ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինասի հանդիպումը՝ իր առաջին ուսուցչի հետ 02/23/2023 23:13 | Մեկնաբանություն
Տիպիկ ջաջուռյան այս պատումը ՄԻՆԱՍԻ որդին՝ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանն է ինձ պատմել․․․
․․․Մինասը դեռ չէր նկարում և պատկերացում անգամ չուներ, որ ինքը լինելու է այդ․․․ Մինաս Ավետիսյանը։
Հայրենական պատերազմից հետո էր, ստալինյան ահավոր տարիներն էին։ Մի օր գյուղի երեխաները լուր են տարածում, թե՝ ամերիկացի լրտես է եկել, սարում ինչ-որ սարք է դրել, ինչ-որ բաներ է անում։
Չգիտես՝ ինչու՞ ամերիկացի, էն էլ՝ լրտես, ի՞նչ սարք է դրել, ի՞նչ է անում, նույնիսկ չէին կողմնորոշվում, բայց լուրը տարածվում է ողջ գյուղում։ Հետո արդեն մեծահասակներն են գալիս, ուզում են էդ մարդուն տանեն հանձնեն, քննեն, ձերբակալեն․․․
Երբ գյուղացիները հարցնում են նրան, թե՝ սարում էդ ի՞նչ ես անում, նա ասում է՝ ես նկարիչ եմ, նկարում եմ, ինչ վատ բան եմ անում։ Գյուղացիք թե՝ չէ, դու շպիոն ես, խոստովանի և․․․ մարդուն ստիպում են, հավաքել իրերը, որ տանեն նրան գյուղսովետի նախագահի մոտ։
Առեղծվածային «ամերիկացի լրտեսը» ճանաչված գեղանկարիչ Հակոբ Անանիկյանն էր, ըստ էության, Մինասի առաջին ուսուցիչը։
Մինասն այդ ժամանակ Մինաս էլ չէր, Մյասնիկ էր՝ Մյասնիկյանի պատվին, պատանի էր, նոր դպրոցն էր ավարտում երևի, երեխաների հետ եկել էր՝ «լրտես» տեսնելու․․․ Ինքը, ասում են, քչախոս էր, բայց երբ մի տեղ հայտնվում, խոսում էր, նույնիսկ չգիտես՝ ինչու մեծահասակներն անգամ լռում-լսում էին, խելացի էներգետիկա ուներ։ Լսում է բոլորին և ասում՝ մի րոպե։ Ապա շրջվելով՝ գյուղացիների «հայտնաբերած» տարօրինակ մարդուն է հարցնում, թե՝ ի՞նչ էր անում սարում։ Նա էլ նկարչական պարագաներն է ցույց տալիս, թե՝ նկար էի անում։
«Բոլորդ գի՞ժ եք, ասում է, նայե՛ք, նկար է անում, էս մարդուն հանգիստ թողեք, ի՜նչ լրտես, ի՜նչ բան, նկարիչ է, գեղեցիկ բան է անում, ինչու՞ եք խանգարում։ Եվ Անանիկյանին էլ ասում է՝ ես ձեզ հրավիրում եմ հորս տուն, Ջաջուռ։
ՈՒ էդպես, որ գալիս-հասնում են հայրական տան մոտ, մեկ էլ՝ շատ հանկարծակի բռնում է նկարչի հագուստից, թե՝ հիմա ասա՛, գաղտնիքներդ ասա՛․․․
Անանիկյանը մնում է զարմացած՝ ախ, դու՞ էլ ես խենթ, էս ի՜նչ խենթերի գյուղ է, ես էլ մտածեցի՝ նորմալ տղա ես, հիմա դու՞ էլ ես ինձնից գաղտնիքներ ուզում իմանալ։ Սաղդ աննորմալ եք՝ ասում է։ Մինասը ճշտում է՝ նկարչակա՛ն գաղտնիքներդ ասա, ո՞նց ես անում, որ այդպես լավ է ստացվում։
Այ տղա, ասում է՝ իսկականից գիժ եք բոլորդ, դրա համար երկար տարիների փորձ է պետք, սովորել է պետք։
Հետո թե՝ ինչու՞ ես հարցնում։ Մինասն էլ թե՝ ես ուզում եմ նկարեմ։ Բացվում է։ Նա էլ ծիծաղում է ու՝ տղա, դու ի՞նչ է, իսկապե՞ս ուզում ես նկարել։ Հա՝ ասում է Մինասը։
Դա մի օրվա բան չի, ես քեզ հիմա ո՞ր գաղտնիքն ասեմ։
Հետո, արդեն տանը, հոր մոտ Անանիկյանն ասում է՝ տղադ որոշել է նկարչությամբ զբաղվել։
Հայրն էլ թե՝ դա տղամարդու գործ չէ։
Գնալուց Անանիկյանն իր էտյուդնիկը, ներկերը նվիրում է Մինասին, էնքան լավ մարդ էր Հակոբը, երևի առաջին պարզ խորհուրդներն է տալիս, ինձ թվում է՝ խիստ կասկածելով, որ մի բան կստացվի։ Բայց տեղյակ եմ, որ Մինասն ամիսներ անց գնացել էր մոտը՝ Լենինական, Մերկուրովի անվան դպրոցում էր դասավանդում, գտել էր նրան, առաջին փորձերն էր ցույց տվել։ Մի բան նկատել էր Անանիկյանը, այդպես, առաջին քայլերն արեց, ու թերևս, դա էլ հանդիսացավ դրդապատճառ․․․
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հատված՝ «Առասպելյալ ռեալիզմից անդին» էսսեից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել