ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամանատարը վարորդ զինծառայողին ասել է՝ «քշի, տղերքը հետո կգան», իսկ հետո ասել՝ «ով ոնց կարող է, թող փախչի». «Ցորի» զորամասի գործով հարցաքննվեց վկան 03/27/2023 19:38 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Ցորի» զորամասի գործով դատական նիստը։
Միակ մեղադրյալը ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գևորգ Գևորգյանն է, որը, ըստ մեղադրանքի, սեփական կյանքը փրկելու համար անգործություն է ցուցաբերել, թողել հեռացել, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատաքննության փուլում և ըստ ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության՝ այժմ դատարանում հարցաքննվում են վկաները։
Այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արման Օհանյանը, որը պատերազմին մասնակցել է Գևորգ Գևորգյանի հրամանատարության ներքո՝ մինչև վիրավորում ստանալը։ Օհանյանը համարվում է առանցքային վկաներից մեկը, քանի որ հենց նա է վարել այն մեքենան, որով զորամասից դուրս է եկել ամբաստանյալը։ Վկան ցուցմունքում պատմեց, որ հակառակորդը հարձակման ժամանակ, ինքը համածառայակիցների հետ գտնվել է խրամատում, երբ լսել է «մեքենաների մոտ» հրամանը, ճանապարհին լսել է Գևորգյանի ձայնը, ասել էր՝ մեքենաներով մոտենալ իրենց։ Մեքենայում Գևորգյանից բացի եղել են նաև զինծառայողներ, ըստ վկայի, կանգնել են ճանապարհին, Գևորգյանը փորձել է կապ հաստատել՝ տղաների հետ, ինչը չի հաջողվել։
«Երբ կրակոցները հնչել են, տղաներից համարյա ոչ մեկին չեմ տեսել, որովհետև մի մասը «շելի» մեջ էին, մյուս մասը՝ ցրված»,- ասաց վկան՝ հավելելով, որ այդտեղից դուրս են եկել, գնացել, բայց չի հիշում որտեղ են կանգնել, հետո՝ ուր գնացել, քանի որ տեղանքին ծանոթ չէ։
Նշենք, որ դատարանում ավելի վաղ վկաները ցուցմունք էին տվել՝ հայտնելով, որ զինծառայողներ են եղել, որոնք վազել են մեքենայի հետևից, փորձել նստել, սակայն չեն հասցրել, նույնիսկ մեքենայի մեջ գտնվողները փորձել են կանգնեցնել, սակայն՝ չի հաջողվել։
Վկա Օհանյանը, պատասխանելով մեղադրանքի կողմի հարցերին, դատարանում հայտնեց, որ հնարավոր է՝ ձայնի բարձր լինելու պատճառով չեն լսել, չի բացառում, որ հնարավոր է՝ լինեին զինծառայողներ, որոնք փորձել են նստել, բայց չի հաջողվել։ Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ այդ անգամ 6-7 անձի փոխարեն մեքենա են նստել 3 հոգի և տվյալ դեպքում, ստացվում է, որ ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ Գևորգ Գևորգյանը չէր սպասել, որ բոլոր զինծառայողները նստեն մեքենան, ասել է՝ «քշի, տղերքը հետո կգան», ավելի ուշ ասել՝ «ով ոնց կարող է, թող փախչի»։ Ավելին, մեքենայի մեջ կարող էր 20-30 զինծառայող տեղավորվել։ Վկայի ցուցմունքի համաձայն՝ ավելի ուշ տեսել է, որ զինծառայողներ կան, որոնք չեն նստել մեքենան, ինքը կարծել է, թե նրանք մնացել են, իսկ Գևորգյանն ասել է՝ նրանց օգնության կհասնեն։ Վկան ոտքի վնասվածք էր ստացել պատերազմի ժամանակ, հիվանդանոցում գտնվելու ընթացքում ամբաստանյալն այցելել է իրեն՝ հետաքրքրվելով նրա որպիսությամբ, սակայն տեղեկություն չունի՝ արդյո՞ք մյուս վիրավորներին այցելել է, թե՝ ոչ։ Պատասխանելով Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանի հարցադրմանը, թե ինչ կլիներ, եթե ոչ թե նահանջեին, այլ՝ հրաման լիներ կռվելու, վկան ասաց, որ գուցե հիմա իրենք էլ չլինեին, որովհետև ուժերն անհավասար էին։ Վկայի հարցաքննությունից հետո Գոռ Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով փոխել Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Միևնույն ժամանակ, պաշտպանը հայտնեց, որ Գևորգյանի ընտանիքն Արցախում է՝ բլոկադայի մեջ և այս պայմաններում ի վիճակի չի լինելու վճարելու գրավը, հետևաբար, գրավի գումարը կվճարվի փաստաբանի և նրա մարտական ընկերների կողմից, ազատ արձակվելու դեպքում Գևորգյանը կմնա ՀՀ-ում, չի էլ կարող գնալ Արցախ։ Ըստ պաշտպանի՝ գործում առկա չէ որևէ տվյալ, որը կփաստեր, որ Գևորգյանն անգործություն է ցուցաբերել, հակասական և իրարամերժ ցուցմունքներ են վերցվել, որոնք տեղավորվել են հանցակազմի հատկանիշների հիմքերում, մինչդեռ, Գևորգյանին մեղսագրվող հոդվածի որակյալ մասը պահանջում է հետևանք և պատճառահետևանքային կապ՝ հետևանքի և արարքի միջև։ Պաշտպանը, մեջբերելով արդեն հարցաքննված վկաների ցուցմունքներից դրվագներ, բարձրացրեց հրամանատարության կողմից ոչ պատշաճ պաշտպանություն կազմակերպելու հարցը, նշեց, որ ցուցմունքներից մեկով արձանագրվել է, որ հակառակորդի մոտենալու դեպքում հրահանգ է եղել չկրակելու, քանի որ կարծել են, թե մերոնք են։
Մեղադրող և տուժող կողմն առարկությունները կներկայացնեն՝ միջնորդությանը ծանոթանալուց հետո։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է՝ ապրիլի 17-ին, ժամը՝ 12.30-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
Հեղինակ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/01/2023 08:38 Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»
- 06/01/2023 08:35 Արցախի հարցն ու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:32 Հիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
- 06/01/2023 08:28 Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:26 Փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը․«Հրապարակ»
- 06/01/2023 08:22 Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:20 Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/01/2023 17:54 Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին.փաստաբան
- 06/01/2023 17:32 Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում
- 06/01/2023 17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան
- 06/01/2023 15:44 Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/01/2023 21:46 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին
- 06/01/2023 21:26 Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ
- 06/01/2023 15:11 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից ու ժամեր անց հիվանդանոցում մահացել
- 06/01/2023 14:04 Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)