Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 31 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2023   23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի 05/30/2023   23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 05/30/2023   23:23 Արգենտինացի բորտուղեկցորդուհին հայտնել է ռումբի մասին՝ նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար 05/30/2023   23:11 Տեղի կունենա «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկում. Վարդան Ոսկանյան 05/30/2023   22:58 Զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ՆԳՆ զինծառայող է մահացել 05/30/2023   22:46 Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը 05/30/2023   22:30 Հանրապետության մի շարք տարածքներում մեկ օրից ավել կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   22:12 ԱՄՆ-ը չորեքշաբթի կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 05/30/2023   21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   21:30 ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ֆինլանդիայի դեսպանին 05/30/2023   21:14 ՌԴ իրավապահների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. Արցախի պետնախարար 05/30/2023   21:00 Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 05/30/2023   20:56 Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քննարկել է քաղաքական և կուսակցական հարցեր։ 05/30/2023   20:55 Արմեն Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից 05/30/2023   20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   20:40 Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է 05/30/2023   20:27 Տերյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային 05/30/2023   20:15 Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տամ. Տիրան Խաչատրյանը՝ «Ազգային հերոս»-ի կոչման մասին 05/30/2023   20:07 Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը 05/30/2023   20:02 «Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է 05/30/2023   19:51 Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ Անի Գևորգյանի դեմ. պահանջում է կրկին գումար վճարել. փաստաբան 05/30/2023   19:49 Մարդիկ Սարյանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թե ինչպես է ժամ առ ժամ ռազմաճակատը մոտենում իրենց տներին․ Վահրամ Բալայան 05/30/2023   19:39 Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով մեկ մարդ Է զոհվել, 15-ը՝ տուժել 05/30/2023   19:24 Պահանջ ունեք, ձեր իշխանությունից պահանջեք․ Իշխանյան 05/30/2023   19:12 Ալիևն ստորացուցիչ հայտարարություններ է իրենց թույլ տալիս, որին ի պատասխան միայն կմկմոց կամ մլավոց ենք լսում, այս մասին է պետք մտածել. Տիրան Խաչատրյան 05/30/2023   19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով 05/30/2023   18:52 Ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 05/30/2023   18:49 Երեք անձ կալանավորվել է` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով «Մարիխուանա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության վերաբերյալ վարույթով 05/30/2023   18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան 05/30/2023   18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար 05/30/2023   18:31 Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների 05/30/2023   18:16 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին 05/30/2023   18:09 Արցախի ՊԲ-ն կադրեր է հրապարակել, թե ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում (տեսանյութ) 05/30/2023   18:03  Արցախի Ճարտար քաղաքում տերմինալը վնասելով՝ բացել, միջից 674.000 դրամ են հափշտակել 05/30/2023   17:40 Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն ի դեմս Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով․ ԱՀ ՄԻՊ 05/30/2023   17:35 Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին 05/30/2023   17:31 Արմեն Գրիգորյանը Հաջիևին կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/30/2023   17:09 Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը 05/30/2023   17:08 Ուկրաինական բանակը մայիսին կորցրել է ավելի քան 16000 զինծառայող. Շոյգու 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/30/2023   16:48 Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի, վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել․ Shamshyan.com 05/30/2023   16:45 Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ կհատկացնի պաշտպանունակության բարձրացմանը 05/30/2023   16:44 Մահացել է լրագրող Գայանե Թերզյանը 05/30/2023   16:43 Մայր Աթոռում կազմակերպվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը 05/30/2023   16:39 Խնդրել ենք աջակցել խաղաղության քայլերին. Ալեն Սիմոնյան 05/30/2023   16:37 Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 05/30/2023   16:32 Կարևոր նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը. Միշել 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/30/2023   15:58 Պարզվել են Սյունիքում ուղևորներով ավտոբուսի՝ գետն ընկնելու դեպքի հանգամանքները. ավտոբուսի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել
05/29/2023   13:34 Ալիեւի խոսքերը ուղղակի հայտարարություններ չեն. եթե Մայր Հայաստանում չսթափվեն, չհամախմբվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը. Դավիթ Բաբայան 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/29/2023   15:08 Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել.փաստաբան 05/30/2023   11:07 Յոթ անգամ կրակել ու սպանել են 18-ամյա պատանուն. 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 05/30/2023   15:38 Արյան վրեժ, Վենդետա. սպանվածի հայրը Վրաստանում սպանել է որդուն սպանողի եղբորը (տեսանյութ) 05/30/2023   07:53 Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ» 05/30/2023   14:22 Ձեր պահած սահմաններից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այդպես շարունակվելու. Լրագրողը՝ Պապիկյանին 05/29/2023   11:57 Վաչագան Ղազարյանը կալանավորվել է՝ ԱԱԾ-ում քննվող գործով 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/29/2023   18:10 Գյուղի ժողովուրդը մի բռունցք դարձած, կանգնած է, որովհետև տալու բան չունի.Ոսկեպարի վարչական ղեկավար (տեսանյութ) 05/29/2023   21:07 Բացառիկ կադրեր՝ թմրամիջոցների գործով.Քեթրինի Միհրանը հրապարակել է խոստացված տեսանյութը 05/29/2023   17:09 Որն է Կիևում «երկրաշարժի» պատճառը. Կլիչկոն պարզաբանել է 05/29/2023   10:42 Ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց․ Դավիթ Տոնոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 05/30/2023   12:04 Գիշերն ինչ իրավիճակ է տիրել Գեղարքունիքի՝ հայ-ադրբեջանական սահմանագծում. Ներկայացնում է Հակոբ Ավտյանը 05/29/2023   17:16 Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում. Լավրով 05/30/2023   13:25 Մենք անկլավ չունենք, որ հանձնենք, անկլավ բառից էլ զզվում ենք, խնդրում եմ, այլևս, չկրկնեք. Բաղանիսի ղեկավար 05/29/2023   21:39 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/29/2023   14:30 Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում է սպասվում 05/29/2023   11:59 Մի քանի միկրոավտոբուսային երթուղի կփոխվի ավտոբուսայինով՝ համար 33-ը՝ 43-ով, 28-ը՝ 40-ով և ոչ միայն

Գարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ նահանջող զինծառայողներին թիկունքից կրակելու. Տուժողը մանրամասներ է պատմում (տեսանյութ) 05/25/2023   19:46  |  Դատական ռեպորտաժներ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Հադրութի դպրոցում հրամանատար Գարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ «ով նահանջի, թիկունքից խփեք»։ Այս մասին հայտնի դարձավ Իշխան Վահանյանի գործով տուժող Արսեն Այվազյանի ցուցմունքից։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվել է տուժող Արսեն Այվազյանը։

Տուժողը պատմեց, որ վերջին անգամ Իշխան Վահանյանին տեսել էր Խուռհատ սարի ներքևում՝ մինչև հակառակորդի հարձակումը։ Չի տեսել, թե ինչպես է վիրավորում ստանում Իշխան Վահանյանը, այդ մասին միայն լսել է։ Մանրամասներ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման մեջ հայտնվելու և շրջափակումից դուրս գալու մասին՝ տուժողը պատմեց, որ ձորում մոտ 25 հոգով են մնացել, այդ թվում՝ վիրավորներ են եղել, որոնցից 4-ը՝ ծանր վիճակում գտնվող, գիշերը զոհվել են։ Լուսաբացին, լսելով ադրբեջանցիների ձայները, հեռացել են այդտեղից` ուղեւորվելով Վանք գյուղի հատված։

«Զանգ է եղել Վարդերեսյան Գարիկին, ասել է՝ դուխով եղեք, գալիս ենք ձեր հետևից, բայց չեմ տեսել, որ գան, չեն եկել։ Որոշ ժամանակ անց ադրբեջանցիներն ասացին ռուսերենով՝ դուրս եկեք, գիտենք, որ այդտեղ եք, սպասել ենք, մարդ չկար։ Հաջորդ օրը հակառակորդի կողմից ինչ-որ պաշտոնյա է եկել, մեքենայով մոտեցել է, տղաներից մեկը իրեն պատուհանից սպանում է, հեռանում ենք այդտեղից։ Հետո կապը կորում է։ Արդեն երկար ժամանակ սպասում էինք՝ առանց կապի, սնունդը տներից էինք վերցնում՝ կոմպոտ և այլն։ Անտառում էինք սպասում տևական ժաման, երբ արդեն ցրտել էր՝ տերևաթափ էր, որոշեցինք առանձնանալ, տարբեր ուղիներով պետք է գնայինք։

Վեցով առանձնացանք, մենք այլ ձևով էինք տեսնում ելքը, իրենք՝ այլ։ Բաժանվեցինք, դրանից հետո չենք տեսել իրար»,- նշեց տուժողը՝ պատմելով, որ շարժվել են դեպի սարեր, դեկտեմբերի 17-ի սահմաններում էր, տղաներից մի քանիսը գնացել են ինչ-որ գյուղ՝ ջուր վերցնելու, գնում են տղաներով և պարզվում, որ այդտեղ կապ կա, զանգում և փորձում հասկանալ, թե ինչպես պետք է գնալ Իրանի սահման։

Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի հարցադրմանը, թե արդյո՞ք մինչև պատերազմի մեկնարկն իմացել են, որ պատերազմ լինելու է, թե ոչ՝ տուժողը նշեց, որ սեպտեմբերի 25-ին ճաշարանում լսել են «պատերազմական տագնապ», վազել են դեպի գումարտակ և մտել նկուղ, հետո՝ լսել, որ պատերազմ չկա, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն նոր զրահաբաճկոններ են բերել, նոր փամփուշտներ են հատկացվել, պարզ էր, որ պատերազմ է լինելու։

«Սեպտեմբերի 27-ին ճաշարան ավելի ուշ ենք գնացել, շարված ենք լինում երկար ժամանակ։ Տղաներից մեկն ասում է՝ ԱԹՍ, բայց չեմ նկատում։ Որոշ ժամանակ անց մտնում ենք ներս, բարձրանում դեպի ճաշարան, միջանցքում էինք, երբ արդեն հրետակոծություն է լինում, ճաշարանի կողմն են գցում, պահեստի, բակի մուտքի մոտ։ Այդ ժամանակ հասկացանք, որ պատերազմ է։ Գնում ենք դեպի զինանոց՝ զենք վերցնելու, իջնում նկուղ և սպասում, թե երբ են մեզ տանելու դիրքեր»,-նշեց տուժողը։

Տուժողն իր ցուցմունքում նաև հայտնեց, որ Հադրութի դպրոցում իրենց հրահանգ է եղել Գարիկ Վարդերեսյանի կողմից՝ նահանջող զինծառայողներին թիկունքից հարվածելու վերաբերյալ։

Պատերազմում երկու որդուն կորցրած հայրը, դիմելով տուժողին, հարց հղեց՝ այդ դեպքում ինչու չեն կրակել Իշխան Վահանյանին, որը փաստացի նահանջել է։ Իսկ թե ինչպես է գնահատում սպայական կազմի գործողությունները՝ տուժողը նշեց. «Գարիկ Վարդերեսյանը մինչև պատերազմը հեռախոսով խոսելիս ասել է՝ բոլորդ գնալու են մեռնեն, ես սաղ եմ մնալու։ Մինչև պատերազմն ասում էր՝ գնալու եք մեռնեք։ Դա անմարդկային էր։ Կային մարդիկ, որոնք, վստահ ենք, փորձում էին իսկապես օգնել, լավն անել։ Իշխան Վահանյանը չեմ կարծում, որ այն աստիճան վիրավոր էր, որ չէր կարող մասնակցել գործողություններին»։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:01 17/05/2023  |  ՔաղաքականԱԱԾ-ն հրաժարվում է տրամադրել որևէ տեղեկատվություն, որը կվկայի Մուրադ Փափազյանի «հակապետական» կամ «ահաբեկչական» մտադրությունների մասին. Մինասյան
22:29 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍ«Գործը կարդում եմ՝ ուրիշ մարդու մասին ա գրված». Պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու մեջ մեղադրվող հրամանատար (տեսանյութ)
21:40 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍ«2020 թվականի պատերազմը 2020 թվականի սեպտեմբերին չի սկսվել». Նիկոլ Փաշինյան
18:08 13/04/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ՝ պետությանը կփոխանցվի 50.000.000 ՀՀ դրամ
23:27 10/04/2023Մեր ձեռքից խլված «բանալին» վերստին կկարողանանք գործի դնել և «մեխանիզմն» աշխատացնել. թշնամուն կարող է զսպել միայն մեր բանակը (տեսանյութ)
00:26 06/04/2023  |  Դատական ռեպորտաժներՄնացել էինք երևի 25-30 հոգով, որից 10-ը վիրավոր էր, երեք գիշերվա ընթացքում վիրավորներից մնացել են ընդամենը երեքը. 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո փրկված զինծառայողը հարցաքննվել է դատարանում
17:24 05/04/2023  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ն կոշտ նախազգուշացում է արել Զելենսկիին, ով նոր հարձակում է պատրաստում
19:38 27/03/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը վարորդ զինծառայողին ասել է՝ «քշի, տղերքը հետո կգան», իսկ հետո ասել՝ «ով ոնց կարող է, թող փախչի». «Ցորի» զորամասի գործով հարցաքննվեց վկան
22:01 20/03/2023  |  Դատական ռեպորտաժներՄարդկային դաժան իրավիճակ էր, վայրկյանը մեկ՝ վիրավորներ ու զոհեր ենք ունեցել. Դատարանում հարցաքննված զինծառայողը փոխեց ցուցմունքը (տեսանյութ)
21:53 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդը հարձակվել է սահմանի ողջ երկայնքով, որևէ հրամանատար զորքը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չի բերել, բայց մեղադրվում է միայն Սևակ Աբրահամյանը. Պաշտպան (տեսանյութ)

Արխիվ

[]