ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներում-բեկում չի լինելու. Փաշինյանը մտահոգված է տեղեկություններով, որ ՀՀ-ում դեռևս կոռուպցիայով հնարավոր է հարցեր լուծել 10/30/2023 12:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի ցուցանիշը 2.8 տոկոս է: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը։
«2023-ի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ: Սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 726 հազար 56 է եղել, որը 2018 թ․ մայիսի համեմատությամբ ավել է 178 հազար 67-ով:
Սա նշանակում է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում ստեղծել է 178 հազար աշխատատեղ»։
Նա նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը բոլոր մարտահրավերները, սպառնալիքները կառավարելու, նաև հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն ու ցուցանիշն է համարում: «Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ մեզ հաջողվել է մակրոտնտեսական կայունություն ապահովել, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ սկզբունքային և համակարգված պայքար տանելու շնորհիվ։
Մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումն է, ու մենք պետք է խորացնի սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ»,- նշել է Փաշինյանը ու ավելացրել, թե մտահոգված է այն տեղեկություններով, որ ՀՀ-ում դեռևս կաշառք տալով ու կոռուպցիայով հնարավոր է հարցեր լուծել։ «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ որևէ դժվարություն կամ ցնցում չի կարող մեր հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»։
Նա նաև ընդգծեց, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում նույնքան կարևոր է, որքան 2018 -19 թթ-ին։ «Եկեք պայմանավորվենք, որ այստեղ ներում-բեկում չի լինելու»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի հղումը 18-19թթ.֊ի կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակին ինքնին վկայում է, որ այս տարիներին որևէ դրական շարժ առկա չէ։ Ավելին, եղած խնդիրներին ավելացել են վնասները, որոնք հասցվել են իշխանության ներկայացուցիչների ոչ կոմպետենության և քաղաքական կոռւպցիայում ներգրավված լինելու հետևանքով։ Դա իր հերթին տարեցտարի նախապայմաններ է ստեղծել Փաշինյանի կողմից այդքան կարևորվող մակրոտնտեսական կայունության խաթարման համար։ Հենց քաղաքական կոռուպցիայի և պետության անհարկի միջամտությունների և ոչ պատշաճ վարքագծի արդյունքում է առաջացել մի խոշորագույն խնդիր, որի շուրջ կառավարությունում այսօր նյարդային իրավիճակ է։ Բանն այն է, որ օրերս Walnort ընկերության, որը ԶՄՊԿ-ի 12.5 տոկոսի նոր բաժնետերն է, լիազորված փաստաբանները ներկայացրել են ՀՀ կառավարությանը իրենց վստահորդի իրավունքների խախտման հետ կապված նախապահանջ, որի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում գործը կտեղափոխվի միջազգային արբիտրաժ, ինչը Հայաստանի համար կունենա ֆինանսական լուրջ հետևանքներ։ Նշված փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես ԶՄՊԿ֊ի բաժնետեր Ռոման Տրոցենկոյի այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ի վերջո պարտության դեպքում մի քանի հարյուր միլիոն դոլար վճարելու է կառավարությունը։ Ըստ այդմ, Փաշինյանը հանձնարարել է չբանակցել և «ուժային» գործիքակազմ կիրառել՝ Walnort֊ին դատական գործընթացից հետ պահելու համար, ընդհուպ մինչև Walnort֊ի սեփականատեր Միխայիլ Զուրաբովի ընկեր Կարեն Վանեցյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը՝ ցանկացած հանգամանքներում։
Իսկ թե ինչ վնասներ է մակրոտնտեսական կայությանը հասցրել Տրոցենկո & Փաշինյան կասկածելի համագործակցությունը մենք կանդրադառնանք առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