԵՄ հարաբերությունների մասին 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/22/2024   18:03 Նոր սահման չենք գծում, վերարտադրում ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները․ Փաշինյանն այս անգամ բերել է 1976թ քարտեզը 05/22/2024   17:59 Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը 05/22/2024   17:33 Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ-ում Փաշինյանի հետ հարցուպատասխանին 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ 05/22/2024   17:29 Սահմանազատման վերաբերյալ մեր որոշումները անցել են իրավական փորձաքննություն, ես կասկած չունեմ դրանց իրականության մեջ. Փաշինյան 05/22/2024   17:26 Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է․ Սարգսյան 05/22/2024   17:23 Քանի կիլոանոց խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու. Փաշինյան
05/22/2024   11:37 Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/22/2024   15:08 «Լուրջ ես ասում, ախպեր, արա, լավ էլի արա։ Վարդենիսն էլ տվե՞ց, հա՞», Ավելի լավ է թող մի 10-20 հոգի մեռնեն, բայց երկիրը պահենք. ՔԿ-ի հրապարակած գաղտնալսման արդյունքները 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/22/2024   23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/22/2024   14:09 ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդուն մեղադրում է՝ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին իշխանության բռնազավթումը նախապատրաստելու մեջ 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/22/2024   15:17 Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են. Հայկ Կոստանյան 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/22/2024   16:56 Սիրելի անտարբերնե՜ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարըմ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/22/2024   12:47 Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ)

Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին 10/30/2023   18:31  |  ԼՐԱՀՈՍ

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։

Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։

Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային   հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։

Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան  հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:

Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված  նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:

Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ  հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։

Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:

Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։

Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային  ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված "անկլավները", ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության "գոյություն ունեցող սահմաններում"։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:

Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:

 Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ

Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ

Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան

Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող

Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս,  California Courier Հրատարակիչ, ԱՄՆ

Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան

Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա

Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ

Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան

Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա

Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիները պետք է վճարեն Արցախում մնացած տան հիփոթեքի վարկի գումարը՞. Կառավարությունը լռում է
12:59 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆերում-բեկում չի լինելու. Փաշինյանը մտահոգված է տեղեկություններով, որ ՀՀ-ում դեռևս կոռուպցիայով հնարավոր է հարցեր լուծել
12:34 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀույս ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածությունն առաջիկայում կիրականացվի. Փաշինյան
12:09 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍ«Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է սահմանային մաքսային հսկողություն. Փաշինյան
11:29 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի 29.800 և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքն արձանագրված է Խորհրդային միության վերջին հանրագիտարաններում. Փաշինյան
11:14 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ վարչապետության 5-ամյա փորձը լեցուն է հանրային երջանկություններով և ողբերգություններnվ. Փաշինյանը պետական նոր հայեցակարգ է առաջարկում
11:11 30/10/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան. Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք՝ դա հեշտ չի լինելու
20:56 28/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հարցազրույց կազմակերպել Արցախի նախագահի հետ
19:23 28/10/2023  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է. վարչապետ
18:35 28/10/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Արխիվ

[]