ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի հազարամյակների պատմությունն ու մշակութային ժառանգությունը նվիրաբերվում է ինչ-որ կասկածելի` «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ընկերության ներդրումային նպատակներին 11/27/2022 20:54 | Վերլուծություններ

Գիտությունն ու կրթությունը օտարվում են Հայաստանից։ Ընդ որում, դա արվում է հրապարակային, ցինիկաբար։ Մի օր Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը, «ֆիզգորոդոկն» է ահազանգում, մեկ այլ անգամ՝ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Վ․Բրյուսովի անունը կրող լեզվագիտական համալսարանը, Ագրարային համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը, իսկ արդեն շուրջ 15 տարի է լսվում է Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ահազանգը, որի տարածքով անցնում է հայտնի Աբուհայաթ ջրանցքը՝ մ․թ․ա․ 8-րդ դարում կառուցված։ Այն կառավարության որոշմամբ 2021 թվականի հուլիսին 26-ին հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։
Ջրամատակարարման համակարգի արդիականացում՝ կեղծ ձևակերպման անվան տակ․․․ Այսպիսով է, որ, ՀՀ վարչապետի ստորագրությամբ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» /տնօրեն՝ Արտաշես Վարդանյան/ կոչվող ընկերության համար կանաչ ճանապարհ է բացվել։ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ընկերության հոգը չէ ոչ՛ ՀՀ ԳԱԱ մի քանի ինստիտուտների ճակատագիրը, ո՛չ Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների հանդեպ ոտնձգություն կատարելը․․․Այն, որ բիզնեսը հայրենիք չունի, հայտնի է, բայց որ ՀՀ կառավարության վեջը չէ, թե ինչ տարածքի շուրջ է առևտուրը գնում, ուղղակի անպատկերացնելի է։
Ներկա իշխանությունների օրոք ստեղծված և 2020 թ. փետրվարից Հայաստանում աշխատանքներն սկսած «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի /«Էնթերփրայզ Արմենիա»/ հավանությանն արժանացած այս ծրագիրը ոչ մի նոր և ուշագրավ բան չի պարունակում՝ ըստ ծրագրի՝ համալիրը բաղկացած է լինելու հասարակական, բնակելի ու հյուրանոցային հատվածից, իսկ ընդհանուր կառուցապատման մակերեսը 20 հազար քառակուսի մետր ստորգետնյա ու վերգետնյա տարածք է ընդգրկելու, ունենալու է 120-150 մեքենաների կայանման համար նախատեսված տարածք։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 միլիոն դոլար։
Հիշյալ հիմնադրամն, ի դեպ, իր գործադիր տնօրենից՝ Լևոն Օհանեսյանից զատ այլ անուն, կոնկրետ մասնագետների, փորձագետների անուններ չի հիշատակում, որոնք հնարավոր կհամարեին պատմամշակութային հուշարձանի վրայով անցնելով նման ծրագիր իրականացնելու միտք հղանալ։
Նկատենք, որ պատճառաբանությունը, թե դեռևս 2007-ին, նախկինների ժամանակ է հիշյալ տարածքը օտարվել, իր հստակ պատասխանն ունի, նախկիններն արել էին, դու՛ք կասեցնեիք նախկինների որոշումը, մանավանդ գործ ունեիք պատմության և մշակույթի հուշարձանի հետ։
Բայց ո՛չ, ներկաներն էլ գտածո են համարել և անձամբ երկրի վարչապետն է հուշարձան-ջրանցքն ու հուշարձան-տարածքը, ի վերջո, ԳԱԱ մի շարք ինստիտուտների աշխատանքային բնագիծը, գիտության մարդկանց, ընդհանրապես, հայրենի գիտությունը՝ ստորադասում է ինչ-որ հյուրանոցային համալիրի, բազմաբնակարան շենքի ու բիզնես-պրոյեկտի․․․ Բայց ո՛չ միայն նա։ Ի դեպ, այս գործարար ներդրումային ծրագրի միակ նպատակը հետևյալն է՝ ՀՀ Երևան քաղաքում Ազատության պողոտա 26/1 տարածքում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք, պարզվում է՝ ծրագրի Էսքիզային նախագիծը 25/01/2021թ միաձայն հաստատվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի կողմից։ Փաստորեն, մասնագիտական խորհուրդն էլ այսօրվա ՀՀ կառավարության և կամ՝ ՀՀ ԱԺ մեծամասնության նման՝ միաձայնությա՞մբ է գործել․․․
Իրականում, Երևանի քաղաքապետարանում «քաղաքաշինական խորհուրդ» կոչվող միավոր վաղուց գոյություն չունի։ Իսկ նման վայրում, նման նախագծի վերաբերյալ անուն առ անուն պիտի հայտնի լիներ, թե ո՞վ է կողմ եղել և ո՞վ է դեմ քվեարկել։ Ի դեպ, մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ պարզվում է վերը նշված «քաղաքաշինական խորհուրդը» 2021 թվականի հունվարի 25-ին, այսինքն, մինչ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից ՀՀ կառավարության որոշմամբ Աբուհայաթ ջրանցքը հանելն է /հանվել է 2021-ի հուլիսի 26-ին/ միաձայն կողմ քվեարկել կասկածելի այդ նախագծի օգտին։
Անկեղծ ասած՝ նման քվեարկություն ինքս պատկերացնել չեմ կարող։ Արդյո՞ք նախկինում ակտիվորեն գործող քաղաքաշինական խորհուրդը, ճարտարապետական հանրությունը կարող էր պատկերացնել այնպիսի մասնագիտական խորհուրդ, որը միաձայնությամբ կորոշեր, թե՝ հուշարձանի տարածքում պիտի բազմաֆունկցիոնալ համալիր վեր խոյանա։
Հետաքրքիր է՝ այս նախագծի հեղինակ-ճարտարապետը կամ՝ ճարտարապետները /խնդրո առարկա նախագծի հեղինակը «Էլոյան արքիտեքտս» ընկերությունն է/՝ ՀՀ վաստակավար ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հետ խորհրդակցե՞լ են, նա վերը նշված՝ 2021-ի հունվարին կայացած քաղաքաշինական խորհրդի նիստից ընդամենը 3 ամիս առաջ էր հեռացել կյանքից։
Հարցը բնավ պատահական չէ, քանի որ Մուշեղյանի՝ «Ջրամատակարարման հարցերը Էրեբունիում և Թեյշեբանիում» աշխատության մեջ մանրամասն ներկայացված է Աբուհայաթ ջրանցքի դերը, նշանակությունը, շինարարական յուրահատկություններն և բացառիկությունը։
Մասնավորաբար, ճարտարապետ Գ․Մուշեղյանն ուսումնասիրել է մինչ օրս գործող Երևանի հին ջրանցքները՝ դրանք դիտարկելով ներկա քաղաքաշինական հարցերի համատեքստում։ Անդրադառնալով Էրեբունի ամրոցի աշխարհագրական դիրքին, նա գտել է, որ Հրազդանի ջուրը ինքնահոս եղանակով ամրոցին մոտեցնելու ուղին Երևանի «Աբուհայաթ» կոչված ջրանցքն է։ Երևանի հին՝ «Աբուհայթ», «Դալմա», «Մամռի», «Նորագյուղ» և «Էջմիածնի» ջրանցքների հորինվածքների և շինարվեստի նմանությունները նկատի ունենալով՝ շատ ուսումնասիրողներ, այդ թվում նաև՝ Գ․ Մուշեղյանը, դրանք համարում են Վանի թագավորության շրջանում հիմնադրված կառույցներ։
Ըստ Գ․ Մուշեղյանի՝ «Եթե Էրեբունի ամրոցի և քաղաքի շրջապատում իրենից բարձրադիր տեղերում խմելու, ինչպես նաև ոռոգելու ջրի աղբյուր չկա, եթե փաստ է նաև, որ Հրազդան գետից ինքնահոսով այդ վայրը ջուր հասցնելու ճանապարհը Աբուհայաթի կոչված ջրանցքի տրասսան է, հետևապես, այդ ջրանցքը կառուցված է հե՛նց էրեբունիի կառուցմանը զուգընթաց։ Նույն Արգիշտի Առաջինի օրոք։ Մենք ուրիշ ելք չենք տեսնում՝ ՈՒրարտական այդ մեծ քաղաքի, այն էլ՝ շոգ վայրում կառուցված՝ բազմահազար բնակչության խմելու ջուրը և քաղաքի հողատարածությունների ոռոգումը ապահովելու համար»։
Այսքանից հետո՝ Երևանում մ․թ․ա․ 8-րդ դարում կառուցված և մինչ օրս պահպանված, հայտնի՝ «Աբուհայաթ» ջրանցքը պետական մակարդակով զմռսու՞մ ենք ու վրան էլ՝ բարձրահարկի շինթույլտվությու՞ն տալիս։
Շատ, շատ թեթև ձեռքով է ներկա կառավարությունը որոշում կայացրել՝ հազարամյակներով անցած և մինչև մեր օրերն իր գործառույթը չկորցրած՝ ջրանցքի մի մասը հուշարձանների ցանկից հանելով։ Իսկ որպես հիմնավորում նշվել է, թե՝ հուշարձանի ուղեգծի Ազատության պողոտայից Կարապետ Ուլնեցի փողոցի հատվածը վերակառուցումների հետևանքով կորցրել է պատմամշակութային արժեքը և օրենսդրությամբ սահմանված դրույթներով պետական պահպանության ենթակա մաս չի կազմում։ Այսինքն, անշարժ հուշարձանի կեսը կառավարության որոշմամբ՝ որոշել են պահպանել, մյուս կեսը՝ ո՛չ։
Հարց՝ այդ ո՞ր համապատասխան մասնագետն է որոշել, թե՝ հուշարձան-ջրանցքը կորցրել է իր պատմամշակութային արժեքը։ Ի վերջո, մեր ներկա՝ գիտական լրջագույն կենտրոնների աշխատանքային բնագծերը խաթարելով և օտարելով, միաժամանակ նաև՝ Հայաստանի, Երևանի հազարամյակների պատմությունն ու մշակութային ժառանգությունը նվիրաբերելով ինչ-որ կասկածելի ներդրումային նպատակների՝ ու՞ր ենք մենք գնում, կտրելով արմատը, որպիսին է՝ Ք․Ա․8-րդ դարում կառուցված մեր պատմամշակութային հուշարձանը, որը հազարամյակներ ժողովրդի համար խմելու ջուր է ապահովել և ոռոգման աղբյուր եղել։ Եղել է մեր պատմության փաստացի վկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը