Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ)
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Լեռնային Ղարաբաղում տասնյակհազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները․ տարվում են էթնիկ զտումների նախապատրաստական ​​աշխատանքներ․ Փաշինյան 05/04/2023   22:05  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան հանդիսատեսին դիմելու հնարավորության համար: Եվ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել պարոն Ալեքսանդր Վոնդրային և իր թիմին այս միջոցառումը կազմակերպելու և վարելու համար:

Հայաստանը Չեխիայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իմ այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Չեխիան ստեղծել են ամուր երկկողմ օրակարգ՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, ներառյալ ակտիվ քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Այսօր ես կցանկանայի խոսել Հայաստանի ժողովրդավարական ճամփորդության մասին մի տարածաշրջանում, որը նշանավորվել է ալեկոծություններով և անորոշություններով, և ձեզ ներկայացնել Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների պայմաններում:

Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թ-ի ոչ բռնի հեղափոխության արդյունքն է, որը, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով, որը գլխավորում էր Վացլավ Հավելը։

Հեղափոխությունից հետո իմ կառավարությունը նախաձեռնեց լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ներառում էին պայքար կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների դեմ։ Մենք ապահովել ենք խոսքի և արտահայտվելու ազատությունը և շրջել ենք կեղծված ընտրությունների էջը՝ երաշխավորելով, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունն իշխանության միակ օրինական աղբյուրն է։

Արդյունքում` մեզ հաջողվել է հասնել տպավորիչ տնտեսական աճի՝ 2019-ին՝ 7,6 տոկոս, 2021-ին՝ 5,7 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս։ 2022-ին աշխատատեղերի թիվը 2018-ի համեմատ աճել է շուրջ 32 տոկոսով։ Հարկային եկամուտները 2022-ին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 66 տոկոսով։ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացվել է։ Նույնը կարելի է ասել Հայաստանի միջազգային վարկանիշի մասին տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով, հատկապես խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մեր երկիրը ներկայումս գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը հետևյալ 5 ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատական համակարգ, խոսքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն։

Այնուամենայնիվ, հայ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության նկատմամբ խարխլվել է վերջին տարիներին Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների պատճառով։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

2021 թվականի մայիսին այն ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, իսկ 2022 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց նոր լայնածավալ հարձակում Հայաստանի դեմ՝ գրավելով մեր ինքնիշխան տարածքի մի մասը։

Այս դեպքերը հազարավոր կյանքեր խլեցին, ավերեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ և բազմաթիվ մարդիկ անհետ կորան, ի լրումն նրանց, ովքեր մինչ օրս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Լեռնային Ղարաբաղում տասնյակհազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ միանալով այն հարյուրհազարավորներին, որոնք փախստական են դարձել Ադրբեջանի տասնամյակներ շարունակվող հայատյաց քաղաքականության պատճառով։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն իրավաբանորեն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի որպես կապող օղակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, հիշյալ հայտարարության կոպիտ խախտմամբ, 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի միջանցքում՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ-ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը։

Ադրբեջանը ոչ միայն զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա, և դրանք ներկայումս վաճառվում են կտրոնների միջոցով։

Մեր համոզմունքն այն է, որ դրանք մեկուսի գործողություններ չեն, այլ Ադրբեջանի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ Այս առումով, մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Միջազգային հանրությունը պետք է հստակ և դիպուկ գնահատական տա Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Սա կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլև մեր տարածաշրջանի ժողովրդավարության ապագայի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում օդում կախված հիմնական հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում։

Տիկնայք և պարոնայք,

Չնայած այս ամենին, այս իրավիճակի մեր ընկալումն առաջնորդվում է առաջին հերթին հետևյալ ժողովրդավարական նկատառումով. մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում մենք ամուր հիմքեր դրեցինք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։

Այդ հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որոնք ունեին երկու հանրապետությունները Խորհրդային Միությունից անկախանալու ժամանակ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, որը պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանազատման համար։ Այս փոխըմբռնումը վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները պետք է լուծվեն միայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։

Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ մշտապես սրելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

Չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է մնում առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։

Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն։

Մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։ Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգտոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար։

Եզրափակելով՝ ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Որոշվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայել ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, որը հետագայում վերաճել է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման, ինչն սկսեց գործել փետրվարին։

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի Հանրապետությանն այս որոշմանն աջակցելու համար, որը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցության ևս մեկ դրսևորում է։ Շնորհակալություն ուշադրության համար»:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հետ բանակցություններին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:48 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍԿարևորվել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը․ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի նախագահի հետ
21:30 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային
21:14 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյաննը Չեխիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը
16:48 04/05/2023  |  ՔաղաքականԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտություն է. Փաշինյան
15:50 04/05/2023  |  ՔաղաքականՈրքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պայմաններում գնալ խաղաղության՝ Փաշինյանն ու Չեխիայի նախագահն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին
15:11 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի եւ Չեխիայի վարչապետների համատեղ ասուլիսը. ուղիղ
11:58 04/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում
08:16 04/05/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը ստել է. մաս 178. «Ժողովուրդ»
07:33 04/05/2023  |  ՄամուլԻ տարբերություն իշխանությունների, ժողովուրդն Արցախը չի ուրանում․ «Փաստ»
22:22 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարության աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական. Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023թ. ապրիլյան առաջնությունների մրցանակակիր մարզիկներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]