ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պապ ջան, ընկել ենք շրջափակման մեջ, սպաները թողել փախչել են, ծանր վիրավորներ ունենք, չգիտենք՝ դիմացից է թշնամին, թևերից, թե՝ թիկունքից». Նորակոչիկի վերջին խոսքերը՝ հորը (տեսանյութ) 03/02/2023 20:36 | Դատական ռեպորտաժներ

Գեներալներից կամ բարձրաստիճան սպաներից մեկը շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին ասել է՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք, այ լակոտներ, վիրավորների գլխից խփեք, թռեք։ Այս մասին դատարանում պատմեց պատերազմում զոհված զինծառայող Սասուն Պետրոսյանի հայրը՝ Սարիբեկ Պետրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվել են տուժողների իրավահաջորդները՝ զոհված զինծառայողների ծնողները, որոնք իրենց ցուցմունքներում պնդում են՝ շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին հնարավոր էր փրկել, առանց հրամանատարների մնացած զինծառայողներն իրենք են կապ հաստատել՝ հայտնելով իրենց գտնվելու վայրը, բայց պատկան մարմինները ոչինչ չեն արել՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, ինչի հետևանքով զինծատայողները գերեվարվել են, սպանվել։
Տուժողի իրավահաջորդ Սարիբեկ Պետրոսյանը, որի որդին՝ Սասուն Պետրոսյանը, ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2020թ հուլիսի 2-ին, Խուռհատ սարից նահանջելուց հետո օրեր շարունակ գտնվել է շրջափակման մեջ և սպանվել ադրբեջանցիների կողմից՝ մինչև վերջ կռվելով։ Հայրը նախ պատմեց որդու ծառայության մասին՝ մինչև պատերազմը, հայտնեց, թե ինչ կարգավիճակում էր ծառայել որդին, նիհարած էր, ուներ սրտի առիթմիա, ապա նայելով մեղադրյալ Վահանյանի կողմը՝ նշեց, թե ինչպես կարելի է զինվորին այդպես հալածել, ինքը հիմա նստած է, բայց գլուխն էլ չպետք է բարձրացներ։ 2020թ. հոկտեմբերի 11-ին, երբ հերթափոխից մտավ տուն, զանգ եկավ հեռախոսին, պարզվեց՝ սերժանտ Հարություն Ղարախանյանն էր ( վերջինս նույնպես զոհվել է), որը հեռախոսը փոխանցեց որդուն՝ Սասունին. «Ասեց՝ բա պապ ջան, ընկել ենք շրջափակման մեջ, սպաները թողել փախչել են, ծանր վիրավորներ ունենք, կածանով իջել ենք ձորը, չգիտենք՝ դիմացից է թշնամին, թևերից, թե՝ թիկունքից»,- որդու խոսքերը հիշելով պատմեց հայրը, ապա ավելացրեց, որ հետո են իմացել, որ ՄՈԲ-ը թողել հեռացել է Հադրութի հատուկ ջոկատայինների հրամանատարի հետ, երբ իմացել են, որ Հադրութը հանձնել են հակառակորդին, իսկ իրենց երեխեքը մնացել են շրջափակման մեջ։
Ինքը խոսել է սերժանտ Հարութ Ղարախանյանի հետ, ասել, որ խուճապի չմատնվեն, բացատրել, թե ինչպես պետք է վիրավորներին տանեն և շրջանաձև պաշտպանության անցնեն, մինչև՝ կհասնեն օգնության։ Որդու և համածառայակիցների՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին իմանալուց հետո անմիջապես գնացել է զինկոմիսարիատ, նկարագրել նրանց գտնվելու վայրը, կոորդինատները, փոխանցել նաեւ հեռախոսահամարները, կապնվել է գեներալի հետ, ով խոստացել էր զինծառայողներին շրջափակումից հանել, ինչի մասին էլ ծնողը տեղեկացրել է զինծառայողներին, որոնք իրենց հերթին հայտնել են, որ գումարտակի հրամանատարին էլ են զանգում, կապի միջոցներ չունեն, բոլորը վերցրել թռել են, միակ սպան եղել է կապի դասակի հրամանատարը, որը մարտի ժամանակ զոհվել է։ Նրանք նաև տեղեկացրել են, որ 120 զինծառայողից ողջ մնացել էին միայն 30-40 հոգին ։ Շրջափակման հայտնված զինծառայողներից այդ խումբն իր ուժերով է հասել Վանք գյուղ, որտեղ ոչ ոք չկար, իսկ հարակից տարածքներն արդեն թշնամու հսկողության ներքո են։ Որդու հետ վերջին անգամ Սարիբեկ Պետրոսյանը զրուցել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16.30-ին, ինչից հետո կապը կորցրել է։ Դիմել է ԱԱԾ թեժ գծին, գնդապետ Ներսիսյանը հայտնել է, որ տեղյակ են իրադրությունից, քայլեր են ձեռնարկվում։
«Սրա նման դավաճանները մեր երեխաներին մսաղացի մեջ են գցել, դա դավաճանություն է եղել, թող ոչ ոք չնեղանա ինձնից։ Զոհվածի ինչքան ծնող կա, բոլորը դառնալու են Սողոմոն Թեհլերյան, Հակոբ Մելքումով, անձամբ ես Հակոբ Մելքումովի թոռն եմ, ես լավ գիտեմ ինչ եմ ասում»,- դատարանի դահլիճում հայտարարել է զոհված զինծառայող Սասուն Պետրոսյանի հայրը՝ Սարիբեկ Պետրոսյանը եւ ավելացրել. «Ինչքան դռներ ծեծեցինք, բոլոր տվյալներն ասեցինք, ոչ ոք ոչինչ չարեց, մեզ խաբեցին, թե երեխեքի հեռախոսները ձեռքներից վերցրել են, որ ԱԹՍ-ները տեղները չիմանան, բայց փաստն այն է, որ վեց հոգին, որոնք շրջափակումից դուրս եկան, մենք գնացինք, ասեցին՝ չեն ճանաչում, բայց ԱԱԾ-ն չէր թողել, որ ասեն։ Հետո մտել ենք հիվանդանոց, նկարները հատ առ հատ ցույց տվել, ճանաչել են»։
Որդու մահվան մասին Սարիբեկն իմացել է 2020թ դեկտեմբերի 27-ին՝ գիշերը, երբ պառկած էր և սպասում էր զանգին, քանի որ հնարավոր է Ստեփանակերտ գնային՝ ինչ-որ բան իմանալու. «Կինս արթնացրեց, ասեց, որ որդիդ զոհվել է, ամբողջ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե ոնց են մեր երեխաները մարտնչել, չեն հանձնվել»։
Ծնողը պատմում է, որ զինծառայողներին տվել են երեք հատ փամփուշտակալ, երկու հատ նռնակ, առանց ջրի առանց սննդի, սպաներն էլ՝ իրենց կապը վերցրել են, թողել փախչել։
Զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին ծնողները տեղեկացրել են բոլորին, բայց ոչ ՀՀ վաչապետն է քայլ ձեռնարկել նրանց փրկելու, ոչ էլ՝ Արայիկ Հարույթյունյանը, իսկ Մուրադովը երեք տարբերակ էր նշել զինվորների փրկության համար՝ կամ երեխեքը պետք է ինքնուրույն դուրս գան, կամ տեղն ասեն՝ ինքը գնա հանի, կամ էլ՝ վերադասի միջոցով փրկեն իրենց։
Դատարանում հաջորդիվ ցուցմունք տվեց Գեղամ Ղազարյանը, որը պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ Սամվելին և Նարեկին։ Ավագ որդու՝ Սամվելի մարմինը, որը պատերազմի ժամանակ արդեն 1.5 տարվա ծառայող էր, հայրը գտել է միայն նրա մահվանից 10 ամիս անց՝ Աբովյանի դիահերձարանում, կրտսեր որդին՝ Նարեկը, որը նորակոչիկ էր, չէր հասցրել անգամ մասնակցել զինվորական երդմնակալությանը, շրջափակման ժամանակ արդեն վիրավոր էր, մահացել է Վանք գյուղի տներից մեկում և ամփոփված էր Վանք գյուղում։ Հոր ցուցմունքի համաձայն՝ մինչև պատերազմի սկիզբը՝ եղբայրներն իրար ընդամենը չորս օր են տեսել՝ Ջաբրայիլում։ Պատերազմը սկսվելուն պես ավագ եղբայրը՝ Սամվելը, մոտեցել է Գարիկ Վարդերեսյանին և ասել, որ եղբայրը նորակոչիկ է, իր հետ է գնում ու եթե զոհվում են՝ միասին են զոհվում, եթե ոչ, ապա այնպես պետք է լինի, որ գոնե իրենցից մեկը գնա հասնի իրենց հորն ու մորը։
«Գարիկ Վարդերեսյանը և Իշխան Վահանյանը խաբել են, ասել, որ նորակոչիկներին տանում են ապահով տեղ։ Իմ տղեն էդ օրն ասեց՝ պապ, եթե իմ ախպերը տուն չեկավ, երկուսին էլ գնդակահարելու եմ, ես որ իմանայի, ասելու էի՝ հենց էդ պահին էլ խփի»,- ասաց Գեղամ Ղազարյանը։
Նա պատմեց, որ ժամկետային զինծառայողները, որոնք արդեն որոշ ժամանակ ծառայություն էին անցել, ասել են՝ ավելի լավ է իրենք գնան դիրքեր, քան՝ նորակոչիկները, որովհետև իրենք զենք-զինամթերքի չեն տիրապետում. «Նույն օրը երեխեքին նստեցրել են ավտոմեքենաներն ու արդեն գիտեք ինչ է եղել»։
Ղազարյանը պնդեց՝ հրամանատարությունը թողել է զինծառայողներին. «Հայրենիքը պաշտպանեցին մեր երեխեքը, իսկ իրենք՝ փախան, դրա համար իրենց հիմա մեդալ են տալիս, ռոճիկ են տալիս, բայց ում են տալիս, այն մարդկանց, որ հայրենիք են դավաճանել»։ Ղազարյանը, դիմելով դատարանին, նշեց՝ կամ մեղադրյալին պետք է ցմահ դատապարտեն, կամ՝ ազատ արձակեն, ինքն իր վրեժը
կլուծի։
Տուժողի իրավահաջորդ Գագիկ Ստեփանյանն իր ցուցմունքում պատմեց, որ որդուն վիրահատությունից անմիջապես հետո են տեղափոխել՝ մասնակցելու մարտական գործողությունների, իր համար հասկանալի չէ, թե ինչպես են հոսպիտալում դուրսգրել նրան։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/02/2023 11:32 Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում
- 12/02/2023 11:22 Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/02/2023 16:12 Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել ձորը
- 12/02/2023 14:54 Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
- 12/02/2023 12:24 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը
- 12/02/2023 10:17 Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը