ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կմասնավորեցնե՞ն, թե՞ ոչ․ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ը՝ արդեն որերորդ անգամ բախվում է այս խնդրին 12/08/2022 19:21 | Վերլուծություններ

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում կրկին անդրադարձ կար «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելուն։
Կառավարության մակարդակով որդեգրված քաղաքականությունը կարծես միտումնավոր է. հանրային նշանակության այն բուժհաստատությունները, որոնք պետական պահպանության լուրջ ծախսեր են պահանջում՝ օտարման ենթակա են դառնում։ Դե, գլխացավանք են, էլի, բյուջեից գումարներ կլանող։ Իսկ բյուջեն նման հաստատությունների համար ներկաները չեն սիրում ծախսել։ Իրենց պարգևավճարներից է գնում, չէ՞։
Այս համատեքստում արդեն իսկ բազմաթիվ պոլիկլինիկաներ են օպտիմալացվել, ընդ որում, նաև Երևանի կենտրոնում գտնվող, որոնք, պնդումների համաձայն՝ առաջիկայում հյուրանոցների կվերածվեն։ Բացի այդ՝ ԳԱԱ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնավորեցման մասին ևս վերջին շրջանում ահազանգ եղել է։ Ընդ որում, պրոֆիլի փոփոխության համատեքստում։ Թե որքանով է իրական, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ բուժհաստատությունների և բուհերի գլխին պարբերաբար ամպեր են կուտակվում, ակնհայտ է:
Օրբելի փողոցում գտնվող կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտը, որ գիտահետազոտական լուրջ հիմնարկ է՝ 90-ամյա պատմությամբ, ըստ էության, բացառիկ նշանակությամբ, նաև՝ իր ուշագրավ շենքային համալիրով՝ ըստ հայրենի կառավարության՝ ավելի արդյունավետ կգործի՝ մասնավորի շահագործման պայմաններում։
Սակայն, առաջիկայում տեղի ունենալիք աճուրդը առաջինը չէ, այս իշխանության օրոք այն 2020 թվականին էլ է վաճառքի հանվել պետգույքի կոմիտեի կողմից։
Ի դեպ, ասենք, որ ՓԲԸ-ն Պետական գույքի մասնավորեցման «2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում ընդգրկված է եղել որպես մասնավորեցման ենթակա, ավելին, այս հիմնարկի «մասնավորեցման» հարցը վաղուց է սկսվել՝ 2000-ականների սկզբին: Դրականն այն է, որ 2017-2020թթ. ծրագրով պրոֆիլը որոշվել է պահպանել, ինչն այսօր էլ արտացոլված է։
Սա, բնականաբար, կարևոր գործոն է հանրային առողջության համատեքստում։ Իսկ եթե բուժհիմնարկի առանձնահատկությունը դիտարկում ենք պատերազմող պետության համատեքստում, ուր պարբերաբար հետպատերազմական ստրեսային վիճակների հաղթահարման խնդիրներն են առկա, ուղղակի պարտավոր ենք գիտակցել այս հաստատության անհրաժեշտությունը։ Մանավանդ, 2016-ի ապրիլյան քառօրյայից սկսած՝ և հատկապես՝ 2020-ի 44-օրյայից հետո ու մինչ այժմ այստեղ հազարավոր վիրավոր զինծառայողներ են արդյունավետ բուժում ստացել և շարունակում են ստանալ։
Բուժհիմնարկի՝ դեռևս 2021 թվականի նոյեմբերի 10-ին գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազար դրամ, իսկ 1.7863 հա հողամասի գնահատված արժեքը՝ 3,397,310.0 հազար դրամ։ Գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 452,827.050 հազ. դրամ է եղել, իսկ վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3,265,056.0 հազար դրամ։
Եվ կառավարության սահմանմամբ՝ ձեռք բերողը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
Կոմիտեի նախագահին վերաբերող՝ ՀՀ կառավարության հանձնարարականների համատեքստում կարևոր պահերից է այն, որ պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս պիտի ձեռքբերողը պահպանի ընկերության փաստացի աշխատողների թիվը և աշխատավարձի չափը, ապա՝ պիտի ներկայացնի ներդրումային ծրագիր, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մաս։ Ի հավելումն, մեկ այլ կարևոր պայման՝ այն, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը, ինչը հստակ ամրագրված է 2017-2020 թվականի ոլորտային ծրագրում։
Անշուշտ շատ կարևոր է նաև, որ բուժհաստատության մասնագետները, որոնք պրոֆեսիոնալիզմով և տարիների փորձառությամբ են առանձնանում, իրենց գործի լավագույն գիտակն են և լուրջ արդյունքներ արձանագրած, պիտի կարողանան շարունակել իրենց գործունեությունը։
«Պայմանագրով սահմանված պարտավորությունները գնորդի կողմից չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման՝ Հայաստանի Հանրապետությանը»՝ այսպես է սահմանել կառավարությունը։
Մի խոսքով՝ թեական հարցերը շատ են, այնպես, որ օդում կախված է մնում հարցը՝ մասնավորեցնե՞լ, թե՞ շարունակել շահագործել որպես պետական բուժհիմնարկ՝ որպես պատերազմող պետություն՝ կարևորելով վերջինիս դերն ու նշանակությունը։ Մանավանդ, անցյալ տարի ինստիտուտը ահագին շահույթ է բերել պետությանը /35 միլիոն դրամի/, աշխատավարձի բարձրացում են ունեցել, սենյակներ են նորոգել բարեգործների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը