ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա գերտերությունների խաղ է, քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է այստեղ. Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, ապա շատ վատ վիճակում է հայտնվելու հենց ՀՀ Կառավարությունը. Ինգա Զարաֆյան 03/24/2023 21:19 | Բնապահպանական իրավունք

«Կարծում եմ՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված տարբեր գործընթացներ են գնում, որոնց մասին կտեղեկանանք հետո։ Այդ մտքին եմ հանգել, քանի որ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հուշագիր ստորագրելուց հետո անդրադարձ չեղավ այդ թեմային։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց բնապահպան Ինգա Զարաֆյանը։
«Ամուլսարի ծրագիրը նոր չէ. հարց է, թե ինչու հիմա նորից վերաբացվեց այդ թեման ու վերսկսվեց գործընթացը։ Դրա պատասխանը մենք չունենք, բայց չեմ կարծում, թե այստեղ գումարի հարց կա, և Կառավարությունը դրա համար է համաձայնել սկսել գործընթացը։ Ըստ իս՝ սա գերտերությունների խաղ է, քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է այստեղ, և ՀՀ Կառավարության վրա մեծ ճնշում կա։ Մի բան, համենայնդեպս, հստակ է. եթե համաձայնագիր ստորագրվի և հանքը շահագործվի, ապա շատ վատ վիճակում է հայտնվելու հենց ՀՀ Կառավարությունը, որովհետև ինքն է հիմնական պատասխանատուն»,-նշեց Զարաֆյանը։
Բնապահպանը շեշտում է՝ արտասահմանյան երկրների դեսպանատները նույնպես հետաքրքրված են Ամուլսարի ծրագրով, բայց նրանց հուզում է այն հարցը, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը գործարքի մեջ մտել Եվրասիական բանկի հետ, որի բաժնետերը ՌԴ կառավարությունն է։
«Արդեն 10 տարի է, որ Ամուլսարի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Ուսումնասիրել ենք «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը, ֆինանսական հնարավորությունները, այն, թե ինչպես է հայտնվել Հայաստանում...Այսինքն՝ կոնկրետ հանքի շահագործման վտանգների հետ կապված ամեն ինչ վաղուց հայտնի է։ Կան հիմնավոր եզրահացություններ առ այն, թե ինչու չի կարելի է շահագործել այն։ Կառավարությունում ևս քաջատեղյակ են ռիսկերին, քանի որ հենց իրենց պատվերով անկախ եզրակացություն է կազմվել Ամուլսարի հետ կապված։ Այսինքն՝ իրենց սեղանին կա հիմնավոր եզրակացություն, որտեղ նշված է, որ կա՛մ գնահատված չեն ռիսկերը, կա՛մ ինչ էլ որ գնահատվել է, կառավարելի չեն։ Փաստացի, բացասական եզրակացություն է տրվել Ամուլսարի ծրագրին»,-շեշտեց բնապահպանը։
Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի, բազմաշերտ վտանգների մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են ոչ միայն բնապահպանները։ Զարաֆյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ բացի կոնկրետ «Ջերմուկ» բրենդին սպառնացող վնասից, առողջարանային քաղաքից բնակիչների տեղահանվան անհրաժեշտությունից, նաև լրջորեն վտանգվելու է կենսաբազմազանությունը։
«Թթվային ապարների դրենաժ է լինելու, ինչը թունավորելու է ջրային ռեսուրսները, ու խոսքը մի քանի մարզերի ջրային ռեսուրսների մասին է։ Այսինքն՝ անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանալու։ Բացի այդ, հանքի շահագործման դեպքում շատ հակասություններ են լինելու մեր օրենսդրության հետ։ Այն հակասում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ մասնավորապես Բեռնի կոնվենցիային»,-նշեց Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ խնդիրը զուտ բնապահպանական չի. սերտորեն առնչվում է, նախ և առաջ, մարդու իրավունքներին։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)