Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Բամբասանքի մակարդակի քննություն են իրականացնում, դրան խառնվում են քաղաքական, ոչ քաղաքական, գործադիր, ոչ գործադիր, մարդիկ, որոնք ունեն այլ նպատակներ. Նախկին դատախազ (տեսանյութ) 01/25/2023   17:44  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած ողբեգական հրդեհի դեպքից վեց օր անց քրեական գործով դեռևս որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի, իսկ գործադիրի ղեկավարի կողմից առաջ քաշված հիմնական վարկածը՝ բենզինի տարայով վառարան միացնելու վերաբերյալ՝ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Քրեական վարույթով անգամ դեռևս նշանակված չեն հրդեհատեխնիկական և այլ փորձաքննություններ, որոնք հնարավորություն կտային պարզելու հրդեհի առաջացման իրական պատճառները, եւ հարց է, թե ինչու է Փաշինյանը շտապել խոսել հրդեհի առաջացման կոնկրետ եղանակի մասին։ Իսկ նշանակված՝ դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել, հայտնի չէ՝ կոնկրետ ինչից է վրա հասել մահը, բայց Փրկարար ծառայության համապատասխան պաշտոնյաները հայտարարել են, որ 14 զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անկողնում պառկած վիճակում ու շտապում հանրայնացնել իրենց ենթադրությունը, թե տղաները, ամենայն հավանականությամբ, խեղդամահ են եղել։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեք զինծառայող տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։

Դեպքից ժամեր անց կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվեց կապիտանի կողմից 5 լիտրանոց ավտոբենզինի տարայով վառարանը միացնելու հետևանքով հրդեհի առաջացման վարկածը, ինչը վերահաստատեց նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նույն օրը պաշտոնից ազատվեցին սպայական կազմի մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ Դասակի հրամանատարը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում թյուրիմաց էր գնահատել նշված վարկածը։ Այրվածքաբանության ազգային կենտրոնում երեք զինծառայողներից մեկը կապիտանն է, որն ըստ Փաշինյանի, փորձել է ավտոբենզինով միացնել վառարանը։ Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ կապիտանին հարցաքննել դեռևս չի հաջողվել։ Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող մյուս երկու զինծառայողներն արդեն հարցաքննվել են, տուժող ճանաչվել։ Կենտրոնում գտնվող զինծառայողներից մեկը՝ Գարուշը, որը նույնպես այրվածնքեր էր ստացել, այժմ՝ գիտակցության է, երեկ «Ֆակտոր TV«-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել դեպքից, որը, սակայն, նույնպես հակասական էր ու կասկածի տակ դնում թե Փաշինյանի, թե փրկարարների հաչտարարությունները։ Նախ, տղան պնդել է, որ իրենք, սովորաբար, 1-2 գդալ սալյարկայով են միացրել վառարանը, ինչը վտանգավոր չի եղել։ Նաեւ պատմել է, որ ճչոցներից է արթնացել, կարողացել է ճաղավանդակներից դուրս գալ, դուռը կոտրել չէր հաջողվում, տեսել է, թե ինչպես են «մարդիկ» վազվզում և այլն։ Զիծառայողի հայտարարությունները նույնպես բազում հարցեր են առաջացրել։

Փաստաբան, նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախ արձանագրեց՝ նման հանրային քննարկումները, հիվանդից տեղեկություններ ստանալը միշտ խանգարել է նախաքննությանը։

