ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ դեպքի վայրում այլ անձինք են եղել 03/13/2023 21:55 | ԼՐԱՀՈՍ

Մրգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանի, որը մեղադրվում է կնոջը խեղդամահ անելու մեջ, շարունակում է ցուցմունք չտալ, իսկ նրա պաշտպանը պնդում է, որ գործի նյութերով հաստատվում է այլ սուբյեկտի՝ դեպքի վայրում լինելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ 2022թ. մայիսի 5-ին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։
Մեղադրյալի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթի շրջանակներում նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, որոնք, ըստ նրա, Նարեկ Սարգսյանի օգտին են և հիմնավորում, որ նա դեպքի հետ չի կարող առնչություն ունենալ։
«Նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող ասել, թե որ փորձաքննությունների եզրակացություններն են եկել, միայն կարող եմ նշել, որ դեպքի վայրում եղել է այլ սուբյեկտ, ինչը հիմնավորվում է։
Ավելին, պաշտպանության կողմի այն կասկածներն առ այն, որ այն պահի դրությամբ, որ տուժողը կարող էր արդեն կենդանության նշաններ չունենալ, այդ պահի դրությամբ, հիմնավորվում է, որ Նարեկ Սարգսյանն այլ վայրում է եղել։ Սա անվիճելի է, աներկբա։ Ուղղակի ուղղորդված նախաքննության հետ գործ ունենք, որի դեմ պայքարում ենք։ Պարզապես վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը դիտարկել են, որ միայն Նարեկ Սարգսյանն է մեղավոր»,- նշեց Ծառուկյանը։
Փաստաբանի խոսքով՝ թեև կարողանում են հիմնավորել, որ դեպքի ժամանակ իրենց պաշտպանյալը դեպքի վայրում չի եղել, Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը որևէ կերպ չի փոխվում.պաշտպանները միջնորդել էին փոխել կալանավորումը՝ բացակայելու արգելքով, տնային կալանքով և գրավով՝ առաջարկելով բնակարանը՝ երեք հողակտոր մեծ տարածությամբ, երկու համայնքապետերի անձնական երաշխավորությունը, սակայն Սարգսյանը շարունակում է մնալ անազատության մեջ։
Ինչ վերաբերում է երեխային, ապա փաստաբանը նշեց, որ քննիչի որոշմամբ՝ արգելվել է Նարեկ Սարգսյանի և երեխայի հանդիպումը, շփումները, պաշտպանը միջնորդել է վերացնել սահմանափակումները, քանի որ, նրա փոխանցմամբ, նոր օրենսդրական կարգավորումների համատեքստում՝ բացառապես դատարանն է կալանավորման միջնորդության քննության արդյունքում կիրառում նման սահմանափակում, տեսակցությունների արգելքի վերաբերյալ միջնորդություններ դատարան չի ներկայացվել, ըստ այդմ, պաշտպանը պնդում է, որ քննիչը նման լիազորություն չունի։ Երեխայի հետ շփման բացակայությամբ պայմանավորված «Արմավիր» ՔԿՀ-ում հոգեբանն արձանագրել է երեխայի և ծնողի կապի խախտում, ինչը, ըստ պաշտպանի, խախտում է նրանց իրավունքները, այդ հարցի կապակցությամբ պաշտպանության կողմը դիմել է ՄԻՊ գրասենյակին, որտեղից խոստացել են հարցին ընթացք տալ։
Աննա Ծառուկյանը վստահեցնում է, որ Նարեկ Սարգսյանի դեմ որևէ տվյալ չկա, կան շահագրգիռ անձանց կողմից ցուցմունքներ, որոնք դեպքի հետ առնչություն չունեն, անցյալի հետ կապված խնդիրներ են արձանագրվել, սակայն հայտնի չէ, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը, ոչ մի ականատես վկայի հետ գործ չունեն։ Պաշտպանը նշեց, որ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված նյութերից մեկն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Սարգսյանը, ինքնակամ ներկայանալով ոստիկանություն, չի նայել, թե ինչի տակ է ստորագրում։ Հարցին՝ արդյո՞ք ի սկզբանե ինքնախոստովական ցուցմունք է տվել, Ծառուկյանը նշեց, որ այդ մասին խոսք գնալ չի կարող, Սարգսյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/01/2023 08:28 Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:23 Պատրաստվում են ամանորյա քեֆերի․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:20 ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:17 Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:12 Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ․«Հրապարակ»
- 12/01/2023 08:08 Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:06 ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
- 12/01/2023 15:41 Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան
- 12/01/2023 14:19 ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/01/2023 21:21 «Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 12/01/2023 19:24 Երասխ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է գծանշում կատարող մեքենային, կա զոհ
- 12/01/2023 18:45 Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյուլագարակի տներից մեկում. հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի
- 12/01/2023 15:28 Ողբերգական վթար Հոռոմ-Բենիամին ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել է, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
- 11/30/2023 19:19 Wildberries-ը բարձրացրել է գները մանկական ապրանքներ գնելուց հրաժարվելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը