ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք զինծառայողի սպանության դրդչության մեջ մեղադրվող դիրքի ավագն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Նրա դեմ ցուցմունք տված մյուս մեղադրյալն էլ հրաժարվել է ցուցմունքից 10/13/2022 22:43 | ԼՐԱՀՈՍ

2021թ օգոստոսին մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության դրդելու մեջ մեղադրվող դիրքի ավագ Ս. Գ.-ն չի ընդունում ոչ մեղադրանքը, ոչ էլ այն փաստական հանգամանքները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Լիպարիտ Սիմոնյանից։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Մեղադրյալներն արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ են։
Քրեական գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մուշեղ Արամյանին, սակայն գործի ընդդատությունը փոխվել է՝ նկատի ունենալով, որ կողմերը հիմնականում Երևան քաղաքից են։ Այժմ գործը դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթում է։ Երևան տեղափոխվելուց հետո նշանակվել է մեկ նիստ, որը հետաձգվել է, հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 26-ին։ Գործը դեռևս նախնական լսումների փուլում է։
Դիրքի ավագի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, Ս. Գ.-ն մշտապես հերքել է իր առնչությունը դեպքին, իսկ մյուս մեղադրյալը՝ Ա. Հ.-ն, որը ցուցմունք է տվել իր դեմ, նախաքննության ավարտական փուլում հրաժարվել է ցուցմունքից, որը, ըստ պաշտպանի. Ս. Գ.-ի դեմ միակ ապացույցն էր։
«Տվյալ անձը նախաքննության ընթացքում տվել է մի քանի ցուցմունք, որոնք էապես մեկը մյուսին հակասում են, վերջում նաև՝ հրաժարվեց։ Իր խոստովանական ցուցմունքը նաև ի վնաս Ս. Գ.-ի կամ նրա դեմ ցուցմունքը այլ ապացույցներով, այլ փաստական տվյալներով չի հիմնավորվում։ Հիմա առավել ևս, որ նա հրաժարվում է ցուցմունքից՝ նաև պատճառաբանելով, թե ինչու է հրաժարվում ու նշում իրականությունը, այլ ապացույց չի մնում»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ կարծում էին, որ նախաքննության մարմինը ճիշտ գնահատական կտա հավաքված ապացույցներին և կկարճի վարույթը Ս. Գ.-ի մասով։ Պաշտպանության կողմը նման միջնորդություն ներկայացրել է, սակայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս վարույթն իրականացնող մարմնին՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում չկայացնելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զինծառայողների սպանության մեջ մեղադրվող Ա. Հ.-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Ա. Հ.-ի մեղադրանքի հիմքում դրված է բացառապես ինքնախոստովանական ցուցմունքը, որից Ա. Հ.-ն հրաժարվել է և նշել, որ դեպքի հետ կապ չունի։
«Թե ինչու է ի սկզբանե մի քանի անգամ ինքնախոստովանական ցուցմունք տվել՝ որոշակի պատճառներ է մատնանշել, որը քննության առարկա չի դարձվել։ Ամբողջ գործում բացառապես իր ինքնախոստովանական ցուցմունքն է, ուրիշ ոչինչ»,- ասել էր Գալիկյանը, իսկ ճշգրտող հարցին՝ ստիպե՞լ են ինքնախոստովանական ցուցմունք տալ՝ պաշտպանը նշել էր. «Ոչ թե ստիպել են, այլ՝ ասել են, որ իր համար լավ կլինի այդպես»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/02/2023 19:46 Օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ․ Սաղաթելյան
- 12/02/2023 11:32 Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում
- 12/02/2023 11:22 Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/02/2023 16:12 Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել ձորը
- 12/02/2023 14:54 Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
- 12/02/2023 12:24 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը
- 12/02/2023 10:17 Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը