Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   15:58 Լուկաշենկոն իր ուսն է առաջարկել Բաքվին 05/16/2024   15:54 ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում 05/16/2024   15:51 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 05/16/2024   15:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 05/16/2024   15:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը 05/16/2024   15:29 Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ 05/16/2024   15:22 Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   15:22 Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 05/16/2024   15:20 Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն 05/16/2024   15:11 ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 05/16/2024   15:03 Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շարքեր 05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան

Ճանապարհը փակվելուց հետո արցախցիները նաև Եռաբլուրում հանգչող հարազատների շիրիմներին են կարոտ մնացել․ ամուսնու ծննդյան օրն անգամ գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չունի կինը 06/20/2023   19:22  |  Կյանքն՝ Արցախում

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Սերժիկ Հովսեփյանը կդառնար 38 տարեկան։ Սերժիկը Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից էր, կոչումով՝ լեյտենանտ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուրում։ Ինչպես արցախցի հարյուրավոր ընտանիքներ, այնպես էլ Սերժիկի ընտանիքի անդամները, ավելի քան վեց ամիս է, որ Եռաբլուր՝ իրենց հարազատների շիրիմներին այցելել չեն կարողանում։

«Վերջին անգամ 2022թ․ հոկտեմբերի 12-ին եմ եղել Եռաբլուրում․ Սերժիկի մահվան տարելիցն էր։ Հետ գնացի Ստեփանակերտ՝ այն հույսով, որ Նոր տարուն նորից կգամ, բայց ճանապարհը փակվեց, չկարողացա գալ․․․ Օրեր առաջ դիմում եմ ներկայացրել Կարմիր Խաչ՝ խնդրանքով, որ ինձ էլ ներառեն ցուցակում, կարողանամ Երևան գալ, որպեսզի այսօր՝ Սերժիկի ծննդյան օրը, Եռաբլուր գնայի․․․ Դա էլ չստացվեց․․․ Փակ ճանապարհը նորից փակեցին․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում, արցունքները կոկորդում խեղդելով, ասում է Սերժիկի կինը՝ Արգինեն։

Արգինեն՝ երեք անչափահաս երեխաների հետ Արցախ վերադառնալու որոշում է կայացրել անցած տարի։ Հայաստանում տուն ձեռք բերելու առաջարկը մերժել է՝ հստակ գիտակցելով՝ Արցախը հնարավոր է ապրեցնել միայն այնտեղ ապրելով։

«Ինձ որ առաջարկեցին սերտիֆիկատ ստանալ ու տուն առնել Երևանում, հրաժարվեցի։ Նախ, եթե համաձայնեի այդ տարբերակին, կնշանակեր զրոյացնել տղաների՝ այդ թվում ամուսնուս զոհաբերությունը․․․ 5000 հազար հոգի է զոհվել, որ մենք, մեր երեխաներն այստեղ՝ Արցախում ապրենք ու ազատ ապրենք․․․ Բացի այդ, որքան էլ Երևանում լավ պայմաններ լինեն, Արցախում ուրիշ է, այն մի տեսակ քաշում է․․․»,-պատմում է Արգինեն, ով երեխաների հետ Արցախ է վերադարձել 2022թ․ ապրիլին՝ Ստեփանակերտում տուն ստանալուց հետո։

Արցախ վերադառնալը չէր խանգարում, որ ուզած ժամանակ Սերժիկի հարազատները Եռաբլուր այցելեն։ Ամեն ինչ փոխվեց 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Արգինեն պատմում է՝ Երևանում գտնվելու ընթացքում համարյա ամեն օր Եռաբլուր էր գնում, տանում էր նաև երեխաներին։ Հիմա ամենաշատը նեղվում է նրանից, որ մեր հողի վրա անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունենք։

