ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշադրություն շեղելու փորձ ու սովորական զրպարտություն. «5-րդ ալիք»-ը հայտարարել է, որ դրանցով կզբաղվեն փաստաբանները 12/02/2022 19:54 | ԼՐԱՀՈՍ

«5-րդ ալիք» ՀԸ-ն արձագանքել է իշխանական քարոզչամեքենայի հրապարակումներին, թե իբրև կին օպերատորն է պատմամշակությաին արժեքներ հանդիսացող շենքերի զարդանախշերի վրա մխրճում հեղույսը։
Հիշեցնենք, որ Երևանում ամանորյա լուսավորության աշխատանքների ընթացքում վնասվել են մի շարք պատմամշակութային արժեք հանդիսացող շենքեր, զարդանախշերի վրա հայտնվել են հեղույսներ, անցքեր։ Պատմամշակութային արժեքները վնասելու բեռը բաշխելիս Տիգրան Ավինյանն այսօր կրկին նախկիններին է հիշել՝ պնդելով, որ հեղույսներն իրենց հետ կապ չունեն, դրան դեռևս նախկին ժամանակներից են, իսկ այն բանից հետո, երբ «հիշեց», որ ռեպորտաժը պատրաստվել էր «5-րդ ալիք»-ի կողմից, սկսեց թիրախավորել լրատվամիջոցին և ռեպորտաժի հեղինակին։ Ավինյանի արձագանքից հետո հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի Տարոն Չախոյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, հրապարակել է կառավարության շենքի անվտանգության տեսախցիկերի տեսագրությունից մի հատված՝ ներկայացնելով, թե իբրև լրատըվամիջոցի օպերատորն է զարդանախշերի վրա մխրճում հեղույսը։
«5-րդ ալիք» ՀԸ-ն արձագանքել է հրապարակումներին՝ արձանագրելով, որ դա զրպարտություն է։
«Այսօր իշխանական լրատվամիջոցները հասանելիություն են ստացել Հանրապետության Հրապարակի շենքերի տեսահսկման սարքերին ու շռնդալից տարածում են մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի օպերատորը կադրեր անելու նպատակով տեղաշարժում, ինչպես քաղաքապետարանն է ասում, շենքի պատը մխրճված հեղույսը։ Հավանաբար երբեք օպերատորի աշխատանքը մոտիկից չտեսած լրագրողներն աղմկում են, իբր օպերատորն է հեղյուսը մտցրել պատը, նույն լրագրողները չեն բացատրում, թե ինչպես են հազարավոր ուրիշ հեղյուսներ մխրճվել շենքերի պատերի մեջ և այդ ինչ չարագործներ են դրանց վրա ամանորյա լույսեր ավելացրել, նույն լրագրողներն ասես չեն նկատել գայլիկոնով պատմամշակութային հուշարձանի պատերն ապականողների տասնյակ կադրերը։ Իշխանական քարոզչության զարդը դարձած տսանյութից հեռացված է սկիզբը, որում հաստատ երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղյուսը, հետո տեղը դրել։ Օպերատորը պատմել է, որ ինքն արդեն ջարդված պատը նկարահանելիս նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղյուսը և որպես սրտացավ քաղաքացի հանել է այն, հետո որպեսզի ցույց տա իր տեսածը՝ հեղյուսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել»,- նշել են ԶԼՄ-ից՝ արձանագրելով, որ Թամանյանական շենքերը, ճարտարապետների խոսքով, թուրքական ձեռագրով ավիրող խայտառակ գործողությունից հանրության ուշադրությունը շեղելու համար իշխանությունը փորձում է քավության նոխազ դարձնել կին օպերատորին։
«Սա սովորական զրպարտություն է մեր հանդեպ, որով մեր փաստաբանները կզբաղվեն։ Մենք սովորաբար չենք արձագանքում մեր դեմ իշխանական ֆեյքերի ու քարոզիչների էժան մանիպուլյացիաներին, բայց այս դեպքում որոշեցինք չլռել, որովհետև Հարապետության հրապարակում, ըստ մասնագետների, տեղի ունեցող հանցագործությունից բոլորիս ուշադրությունը շեղելու համար սկսված արշավը կարող է ազդել մեր բազմահազարանոց լսարանի տարամադրության վրա։ Այս պարզաբանմամբ, սիրելի հեռուստադիտողներ, ուզում ենք Ձեզ ասել, որ մեզ համար ամենաթանկը Ձեր վստահությունն է»,- նշել են ԶԼՄ-ից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը