ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը գերի է հակահայ իշխանության ձեռքին․ Պետությունը փրկելն է օրախնդիրը 05/05/2023 00:31 | Վերլուծություններ
Մտածելն անգամ, թե՝ Հայաստանում կարող էր լինել այնպիսի իշխանություն, որը հայի և հայի միջև տարբերակում կարող էր դնել ՝ կեղծ և անհեթեթ, իրականում՝ ազգադավ պատճառաբանություններ բերելով, անհնարին էր և անպատկերացնելի։ Աներևակայելի։ Ընդ որում, հանձինս ներկա իշխանության գործ ունենք նաև հակահումանիստական իշխանության հետ։ Կեղծ հումանիզմի հանդերձով․․․
Քանզի ՀՀ իշխանությունն այսօր մի կողմից հպարտանում է իր դարավոր, բայցև՝ երկրաշարժից տուժած թշնամուն օգնություն ուղարկելով և սատարելով դժվարին դրության մեջ, բայցև՝ իր իսկ արյունակցին և ազգակցին, Արցախն ու արցախցուն /դե ֆակտո՝ Հայաստան պետության մեկ մարզի չափ / տարբեր ժամանակներում փորձված ցեղասպանի ճիրաններում թողնելով։
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ գիտակցված հանցագործություն․․․
Սակայն, այս և ընդհանրապես, իշխանության վարած քաղաքականության արդյունքում առկա խայտառակ իրականության մասին երբ քաղաքացին է իր մտահոգությունը հայտնում, երբ ընդդիմությունն է տարբեր ամբիոններ օգտագործելով բարձրաձայնում արտաքին և ներքին ճակատում ստեղծված հակապետական իրականության համատեքստում, ճիշտ է անում և ավելին պիտի արվի։ Ընդ որում, այլևս դանակը ոսկորին հասած վիճակ է, ինչը շատերն են արդեն գիտակցում և այդ գիտակցողների մի հատվածն էլ Փաշինյանից վերջնականապես հիասթափվածներն են։
Նախօրեին սոցիոլոգիական նոր հետազոտության արդյունքներ հրապարակվեցին, ըստ այդմ, Փաշինյանին վստահողները 14 տոկոս էին կազմում, իսկ դա նշանակում է կտրուկ անկում, դա նշանակում է, որ մարդիկ իրենց անզոր և անպետություն վիճակն այդ կերպ են արտահայտել՝մարդկայնորեն անգամ չհասկանալով, թե՝ ո՞նց, ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետի աթոռին բազմածին 120000 մեր հայրենակիցների ճակատագիրը չհետաքրքրել։ Կարող է, փաստորեն։
Ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախահայության ներկա վիճակի մասին ընդամենը որպես փաստ է ներկայացվում՝ այդպիսով շեշտելով, որ վաղն էլ դուք եք նույն վիճակում հայտնվելու, բայց ահա, ես չեմ թաքցնում իրականությունը, ասում եմ, որ հանձինս ազարբայջանի գործ ունենք ցեղասպան պետության հետ։
Միաժամանակ վերջինս շարունակում է հայտարարել ինքն իր համար որպես փրկության խարիսխ, որպես փչած փուչիկ՝ մոգոնած խաղաղության մասին։ Եվ այս տրամաբանությամբ էլ գերպետություններում խեղճուկրակ նստում է պատերազմի մեծ ու փոքր հրձիգների կողքին և շարունակում տրակտատը՝ յուրովսանն իմաստազրկած խաղաղության։ Քանզի եթե սույն անձն է ասում խաղաղություն, ուրեմն, պատերազմն է գալիս․․․
Իր թշնամի հարևանների հանդեպ անգամ նախահարձակ քաղաքականություն երբևէ չվարած, խաղաղասեր հայ ժողովուրդի երազանքն է հայրենի բնօրրանում խաղաղ ապրելը։ Բայց ոչ երբեք՝ խաղաղությունը՝որպես արժանապատվության հակոտնյա և որպես փաշինյանական՝ ոստիկանապետական բռնատիրության հավերժացում․․․ Իսկ իր ներկայացրած խաղաղությունը խաղաղ ուծացումն է, խաղաղ և հարաբերականորեն դանդաղ մահն է: Հարց՝ «էթնիկ զտում» անվանյալ ցեղասպանության կերպը կանխելուն ուղղված ի՞նչ է անում ներկա իշխանությունը։ Ոչինչ։ «Իրատեսական հայրենասիրության» իր տարբերակն է մեջտեղ բերում, զուգահեռաբար էլ՝ խոսելով իր առջև դրված նախապայմանների մասին, որոնք ժողովրդի սրտով չեն լինելու․․․Հենց այնպես, առանց մտածելու ուղղակի ճամարտակում է, քանզի իրականում միակ հարցը, որի մասին այսօր մտածում է քպ առաջնորդը, իր անվտանգությունն է, սեփական կաշին փրկելը։ Իր անփարատելի վախերը փարատելը․․․ ՈՒ զուգահեռաբար էլ նորից թարմացվում է շոուն, «նախկինների դեմ պայքարի բազմասերիալ որպես»․․․
Կարևոր փաստ՝ բացառությամբ վերջին հինգ տարին՝հետանկախության ողջ շրջանում պետություն և իշխանություն՝ անվտանգային և երկրի պաշտպանությանն ուղղված հարցերում մաքառել են։ Այսօր պետությունը գերի է հակահայ իշխանության ձեռքին։ Պետությունը փրկելն է օրախնդիրը։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել