ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարի գործը հարուցվել է մի հիմքով, կարճվել՝ մեկ այլ. Պարզ չէ, թե 3,5 տարի ինչ գործ են քննել ու ինչու են ծախսել 400 հազար դոլար. Վարդանյան 12/22/2021 20:57 | ԼՐԱՀՈՍ

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը քննել են 3.5 տարի, 400.000 դոլար էլ գումար են ծախսել՝ այդ գործի համար։ Բայց ավելի տարօրինակն այն է, որ քրեական գործը հարուցվել է մեկ հիմքով, կարճվել՝ մեկ այլ հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով վարույթը կարճելու մասին որոշմանը։
«Գործը հարուցվել էր բնակչությանը դիտավորյալ ռիսկերի մասին տեղեկատվություն չտրամադրելու հատկանիշներով, իսկ այժմ, երբ կարդում ես ՔԿ հաղորդագրությունը, նշված է՝ հանքաարդյունաբերության մեջ հավանական խախտումների վերաբերյալ, ինչն ընդհանրապես կապ չունի հարուցված գործի հետ։ Նման գործ ընդհանրապես չէր հարուցվել, որ կարճել են»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հիմքի փոփոխություն չէր կարող լինել, քանի որ քրեական գործով որևէ մեղադրյալ, տուժող չկար, 3.5 տարի ինչ էին քննում՝ հասկանալի չէ. « Շինծու մի բան ստեղծվեց։ Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, թե ինչու ստեղծվեց այս գործը, որովհետև այդ հոդվածով մեր պատմության մեջ երբևէ ոչ քրեական գործ է հարուցվել, ոչ էլ ինչ-որ մեկը պատասխանատվության է կանչվել։ Նոր քրեական օրենսգրքով այդ հոդվածը նույնիսկ չկա էլ»։
Վարդանյանը գտնում է, որ ի սկզբանե պատշաճ քննություն չի իրականացվել, նման գործ ընդհանրապես չպետք է հարուցվեր, որովհետև դա վարչապետի նախաձեռնությամբ է եղել, վերցրել է ընդհանուր նամակների տրցակից Ամուլսարի վերաբերյալ նամակ և ուղարկել ՔԿ, նման բան չեն անում։ Վարդանյանի փոխանցմամբ՝ վարչապետին դիմող մարդը, որը նախկին ոստիկան է եղել, երբեք չի դիմել քննչական մարմիններին՝ տուժող ճանաչվելու համար։ Մինչդեռ, Գնդեվազի բնակիչներից էին դիմել քննչական մարմնին՝ տուժող ճանաչվելու համար, սակայն տուժող չեն ճանաչվել, ինչով խախտվել են քրեական դատավարության բոլոր նորմերը, որովհետև եթե չկա տուժող, ուրեմն՝ ոչ միջնորդություններ ներկայացնողներ կան, ոչ՝ բողոքարկողներ, եթե տուժող լիներ՝ կարճման որոշումը կբողոքարկվեր, հիմա՝ բողոքարկող էլ չկա։ Իսկ թե արդյոք հարցաքննվել են գնդեվազցիները՝ Վարդանյանը տեղեկացրեց, որ որոշ մարդիկ հարցաքննվել են, հիմնականում՝ Ամուլսարի պահապանները, որոնք 2.5 տարի շարունակ պահում էին Ամուլսարը, իրենք ևս միջնորդել էին՝ տուժող ճանաչվելու համար, բայց իրենց ևս տուժող չեն ճանաչել։
«Հենց հատուկ չեն ճանաչել, որ անիմաստ դառնա ամբողջ քննությունը։ Այսքան պետական միջոցներ՝ քննիչներ, քննչական խումբ ներգրավված են եղել, կարող էին ավելի կարևոր գործեր քննել, թեև Ամուլսարը կարևոր է, բայց՝ ոչ այս ձևաչափի գործով։ Կա հարուցված քրեական գործ՝ ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ, կավ են արդյունահանել, բայց այդ գործի մասին ոչ ոք չի խոսում»,- նկատեց բնապահպան-իրավաբանը։
Քրեական գործը կարճելու մասին որոշումը, ըստ իրավաբանի, որևէ կապ չի կարող ունենալ հանքի շահագործման հետ, որովհետև թույլտվության օրինականության հարցն ընդհանրապես չի քննվել։ Բացի այդ՝ Ջերմուկի բնակչությունը, այդ թվում՝ Գնդեվազի բնակիչները, իրենց խոսքն արդեն ասել են, ավագանու կողմից որոշում է կայացվել, որով տարածքը ճանաչվել է էկո-տնտեսական գոտի՝ առանց մետաղական հանքերի։
«Ջերմուկցիները դեմ են և առանց նրանց կամարտահայտության չի կարող այնտեղ հանքարդյունաբերություն լինել։ Բացի Ջերմուկից՝ ամբողջ Վայոց Ձորի մարզում 12.000 ստորագրություն է հավաքվել, որ այդտեղ չեն կարող մետաղական հանքեր լինել»,- նշեց Նազելի Վարդանյանն՝ ընդգծելով, որ այդտեղ չի կարող որևէ հանքարդյունաբերություն լինել, ցանկացած որոշում՝ հանցավոր կլինի, որովհետև կխախտի բոլոր միջազգային և ՀՀ օրենսդրական նորմերը։ Վարդանյանը հայտնեց, որ պայքարը շարունակում են, այժմ կոմունիկացիայի մեջ են ՎԶԵԲ-ի (վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) հետ, նամակներ են ներկայացվել կոնվենցիայի քարտուղարություն, քանի որ խախտվել են մի շարք կոնվենցիաներ, դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին, քանի որ առկա են մարդու իրավունքների լուրջ խախտումներ, ամբողջ Ջերմուկի բնակչությունն անտեսվել է չորս փորձաքննությունների ընթացքում, դատական գործեր կան ՀՀ վարչական դատարանում։ Բացի այդ՝ Վարդանյանը հայտնեց, որ ՇՄԱԳ փորձաքննությունների մասին օրենքով նշված է, որ եթե փորձաքննական դրական եզրակացություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկողը չի սկսում այն գործունեությունը, որի համար ստացել է դրական եզրակացություն, ապա այն ուժը կորցնում է, բնապահպանական փորձաքննության վերջին դրական եզրակացությունը ստացվել է 2016թ ապրիլի 29-ին և 2017թ ապրիլի 29-ին արդեն ուժը կորցրել է, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում չեն սկսել հանքարդյունաբերությունը։
«Դա օրենքի պահանջն է և նման դեպքերում պետք է նորից դիմեն ՇՄԱԳ փորձաքննության, իսկ այժմ, որ ասում են՝ վաճառվում է և այլն, ապա առավել ևս՝ պետք է դիմեն նոր փորձաքննության, որովհետև ի հայտ են եկել նոր հանգամանքներ, նոր գործոններ են ի հայտ եկել, նոր գնորդն էլ նոր տեխնոլոգիաներ կառաջարկի, որ չի կարող առանց նոր փորձաքննության նոր թույլտվություն տրվի»,- նշեց Վարդանյանը։
Բնապահպան-իրավաբանը գտնում է, որ գործը կարճելուց հետո կտեսնենք ընթացքը, կտեսնենք, թե ինչպես օգտագործվեց դա, իսկ այն, որ հիմնավորել են, որ խախտումներ չեն հայտնաբերվել, ըստ Վարդանյանի՝ փորձում են հող նախապատրաստել, որ խախտումներ չկան։ Ըստ բնապահպան-իրավաբանի՝ կարծես թե փորձում են ինչ-որ բան հիմնավորել, որ հետագայում կարողանան օգտագործել, որ որևէ խախտում չկա հանքարդյունահանման մեջ, մինչդեռ հանքարդյունահանում չի եղել, իրավաբանական սխալներ են եղել՝ մեկը մյուսին հակասող. « Գրել են, որ, թեև Էլարդը գրել է, որ թերի, կեղծ են տվյալները, բայց Լիդիանից մեկնաբանություններ են ստացվել։ Եթե դուք պետք է շահագրգիռ կողմից բացատրություններ ստանայիք և դա հիմք ընդունեիք, էլ ինչու՞ էիք բյուջեից 400 հազար դոլար պետական բյուջեից ծախսում՝ փորձագետ կանչելու համար։ Նշվել է, որ մեթոդաբանություն է հաշվի առնվել, սակայն որևէ մեթոդաբանություն գոյություն չունի»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 13:25 Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Դանիելյան
- 09/27/2023 12:16 Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն. Վահե Հովհաննիսյան
- 09/27/2023 12:07 Փաստորեն, Սյամոյին ադրբեջանցիներն առանձնահատուկ հարգանքով` պատվո պահակախմբով են Արցախից անցակետով անցկացրել Երևան. Ռոբերտ Հայրապետյան
- 09/27/2023 11:56 Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին, իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը. թուրքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)