ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար. news.am 01/26/2023 16:56 | ԼՐԱՀՈՍ

Պողոսյանների ընտանիքում 6 ամիս է՝ սուգ է, տան անկյունում միակ որդուց՝ Պալյանից մնացած հուշերի անկյունն է։ Վեց ամիս անց մի միտք կա, որը ծնողներին հանգիստ չի տալիս եւ թույլ չի տալիս հաշտվել կորստի հետ՝ «հնարավոր էր փրկել»:
15 զինծառայողի կյանք խլած որղբերգական հրդեհը նորից թարմացրեց Պողոսյանների վիշտը։ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։
Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Մայրը սարսափելի մանրամասներ է պատմում դեպքից: Ասում է՝ որդին եւ եւս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչեւ հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթեւ վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով եւ հողով են հանգցրել։
«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչեւ լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչեւ լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երեւան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գալյա Այվազյանը:
Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել եւ ռեալ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա մարմնի 60 տոկոսն այրված էր, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Մայրը՝ տիկին Գալյան պատմում է, որ որդին գիտակցության է եղել, նրան 3-4 օր խնամել է:
Ծնողները վստահ են՝ իրենց որդին կրփկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխեին։
Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:
«Դա սովորական ծեծռտուք չէր, որ իրենք այդպես շատ հանգիստ թաքցրեցին մեզանից, չգիտակցեցին, որ այստեղ կյանքի պայքար է գնում: Ոչ մեկը ոչ զանգեց, ոչ տեղեկացրեց, թե էսպիսի դեպք է պատահել ծնողներ, հասեք ձեր երեխու օգնությանը»,- ասում է մայրը:
Ծանր հոգեբանական վիճակում գտնված ծնողները ստիպված են եղել նաեւ բժիշկների կարգադրություները կատարել՝ որդու համար դեղորայք եւ այլ պարագաներ պետք է ժամանակին հասցնեին հիվանդանոց:
10 օրվա ընթացքում, մինչ որդին վերակենդանացման բաժնում էր, ծնողները դրսում են մնացել, հիվանդանոցում նրանց մնալու տեղ չեն հատկացրել, որեւէ պատկան մարմնից ներկայացուցիչ չի այցելել նրանց, օգնություն չի առաջարկել: Միայն 8-րդ օրը հիվանդանոց է եկել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Նույնիսկ մեկ աթոռ մեզ չեն տվել, որ մենք նստենք, պալատ չեն ունեցել մնալու, դրսում Աստված կանչելով թափառել ենք»,- ասում է մայրը:
Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական գործ՝ նույն անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որեւէ մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն:
Նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է դրանից միայն 8 օր անց։ Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել եւ իշխանություններին։
Նրանք վստահ են՝ եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի. «Եթե հետեւողական լինեիք չէինք ունենա այն ինչ հիմա ունեն. եւս 15 ընտանիքի ծուխ մարեցիք:Այս ցավն իրենք իրենց մաշկի վրա պիտի զգան»:
Ծնողները ամեն օր Պալյանի շիրիմին են այցելում, զարմանում են՝ ինպե՞ս կարող է պետությունն այդքան անտարբեր լինել զինվորի կորստի ու նրա ծնողների վշտի նկատմամբ։
«Գիշերը քուն ունենք: Սպասում ենք, որ մեր էս անտերուդուս կառավարոթյունը մի տեղեկությունը հայտնի: Սկզբի օրվանից առ այսօր ամփութությունների շարան է: Իր անկազմակերպ բանակի երեսից մեր երեխեքին տուր տվեցինք, այդ անկազմակերպությունը ես իմ աչքերով եմ տեսել: Եղավ 6 ամիս ես ես կուզեմ ձեզ հետ հանդիպել, ձեր այդ կոչեցյալ նախարարի հետ, առ այսօր ոչ մի պատասխան. խաբելով, քնցնելով 6 ամիս անցկացրին, ու հիմա ես ամեն ինչի ընդունակ եմ, ամենածայրահեղ քայլերի»,- ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը:
Պալյանի հայրն ասում է՝ համբերությունը սպառվել է։ Նա պահանջում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձեւերով ձեզ խայտառակ եմ անելու: Ես ձեր պատասխանին եմ սպասում»:
Պալյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր, սովորում էր Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, նաեւ երաժիշտ էր, դաշնամուր ու ակորդեոն էր նվագում, որպեսզի իր ծառայությունը ծնողների համար հեշտ անցնի, պարբերաբար նրանց էր ուղարկում իր կատարումների տեսանյութերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
- 03/21/2023 11:33 Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը. գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/21/2023 13:20 Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. տուժածներ չկան
- 03/21/2023 12:27 Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
- 03/20/2023 21:41 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 03/20/2023 21:11 Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը