Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Իրավապաշտպանը սպառնացել է վկային՝ «ընդունիր, որ ընտրակաշառք է, թե չէ կդատվես, երեխեքդ՝ որբ կմնան» 02/17/2023   21:37  |  ԼՐԱՀՈՍ

Ոստիկանի և քննիչի նկատմամբ իբրև սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող Ալինա Օհանջանյանը մեղադրանքը չի ընդունում, հանցագործության դեպք էլ չկա, որ մեղադրանք ընդունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալինա Օհանջանյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով վկա Ալինա Օհանջանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ քննիչի դեմ սուտ մատնություն անելու համար։ Խնդիրն այն է, որ Առուշ Առուշանյանի գործով դատաքննության ընթացքում վկան հերքել էր իրեն ընտրակաշառք տալու հանգամանքը, որպիսի ցուցմունք տվել էր նախաքննության ընթացքում՝ նշելով, որ Առուշանյանն իրեն ընտրակաշառք չի տվել՝ չհաստատելով նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը։

Վկայի այս հայտարարության հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, ապա՝ կարճվել՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով, փոխարենը՝ քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով։ Նկատենք, որ դատարանը հիմնավորված չի համարել ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքն ու արդարացրել նրան, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Պաշտպան Գեորգի Մելիքյանը Օհանջանյանի նկատմամբ հետապնդումը բացահայտ պատվիրված գնահատեց՝ միևնույն ժամանակ նշելով, որ սույն մեղադրանքով թերեւս իրավապահ մարմինները նպատակ ունեն ազդել նաեւ Առուշ Առուշանյանի գործով հետագա դատական գործընթացների, վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի վրա։

Ալինա Օհանջանյանի մեղադրանքը երկու դրվագով է, որից մեկը վերաբերում է Գորիսի հետաքննիչի կողմից որոշակի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ բացատրություն և հաղորդում տալուն հարկադրելուն, իբրև Օհանջանյանը սուտ ցուցմունք է տվել դատարանում՝ հայտնելով, որ ոստիկանության Գորիսի բաժնում իր նկատմամբ հոգեբանական ճնշում է եղել, հարկադրել են բացատրություն և հաղորդում տալ, իսկ երկրորդ մեղադրանքը վերաբերում է ՀՔԾ, այժմ՝ ՀԿԿ ՀԿԳ ավագ քննիչ Արման Մանուչարյանի կողմից կեղծվել է իր ցուցմունքը։

«Ամբողջ զավեշտն այն է, որ մենք բազմիցս փորձեցինք մեր հարգարժան դատախազության և քննչական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց հասանելի դարձնել, որ դատաքննական ցուցմունքների տառացի շարադասության մեջ հարկադրանք բառն ընդհանրապես չկա, այսինքն, հարկադրելու գործողություն, որ ինքը ցուցմունք տա, որ իրեն հարկադրել են ոստիկանները՝ չկա որևէ ձևակերպում, այնինչ, «մերոնք անկոտրուն» են շարունակում են ապօրինի մեղադրանքի ստեղծագործական գործընթացը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դիմել է նաև գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ Սյունիքի դատախազությունը, քննչական մարմիններն իրավաբանական աճպարարությամբ են զբաղվում. «Մասնավորապես, երբ ԱԱԾ-ն գործ է հարուցում ՀՀ ՔՕ (2003թ) 341-րդ հոդվածով, հետո կարճում, գոնե հոդվածը կարդացեք, որտեղ նշված է՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք տալուն հարկադրելու գործողության մեջ կարող է մեղադրել, որ հետո էլ՝ սուտ մատնություն կատարվեր պայմանական։ Մեր դեպքում հաղորդում և բացատրությունն է վերաբերում, որտեղ անձը ո՛չ վկայի, ո՛չ էլ՝ այլ կարգավիճակ չունի, հետևաբար, ինչպե՞ս կարող է այդ հոդվածի հետ կապված սուտ մատնություն կատարել»։ Ինչ վերաբերում է քննիչի կողմից ցուցմունք կեղծելու դրվագին, փաստաբանը նշեց, որ ամբողջ դատաքննական ցուցմունքի մեջ Ալինա Օհանջանյանը որևէ տեղ որևէ ձևակերպմամբ չի նշել, որ քննիչը իր ցուցմունքը կեղծել է. «Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է պարզապես պնդել, որ պայմանական, Ալինա Օհանջանյանը սուտ կամ կեղծ տեղեկություն է կատարել՝ իբրև քննիչը կեղծիք է կատարել» Նույն այդ քննիչի հետ առերես հարցաքննության ժամանակ պաշտպանը հարց է ուղղել քննիչին՝ նշելով, որ ինքը սովորական քաղաքացի չէ, որ ինչ-որ կարծիք կամ դիրքորոշում հայտնտնի՝ ասելով, որ դատախազը կամ քննիչը պարզեն, ինքը մասնագիտությամբ քննիչ է, թող Օհանջանյանի դատաքննական ցուցմունքից գոնե մեկ ձևակերպում ցույց տալ, որով գոնե իմաստից կարելի է ենթադրել, որ իրեն մեղադրել են ապացույց կեղծելու մեջ։

«Ասաց՝ դատախազն է մեղադրանք առաջադրողը, ինձ էլ՝ քննիչն է տուժող ճանաչել, իրենք են որոշում կայացրել, ես ձեռնպահ եմ մնում։ Ամոթ էլ է, ասացի՝ ամոթ է, դրանից հետո պետք է գնաս քեզ քննիչ կոչես, դու անգամ նորմալ տուժող չես կարողանում դառնալ։ Այս մեղադրանքի ստեղծագործական խումբը իրավաբանությունից հեռու է»,- ասաց Գեորգի Մելիքյանը։

Այդուհանդերձ, Օհանջանյանի նկատմամբ իրականում ճնշումներ, ապօրինի գործողություններ եղել են Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ընթացքում, ինչի մասին Օհանջանյանը բարձրաձայնել էր դատաքննության ընթացքում, սակայն ճնշումները եղել են որպես իրավապաշտպան ներկայացող Ներսես Խաչատրյանի և Մարգարիտա Հովսեփյանի կողմից։ Ընդ որում, պարզվում է, որ նշված իրավապաշտպանների կողմից ճնշումներ եղել են ոչ միայն Օհանջանյանի, այլև՝ Առուշանյանի դեմ նախաքննության ընթացքում ցուցմունք տված 7 վկաների նկատմամբ, ինչն էլ արձանագրվել է այդ դրվագով արդարացման դատական ակտում։

«Դատարանը ոչ միայն Ալինա Օհանջանյանի խոսքերով է նման եզրահանգման եկել, այլ՝ յոթ ընդհանուր վկաներ, որոնք Առուշանյանի դեմ ցուցմունք էին տվել, այդ վկաների ընդհանուր ցուցմունքների և հաղորդումների ուսումնասիրությամբ դատարանը հատուկ եզրահանգման է եկել, որ վերջիններիս կողմից՝ Առուշ Առուշանյանի կողմից կաշառք տալու վերաբերյալ հայտնած տեղեկությունները ոչ թե նրանց խոսքի արտահայտությունն է, այլ՝ նախապես Ներսես Խաչատրյանի և Մարգարիտա Հովսեփյանի կողմից իրենց այցելելու, տեղի ունեցած խոսակցությունների արդյունք»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը՝ Օհանջանյանը, հստակ նշել էր, որ ընտրակաշառքի վերաբերյալ խոսքերը Մարգարիտա Հովսեփյանն է անձամբ նախապես ասել. «Ասել է, որ քեզ բանկային փոխանցումով ուղարկված գումարն ընտրակաշառք է, եթե չասես, դու կդատվես, երեխեքդ՝ որբ կմնան։ Դատարանի նույնիսկ նման եզրահանգման պայմաններում մեր դատախազությունն անկոտրուն է՝ իրավական անգրագիտության տեսանկյունից»։

Դիտարկմանը, որ այն հանգամանքը, որ փաստացի նախաքննության ընթացքում վկաները իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ՝ նրանց աշխատասենյակներում, փակ սենյակում կարող են ճնշումների ենթարկվելով ցուցմունք տալ, հետագայում, արդեն դատաքննության փուլում դատարանում ճշմարտությունը հայտնել, արդյունքում՝ ենթարկվել քրեական պատասխանատվության սուտ մատնության հատկանիշներով, ինքնին վկաների դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ նոր ճնշումների գործիք չէ՝ Գեորգի Մելիքյանն ընդգծեց՝ դա ճնշման գործիք է։ Փաստաբանը հայտնեց, որ ի սկզբանե, երբ իրենց հրավիրել էին ԱԱԾ՝ իբրև դատաքննական ցուցմունքի հետ կապված հաղորդում տալու նպատակով, ինչից Ալինա Օհանջանյանը հրաժարվել է, քանի որ գիտակցում էին, որ դա ձևական նկատառումներ ունի, քննիչն էլ՝ ինքն իրենով գործ էր քննել, արդյունքում՝ որոշում էր կայացրել կարճելու հանցադեպի հիմքով։ Փաստաբանի խոսքով՝ ի սկզբանե ձևական բնույթ էր կրում գործի հարուցումը, օբյեկտիվ գործ քննել չէին ցանկանում, նպատակ ունեին վերջնական որոշում կայացնելու՝ ասելու համար, որ իբրև Ալինա Օհանջանյանի կողմից դատարանում տված ցուցմունքները սուտ են եղել՝ Առուշանյանի դատավճռի վրա ազդեցություն թողնելու համար։ Փաստաբանը սուտ մատնության վերաբերյալ վարույթի շրջանակներում բարձրացրել է այն խնդիրը, որ իրականում Ալինա Օհանջանյանի նկատմամբ ճնշումներն իրավապահների կողմից դրսևորովել է նրանով, որ հաղորդում և բացատրություն վերցնելու արձանագրություններում հետաքննության մարմինը չի պարզաբանել Օհանջանյանի իրավունքները՝ փաստաբանի ծառայությունից օգտվելու, լռելու, ավելին, այնտեղ գտնվում է նաև Ներսես Խաչատրյան իրավապաշտպան կոչվող անձնավորությունը, որն ապօրինի ձևով ձայնագրել է այդ ընթացքը, պարզվում է՝ հետաքննիչն ապահովել է նրա և ոստիկանապետի ներկայությունը հաղորդում տալու արձանագրության գործընթացում, չի տեսել, որ գաղտնի ձայնագրել է այդ ընթացքը։

«Ընդ որում, ձայնագրում են այն հատվածը, երբ Ալինա Օհանջանյանն արդեն գրել ու վերջացրել է, նրան առաջարկում են՝ կարդալ գրածը, որ ձայնագրեն ու ինչ-որ մարդկանց ցույց տալու համար, որ Առուշանյանի դեմ նման հաղորդում են ստացել, իսկ երբ Ալինա Օհանջանյանն ասում է, որ ախր ինքը դա գրել է նրանց՝ Ներսես Խաչատրյանի և Մարգարիտա Հովսեփյանի թելադրանքով, այդքանը ձայնագրված չէ»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ միջնորդել էր քննիչին՝ վերցնելու Ներսես Խաչատրյանի հեռախոսը, ստանալու ամբողջական ձայնագրությունը, արդյոք չկա ձայնագրության այն հատվածը, թե ինչպես են Օհանջանյանին համոզում, ապօրինի ազդեցություն գործադրում, որ վերջինս «ընտրակաշառք» ձևակերպումն օգտագործի և ստացված օգնությունը ներկայացնի որպես ընտրակաշառքի դեպք, սակայն քննիչը մերժել է այդ միջնորդությունը։

Քրեական վարույթի շրջանակներում քննիչը որոշել էր առերես հարցաքննություն իրականացնել Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի մասնակցությամբ, ընդ որում, Ներսես Խաչատրյանին առերեսման հրավիրելու համար միջամտել է մարզային քննչական վարչության պետի միջնորդությամբ, սակայն, նրանք չեն ներկայացել առերեսումներին՝ «արհամարհելով», անգամ առերեսման համար Երևանից Կապան տեղափոխված փաստաբանի զանգը։

«Այսօր այս ազդեցության ոլորտը՝ վկաների և տուժողների նկատմամբ, հատկապես, երբ քաղաքական պատվերների գործերին է վերաբերում, անցել է մեկ այլ փուլի։ Ծնվում են կեղծ իրավապաշտպաններ, իրենց ներգրավվում են որոշակի գործողությունների, ընդ որում, թե բացատրությունների, թե հաղորդման ընդունմանը, սակայն այդ կեղծ իրավապաշտպանը ներկա գտնվելով հանդերձ չի «մասնակցում», այսինքն՝ մասնակցությունը չի արձանագրվում քննիչի կողմից, նա ներկա է, մասնակցում է, ազդում է, բայց չի արձանագրվում նրա ներկայությունը»,- ասել է փաստաբանն ու ընդգծել. «այսօր վկաների նկատմամբ ազդեցության նոր ոլորտ ենք մտնում՝ ավելի զարգացած։ Սա է իրողությունը»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:22 29/08/2022  |  ԼՐԱՀՈՍՑանկացած օրենք ընդունելուց պետք է ելնել բանակին օգուտ տալու տրամաբանությունից․ Իրավաբան
22:23 10/09/2021  |  ՄեկնաբանությունԻնչ անել հոկտեմբերի 1-ից, եթե գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով տեստ կամ չեք պատվաստվել. իրավաբան
23:15 26/04/2021  |  ՔաղաքականՓաշինյանը գծերը ստուգեց Սյունիքով. հաջորդ փուլը Մեղրիի հանձնումն է. Ենոք Ազարյան
19:07 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԲԴԽ նախագահի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ
23:40 17/03/2021  |  ՄեկնաբանությունԵթե մեր ազգին վիճակված է կրկին ոտքի կանգնել ու մեջքն ուղղել, ապա այդ գործում մեծագույն դեր է ունենալու հենց իրավաբանների համայնքը. Մելիքյան
11:20 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀերթական փաստը, որ 3 անչափահաս երեխաների հայրը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով. փաստաբան
12:24 20/02/2021  |  ԼՐԱՀՈՍՊայմանականականորեն  «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
14:07 13/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ. Ջհանգիրյան
17:56 22/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆերպետական օրենսդրությամբ պետական սահման որևէ պետության հետ չի կարող գծվել.Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան
12:14 27/11/2020Խարդախության հանցակազմի բաղկացուցիչ տարր կա. Գեորգի Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]