«Հանրությունն առանց այդ էլ ալեկոծված է՝ թե տուժողների վարքագծի առումով, թե որպես երևույթ հասարակության մեջ՝ բանակում նման իրավիճակի զարգացումը, նման քանակությամբ անձանց մահվան ելքով դեպքն ինքնին լարվածություն է առաջացնում։ Առաջին հերթին ինքը՝ վարչապետը չպետք է թույլ տար իրեն կառավարության նիստում նման բան հայտարարել, թե բենզինից է եղել։ Կարող է և բենզինից է եղել, գուցե՝ բենզինից չի եղել, դա ով կարող է մեկնաբանել, քանի՝ քննության օբյեկտիվ տվյալները չեն եղել։ Ինչ վերաբերում է Գարուշին՝ տուժողներից մեկին, որը կենդանի է մնացել և կարողանում է ինչ-որ կերպ դիրքորոշում հայտնել, կարծում եմ, այս պարագայում Գարուշի կարծիքը միևնույն ժամանակ շատ կարևոր է, ինչպես նաև՝ շատ վտանգավոր։ Մենք հիմա կարո՞ղ ենք հստակ ասել, որ նրա վրա անօրինական ազդեցություն չի եղել այդ պահի դրությամբ և օբյեկտիվ է այդ ամենը ներկայացրել, ոչ ոք չի կարող ասել, որովհետև պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ոչինչ չի ընթացել, սիրողական մակարդակով հարցեր են եղել, տեսախցիկը պահել են երեխայի վրա, ինքն ասել է այնքանը, որքանով, հավանաբար, տիրապետել է։ Ենթադրում եմ, որ նրա վրա կարող է ազդեցություն լինել։ Հասարակությունը լարված էր, պահանջում էին ՊՆ նախարարի հրաժարականը, դրանից առաջ և դրանից հետո անընդմեջ հրամանատարական պաշտոնատար անձանց պաշտոններից ազատելու մասին։ Կներեք, կորպուսի հրամանատարն ինչ կարգավիճակում է ազատվել պաշտոնից, վարչապետի առաջարկությունն ինչում է կայացել, վարչապետն առաջարկել է՝ մեղավոր է կորպուսի հրամանատարը, անփույթ է եղել, թե դիմում է գրել ազատման, հարցեր են առաջանում, որոնց պատասխանը կարող է տրվել միայն օբյեկտիվ քննությամբ»,- նշեց Հովսեփ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումը մեկն է՝ ինքը որպես իրավաբան չի կարող դիրքորոշում հայտնել մի բանից, եթե չունի դեպքի վայրի զննությունը, եթե չունի վկաների կամ շահագրգիռ անձանց ցուցմունքները, դիակների դտփ, այլ փորձաքննությունների եզրակացությունները, ինչպես է հնարավոր եզրահանգման գալ։

«Հիմա Գարուշը ճիշտ է ասում, թե՝ ոչ։ Գուցե փորձաքննությունների տվյալները, անձանց ցուցմունքները հակադրվեն։ Հարցեր են, որոնք առաջադրվում են։ Կա արդեն այդ հակասությունը, մարդիկ տեսնում են, առանց իրավական վերլուծության, պարզապես բառային, խոսքային հակադրություն տեսնում են։ Բառային, խոսքային հակադրություններով սիրողական մակարդակից ներքև՝ «նիժե պլենդուզա» մակարդակի քննություն կատարելով չեք կարող հասնել հաջողության։ Հանրության պատասխանը չեք կարող տալ, հանրային լսարանին չենք կարող բավարարել այնքանով, որքանով դա քննության օբյեկտիվ տվյալ է։ Ասեկոսեների մակարդակի, բամբասանքի մակարդակի քննություններ ենք արդեն իրականացնում, որովհետև դրան խառնվում են բոլոր շահագրգիռ մարդիկ՝ քաղաքական, ոչ քաղաքական, գործադիր՝ ոչ գործադիր, մարդիկ, որոնք ունեն այլ նպատակներ։ Նայում եմ, թե ովքեր են խոսում այդ մասին, նայում եմ իրենց նախորդ վարքագիծը, հասկանում եմ, որ ինքը պարզապես շահագրգիռ է, որ թեմա բարձրացվի հանրության մեջ և ինչ-որ բան շեղվի։ Մի բան կարող եմ ասել՝ ով շահագրգռված է, որ այս թեման այս ձևով, այս ձևաչափով քննարկվի հանրության մեջ, ուրեմն, իրենք շահագրգիռ են, որ չբացահայտվի այս դեպքը այնքանով, որքանով օբյեկտիվ քննության տվյալ կարող է լինել։ Միայն դա կարող եմ ասել։ Սա նշանակում է ջուր պղտորել, պղտոր ջրում ձուկ որսալ»,- ընդգծեց Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր հակասությունները առանձին անձանց ցանկությունների դաշտից է գալիս, հասարակությանը պետք չէ լարել, հակառակ դեպքում, գործը չի բացահայտվի։ Փաստաբանն արձանագրում է՝ թողել ենք քրեական դատավարությունը, պատշաճ դատավարական ընթացակարգը, սեփական մեթոդներով քննություն իրականացնելու, եզրահանգումներ կատարելու ճանապարհն ենք բռնել, ինչն արդարացված չէ։

