Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Դոգ»-ը և «Վանոյի Արտակը» գումար են շորթել քաղաքացուց. «Դոգ»-ը քաղաքացուց պահանջել է 110.000 ԱՄՆ դոլար՝ սպառնալով. «Վանոյի Արտակը» ձերբակալվել է 04/17/2023   17:48  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

Բացի այդ, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վ. Ղուկասյանը, 2022թ. սեպտեմբերին իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այցելելուց հետո նա Վ. Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վ. Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։

Դրանից շուրջ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վ. Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։
Հիշյալ պահանջը մերժվելուց հետո Վ. Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները՝ նպատակ հետապնդելով այդ կերպ նրան պարտադրել ընդունելու նրանց կողմից պահնորդական ծառայություն մատուցելու քողի ներքո շորթման պահանջը։

2023թ. մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ.Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Վ.Ղուկասյանի և Ա. Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Ա. Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Ա. Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Վ. Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։

Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:04 08/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր Հաճնում այրել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը. Shamshyan.com
15:37 28/03/2023  |  Դատական ռեպորտաժներՄի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը
16:02 18/11/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի՝ Գայի պողոտայում գտնվող կենտրոնական գրասենյակի վրա
22:33 22/06/2022  |  Քրեական խրոնիկոնՊարզվել է՝ «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հայտնած տեղեկությունը հավաստի է. «Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է կախվել․ shamshyan.com
17:33 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դոգի» գործով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը տուժող է ճանաչվել
15:05 09/07/2016Կալանավորների մոտ սեքսի համար աղջիկներ տանելու մասին դատապարտյալի մոր հայտարարությունը՝ հետաքննության առարկա
09:41 24/10/2014  |  ՄամուլՆախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի մայրը գնացել է ոստիկանություն, իսկ ոստիկանները նրան տարել թողել են Նուբարաշենում. «Հայկական Ժամանակ»
10:35 23/10/2014  |  ՄամուլԵրևանի ոստիկանապետը՝ Դոգի հայտարարությունների մասին. «Երևի կանխազգալով՝ ինքնապաշտպանական ռեակցիա էր իր մոտ առաջացել». «Ժողովուրդ»
17:47 22/10/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր մանրամասներ՝ Դոգի ձերբակալման վերաբերյալ
10:35 22/04/2014  |  ՄամուլԴոգ մականունով նախկին ոստիկանը հետապնդվու՞մ է ոստիկանության կողմից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]