ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհում ինչ կա, Արցախում աճում է, միայն թե գրագետ մոտեցում է պետք. Սամվելը երկրորդ ջերմոցը կառուցել է պատերազմից հետո 02/28/2023 20:44 | Կյանքն՝ Արցախում
Սամվելն այն արցախցիներից է, որ ինքնաբավ գյուղատնտեսություն ունենալու կարևորությունն զգում էր նախքան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։
2020թ. պատերազմից երկու ամիս առաջ Սամվելը հայրենի գյուղում՝ Մարտունու շրջանի Գիշիում, կառուցել է ջերմոց՝ 1000 քառ. մետր մակերեսով։ Առաջին մշակաբույսերը վարունգն ու լոլիկ էին։ Երբ պատերազմն սկսվեց, Սամվելը որոշեց, որ ամբողջ բերքը պետք է ուղարկի կռվող տղաներին։
«Երկու տոննա 2-րդ պաշտպանական եմ ուղարկել, երկու տոննա՝ չորրորդ ու այդպես շարունակ։ Այդ ժամանակ դեռ մի ջերմոց ունեի, բերքն այդքան էլ շատ չէր։ Երկրորդ ջերմոցս պատերազմից հետո եմ սարքել»,- «Փաստինֆո»-ին պատմում է մասնագիտությամբ գյուղատնտես Սամվել Ղարիբյանը։
2022թ. ձյան առատ տեղումներից Սամվելի ջերմոցն ամբողջությամբ փլվել է, ձյան տակ է մնացել շուրջ 20 000 փունջ ամսաբողկ։ Զրոյից նորից կառուցում ու վերսկսում է աշխատել։ Շրջափակման ողջ ընթացքում, ինչպես և մինչ այդ, նրա ջերմոցում մշտապես համեմ ու ամսաբողկ կար։
Ասում է՝ պահանջարկ միշտ էլ կար, բայց Արցախի կյանքի ճանապարհը փակվելուց հետո է՛լ ավելի է մեծացել այն։ Հունվարի վերջի դրությամբ շուրջ 10 000 փունջ ամսաբողկ, 3000 փունջ էլ համեմ է քաղել իր ջերմոցներից։
Ստեփանակերտի բանջարեղենի գրեթե բոլոր խանութներին Սամվելը ձմռան ամիսներին ամսաբողկ ու համեմ, ամռանն էլ վարունգ ու լոլիկ է մատակարարում։
«Քանի որ չեն ջեռուցվում ջերմոցները, ձմռանը նպատակահարմար է ամսաբողկ ու համեմ ցանել, իսկ մարտից արդեն՝ վարունգ ու լոլիկ։ Ամսաբողկը երկու ամսում հասունանում է, բացի այդ՝ մինչև -4 աստիճան ցրտին դիմանում է։ Վարունգի սածիլները ցրտին չեն դիմանում, պետք է հողը տաքանա, նոր դնեմ։ Մի քանի օրից արդեն կդնեմ, մարտի վերջին էլ՝ լոլիկինն եմ դնելու»,-ասում է Սամվելը։
Աշխատանքի զգալի մասը՝ ցանքսը, սածիլումը, սրսկումը և այլն, Սամվելը միայնակ է անում, բայց բերքը հավաքելիս գյուղից երկու-երեք հոգի աշխատող է ընդունում։ Շրջափակման հետևանքով այս տարի սերմերը մի քիչ ուշացել են, բայց թունաքիմիկատները, բարեբախտաբար, հասցրել էր նախքան ճանապարհի փակվելը ձեռք բերել։
Որ Արցախի հողն ու ջուրն անկրկնելի են, Սամվելի համար նորություն չեն։ Գյուղատնտեսության զարգացման ներուժը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, մեր զրուցակցի համոզմամբ, Արցախը հնարավոր է ծաղկեցնել։
«Աշխարհում ինչ կա, Արցախում աճում է։ Դա վստահեցնում եմ ձեզ և կարող եմ ապացուցել։ Այստեղի հողն ու ջուրչն ուրիշ է ու, իրոք, ամեն ինչ կարելի է աճեցնել՝ միայն թե նպատակ ու գրագիտություն է պետք ունենան թե՛ որոշում կայացնողները, թե՛ գործով զբաղվողները։ Հասարակ համեմը չկա Արցախում, շուկայի աշխատողները զանգում ասում են՝ համեմ բեր, չկա։ Եթե օրինակ, պետությունը 4-5 հա ջերմոց կառուցեր, որտեղ 5-6 գրագետ մասնագետ աշխատեին, իսկ մյուսները լինեին ուղղակի աշխատողներ, ապա բոլորովին այլ պատկեր կունենայինք»,-վստահեցնում է Սամվելը և վերահաստատում՝ Արցախը դրախտավայր է, որը պետք է գնահատել ու փայփայել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