Թեմաներ
Ուրբաթ 06 / 02 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2023   23:52 Բայդենը ընկել Է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ 06/01/2023   23:38 Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ 06/01/2023   23:25 Լուսանկարչուհին դատի է տվել Քանյե Ուեսթին՝ իր վրա հարձակվելու համար 06/01/2023   23:04 Դատախազության աշխատակիցների երեխաներն այցելել են ծնողների աշխատավայր 06/01/2023   22:48 Բայդենը Չինաստանի հետ կոշտ մրցակցության պատրաստակամություն է հայտնել 06/01/2023   22:32 Եկեք չգերագնահատենք Տիգրանաշենի հարցը. եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի. Փաշինյան (տեսանյութ) 06/01/2023   22:25 Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան 06/01/2023   22:15 Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը 06/01/2023   22:09 Ինչ էլ ստորագրի՝ արդեն էական չէ՝ բոլորս մեզ զբաղեցրեցինք Դիլիջանի քրեականի պետով․ Մելիքյան 06/01/2023   22:02 Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան 06/01/2023   21:57 Արցախի ԱԱԾ. Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել 06/01/2023   21:54 Կողմերն ընդգծել են, որ դեմ չեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծումն իրականացվի՝ հիմք ընդունելով 1975թ. քարտեզները. Փաշինյան (տեսանյութ) 06/01/2023   21:50 Սյունիքը հիմնական ճաշատեսակն է, դեսերտը կլինենք մենք. Խաչիկյան (Տեսանյութ) 06/01/2023   21:46 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին 06/01/2023   21:42 Ալմա- Աթայի հռչակագրի վերապահումներով վավերացուման օրենսդրական ակտը հրապարակված է, ի՞նչ է նշանակում ԱԳՆ-ի կողմից վերապահումների փաստը ժխտելը. Թևան Պողոսյան 06/01/2023   21:41 Փաշինյանը Մոլդովայում հանդիպում է հայ համայնքի հետ․ ուղիղ 06/01/2023   21:26 Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ 06/01/2023   21:18 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել. Փաշինյան 06/01/2023   21:00 Մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք. Նիկոլ Փաշինյան 06/01/2023   20:46 Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ում․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 06/01/2023   20:31 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է 06/01/2023   20:29 Կառավարությունը մանրամասնել է, թե ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպման ժամանակ 06/01/2023   20:17 «Փոքրիկ վարորդ» մրցույցի լավագույն հերոսները էլեկտրական մեքենաներ են նվեր ստացել Գագիկ Ծառուկյանից (տեսանյութ) 06/01/2023   20:06 Փաշինյանի ու Ալիեւի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Բրյուսելում 06/01/2023   19:56 Քիշնեւում ավարտվել է հնգակողմ հանդիպումը 06/01/2023   19:45 Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ՝ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին 06/01/2023   19:39 Վաղուց անցել են «հայրենիքը հեռվից սիրելու» ժամանակները․ Արա Պողոսյան 06/01/2023   19:24 Կառավարությունը հրապարակել է հնգակողմ հանդիպման առաջին կադրերը (տեսանյութ) 06/01/2023   19:22 Սահմանվել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը 06/01/2023   19:10 Անհանգիստ ենք, սպասելով հերթական դավաճանական անակնկալի, այն կլինի հերթական պայմանավորված պատերազմ՝ նոր զոհերով․ Իշխանյան 06/01/2023   18:54 Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը 06/01/2023   18:52 «Խեղճ» Էրդողանը. ըստ հայտարարագրի՝ ոչ միայն հարուստ չէ, այլ անգամ եղբորն է պարտք 06/01/2023   18:47 16-ամյա տղային ծեծի ենթարկած ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են 06/01/2023   18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է 06/01/2023   18:28 Վերանայվել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները 06/01/2023   18:20 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը 06/01/2023   18:17 Քիշնեւում սկսվել է հնգակողմ հանդիպումը 06/01/2023   18:02 «Խաղաղության պայմանագրի» իրագործման անվտանգության երաշխավոր երկիրի դերն ստանձնելու պատրաստակամություն հայտնել են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն և թե՛ ՌԴ-ն. Ալեն Սիմոնյան 06/01/2023   17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար) 06/01/2023   17:54 Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին.փաստաբան 06/01/2023   17:45 ՍԱՏՄ-ն ունի թեժ գծի եռանիշ հեռախոսահամար 06/01/2023   17:32 Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում 06/01/2023   17:28 16-ամյա տղային ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետը քրեական պատասխանատվության չի ենթարկվի 06/01/2023   17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան 06/01/2023   17:15 Ամենաշատն ուզում եմ, որ այս տարի սեպտեմբերի 27-ին նորից Շուշիում լինենք․ 9 տարեկան Նարեն երազում է Ղազանչեցոցում մկրտվելու մասին 06/01/2023   17:04 Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից 06/01/2023   16:58 «Հայ Դատ»-ի նվիրյալների մուտքը դեպի Հայաստան փակող Սինանյանը ԱՄՆ «Հայ դատ»-ի գրասենյակում պաղատում էր օգնել իրեն՝ դառնալու Գլենդելի քաղաքապետ. Հարութ Սասունյան 06/01/2023   16:47 ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր 06/01/2023   16:36 Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 14 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ 06/01/2023   16:32 «Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ հատվածներ
05/31/2023   22:29 ԱԳՆ-ն ծուղակում է հայտնվել. պնդում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրն առանց վերապահումների է ստորագրվել՝ անտեսելով ԳԽ որոշումը 05/31/2023   14:10 Ինքս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել. ինչո՞ւ են աշխատանքից պարտադրել ազատվել ԱԱԾ նախկին տնօրենի կնոջը 05/31/2023   23:27 ԱԱԾ-ն գրոհել է Արաբկիրի քննչական բաժին. ի՞նչ է կատարվում․ Armlur 05/31/2023   10:50 Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն. Միքայել Համբարձումյան 06/01/2023   15:11 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից ու ժամեր անց հիվանդանոցում մահացել 06/01/2023   12:42 Քյարամյանի գլխավորած կառույցի աշխատողները զբաղվում են թմրաբիզնեսով. ԱԱԾ-ն Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալել՝ թմրանյութերի իրացման գործով (տեսանյութ) 05/31/2023   19:59 Մենք գործ ունենք կա՛մ միտումնավոր պետական դավաճանության, կա՛մ կատարյալ տգիտության հետ, որը վերջնարդյունքում հանգեցնում է դավաճանության․ Տաթևիկ Հայրապետյան 06/01/2023   17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար) 05/31/2023   12:01 Ու՞մ է ապուշի տեղ դնում Հարություն Մարությանը. Հայկ Դեմոյան 06/01/2023   18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է 06/01/2023   20:31 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է 06/01/2023   17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան 05/31/2023   14:05 Ես միայն արդարություն եմ ուզում, իմ տղան ոչնչում մեղավոր չէ. կացարանի հրդեհի գործով կալանավորված մայորի մայր 06/01/2023   13:05 Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ 05/31/2023   18:05 Բերք չմնաց. Գորիսում ուժգին կարկուտ է տեղացել, փողոցներում հեղեղներ են (տեսանյութ) 06/01/2023   14:04 Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com 06/01/2023   08:38 Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ» 06/01/2023   17:28 16-ամյա տղային ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետը քրեական պատասխանատվության չի ենթարկվի 06/01/2023   08:07 Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ․«Հրապարակ» 06/01/2023   10:53 Սիրելի փոքրիկ, եթե ունենայիր 7 եղբայր, կհամաձայնվեի՞ր, որ մի փոքր եղբորդ կատաղած շները գզեն հենց քո աչքի առաջ, դե որովհետև 6 եղբայր էլ ունես. Ռուբեն Մխիթարյան

Հակառակորդը հարձակվել է սահմանի ողջ երկայնքով, որևէ հրամանատար զորքը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չի բերել, բայց մեղադրվում է միայն Սևակ Աբրահամյանը. Պաշտպան (տեսանյութ) 03/20/2023   21:53  |  ԼՐԱՀՈՍ

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանին մեղադրում են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի նախօրեին խնջույք կազմակերպելու և առաջնագծում հակառակորդի կուտակումների մասին տեղեկանալուց հետո անձնակազմին մարտական պատրաստության չբերելու, պատշաճ պաշտպանություն չիրականացնելու մեջ, մինչդեռ, պաշտպանության կողմը համոզված է՝ կուտակումների մասին պատշաճ զեկուցել են, հակառակորդի հնարավոր հարձակման մասին բարձրաստիճան սպայական կազմը տեղեկացված եղել է, սակայն մարտական պատրաստվածության չի բերվել զորքը, իսկ այսօր մեղադրյալի աթոռին միայն Աբրահամյանն է։ Ասել է թե՝ իրավապահները «խոշոր ձկների» հետևից չեն գնում։ Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի փակագծեր բացեց՝ նշելով, որ քրեական գործի փաստերով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել, համաձայն որի՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու համար, սակայն սադրիչ գործողությունը հակառակորդի լայնածավալ հարձակումը չէ, դա կարող է դրսևորվել դիրքերի ռմբակոծմամբ, տեխնիկայի դուրսբերմամբ, վատագույն դեպքում՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցմամբ։

«Նույն ԳՇ պետն իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, ինչն ուղղված է եղել ՊԲ հրամանատարին, որն էլ արձակել է մեկ այլ կարգադրություն՝ ուղղված է եղել ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարին, որն էլ իր հերթին է կարգադրություն արձակել՝ ուղղված 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարին՝ Սևակ Աբրահամյանին»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ թեև ԳՇ պետը մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելու որոշում կայացրել, բայց ՊԲ և դիվիզիայի հրամանատարը մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելու մասին ոչինչ չեն նշել, նշվել է հստակ գործողություններ՝ առաջնագիծն ուժեղացնել, հակատանկային միջոցներ ձեռնարկել և այլն, այդ գործողություններն արդեն կատարված եղել են։ Ըստ իրավապահների՝ մարտական աշխատանքային ռեժիմի դեպքում Սևակ Աբրահամյանը չէր կարող խնջույք կազմակերպել, միչդեռ, պաշտպանի պնդմամբ՝ Աբրահամյանի համար մարտական աշխատանքային ռեժիմ սահմանված չի եղել, քանի որ ԳՇ պետի կարգադրությունն ինքը չի ստացել, իսկ եթե ստանար էլ, իր համար կատարման ենթակա էր դիվիզիայի հրամանատարի հրահանգը, դա սահմանված է ներքին ծառայության կանոնադրությամբ։ Պաշտպանի խոսքով՝ այդ օրը եղել է առօրյա ծառայություն՝ ընդամենը բարձրացված զգոնության պայմաններում, հրամանատարական կետերը եղել են ծավալված, գտնվել է վարչության անձնակազմը, որը պետք է ծառայեր հրամանատարական կետում, գործառույթները բաշխվում են՝ ըստ ժամերի, եթե որևէ մեկը տեղում չէ, նրան փոխարինում են, հրամանատարական կետը միշտ գործել է։

«Խնջույքի վայրը թիկունքի կառավարման կետում է։ Երկու գումարտակի հրամանատար եկել են 30 րոպեով գտնվել են խնջույքին, ապա՝ վերադարձել ծառայության կատարման։ Այդ ընթացքում զեկուցվել է, որ փոս ճանապարհով նկատվել է փոշի, ենթադրվում է՝ ավտոշարասյուն, չի դիտարկվում ինչ տեսակի մեքենաներ են, քանիսն է, ինչ որ բան տեղափոխում են, թե ոչ, ուր են գնում, մյուս հրամանատարը զեկուցում է, որ հակառակորդի թիկունքում տեսել է երեք բեռնատար և մեկ մարդատար մեքենա՝ կանգնած, որոշակի անձնակազմ՝ մեքենաների մոտ»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ մասին տեղում զեկուցվել է նաև դիվիզիայի հրամանատարին և պնդումները, թե իբրև խնջույքի ժամանակ աննախադեպ կուտակումների և շարժի մասին՝ սուտ է։

Բացի այդ, պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մարտական աշխատանքային ռեժիմ կարող էր սահմանվել այն դեպքում, երբ զորքըի մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացվել էր, մինչ այդ պետք է հայտարարվեր զորակոչ և զորամասերը պետք է խաղաղ ժամանակվա հաստիքներից անցնեին պատերազմական հաստիքների ռեժիմին, ինչը չի իրականացվել, հետևաբար, մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելը որևէ նպատակ չէր հետապնդում և որևէ արդյունք տալ չէր կարող։ Հակառակորդը հարձակումը կատարել է սահմանի ողջ երկայնքով, որևէ պաշտպանական շրջանի հրամանատար զորքը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չի բերել, բայց մեղադրվում է միայն Սևակ Աբրահամյանը։

«Ասում են՝ եթե զորքը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերեիր, հանգստացող երկու գումարտակներն էլ կբերեիր, դիրքը՝ կպահեիր, մինչդեռ, 6-րդ պաշտպանական շրջանը, թեև կանոնադրությամբ պետք է 15 կմ ճակատ ունենար, ունեցել է 28 կմ, որում եղել է ավելի քան 70 դիրք, որից կեսը չի պահվել։ Դիրքերն այնպես են դասավորված եղել, որ պահվող դիրքից հնարավոր լիներ պահել նաև մյուսները։ Խաղաղ և պատերազմական ժամանակներում հաստիքային տարբերությունը կազմում է մոտ 75 տոկոս։ Ընդհանուր շարքում գտնվող անձնակազմը կազմել է 61 տոկոս»,- նշեց Թամրազյանը՝ արձանագրելով, որ փաստական տվյակներ կան, որ մարտական պատրաստվածության բարձր աստիճան չի հայտարարվել, զորքը չի համալրվել, իսկ պատերազմի սկսվելուց հետո, երբ պետք է համալրվել պատերազմական հաստիքներով, մոբիլիզացիայի այն քանակը, որը պետք է գար, եկել է 40 տոկոսը, որից 90 տոկոսը չէր համապատասխանում հաստիքներին.«Խնդիր է եղել նռնականետի, բայց եկողը կարողացել է միայն ինքնաձիգ օգտագործել և այլն»։

Քրեական գործով կան դիվիզիայի հրամանատարի հրամանատարի, ՊԲ հրամանատարի, ԳՇ պետի և այլ բարձրաստիճան սպաների ցուցմունքներ, որոնք նշել են, որ հակառակորդի կողմից առաջին ժամերին հաջողություններ գրանցելու պատճառը եղել է այն, որ հակառակորդի հետ զորքի հարաբերակցությունը կազմել է 1/10-ի, այսինքն՝ 10 անգամ գերազանցել են պաշտպանվող ուժերից, մինչդեռ, ավելի վաղ, հետախուզության տվյալներով հակառակորդի հետ զորքի հարաբերակցությունը եղել է 1/3-ի, այսինքն, պաշտպանություն կարող էինք իրականացնել։ Երկրորդ պատճառը, որը մեջբերելով պաշտոնյաների ցուցմունքներից հայտնեց փաստաբանը, եղել է հակառակորդի կողմից կիրառվող գերճշգրիտ հեռահար զինատեսակները, ավիացիայի անարգել կիրառումը, որից պաշտպանվելու համար 6-րդ պաշտպանական շրջանը չի ունեցել, Արցախի ամբողջ տարածքում գրեթե բոլոր ՀՕՊ միջոցները խոցվել են պատերազմի հենց սկզբից։

«Եթե մենք երկու գումարտակի զինվորներին տանեինք մարտական դիրքերով բաշխեինք, ամեն դիրքում հինգ զինվոր էինք ունենալու՝ ինքնաձիգով զինված, այդ հինգ զինվորները ոնց էին կասեցնելու, եթե ամեն դիրքի ուղղությամբ 10-12 զրահատեխնիկա, 70 անձնակազմ է գրոհել։ Այս ամենը մոռանալ, ասել՝ զորակոչ չենք հայտարարել՝ ոչինչ, զորակոչը եկել է՝ պաշտոններին չի համապատասխանել՝ ոչինչ, 40 տոկոսն է եկել՝ ոչինչ, նախապես հրամանատարները մարտական պատրաստվածության բարձր աստիճանի չեն բերել՝ ոչինչ, բայց որ երկու գումարտակի զինծառայողները չեն բաշխվել մարտական դիրքերում՝ Թալիշն ու Մատաղիսը կորցրել ենք։ Երկաթե տրամաբանություն է պետք դրա համար։ Անձնակազմն ընդամենը գնալու էր և մսաղացի մեջ մտներ, իրենց այնտեղ տանելով ոչինչ չէր փոխվի»,-նշեց նա։