«Այն, որ բռնազավթված մեր բնակավայրերում գտնվող գերեզմանները չենք կարողանում գնալ, ինչ որ տեղ հասկանում ես, բայց որ Եռաբլուր գալն էլ է անհնար դարձել, դա արդեն մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում․․․ Մենք մեր հողի վրա ազատ քայլել չենք կարողանում։ Տղաս բակում խաղալու ժամանակ մի ձայն, որ լսում է՝ վազելով ներս է մտնում ու վախեցած հարցնում՝ մամ, էլի կրակո՞ւմ են․․․ Ինչպե՞ս կարելի է հաշտվել նման իրականության հետ։ Այսքան զոհաբերություններից հետո ինչո՞ւ պետք է այսպես վախի մեջ ապրեն մեր երեխաները։ Մենք ութ տարի ապրել ենք Ջրականում, որը սահման էր համարվում, բայց ես երբեք չեմ վախեցել, երբևէ չեմ ունեցել այն ապրումները, ինչ հիմա այստեղ՝ Ստեփանակերտի կենտրոնում ունեմ․․․»,-ասում է զոհված զինծառայողի կինը։

Սերժիկը սկզբում Ջրականում էր ծառայում, հետո որոշում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմել․ ավարտելուց հետո տեղափոխվում է Հադրութի զորամաս, նշանակվում դասակի հրամանատար։ Պատերազմի հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից, Սերժիկենց վաշտը Վարանդայում էր։ Մինչև զոհվելու օրը՝ հոկտեմբերի 12-ը, Սերժիկը մարտնչել է Վարանդայում․

«Վերջին անգամ խոսել ենք այդ օրը՝ երեկոյան ժամը 5-ի կողմերը։ Ընդամենն ասաց՝ հեսա կզանգեմ ու էլ չզանգեց․․․ Դրանից հետո ինչքան զանգում էի, անհասանելի էր։ Ինքը երբեք երկար չէր խոսում։ Ես էլ վախենում էի իր համար ու չէի ուզում շատ հարցեր տալ։ Ընդամենը ձայնը լսում էի, հանգստանում․ ասում էի՝ կարևորը ձայնը լսեմ։ Բոլոր հարազատներիս՝ եղբորս, փեսաներիս առումով, որոնք ևս կռվի դաշտում էին, անհանգստություն կար, բայց Սերժիկի համար հանգիստ էի։ Սիրտս մի տեսակ հանգիստ էր, մտածում էի, թե իրեն բան չի լինելու, ինքն ուրիշ տեսակ էր, գուցե դրա համար էի վստահ, որ իր հետ բան չի պատահի․․․ Այդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, որ ասաց կզանգեմ ու չզանգեց, արդեն սկսեցի անհանգստանալ։ Ինչքան համարներ գիտեի ընկերներից, ծանոթներից, որոնք ևս իր հետ առաջնագծում էին, զանգում էի։ Ամսի 12-ին ընկերներից մեկի հետ վերջապես ստացվեց կապ հաստատել ու իմացա, որ զոհվել է․․․ Այդ պահից սկսվեց քաոսը․․․ Հետո չեմ հիշում՝ ինչ է եղել․․․»։

Ամուսնուն կորցնելուց հետո Արգինեն, ամեն դեպքում, ուժ է գտել իր մեջ․ հստակ գիտակցում էր՝ երեք երեխաների համար և՛ հայր պետք է լինի, և՛ մայր, ու ամեն ինչ անի, որ նրանք չընկճվեն։

Սերժիկի կրտսեր որդին երեք տարեկան էր, որ հայրը զոհվել է։ Հորը հիշում է մոր, տատիկի պատմածներով ու նկարներով։ Ավագ որդին ու միջնեկը՝ աղջիկը, շատ հիշողություններ ունեն հոր հետ կապված, բայց ինքնամփոփ են։

«Փոքրս ամեն երեկո հարցնում է՝ մամա, ե՞րբ է գալու պապան։ Ասում է՝ որ գա, կարող է ինձ չճանաչի, քանի որ վաղուց չի տեսել։ Հարցնում եմ՝ դու հիշո՞ւմ ես հայրիկին, ասում ա՝ հա, բա ինչ եմ անում, նկարներն ամեն օր տեսնում եմ․․․ Իրականում փոքրիս էլ եմ ասել ճշմարտությունը․ գիտի, որ հայրը զոհվել է, չի կարող գալ․․․ Շատ անգամ եմ տարել Եռաբլուր, բայց չի ընկալում, չի համակերպվում այն մտքի հետ, որ հայրիկը հրեշտակ է դարձել։ Մի անգամ էլ ծաղիկներ դրեց շիրիմին, եկանք տուն, վազեց նկարի մոտ ու ասաց՝ տեսնեմ պապան ուրախացե՞լ է, ժպտո՞ւմ է, որ իր համար ծաղիկներ են տարել»,-հուզմունքը զսպել փորձելով՝ ասում է Արգինեն։

Սերժիկի մահվան լուրը ստանալուց հետո անգամ հարազատները չէին հավատում, որ նա էլ չկա։ Որոնումները հիվանդանոցներում, գերիների ցուցակներում Արգինեն շարունակել է մինչև 2021թ․ մարտի 31-ը, երբ ԴՆԹ-ով նույնականցվել է մարմինը․․․

«Հիվանդանոց չէր մնացել, որ չզանգեի, ասում էի՝ գուցե վիրավորների հետ ինչ-որ հիվանդանոց են տարել ու անգիտակից վիճակում է․ գերիների մեջ էի փնտրում․․․ այդպես մինչև մարտի 31-ը, երբ հաստատվեց, որ զոհվել է․․․ Հիմա էլ լինում են պահեր, որ մտածում եմ՝ գուցե անալիզը սխալ է եղել․․․ Քանի որ իմ աչքով չեմ տեսել մարմինը, պահ առ պահ նման մտքեր են գալիս։ Երանի չէր այդպես լիներ, բայց դե իրականությունը դառն է ու շատ ծանր․․․»,-ասում է Արգինեն ու ավելացնում՝ հիմա էլ անգամ շիրիմին այցելելու հնարավորություն չունենք․․․

Սփոփանքի միակ վայրը Սերժիկի հարազատների համար Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակն է դարձել։ Երեխաների հետ Արգինեն ամեն օր պուրակ է գնում, ամուսնու նկարի հետ լուռ խոսում, երկնքից ուժ ստանում, որ կարողանա դիմակայել օրեցօր ահագնացող մարտահրավերներին․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:22 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել Սպարապետի մասին Փաշինյանի կեղտոտ հրապարակումները. Մամիջանյան (տեսանյութ)
19:57 14/06/2023  |  ՔաղաքականՆկատի ունենալով նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին մեզ կրկին լայնածավալ ռազմական բախումներ են սպասվում. Նահապետյան
22:58 30/05/2023  |  Միջազգային լրահոսԶորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ՆԳՆ զինծառայող է մահացել
19:42 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱմեն անգամ երբ հիշում ես՝ ժպիտը դեմքիս, քեզ գրկած հիշիր․ զոհված զինծառայողի վերջին երկտողը մորը (տեսանյութ)
19:46 25/05/2023  |  Դատական ռեպորտաժներԳարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ նահանջող զինծառայողներին թիկունքից կրակելու. Տուժողը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
20:33 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵրեկ Սոթքում զոհված Էդգարը Սիսիանից էր, դեկտեմբերին պետք է զորացրվեր․ դասղեկն այնքան հուզված էր, որ չկարողացավ խոսել․․․․
20:31 17/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Սոթքում զոհված զինծառայողը Էդգար Սուլեյմանյանն է
19:31 17/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է. ՊՆ
20:17 16/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎաշտի կացարանում հրդեհի գործով կապիտան Եղիշե Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվել է
21:52 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն հաղորդում է մեկ զոհի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]