ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ 05/22/2024 21:12 | Վերլուծություններ
![](https://www.pastinfo.am/news_images/590/1769089_1/photo_2024_05_22_21_22_10.thumb.jpg)
Ադրբեջանը, 2023թ․ սեպտեմբերին իրականացրած ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների միջոցով ամբողջությամբ հայաթափելով և օկուպացնելով Արցախը, սկսել է ՀԷԿ-երի և ջրամբարների մասշտաբային շինարարություն։ Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդհատ մասնակցում է նոր ՀԷԿ-երի բացման, հերթական խոշոր ջրամբարի հիմնարկեքի կամ վերակառուցման մեկնարկի հանդիսավոր արարողություններին։
Օկուպացված Արցախի Կուբաթլիի շրջանում ոռոգման և խմելու ջրի համար ադրբեջանցիները նախատեսում են կառուցել «Բարղուսադչայ» ջրամբարը, որի ծավալը կազմելու է 67 միլիոն խմ։ Ըստ նախագծային փաստաթղթերի՝ նրանից առանձնացված 62 կմ երկարությամբ մայրուղային խողովակաշարով նախատեսվում է ոռոգել մոտ 12 հազար հեկտար նոր հողատարածքներ Կուբաթլիում, Զանգելանում և Ջաբրայիլում, իսկ խմելու ջրով կապահովվի մոտ 1 միլիոն մարդ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսն արդեն ավարտվել է Զաբուխչայի ջրամբարում, որի միջոցով կոռոգվեն Ադրբեջանի օկուպացրած Լաչինի շրջանի Հաքարի գետի աջ և ձախ ափերին գտնվող գյուղատնտեսական դաշտերը։ Այդ ջրամբարի ծավալը կազմում է 27 միլիոն խմ և ոռոգման ջրով կապահովվի Կուբաթլիի և Զանգելանի շրջանների 12,1 հազար հեկտար հողատարածքներ։
Այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արցախի Հանրապետության գոյության տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը սկսվել էր միայն 2008թ.-ին, և բոլոր ՀԷԿ-երը կառուցվել էին մասնավոր ներդրումների շնորհիվ (շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար): 2020թ․ 44-օրյա պատերազմից առաջ Քարվաճառում գործում էին 6 ՀԷԿ-եր, իսկ 4-ը կառուցման փուլում էին: Շատերն արդեն չեն հիշի այն դեպքը, երբ 2020թ․ հունվարի 20-ից փետրվարի 4-ն արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր անում՝ Արցախի կառավարությունից պահանջելով դադարեցնել ընթացող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները և հրաժարվել նոր ՀԷԿ-երի կառուցման մտադրությունից: Փաստացի մեկ հոգու կազմակերպած ակցիայի ընթացքում Արցախի կառավարությունը տեղի էր տվել՝ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու համար սեղմ ժամկետներում ստեղծելով անկախ հանձնաժողով և երաշխավորելով, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու: Ավելորդ չի լինի նշել, որ Արցախի տարածքում առնվազն հինգ մետաղական հանքեր կային, որոնք մինչև 2023թ․ սեպտեմբերը չէին շահագործվել, իսկ այս պահի դրությամբ Ադրբեջանն արդեն բաշխել է դրանց շահագործման լիցենզիաները․․․
Այսօր արդեն օկուպացված Լաչինում գործում է «Ազերէներջի» ԲԲԸ-ի Զաբուխ փոքր հիդրոէլեկտրակայանը, որը մի քանի օր առաջ բացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտնած տվյալների՝ տարեկան 2,8 ՄՎտ հզորությամբ «Զաբուխ» ՓՀԷԿ-ը կարտադրի 8-9 միլիոն ԿլՎ/ժամ «կանաչ» էներգիա։ Էլեկտրակայանը կառուցվել է Զաբուխ գետի վրա, որը հանդիսանում է Հաքարի գետի աջ վտակը։ Կայանը էներգահամակարգին ինտեգրելու համար կառուցվել են նոր ենթակայաններ և անցկացվել է 35 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդման նոր գիծ։
Ընդհանուր առմամբ՝ միայն Արցախում Ադրբեջանն արդեն հայտարարել է 11 ՀԷԿ-երի և 5 ջրամբարների կառուցման մասին, իսկ մինչև 2030թ․ Ադրբեջանում պլանավորում են 11 նոր ջրամբարներ կառուցել և մեծացնել մի շարք գործող ավազանները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/14/2024 18:32 Մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել, այն նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով. տուժած քաղաքացու կինը արձագանքել է իշխանության մեղադրանքներին
- 06/14/2024 17:45 Վայոց Ձորի քննչական վարչությունում առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց․ Մանուկյան
- 06/14/2024 16:46 Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Վեհափառին դիմում է «դու»-ով ու անպարկեշտ բառերով․ Թաթոյան
- 06/14/2024 15:49 Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Խուդոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/15/2024 18:24 Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխային
- 06/15/2024 16:38 Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը
- 06/15/2024 11:38 Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են Իրանի քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք
- 06/15/2024 10:49 Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)
- 06/09/2024 14:45 Տղամարդը որոշել է սպանել սարդին ու հրդեհել է իր տունը