Բացի այդ, պարզվում է, պատերազմից առաջ հակառակորդն արդեն ականազերծման աշխատանքներ են իրականացրել, ինժերենարական աշխատանքներ են իրականացրել, կուտակումներ են եղել տեխնիկայի, ինչը արձանագրվել է սահմանի երկայնքով տեղադրված տեսախցիկներով և այդ մասին սպայական բարձրաստիճան կազմը տեղեկացված է եղել, իսկ պատերազմից օրեր առաջ՝ արդեն տեղեկացված էին հակառակորդի հարձակման մասին, տեղեկացված է եղել նաև դիվիզիայի հրամանատարը, սակայն մարտական բարձր պատրաստության աստիճանի չի բերվել։ Սևակ Աբրահամյանի պաշտպանը տարակուսած է՝ գործում առկա նման փաստական տվյալների պայմաններում ինչու է հետապնդում իրականացվում միայն Սևակ Աբրահամյանի նկատմամբ։ Թամրազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պաշտոնատար անձանց անփութության դեպքով, որը քննության առարկա կդարձվի հարուցված վարույթի շրջանակներում, ինչի հետ, սակայն, Թամրազյանը համաձայն չէ և վիճարկել է՝ պահանջելով առանձին քրեական գործ հարուցել։

«Մենք ուրախ ենք, որ պետությունը ցանկանում է պարզել, թե ում անփութության պատճառով զորքը չի բերվել պատրաստության, սակայն դրա մեղավորը ստորին օղակը չէ, վերին օղակն է»,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, որ ի սկզբանե Սևակ Աբրահամյանին նշանակել են մեղադրյալ և դատում են։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա էր կալանավորվել: Ըստ մեղադրանքի՝ հրամանատար Սևակ Աբրահամյանը պատերազմի մեկնարկի նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեև տեղեկատվություն է ստացել, որ առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:

Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:40 09/03/2023  |  ՔաղաքականԳալիք պատերազմը սարերի հետևում չէ, պետք է պատրաստ լինել. Մարգարյան
20:32 08/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿգիտակցի հասարակությունը, թե որքան մեղավոր է տղերքի առաջ, թե՞ ոչ․ Գեղամ Նազարյան
20:36 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներ«Պապ ջան, ընկել ենք շրջափակման մեջ, սպաները թողել փախչել են, ծանր վիրավորներ ունենք, չգիտենք՝ դիմացից է թշնամին, թևերից, թե՝ թիկունքից». Նորակոչիկի վերջին խոսքերը՝ հորը (տեսանյութ)
17:49 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ
14:04 25/02/2023  |  ԼՐԱՀՈՍԲոլոր պատերազմներում էլ 18-23 տարեկանների ավյունի շնորհիվ ենք ունեցել հաղթանակներ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15:51 19/02/2023  |  ԼՐԱՀՈՍԾնվել է սեպտեմբերյան պատերազմում զոհված Գևորգ Ստամբոլցյանի որդին
21:37 17/02/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավապաշտպանը սպառնացել է վկային՝ «ընդունիր, որ ընտրակաշառք է, թե չէ կդատվես, երեխեքդ՝ որբ կմնան»
20:35 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻնչու՞ գեներալախառը նստած չեն Իշխան Վահանյանի կողքը, այստեղ պետք է տեղ չլիներ, ինչու պետք է Վահանյանը մենակ դատվի. Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ
20:24 18/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունից չեն եկել. Կութում կարտոֆիլի ցանքատարածությունների կրած վնասները դեռ չեն հաշվարկվել
20:00 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարություն չի եղել, զենքը՝ նորմալ չի կրակել. Պատերազմի մասնակից վկա (տեսանյութ)

Արխիվ

[]