Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2024   16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան 10/23/2024   16:22 Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ 10/23/2024   16:17 Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135.000.000 ՀՀ դրամ 10/23/2024   16:02 Դատախազությունը պահանջում է բռնագանձել դատավոր Արտուշ Գաբրիելյանից 5 անշարժ գույք, 4 տրասնպորտային միջոց, դրամական միջոցներ 10/23/2024   15:58 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու». «Վաղը առանց թիկնազորի մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը 10/23/2024   15:52 Գագիկ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն 10/23/2024   15:47 Փոթորկին հաջորդած ջրհեղեղների պատճառով մահացու վարակ է տարածվում Ֆլորիդայում 10/23/2024   15:28 Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը 10/23/2024   15:23 Պուտինն ասել է՝ ում է անցնում ԲՐԻԿՍ-ի նախագահությունը հաջորդ տարի 10/23/2024   15:16 ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին 10/23/2024   15:16 «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» 10/23/2024   14:45 Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 10/23/2024   14:42 Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն 10/23/2024   14:28 Երևան ՀԷԿ-ի տարածքում եռաֆազ հոսանքի 2 մալուխ է այրվել . ՆԳՆ 10/23/2024   14:15 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է 10/23/2024   14:11 Արտահերթ ընտրության գնալու երեք տարբերակ կա. իշխանությունը կարող է տհաճ անակնկալ անել ընդդիմությանը 10/23/2024   14:00 Զգուշացնում եմ, իմ հետ սպառնալիքներով մի խոսեք. Ալեն Սիմոնյանը՝ Մինասյանին 10/23/2024   13:53 Հոխորտում եք այս ամբիոնից, բայց վաղը դուրս եք գալու հասարակության մեջ. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/23/2024   13:35 Արդարադատության նախարարի թեկնածուների 80 տոկոսը մերժում են առաջարկը. Պետք է վերանայենք որոշումն ըստ որի՝ թեկնածու կարող են լինել միայն ՔՊ անդամները. Ալեն Սիմոնյան 10/23/2024   13:23 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի 10/23/2024   13:19 Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 10/23/2024   13:16 Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ 10/23/2024   12:55 Վստահ եմ, որ երբ խաղաղության պայմանագրի կնքվի՝ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/23/2024   12:48 Տավուշում 2 եռանկյունի կա, մի տեղ իրենց եռանկյունին մեր տիրապետության տակ է, մյուս տեղում՝ մերը՝ իրենց. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:32 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին 10/23/2024   12:30 Հայկ Կոնջորյանը՝ արդարադատության նախարար չընտրելու պատճառների մասին մասին 10/23/2024   12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան 10/23/2024   12:20 Հայտնի է Բելառուսում նախագահական ընտրությունների օրը 10/23/2024   12:16 2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար 10/23/2024   12:14 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահին 10/23/2024   12:10 Մոպեդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին 10/23/2024   12:09 Ադրբեջանցի զինծառայող է մահացել 10/23/2024   11:53 Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024   11:43 Բերքաբեր գյուղի վերևի հատվածում իրականացվում են պայթեցման աշխատանքներ. ՊՆ 10/23/2024   11:40 Ադրբեջանում սպանվել են դերասանն ու իր կինը 10/23/2024   11:35 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ 10/23/2024   11:29 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը 10/23/2024   11:24 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք 10/23/2024   11:19 Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում․ Գասպար Կարապետյան 10/23/2024   11:14 Երեխաները հաճախ ոչ թե շոր ու կոշիկ չունենալու պատճառով չեն հաճախ դպրոց, այլ ուղղորդվում են մուրացկանության. Լիլիթ Ստեփանյան 10/23/2024   11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com 10/23/2024   10:44 Միայն «ՔՊ» 67 ձայնով սահմանազատման կանոնակարգը վավերացվեց 10/23/2024   10:32 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 10/23/2024   10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել 10/23/2024   10:19 Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին առկա է մերկասառույց 10/23/2024   10:17 Բայդենը հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու. Սարգսյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/22/2024   20:58 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   21:28 «Նիկոլի ծառա» գրությամբ նկարներ՝ մայրաքաղաքի սյուների ու աղբամանների վրա 10/22/2024   17:27 Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն. իշխանություն դարձաք, 3 օր տևեց, պետություն եք ծախել. Ալեն Սիմոնյան 10/22/2024   16:49 Խնդիրը Արգիշտի Քյարամյանը չէ. հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալուց իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   23:47 «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի ռազմաբազային․ խողվել են բոլոր թիրախները 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   19:50 Արգիշտի Քյարամյանը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները․ ՔԿ-ն՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի մասին 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/22/2024   14:44 Ադրբեջանցին կարող է գլխավորել «Գազպրոմը» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/22/2024   20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․

Միտում կա շարժման առաջնորդներին մեկուսացնելու հող նախապատրաստելու և «զանգվածային անկարգությունների կազմակերպչի» հոդվածով հետապնդում իրականացնելու․ փաստաբան 06/14/2024   18:22  |  ԼՐԱՀՈՍ

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, բախումներ են տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ, ասել է թե՝ բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը։

Կատարված բռնություններն անմիջապես պաշտպանել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ իրավապահ մարմինները ուժ կիրառելու իրավունք ունեն եւ նրանք դրա համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել, թեեւ ՀՀ օրենսդրության մեջ չկա որեւէ ձեւակերպում, որը թույլ տալիս ոստիկանին բռնություն կիրառել ու 20-30 հոգով ծեծել անձին, հայհոյել։ Ինչեւ, Փաշինյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությունից հետո, ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հաղորդագրություն տարածել՝ տեղի ունեցած բախումների մեջ, փաստացի, մեղադրելով քաղաքացիներին։

« 2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հաղորդագրության մեջ իրավիճակի լարման պատճառը ներկայացված էր մեղադրական կոնտեքստով՝ ուղղված հավաքի մասնակիցներին, որևէ խոսք չկար ոստիկանական ուժերի պահվածքի մասին, չնայած նաև նշված էր, որ ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները»։

Նկատենք, որ նույն տեսագրություններում բազմաթիվ կադրեր կան, երբ ոստիկանները խուլիգանների նման ծեծում են քաղաքացիներին՝ ոտքերով հարվածելով նրանց ընկած վիճակում։

Քրեական վարույթի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր 30 անձ, այժմ՝ ձերբակալվածները 27-ն են՝ 72-ժամյա ռեժիմով։ Սերգեյ Հարությունյանը, սակայն, նոր «տենդենց» է նկատում, մասնավորապես, ՔԿ-ն նոր մարտավարություն է ձեռք բերել՝ 72-ժամյա ձերբակալման համար նախատեսված ժամանակահատվածը դարձնելով 96 ժամ։ Մասնավորապես, 72-ժամյա ձերբակալման դեպքում 60 ժամը նախատեսված է անձին մեղադրանք ներկայացնելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու համար, 12 ժամն էլ դատարանում միջնորդության քննության և որոշման հրապարակման համար է, եթե 60 ժամվա ընթացքում միջնորդություն չի ներկայացվում, ապա անձը 72 ժամը լրանալուց հետո ազատ է արձակվում, սակայն նոր «տենդենցներով» այժմ դա չի իրականացվում, 72 ժամը լրանալուց հետո անձն ազատ է արձակվում, ինչից հետո կրկին 24-ժամյա ռեժիմով են ձերբակալում՝ դատարան ներկայացնելու համար։
«Ստացվում է՝ 72 ժամը դառնում է 96 ժամ։ Նպատակը՝ ժամը երկարացնելն է, ֆիզիկապես չհասցնելը։ Եղել է նաև դեպք, որ անձը 72 ժամը լրանալուց հետո դուրս է եկել, անմիջապես հրավիրել են ներս և ձերբակալել 24-ժամյա ռեժիմով՝ բոլորովին այլ քրեական գործով»,- ասաց փաստաբանը։

Քաղաքացիները, ինչպես արդեն նշվեց, ձերբակալված են «զանգվածային անկարգություններ»-ի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում, ինչը փաստաբան Սերգեյ Հարությունյանն աբսուրդային է գնահատում՝ ընդգծելով, որ որևէ զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել սադրանք, ինչի հետևանքով լարված մթնոլորտ, այնուհետև, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում, նմանատիպ ակցիայի հետ անհամատեղելի հատուկ միջոցների կիրառում։


«Ընդ որում, դա այն դեպքում, երբ այդտեղ կային փոքրահասակ երեխաներ, կանայք, մեծահասակներ, սայլակավոր հաշմանդամներ։ Ընդհանրապես արդարացված չէր հատուկ միջոցները։ Այն դեպքում նաև, որ մի թեթև այդ լարվածությունը, եթե դեպի այգի մոտ մտնող հատվածում էր, ընդ որում, տպավորությունն այն էր, թե այդտեղ բախում է, բայց տեսանյութերը նայելիս տեսնում ենք, որ ընդամենը կարմիրբերետավորները գողանում են քաղաքացիներին՝ հեռացնելով վահաններից այն կողմ, որտեղ սկսում էին բռնություն գործադրել նրանց նկատմամբ, նմանատիպ դեպք է եղել նաև Աբրահամ Գասպարյանի և այլ անձանց հետ, բայց հատուկ միջոցները կիրառում էին ոչ թե այդ հատվածում, այլ՝ լրագրողների մոտակայքում, հավաքվածների միջնամասում, Դեմիրճյանի մյուս կողմում, որտեղ ընդամենը դիտորդի կարգավիճակում կանգնած են մեծահասակներ և կանայք»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հատուկ միջոցները կիրառվել են կանոնների խախտմամբ․ «Պատճառաբանում են, որ ձեռքը կտրված քաղաքացին ինքն է վերցրել, դրա համար է պայթել, բայց նույն տրամաբանությամբ դա կարող էր ընկնել երեխայի սայլակի մեջ, որևէ քաղաքացու գլխին և պայթեր»։
Նշենք, որ սույն վարույթով ՔԿ կողմից հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ 40 անձ արդեն նույնականացվել է, սակայն «օղակներով» առանձնացվել էր Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը։ Հարցին՝ արդյո՞ք սա միտում չունի՝ շարժման լիդերներին մեկուսացնելու նպատակով հող նախապատրաստելու, Սերգեյ Հարությունյանն արձագանքեց՝ նշելով․ «Միանշանակ միտում է։ Իրենք դա առաջին անգամ փորձեցին անել ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի օրը՝ զանգվածային անկարգություններ հոդվածով վարույթ նախաձեռնելով, որ բերեն անկարգությունների կազմակերպիչի հոդվածով հետապնդում իրականացնեն շարժման առաջնորդի նկատմամբ՝ Սրբազանի դեմ գործ հարուցվի»։ Փաստաբանի դիտարկմամբ՝ նախորդ անգամ չստացվեց, այս անգամ էլ փորձում են այդ տեսանյութով հող նախապատրաստել։

«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։ Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։ Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։

«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։


Դիտարկմանը, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ, երբ իրապես զանգվածային անկարգություններ էին՝ այս դեպքերի հետ անհամեմատ մասշտաբներով, սակայն տուժել է գրեթե նույնքան տուժած, բարեբախտաբար՝ այս անգամ զոհեր չեն եղել, սակայն այն ժամանակ ևս հատուկ միջոցները կիրառվել են՝ անմիջապես քաղաքացիների ուղղությամբ, Հարությունյանը նշեց՝ խնդիրը շատ ավելի խորն է, քանի որ «Մարտի 1»-ին կար այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ցուցում, վերջինս հայտարարում էր, թե ինչպես է իր հոգին փառավորվում, հորդորում է քաղաքացիներին զինվել ինքնապաշտպանության համար երկաթներով, ձողերով, նման առարկաներով, մինչդեռ, այս դեպքում որևէ նման բան չի եղել։

«Ցավը հենց դրանում է, որ 16 տարի այս մարդիկ «Մարտի 1» ասելով եկան իշխանության և այն մարդիկ, որոնք իբր թե դատապարտում էին, այսօր հրաման են տալիս, որ ժողովրդի նկատմամբ կիրառեն հատուկ միջոց։ Ընդ որում, եթե մարտի 1-ի ժամանակահատվածում եղել են մարդիկ, որոնց դեպքում կարելի էր կիրառել նմանատիպ հատուկ միջոց, որովհետև տեսել ենք կադրեր, որ 50-ից ավել անձ հարձակվում են ոստիկանի վրա ու դանակահարում են, այդ դեպքում ոստիկանությունը կարող էր հատուկ միջոց կիրառել, ընդհուպ՝ զենք կիրառել, բայց չի կիրառվել։ Այ դա է զանգվածային անկարգությունը, երբ վառվում էին մեքենաներ, թալանում էին խանութներ, վառվող նյութեր էին շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Այդ դեպքում արդարացված էր, բայց այս դեպքում երբ խաղաղ բնակչությունը կանգնած է միջնամասում, ծայրամասում է միջոցառման, բայց կիրառվում է հատուկ միջոց, դա արդարացված չէ»,- ասաց Հարությունյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:05 12/06/2024  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը.ոստիկանությունը հատուկ տեխնիկա եւ ուժեր է կուտակել. ուղիղ միացում
08:02 12/06/2024  |  ՄամուլՈ՞րն է լինելու հաջորդ քայլը․ «Հրապարակ»
07:54 12/06/2024  |  ՄամուլՈւժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին. «Ժողովուրդ»
11:56 10/06/2024  |  ԼՐԱՀՈՍԿոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին այստեղ լինել, 16:00-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու. Սրբազան
10:11 10/06/2024  |  ԼՐԱՀՈՍԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
21:20 09/06/2024  |  ՔաղաքականՄարդիկ կան, որոնք խլվլում են մեր մեջ, մենք բռնության դեմ ենք, չկատարեք սադրանքներ. Սրբազան
20:25 08/06/2024  |  ԼՐԱՀՈՍՄեր գործողությունները մտածված են. Սկսվում է շարժման վճռական փուլը. Սրբազան
18:25 08/06/2024  |  ԼՐԱՀՈՍՄեր մեղավորությունն է, որ թույլ ենք տվել այդպիսին լինելու. Բագրատ Սրբազան
17:39 08/06/2024  |  ԼՐԱՀՈՍՇատ քիչ ժամանակ ունենք․ Սրբազան
16:15 08/06/2024  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Սրբազանը Վանաձորում է․ նրան վանաձորցիները դիմավորեցին աղ ու հացով, ցնծությամբ և վաղվա՝ հայրենիքի ակնկալիքով

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]