«Գործի օբյեկտիվ տվյալների համակցության ուժով կարելի է եզրահանգումներ անել՝ նախնական գնահատականների համար՝ բենզին եղել է, թե ոչ, դիակները ինչպես են հայտնաբերվել։ Օրինակ, ես, գնահատողական տեսանկյունից, ավելի շատ հակված եմ հավատալու ԱԻ համապատասխան աշխատակցին, որ 14 մարմին հայտնաբերվել է պառկած վիճակում, դա պետք է ֆիքսված լիներ դեպքի վայրի զննությամբ։ Դիլետանտ մոտեցումները, հարցազրույցներ տալը վնաս է տալիս գործի քննությանը, հավատացեք։ Խնդիրը հետևյալում է՝ հանրությունը, պետությունը, ԶԼՄ-ները պետք է միակամ լինի այդ հարցում և շահագրգիռ լինեն, որ դեպքն օբյեկտիվ քննությամբ բացահայտվի և եզրահանգումները գոնե առնվազն վերջնական լինեն»։


Սարգսյանն ուշադրություն հրավիրեց հրամանատարներին պաշտոններից ազատելու հանգամանքին, ընդգծեց՝ այն սպաներին են պաշտոնից ազատում, որոնք որոշակի ճանապարհ, զինվորական ուղի են անցել, տարիներ շարունակ պատրաստվել են՝ հրամանատարական պաշտոն զբաղեցնելու համար. «Չի կարելի նրանց հինգ վայրկյանում հանել, դուրս շպրտել։ Չէ որ արդե կանխակալ դիրքորոշում ես դրսևորում, վարույթն իրականացնող մարմնին կանխորոշող պլան ես տալիս։ Դա շատ վտանգավոր բան է։ Իրավագիտակից հանրության համար սա անընդունելի է»։

Սարգսյանի խոսքով՝ սիրողական մակարդակի, բամբասկոտ մակարդակի մեկնաբանություն տալն անշնորհակալ բան է, հատկապես, երբ դա պաշտոնյան է անում, անհասկանալի էր ՔԿ նախագահի հայտարարությունը, ՔԿ ղեկավարը կառավարության նիստին ասում է՝ դա այդպես է, իրեն ենթակա քննիչները պետք է առաջ տանեն այդ կարծիքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:57 24/01/2023  |  Արտակարգ պատահարներՀրդեհ՝ Ջրվեժի արգելոցի մոտակայքում
19:42 24/01/2023  |  Արտակարգ պատահարներՀրդեհ՝ Գյումրի քաղաքում․ կա տուժած
15:45 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱմեն վիրակապությունից հետո ցավազրկում, քնեցնում ենք. Բաբայանը՝ հրդեհից տուժած զինծառայողների վիճակի մասին
13:45 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱՆ խոսնակ
17:54 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները բացարձակապես չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը. հասարակությունը պետք է արձագանքի Փաշինյանի վարքագծին. Բաղդասարյան
17:41 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր զինվորները ոչ մեկի համար գառ չեն, հայրե՛ր, ոնց եք թույլ տալիս, որ ձեր տղաներին մատաղ անեն. Անահիտ Ստեփանյան (տեսանյութ)
15:09 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿես էջ՝ 200 էջի մեջ. պետգաղտնիքի անվան տակ չեն հրապարակում, թե ՊՆ-ի փողերն ինչպես են ծախսվում
14:53 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրատեսիլի համար 5 մլրդ ծախսելու միջոցներ կան, 500.000 $ դոլարով Փաշինյանի ու կնոջ համար ծառայողական մեքենա գնելու միջոց կա, իսկ զինվորին կացարանով ապահովելու միջոց չկա՞. Սողոմոնյան (տեսանյութ)
13:21 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱզատ գյուղի զորամասում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացվել են. Հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ
12:43 23/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱզատ գյուղի զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]